Համարձակ, ամուր ու սկզբունքային Տեսակ, Լեւոն Բաղդասարյանը ռահվիրան է իրավապաշտպան ոլորտի. Գայանե Զարգարյանի ուրույն շնորհավորանքը
ԹեմաՄեր գործընկեր, «չորրորդ իշխանության» ինքնատիպ ու դիպուկ գրիչով հայտնի լրագրող, Newsmedia.am էլ. օրաթերթի հիմնադիր ղեկավար Գայանե Զարգարյանը «Իրավունքի» հետ զրույցում շնորհավորելով աղմկահարույց գործերով հայտնի փաստաբան, «Լեվ Գրուպ» փաստաբանական ընկերության հիմնադիր ղեկավար ԼԵՎՈՆ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԻ տարեդարձը, իր գրիչին բնորոշ ուրույն շնորհավորանք է հղել, որը ներկայացնում ենք ամբողջությամբ.
-Երբ խոսում ենք Արժանի Հայի՝ «Լեվ Գրուպ» փաստաբանական գրասենյակի գլխավոր տնօրեն, փաստաբան Լեւոն Բաղդասարյանի մասին. Մի դեպքում մարդկային ճակատագրեր փրկող, անօրինակության, անարդարության ու ամենատարբեր «սորտի» բորենիների դեմ անվրեպ ու անշեղ կռիվ Տվող Ծանր ՀՐԵՏԱՆԻՆ է, մյուս դեպքում՝Զենքը ձեռքին Հայրենիքի ՆՎԻՐՅԱԼՆ ու ԶԻՆՎՈՐԸ, թե Պատերազմ է… Իսկ սրտում ԽԱՉՆ է. Մշտապե՛ս… Համարձակ, ամուր ու սկզբունքային Տեսակ, ում մեջ ամփոփված են մարդկային ամենաբարձր ու վեհ հատկանիշները: Եզակի, բացառիկ ՊՐՈՖԵՍԻՈՆԱԼ է, ով բոլոր իշխանությունների օրոք՝կարողացել է կռիվ տալ ու ՀԱՂԹԵԼ.պատվով ու արժանապատվորեն՝ շարունակելով մնալ ԱՌԱՋՆԱԳԾՈՒՄ միշտ : Երկար ու ձիգ տարիներ, որպես ԱԶՆՎԱԳՈՒՅՆ ՊՐՈՖԵՍԻՈՆԱԼ ու ԳԻՏԱԿ փաստաբան ՝բացել է բոլոր խութերը, հաղթահարել բոլոր արգելքները: ՌԱՀՎԻՐԱՆ է՝ իրավապաշտպան ոլորտի, ով շարունակում է արդյունավետ ջանքեր գործադրել՝ ի նպաստ մեր քաղաքացիների շահերի պաշտպանության, ու ապահովման: ՊԱՅՔԱՐՈՂ ՏԵՍԱԿ է, ով տիրապետում է փաստաբանության այնքան պատասխանատու մասնագիտության ՈՍԿԵ ԿԱՆՈՆՆԵՐԻՆ եւ ՄԱՐԴ լինելու այնքան բարդ ու դժվարին գործին: Մարդկային ու մասնագիտական գործերում՝Բարձրում է միշտ:
Թող Աստված առատորեն օրհնի Ձեր Ծնունդը, ԱՐԺԱՆԻ ՀԱՅ, ՀԱՐԳԱՐԺԱՆ ՊԱՐՈՆ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ ՋԱՆ: ՄԵՐ ԱՆԳԻՆ ՈՒ ԹԱՆԿ ԲԱՐԵԿԱՄ ԹՈՂ ԱՍՏՎԱԾ ՊԱՀԱՊԱՆ ԼԻՆԻ ՁԵԶ, ԵՒ ՁԵՐ ԼՈՒՅՍ ԸՆՏԱՆԻՔԻՆ. ՁԵՐ ՏԵՍԱԿՆ Է ՀԵՆԱՍՅՈՒՆԸ ՝ ԵՐԿՐԻ ՈՒ ՀԱՅՐԵՆԻՔԻ ՄԵՐ: Վստահ եմ, որ սկզբունքայնությունն ու պատասխանատվությունը, կոմպետենտությունն ու ազնվությունը, հավատարմությունն ու շիտակությունը քաղաքացիների ու իրավաբանական անձանց իրավունքների, ազատությունների և օրինական շահերի պաշտպանությանն ուղղված ջանքերում՝ միշտ եւ միշտ մնալու են որպես Ձեր ամենօրյա աշխատանքի անխախտ սկզբունքներ:
Ներկայացրեց` ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆԸ