Սա «բեսպրեդել» է` Հայաստանի պատմության մեջ չտեսնված անբարո «շոու». Նաիրա Զոհրաբյան Առաջին գործողությունը պետք է լիներ ուղեկցող երկու ոստիկաններին ձերբակալելը. Թաթուլ Պետրոսյան Նիկոլի թիվ մեկ խնդիրը ՔՊ պատգամավորներին համախմբված պահելն է. Գառնիկ Իսագուլյան Բաքվից հայտարարել են՝ «մի շարք գործոններ կան, որ վտանգում են խաղաղությանն ուղղված քայլերը» Հայաստանի տարածքային ամբողջականությունը պետք է հարգվի, Իրանը դեմ է սահմանների փոփոխությանը․ դեսպան (Video) Փաշինյանի տավուշյան այցի «պաբոչնիյ էֆեկտը» Փաշինյանը 2018-ին սպանել է հայաստանի պետականությունը. Աննա Մկրտչյան Վտանգված է 165 երեխայի կյանք. մանկապարտեզը փլուզման եզրին է, իսկ քաղաքապետարանը` խորը քնի մեջ Իրանական սպառնալիքները կազդե՞ն Նիկոլի տրամադրությունների վրա Ում եւ ինչ է հուշում Արցախից ռուսական զորքի հեռանալու մեկնարկը

Սևանա լիճը պետք է բաժանվեր 4 մասի և կառավարվեր չորս սեփականատերերի կողմից․Սկանդալային մանրամասներ Սևանը սեփականաշնորհելու ծրագրի մասին

Թեմա

Սևանա լճի մակարդակԻ մոտակա տարիներին 3 մետր իջնելու է, Սևանա լճի մակարդակը արհեստականորեն  20 սմ-ով  բարձր են ցույց տալու հեռահար պատճառների, լիճը  սեփականաշնորհել ցանկացողների մասին եւ ոչ միայնց բացառիկ տեղեկություններ է «Իրավունքին» հայտնել Հայաստանի կանաչների միության նախագահ , հայտնի բնապհպան ՀԱԿՈԲ ՍԱՆԱՍԱՐՅԱՆԸ:

-Պարոն Սանսարյան, բնապահպանները ահազանգում են, որ Սևանա լճի մակարդակը մոտակա տարիներին 3 մետր իջնելու է, ի՞նչ կարող եք ասել այս առումով։

- Տեղյակ եմ այդ հրապարակմանը, որ իբր 2030-2032 թվականներից, Սևանա լճի մակարդակը կսկսի իջնել 3 մետրով։ Այդ խոսքի հեղինակը, ցավոք, որպես հիմք է ընդունել ՀՀ բնապահպանության նախարարութան կազմած, ահ ու սարսափ տարածող, իրականությունից զգալի հեռու, «Կլիմայի փոփոխության չորորդ ազգային զեկույցը»։ Այդ զեկույցում  ասվում է, որ մինչև 2100 թվականը Սևանա լիճ թափվող գետերի ներհոսքը կնվազի 34 տոկոսով (265 մլն մ3), իսկ լճի մակերեսից գոլորշացումը կաճի 36, 5 տոկոսով (392 մլն մ3)։ Այսինքն, այսօրվա համեմատությամբ, տարեկան ջրի լրացուցիչ կորուստը կկազմի 657 մլն մ3 կամ լճի մակարդակի տարեկան նվազում մոտ 55 սմ։ Ներկայացված թվերը ենթադրական են, իսկ դրանք տարածելը բացարձակ անօգուտ։ Բացի այդ, Սևանա լճի ապագան մռայլ ու սև ներկայացնող նշված զեկույցը կազմվել է «Կլիմայի փոփոխության մասին» կոնվենցիային կից՝ Կիոտոյի արձանագրության լույսի, թե խավարի ներքո։ Սևանա լճի կանխատեսվող վիճակի տարբերակներից մեկում Մեծ ու  Փոքր Սևանները անջատ են և միմյանցից կիլոմետրերով հեռացած։ Մեծ Սևանը ներկայացված է համարյա ճահճուտ։ Ասեմ, որ չեմ վստահում այդ արձանագրությանը և ենթադրում եմ, որ այն խիստ քաղաքականացված փաստաթուղթ է։ Նաև ամենևին չեմ վստահում ՀՀ  բնապահպանության նախարարության կազմած ազգային կոչված զեկույցին։

-Պարոն Սանսարյան,  այս տարվա հուլիսին, «Իրավունքին» թերթին տված հարցազրույցում, Դուք հայտարարեցիք, որ Սևանա լճի մակարդակը արհեստականորեն  20 սմ-ով  բարձր են ցույց տվել։ Ընթերցողներին հետաքրքրում է, թե ինչքանո՞վ է հիմնավորված այդ հայտարարությունը և ի՞նչ նպատակով է դա արվել։

- Այդ մասին ես խոսել եմ տարիներ շարունակ, ավելի քան 10 տարի։ Ովքեր ցանկանում են հստակ  տեղեկություն ունենալ, ուրեմն պետք է ուսումնասիրեն «Տեղեկություններ Սևանա լճից ջրի բացթողումների, մակարդակի․․․ մասին» ամենօրյա հաշվեկշիռները։ Այդ նյութերը զննելիս նրանք կտեսնեն, որ 2010 թվի դեկտեմբերի 31-ին լճի մակարդակը 1899,70 մետր է, իսկ հաջորդ օրը՝ 2011 թվի հունվարի 1-ին՝ 1899,90 մետր։ Այսինքն՝ լճի մակարդակը 20 սմ-ով արհեստականորեն բարձրացրել են։ Այդ 20 սմ-ը համարժեք է մոտ 250 մլն մ3 ջրի։ Իսկ թե կառավարությունը ինչու է դիմել այդ արատավոր քայլին, կարծում եմ, նախ՝ Սևանա լճի հարցում բնակչության շրջանում կառավարության «հոգատարությունը» ցույց տալու և լճից լրացուցիչ ջուր վերցնելիս հասարակության դժգոհությունը մեղմելու համար։

- Ինչպե՞ս ձեզ հաջողվեց բացահայտել այդ կեղծիքը։

- Տարիներ շարունակ, առանց խոչընդոտի, Բնապահպանության նախարարությունից վերցրել եմ նշված ամենօրյա հաշվեկշիռները, սակայն մի օր նախարարության աշխատակիցները հրաժարվեցին  Լճի հաշվեկշիռների պատճեններն տալ, պատճառաբանելով, թե նախարարը կարգադրել է՝ այդ նյութերը ոչ մեկին չտալ։ Հանդիպեցի նախարար Արամ Հարությունյանին և իմ դժգոհությունը հայտնեցի։ Նա իր մոտ կանչեց այդ աշխատակիցներին և կարգադրեց պատճենահանել և ինձ հանձնել ամբողջ փաթեթը, երբ ես միայն դրա մի մասն էի պահանջում։ Աշխատակիցները խիստ տարակուսած կատարեցին նրա կարգադրությունը և այդ նյութերը զննելով տեսա այդ կեղծիքը։

- Ստացվում է, որ այժմ հետախուզման մեջ գտնվող Հարությունյանը օգնել է Ձեզ կամ գուցե նրա սրտով էլ չի եղել լճի նկատմամբ այդ վերաբերմունքը։

- Դժվարանում եմ հաստատել կամ ժխտել Ձեր ասածը։ Բայց մի շատ կարևոր գործում, նա իրոք օգտակար աշխատանք կատարեց։ 2010 թվին Կապան գնալիս, Արծվանիկի պոչամբարի հարևանությամբ, ճանապարհից դեպի ձախ գտնվող կիրճով հոսող գետակի ափին, պատահականորեն տեսա պոչանքի կուտակում, մոտ 100-150 մ3։ Ինձ տեղեկացրին, որ Արծվանիկի պոչամբարը արդեն հասել է իր նախագծային ծավալներին և Քաջարանի կոմբինատը ուզում է պոչամբար դարձնել նաև այդ կիրճը։ Զանգահարեցի Հարությունյանին, նա խոստացավ, որ պոչանքը կհեռացվի այդ վայրից։ Ամիսներ հետո եղա այդտեղ, իրոք , պոչանքի միայն հետքերն էին մնացել։

- Երբեմն մամուլում հնչում է այն լուրը, որ ժամանակին փորձել են սեփականաշնորհել Սևանա լիճը։ Ի՞նչ կարող եք ասել այդ անհավանական լուրի մասին։

- Իրոք, այդպիսի փորձ եղել է։ 2009 թվականին ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ Գ․ Մալխասյանից նամակ (19․03․2009 թ․, N Ե 1447) ստացա։ Չորս էջանոց այդ նամակում ասվում է, որ Սևանա լճի պահպանության և պաշարների օգտագործման բնագավառում լիազորություններ ունեն պետական բազմաթիվ մարմիններ, որոնց գործունեության համակարգումը պետք է իրականացնի ՀՀ կառավարությունը, որը հնարավորություն չունի լիարժեք իրականացնելու համակարգման աշխատանքները։

Նամակի վերջում գրված է, անշուշտ, այս տարբերակի պարագայում կարող է այն դիտարկվել որպես Սևանա լճի վաճառք կամ սեփականաշնորհում։ Սակայն գտնում ենք, որ Սևանում նյութապես շահագրգիռ կազմակերպություն ունենալու դեպքում հնարավոր կլինի պահպանել Սևանը, հակառակ պարագայում բոլորը իրենց զգում են Սևանի տեր միայն նրան օգտագործելու համար, մինչդեռ Սևանը պետք է նաև պահպանել, որի պարտականությունը իր վրա չի վերցնում նրան շահագործող որևէ անձ։

Սևանա լճի նախագահական հանձնաժողովում այս խնդիրը քննարկելիս շատ հարցեր բացահայտվեցին։ Դրանցից մեկն այն էր, որ լիճը պետք է բաժանվեր չորս մասի և կառավարվեր չորս սեփականատերերի կողմից․․․

Զրույցը` ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆԻ

 



Սա «բեսպրեդել» է` Հայաստանի պատմության մեջ չտեսնված անբարո «շոու». Նաիրա ԶոհրաբյանԱռաջին գործողությունը պետք է լիներ ուղեկցող երկու ոստիկաններին ձերբակալելը. Թաթուլ ՊետրոսյանՆիկոլի թիվ մեկ խնդիրը ՔՊ պատգամավորներին համախմբված պահելն է. Գառնիկ ԻսագուլյանԲաքվից հայտարարել են՝ «մի շարք գործոններ կան, որ վտանգում են խաղաղությանն ուղղված քայլերը»Հայաստանի տարածքային ամբողջականությունը պետք է հարգվի, Իրանը դեմ է սահմանների փոփոխությանը․ դեսպան (Video)Փաշինյանի տավուշյան այցի «պաբոչնիյ էֆեկտը»Փաշինյանը 2018-ին սպանել է հայաստանի պետականությունը. Աննա ՄկրտչյանՎտանգված է 165 երեխայի կյանք. մանկապարտեզը փլուզման եզրին է, իսկ քաղաքապետարանը` խորը քնի մեջԻրանական սպառնալիքները կազդե՞ն Նիկոլի տրամադրությունների վրաՈւմ եւ ինչ է հուշում Արցախից ռուսական զորքի հեռանալու մեկնարկըԹոշակս չի բավականացնում բուժմանս ծախսերը հոգալու համար. ՆԱՐԻՆԵ ՈՍԿԱՆՅԱՆՈստիկանությունը ձերբակալել է Վոլգոգրադում տղամարդու առևանգած ազերիներից կազմված հանցախմբինՉորս գյուղով չեն եզրափակվի. ԴԱՎԻԹ ՍԱՀԱԿՅԱՆՑԱռանց ժողովրդի կարծիքը հաշվի առնելու էդ ի՞նչ քարտեզ են հրապարակել. Կիրանցի ղեկավար.24NewsԱլիևն ապրիլի 26-ին կմեկնի Բեռլին՝ բանակցելու Շոլցի հետՀՀ-ն պատրաստվում է սահմանազատման գործընթացում դե յուրե հիմնավորել Արծվաշեն անկլավի գոյությունըՀայաստանը համաձայնել է վերադարձնել 4 գյուղերը. Ադրբեջանի ԱԳՆԾաղրանկարչի մենաշնորհը  յուրացրել են քաղաքական գործիչները. ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ՉԱԼԻԿՅԱՆ   Պուտինն ու Ալիևը ապրիլի 22-ին Մոսկվայում բանակցություններ կանցկացնենԱռաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի միջև, 4 գյուղի հատվածում, գոյություն կունենա սահմանազատված պետական սահման. վարչապետի աշխատակազմ. ArmenpressԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻՄինչև մայիսի 15-ը Ադրբեջանը և Թուրքիան կստանան նվեր Տավուշի ամենակարևոր 4 կետերը. ԳեղամյանԶԱՐՄԱՆՔԲԱՄԲԱՍԱՆՔԱզերի Շահին Աբբասովի հետ բերման են ենթարկվել նրա եղբայրներըՀԱՅԿԱԿԱՆ ՖՅՈՒՐԵՐԻԿԸ ՏԱՎՈՒՇԻ ԱՆՏԱՌՆԵՐԻՑԿայացել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման` հանձնաժողովների 8-րդ նիստըՀնդիկ ուսանողները ահազանգում են՝ «Հայբուսակը» չի թողնում մասնակցել պետական ավարտական քննություններին. Hetq.amԻսրայելն ու Իրանն այլևս փոխադարձ հարվածներ չեն հասցնի. CNN24-ամյա մոսկվացուն սպանող ազերի Շախին Աբբասովին բռնել ենՆախքան ասելը, որ ՀԱՊԿ-ը պարտավոր է սահմանել իր պատասխանատվության գոտին, պետք է սահմանել ՀՀ սահմանները. ԼավրովԱրցախցիների շուրջ 65%-ը հայտարարել է, որ ցանկություն չունի արտագաղթելու ՀՀ-ից36 կգ ոսկու գործով իրավապահները կհարցաքննեն «օրենքով գող» Անդրանիկ Սողոյանի՝ Զապի փեսային.Armlur.amՌուբեն Վարդանյանը Բաքվի բանտում հացադուլ է սկսելԷթնիկ հայերը խոշտանգվել են ադրբեջանական զինված ուժերի կողմից. լսումներ՝ ՄԱԿ-ի դատարանում (տեսանյութ)Ինչպիսի եղանակ է սպասվում առաջիկա օրերինՄեդվեդևը կարծիք է հայտնել, որ Արևմուտքը որոշել է վերացնել ԶելենսկիինՊետական մարմինները «լվանում են ձեռքերը». արցախցիների կենսաթոշակների ճակատագիրն անորոշ է. Hetq.amԱդրբեջանը իր բացատրություններում ձախողել է. Եղիշե Կիրակոսյանը՝ ՄԱԿ-ի դատարանումԱլիևն ասում էր՝ հայերին շների պես կքշենք, եթե ինքնակամ չգնան ԼՂ-ից․ լսումներ՝ ՄԱԿ-ի դատարանումԱդրբեջանի ԱԳՆ խոսնակը հերթական մեղադրանքներն է հնչեցրել Ֆրանսիայի հասցեինԻրանի Սպահան իսրայելական ԱԹՍ-ները կարող էին հասնել միայն բռնազավթված Արցախի տարածքից. Վարդան ՈսկանյանՍտանիսլավսկու անվան ռուսական պետական դրամատիկական թատրոնի տնօրենը դիմել է ոստիկանություն․ shamshyanՄեդվեդևը ենթադրել է, որ Արևմուտքում Զելենսկուն վերացնելու որոշում է կայացվել«Թքեմ Նիկոլի երեսին, թող թալանչիներին բռնեն» փողոցային առեւտրով զբաղվող պապիկԱստղագուշակ` ապրիլի 19-ի համարՈւկրաինան կարող է կապիտուլյացիայի ենթարկվել մինչև տարեվերջ. ԿՀՎ տնօրենԻ՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերինՏարադրամի փոխարժեքները ապրիլի 19-ինՆոր զարգացումներ Հայկական Կարմիր խաչ ընկերությունում. Ընկերության գլխավոր քարտուղարը փակագծեր է բացում
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода