Վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող Ալբերտ Բախշիյանը. ԱՀ ՊՆ
ՀասարակությունՕգոստոսի 1-ին ադրբեջանական ստորաբաժանումների կողմից ձեռնարկված սադրանքի հետեւանքով վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող Ալբերտ Վլադիկի Բախշիյանը։ Վիրավոր զինծառայողի վիճակը գնահատվում է բավարար: Այս մասին տեղեկացնում են ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունից: