Հայաստանն ինքը պետք է հայտարարի հակաահաբեկչական գործողություն սկսելու մասին. Բալասանյան
Ներքաղաքական«Ադրբեջանն անթաքույց հայտարարում է, որ Արցախում սկսել է «Հատուցում» հակաահաբեկչական հատուկ գործողություն։ 44-օրյա պատերազմի ժամանակ ահաբեկիչների ծառայություններից հաճույքով օգտված Ադրբեջանը հակաահաբեկչական գործողություն է սկսում։ Մենք ո՞ւմ ենք սպասում: Ինչի՞ չենք սպառնում դուրս գալ նոյեմբերի 9-ի համաձայնագրից: Այժմ եւեթ Սյունիքի ճանապարհներին գտնվող ադրբեջանական հենակետերը պետք է մաքրվեն։ Հայաստանն ինքը պետք է հայտարարի հակաահաբեկչական գործողություն սկսելու մասին։ Սեւ լիճը պիտի մաքրվի։ Եթե բանակը ու սպայակույտը այդքան անատամ են ու Հայրենիքը փրկելու համար եւս հրամանի են սպասում, ուրեմն` շտապեմ հիասթափեցնել ձեզ։ Չի՛ լինելու նման հրաման։ Սյունիքի երկրապահը հիմա արդեն իր վրա պետք է վերցնի Սյունիքը ազատագրելու պատասխանատվությունը։ Բանակի առողջ հատվածը անմիջապես կմիանա, եթե տեսնի կոնկրետ գործողություն։ Լավ ո՞ւմ ենք սպասում», – գրել է ԵՊՀ միջազգային հարաբերությունների եւ դիվանագիտության ամբիոնի դոցենտ, պատմական գիտությունների թեկնածու ԳՐԻԳՈՐ ԲԱԼԱՍԱՆՅԱՆԸ: