Թուրքերը ՀՀ տարածքում սպառնում են Հայաստանի հանրապետությանը. Հովհաննիսյան
Ներքաղաքական
Պահեստազորի գնդապետ ՎՈԼՈԴՅԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ գնահատմամբ` Հայաստանի ինիքնիշխան տարածքը թուրքերը հատել են եւ 5-15 կմ խորացել` ամբողջ սահմանով, ինչը հսկայական տարածք է:
— Ստացվում է` թուրքերը ՀՀ տարածքում սպառնում են Հայաստանի Հանրապետությանը: Իսկ այս թրքահպատակ իշխանությունները նորից սպառնում են ժողովրդին ու վախեցնում նոր կոտորածով: Իրենք ոչնչացրել են հայոց ինքնիշխանությունը, պետականությունը, ազգային անվտանգության բոլոր բաղադրիչները` բանակը, ոստիկանությունը, ԱԱԾ-ն, տեղական ինքնակառավարման մարմինների մասնակցությունը երկրի ինքնապաշտպանությանը, միջազգային դիվանագիտական ազդեցությունը, ներքին հասարակական համաձայնությունը, ամեն ինչ ոչնչացրել են եւ հիմա ասում են` մտեք անկողնու տակ, թաքնվեք ձեր կանանց փեշի տակ, թուրքը կգա ձեր կանանցով կզբաղվի, դուք կփրկվեք:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ