Արագիլների փրկիչները (Տեսանյութ)
ՀասարակությունՀայաստանում բնակվում է մոտ 700-750 զույգ սպիտակ արագիլ։ Նրանցից մոտ 300 աղտոտվում են ինչ-որ յուղով եւ մոտ 100-150 արագիլներ կորցնում են իրենց թռչելու ունակությունը։ Մոտ 4-5 տարի է բնապահպանները աղտոտված արագիլներին Արարատյան դաշտից հավաքում են, տանում ժամանակավոր կացարան, կերակրում, բուժում, հետո լողացնում ու բաց թողնում բնություն։ Այս մասին տեղեկացնում է Էկո-մեդիա ցանցի համահիմնադիր ՆԱՐԻՆԵ ԿԻՐԱԿՈՍՅԱՆԸ եւ ներկայացնում աղտոտված արագիլների ու նրանց փրկիչների մասին իր հեղինակային տեսանյութը։