Iravunk.com | Թուրքերի գլխին դրված կարմիր գլխարկները մեզ միշտ հիշեցնելու են մեր ցեղասպանված երեխեքին. Իսայան
Կոպիտ սխալ եմ համարում այս օրհասական պահին հանրային քննարկման առարկա դարձնել այն հարցը, թե ո՛վ պիտի լինի Ամենայն Հայոց հաջորդ հայրապետը. Մելիքյան Ի գիտություն կեղծ լուրեր տարածողների՝ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը երեկ ողջ օրը եղել է Տավուշում «Ապագա կա» ասողները կործանել են երկրի ապագան. Աղվան Վարդանյան Մեզ մնում է երկու տարբերակ. Արցախցի գործիչը Փաշինյանի բրիտանական լրատվամիջոցին տված հարցազրույցի հետքերով Տարածքները զիջելն իր մեջ նաեւ քրեական տարր է պարունակում. Սեյրան Օհանյան Եվրոպան ասեց՝ հոպ. Արթուր Խաչատրյան Այսօրվանից Հայաստանի և Ադրբեջանի սահմանին երկրների փորձագիտական խմբերը սկսել են կոորդինատների ճշտման գործընթացը Ընդդիմությունը պետք է մոդեռնիզացվի, հին մեթոդները այլեւս չեն գործում. Վահան Բաբայան Բաղանիսի անունից պահանջ եմ ներկայացրել՝ դեմ ենք այս ամենին, ասել եմ՝ ինձ հանեն այդ աշխատանքային խմբից․ Բաղանիսի համայնքապետ.Tert.am Եթե Նիկոլը դավաճան ու հողատու է, անիմաստ չե՞ն նրան ձեր տված հարցերն ԱԺ-ում. քաղաքացին՝ Լ. Քոչարյանին

Թուրքերի գլխին դրված կարմիր գլխարկները մեզ միշտ հիշեցնելու են մեր ցեղասպանված երեխեքին. Իսայան

Հանդիպում

Լրացավ եզդիների պահպանության եւ գոյատեւման միջնաբերդ համարվող Շանգալում եզդիների ցեղասպանության 8-րդ տարելիցը: «Իրավունքի» հետ զրույցում «Հանուն ժողովրդի բարեկեցության մարդասիրական եւ տնտեսական զարգացման» ՀԿ նախագահ, իրավապաշտպան, ազգությամբ եզդի ԱՅՍԵՐ ԻՍԱՅԱՆՆ ասաց, որ 2014 թվականի օգոստոսին տեղի ունեցածը 74-րդ ցեղասպանությունն էր` եզդիների նկատմամբ:

«ԳԵՐՏԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԼՌՈՒԹՅՈՒՆԸ ԾՆԵՑ ԱՐՑԱԽՅԱՆ 44-ՕՐՅԱ ՊԱՏԵՐԱԶՄԸ»

— Պարոն Իսայան, ինչո՞ւ 21-րդ դարում աշխարհը թույլ տվեց, որ տեղի ունենա մի նոր ցեղասպանություն:

— Առհասարակ մուսուլմանական կրոնի որոշ խմբավորումների, նույնիսկ արաբական ծագում ունեցող նախկին ցեղախմբերի կողմից մշտապես շատ մեծ հալածանք է եղել եզդիական կրոնի հանդեպ: Այս ամենը ոչ միայն ազգի բնաջնջման, այլ եզդիական կրոնի բնաջնջմանն ուղղված գործընթաց էր: Ինչ վերաբերում է կոնկրետ 2014 թվականի օգոստոսի 3-ին տեղի ունեցած 21-րդ դարի ամենամեծ արհավիրքին, այն տեղի ունեցավ գերտերությունների եւ իրենց մարդասեր, խաղաղասեր, բարեգործ ձեւացնող պետությունների աչքի առաջ: Նրանց լռությունն էր, որ ծնեց արցախյան 44-օրյա պատերազմը, որի ժամանակ կրկին մարդկանց էին մորթում, հիվանդանոցները, դպրոցներն ու մանկապարտեզներն էին թիրախավորում:

— Ո՞րն էր 2014 թվականին եւ դրանից հետո` ԱՄՆ-ի ու ՌԴ-ի դիրքավորումը ստեղծված իրավիճակի վերաբերյալ:

— Խնդիրը ոչ միայն կապված է Միացյալ Նահանգների եւ Ռուսաստանի հետ, այլ յուրաքանչյուր պետություն ուներ իր շահը: Տվյալ տարածաշրջանում` Մերձավոր Արեւելքում պետությունների կոալիցիա էր կազմված, եւ նրանց գերակա շահը պետք է թելադրվեր: Չմոռանանք, որ դեպքերը սկսվեցին Իրաքից, իսկ դրանից հետո տեղի ունեցան Սիրիայում, Լիբանանում: Ինքս խաղաղ ժամանաշրջաններում եղել եմ Սիրիայում եւ ուղիղ պետք է ասեմ, որ տեղի է ունեցել խաղաղ, ոչ մեկին չխանգարող կենցաղավարություն իրականացնող ժողովուրդների գլխատում, որպեսզի ուղղակի տվյալ տարածաշրջանում գերտերություններն իրենց հզորությունը ցույց տան, բնական պաշարներն ու ռեսուրսներն իրենցով անեն: Մինչդեռ այդ ամենը կատարվում էր մարդկային արյան, անմեղ զոհերի գնով: Այդպես էլ եղավ Շանգալում, բոլոր գերտերությունները գիտեին, որ ուշ, թե շուտ տեղի է ունենալու այդ կոտորածը: Տեսեք, մենք չգիտեինք, որ արցախյան 44-օրյա պատերազմը հենց սեպտեմբերի 27-ին է սկսվելու, բայց դրանից ամիսներ առաջ եւ շարունակաբար անվտանգության խորհրդի նիստի ժամանակ եւ դրանից առաջ գիտեին, որ սպասվում է: Սահմանը պահող զինվորը նույնպես սպասում էր այդ պատերազմին, որովհետեւ տեսնում էր թուրքական զորքերի կուտակումները:

«ՇՈՒԿԱՆԵՐԸ ՈՂՈՂՎԱԾ ԵՆ ԳԵՐԵՎԱՐՎԱԾ ԵԶԴԻ ԿԱՆԱՆՑ ԵՎ ԱՂՋԻԿՆԵՐԻ ՎԱՃԱՌՔՈՎ»

— Ակնարկում եք, որ ինչպես Շանգալում, այնպես էլ Արցախում աշխարհը գիտեր սպասվող արհավիրքի մասին ու դավադիր լռությամբ թույլ տվեց, որ տեղի ունենա այն, ինչ տեղի՞ ունեցավ:

— Ամբողջ աշխարհում հետախուզությունն ու հակահետախուզությունը տեղյակ էին պահում իրենց իշխանություններին, թե ինչքան ժամ է մնացել, որպեսզի Շանգալում տեղի ունենա ամենամեծ բախումը: Իսկ մնացածն արդեն նախօրոք մշակված սցենար էր, որտեղ լինելու էին ե՛ւ գազանություններ, ե՛ւ մարդկանց գնդակահարություններ ու գլխատումներ, ե՛ւ երեխաների մորթ… Ցավոք, այսօր 5000-ից ավել դեռեւս եզդի կանայք եւ աղջիկներ ենթարկվում են թրաֆիքինգի: Այսօր շուկաները ողողված են 2014 թվականից գերեվարված եզդի կանանց եւ աղջիկների վաճառքով, որոնց մի մասը սեքսուալ բռնության է ենթարկվում, մյուսները` աշխատանքի: Առ այսօր եզդիների նկատմամբ իրականացվում է սողացող ցեղասպանություն:

— Հայոց ցեղասպանությունից հետո` 107 տարի պահանջվեց, որպեսզի օրակարգային հարց դառնա ոչ թե ճանաչումն ու հատուցումն, այլ` թուրքերի հետ «խաղաղության» հաստատումը: Զուգահեռելով եզդիների ցեղասպանության հետ` ի՞նչ կասեք այս մասին:

Կարճ եւ կոնկրետ ասեմ` ով մոռանա իր քույր ու եղբայրների թափված արյունը` լինի թուրքերի, թե ԴԱԻՇ-ի մուսուլմանների ցեղասպանների ձեռքով, ՔՊ-ական լինի: Այո՛, սա այսօր ամենամեծ անեծքն է մարդուն, որ ասես` եթե հորդ գերազմանը մոռանաս, ուրեմն` «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից լինես:

«ԹՈՒՐՔԵՐԻ ԳԼԽԻՆ ԴՐՎԱԾ ԿԱՐՄԻՐ ԳԼԽԱՐԿՆԵՐԸ ՄԵԶ ՄԻՇՏ ՀԻՇԵՑՆԵԼՈՒ ԵՆ ՄԵՐ ՑԵՂԱՍՊԱՆՎԱԾ ԵՐԵԽԵՔԻՆ»

— Երեւի Հայոց ցեղասպանությունից էլ ութ տարի անց բազմաթիվ անեծքներ են հնչել, նաեւ երդումներ` երբեք չմոռանալու մասին, մինչդեռ այսօր իրականությունն այլ է…

— Իմ ուսանողական տարիներին չեմ հիշում ով էր կազմակերպողը, բայց ինձ հրավիրել էին մի մեծ մասշտաբի միջոցառման, որը Քրդական բանվորական կուսակցության հետ էր կապված եւ խորագրում էլ նշված էր ենթադրյալ ցեղասպանություն իրականացնողների հետ բարեկամության մասին: Խոսքը վերաբերում էր նրան, որ քրդերը չեն իրականացրել հայերի կամ եզդիների ցեղասպանություն, այլ դրան որոշ ցեղախմբեր են մասնակցել, իսկ առհասարակ քուրդ ազգը պաշտպանել է: 1998 թվականի օգոստոսի 30-ին էր, եւ այդ օրը ես արեցի հետեւյալ հայտարարությունը. «Դուք ընդամենը կարճ ժամանակ հետո` ուրանալու եք ցեղասպանությունը, բարեկամանալու եք թուրքերի հետ, որովհետեւ իրենք էժան ապրանք են ներմուծելու ձեզ»: Ցավոք, 24 տարի հետո` իմ ասածն իրականություն դարձավ: Երանի այդ ժամանակ նման միտք չարտահայտեի: Իրականում այսօր մեր հայրերի արյունը, պապերի հիշատակը փոխում են էժան հագուստի, սնունդի հետ եւ քծնում թուրքին: Պարբերաբար քեզ ցեղասպանողի հետ ի՞նչ ախպերություն: Երբեմն թվում է, որ թուրքերի գլխին դրված այդ կարմիր գլխարկները մեր երեխաների արյամբ են ներկված: Ու մենք այսօր հիացմունքով պետք է նայե՞նք այդ կարմիր գլխարկներին, որոնք մեզ միշտ հիշեցնելու են մեր ցեղասպանված երեխեքին: Կարծում եք` արժանապատիվ հայն ու եզդին իր ծնողին մորթողի հետ եղբայրությո՞ւն է անելու:

— Որոշողը երկրի իշխանությունն է, պետական քաղաքականությունը, որն այսօր որոշել է ամեն գնով «խաղաղության դարաշրջան» բացել:

— Գեղաշենցի Ավեն Գելիեգուզանի ռեսն էր, այսինքն` Օսմանյան կայսրության տարածքում տվյալ գյուղի իշխանությունն էր: Նա հյուրընկալել էր իր տանը Աղբյուր Սերոբին եւ իր ջոկատին ու թունավորել նրանց, ինչի հետեւանքով կորցրինք Աղբյուր Սերոբին եւ նրա ջոկատից շատերին: Բայց ընդամենը շատ կարճ ժամանակ հետո ռես Ավեի գլուխը կտրվեց: Կտրվեց նաեւ կոնկրետ Աղբյուր Սերոբին սպանողի` Խալիլ փաշայի գլուխը, եւ կտրողները հայ վրիժառուներն էին` Անդրանիկն ու Գեւորգ Չաուշը: Կարծում եմ` մեր ժողովրդին ու Հայրենիքը դավաճանողներին պատժելու համար դեռեւս կան, ծնվել են ու գոյություն ունեն գեւորգչաուշներ, աղբյուրսերոբներ, արաբոներ, նժդեհներ, ջհանգիրաղաներ, եւ պատիժը լինելու է անխուսափելի: Այնպես որ, օրվա իշխանության որոշումն ընդամենը թանաքով թղթի վրա է, իսկ որոշումը կայացնողին դավաճան ճանաչելով` հաջորդ իշխանությունը, կարծում եմ, շատ հարցերին լուծում է տալու:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ



Կոպիտ սխալ եմ համարում այս օրհասական պահին հանրային քննարկման առարկա դարձնել այն հարցը, թե ո՛վ պիտի լինի Ամենայն Հայոց հաջորդ հայրապետը. ՄելիքյանԻ գիտություն կեղծ լուրեր տարածողների՝ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը երեկ ողջ օրը եղել է Տավուշում«Ապագա կա» ասողները կործանել են երկրի ապագան. Աղվան ՎարդանյանՄեզ մնում է երկու տարբերակ. Արցախցի գործիչը Փաշինյանի բրիտանական լրատվամիջոցին տված հարցազրույցի հետքերովՄեզ հաջողվեց պատմություն կերտել. ՄխիթարյանՏարածքները զիջելն իր մեջ նաեւ քրեական տարր է պարունակում. Սեյրան ՕհանյանԵվրոպան ասեց՝ հոպ. Արթուր ԽաչատրյանԱյսօրվանից Հայաստանի և Ադրբեջանի սահմանին երկրների փորձագիտական խմբերը սկսել են կոորդինատների ճշտման գործընթացըԸնդդիմությունը պետք է մոդեռնիզացվի, հին մեթոդները այլեւս չեն գործում. Վահան ԲաբայանԲաղանիսի անունից պահանջ եմ ներկայացրել՝ դեմ ենք այս ամենին, ասել եմ՝ ինձ հանեն այդ աշխատանքային խմբից․ Բաղանիսի համայնքապետ.Tert.amԵթե Նիկոլը դավաճան ու հողատու է, անիմաստ չե՞ն նրան ձեր տված հարցերն ԱԺ-ում. քաղաքացին՝ Լ. ՔոչարյանինԱԱԾ-ն հայտարարում է՝ ինչ է պատրաստվում իրականացնել Բաղանիս-Ոսկեպար հատվածումԷն, որ ասում էիք, բերողը մենք ենք, որ չհավանենք, ընենց էլ կհանենք, բա էդ պահը ի՞նչ եղավ. Գայանե Ասլամազյանը«BMW»-ի՝ քարե պատնեշին բախվելուց հետո` փլուզված մի ահագին հատված թափվել է ճանապարհին, մաքրող՝ չկաԿիրանցի գյուղապետը հանդիպումից հետո ասաց՝ ինչ կար, մնացել է նույնը, դեռ մի բան էլ ավելին, շատ այլայլված էր․ Բագրատ ՍրբազանԻնչու է պատրաստվում հրաժարական տալ Կիրանցի գյուղապետը․ նա մտահոգ է.ArmLur.amԲաղանիսում իրավիճակը լարված է. ոստիկանները փակել են դեպի Ոսկեպար տանող Բաղանիս Այրումին հարակից ճանապարհը.ArmLur.amԹող Հայոց ցեղասպանության Ս. Նահատակների բարեխոսությամբ շենանա մեր հայրենիքը. Հայր ԶաքարիաԱռանց մեկնաբանության ԵՎՐՈՊԱՅԻ ԳԱՎԱԹԱԿԻՐ ՆԱՐԵԿ ՄԱՆԱՍՅԱՆԻ ԵՐԿՐՈՐԴ ՓԱՅԼՈՒՆ ՀԱՂԹԱՆԱԿԸ ԵՎՐՈՊԱՅԻ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆՈՒՄԿիրանց-Ոսկեպար ճանապարհը շարունակում է փակ մնալԱզատություն կամ մահ. ես քրեական գործերից, կալանավորումից չեմ վախենում, չեմ լռելու. Միհրան ՄախսուդյանԻրանը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման վերաբերյալ վերջին պայմանավորվածությունըՓաշինյանը, ըստ էության, խոստովանել է, թե ինչու է Տավուշում ականազերծման աշխատանքների հրաման տվելՖինանսական հարցերում ծայրահեղ զգուշավոր եղեք. ապրիլի 23-ի աստղագուշակ«Հրապարակ»․ Տավուշը պայքարում է, համայնքպետն ԱՄՆ-ում էԱպրիլի 23. Օրվա խորհուրդՄիհրան Մախսուդյանին կանչել են քննչական կոմիտեՄեր աչքից չվրիպեց մենամարտի ընթացքում բրազիլացի մարզիկի անվայել պահվածքը«Փաստ». Տա­վու­շը կա­րող է լի­նել նոր սկզբի... մեկ­նար­կըԼավ կլիներ` Ակադեմիական քաղաքի փոխարեն Եվրոպոլիս կառուցեն.ԲԱՐՍԵՂ ԹՈՒՄԱՆՅԱՆ«Ժողովուրդ». Տավուշի համար ճակատագրական պահին դատախազը լքում է պաշտոնըՌուսական բանակն ամբողջությամբ գրավել է Օչերետինոն (Տեսանյութ, քարտեզ)Չեմ բացաառում, որ Տավուշում կհայտնվեն նշաններ, որի մի կողմում գրված կլինի ՀՀ,մյուս կողմում՝ ԱդրբեջանՀամացանցում են հայտնվել ռուսական հարվածից հետո Խարկովի հեռուստաաշտարակի անկման կադրերը (Տեսանյութ)Ապրիլի 22-ի գիշերն ու լուսաբացը՝ Կիրանցում. Լուսանկարներ«Հրապարակ». Իշխանությունը փորձում է պառակտել շարժումը. Յուրիկների պակաս չի զգացվում«Ժողովուրդ». 36 կգ ոսկու եւ 293 միլիոն ռուբլու անհետացման գործով վկայի կարգավիճակում դատավոր է հարցաքննվել«Փաստ». Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումները»Իրանը կարող է մեկ շաբաթում միջուկային ռումբ փորձարկել. իրանցի պատգամավորներԱռանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրևԳաղթի ճանապարը մազապուրծ հաղթահարած տղան, վիզը ծուռ թողեց մորը. Սարսափազդու մանրամասներ մետրոյի տակ ընկած երիտասարդի մասինՌուսական զորքերը ճեղքել են Ավդիիվկայից հյուսիս-արևմուտք գտնվող ուկրաինական ճակատը. BILDԱրցախցիները վերադառնալու հույսը չեն կապում այլեւս Փաշինյանի իշխանության հետ. ԱՀ փաստաբանՀՀ ՄԻՊ Անահիտ Մանասյանը ընդունել է NewsMedia.am Լրատվական Գործակալության տնօրեն, մեր գործընկեր Գայանե ԶարգարյանինՄխիթարյանը «Ինտերի» հետ դարձավ Իտալիայի չեմպիոն ու նվաճեց իր առաջին տիտղոսը Եվրոպայի թոփ-5 լիգաներում(տեսանյութ)Ամբակում Գրիգորյանի աշխատանքային այցը՝ Նիդերլանդների Թագավորություն ՀՀ-ն ձեռք է բերում Ադրբեջանի գնած սպառազինության 15-20%-ը, չունենք համոզմունք, որ չեն հարձակվիՆիկոլ Փաշինյանի հարցազրույցը բրիտանական ԶԼՄ-ներին. ուղիղԻնչպես Կառավարության շենքից «անհետացան» Տավուշի սահմանամերձ համայնքների ղեկավարները (տեսանյութ)
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода