Iravunk.com | Երանի «հեղափոխություն» կոչված այդ չարիքը չլիներ, ես էլ մի դեր պակաս ունենայի. Լեւս Դավթյան
Ով է փորձում խլել Հայաստանի փոքրիկ երգիչների շենքը. Փակագծեր է բացում Տիգրան Հեքեքյանը Ով է փորձում խլել Հայաստանի փոքրիկ երգիչների շենքը. Փակագծեր է բացում Տիգրան Հեքեքյանը Հասկացե՛ք վերջապես՝ հայրենիքը ձեր հաշվառման հասցեից ու կադաստրային գրանցումից շատ ավելի մեծ է. Պետրոսյան ԱՄՆ պետդեպարտամենտն ավելի խորն է մտցրել նիկոլիզմի դեմոկրատիայի մեջ Հավաք՝ ապրիլի 25-ին, ժամը` 14.00-ին ՀՀ գլխավոր դատախազության շենքի դիմաց Հայրս հեռախոսազրույցի ընթացքում մի մտահոգիչ արտահայտություն արեց. Ռուբեն Վարդանյանի որդին հարցազրույց է տվել CNN-ին Այսօր Գյումրին ընդվզումների պատ կկազմի Սա երբևէ ամենախայտառակ տեքստն էր Ցեղասպանության օրվա առթիվ` արված Հայաստանի ղեկավարի կողմից. թուրքագետ Փաշինյանը 3 անգամ կիրառել է Հայոց ցեղասպանություն, 11 անգամ` Մեծ եղեռն ձևակերպումները. թյուրքագետ Ոստիկանական վայրագություններից տուժած գնդապետը հոսպիտալացվել է. նորից կհետազոտվի

Երանի «հեղափոխություն» կոչված այդ չարիքը չլիներ, ես էլ մի դեր պակաս ունենայի. Լեւս Դավթյան

Մշակութային

Առաջիկա ամիսներին սպասվում է Մհեր Մկրտչյանի «Իշխանությունֆիլմի պրեմիերան։ «Իրավունքը» զրուցել է ֆիլմում «հեղափոխական առաջնորդի» կերպարը մարմնավորած դերասան ԼԵՎՍ ԴԱՎԹՅԱՆԻ հետ։

— Ի՞նչ են Ձեզ համար հայկական թատրոնն ու կինոն։

— Հայկական թատրոնն ու կինոն ինձ համար ազգային արժեքներ են։ Ցավոք, հիմա հայկական կինոն աղետալի վիճակում է։ Մի կողմից սերնդափոխություն չեղավ, հետո դժվար ժամանակներ էին, դրա համար էլ 90-ականներից այս կողմ մատների վրա կարելի է հաշվել ֆիլմեր, որոնք ինչ-որ արժեք են իրենցից ներկայացնում։ Ինչ վերաբերվում է թատրոնին, կարծում եմ, մինչեւ այս վերջին մի քանի տարին հայկական թատրոնը լավ վիճակում էր։ Թատրոնն ինձ համար ամեն ինչ է՝ իմ տարերքը, իմ սերը, իմ տաճարը։ Ես անմնացորդ նվիրված եմ բեմին։

Դուք թատրոնում եւ ֆիլմերում խաղացել եք տարբեր դերեր։ Ձեր խաղացած դերերից ո՞րն էր ամենահոգեհարազատը եւ ինչո՞ւ։

— Թատրոնում համարյա բոլոր դերերն էլ հոգեհարազատ են։ Հանդիսատեսը չի տեսնում,թե ինչ ահռելի աշխատանք ենք տանում, ինչքան ենք հուզվում, նյարդայնանում, փնտրում, մինչեւ որ ծնվում է դերը։ Լավագույններն առանձնացնել դժվար կլինի, ավելի լավ է՝ հանդիսատեսը գնահատի։ Իսկ ֆիլմերից ինձ հոգեհարազատ են «Ես եմ» եւ «Իշխանություն» ֆիլմերը։

— «Իշխանություն» ֆիլմում խաղացել եք, ըստ Ձեզ, տիեզերական մասշտաբների բացասական կերպարում։ Ի՞նչ տվեց Ձեզ այդ կերպարը։

— Այդ դերն ինձ առաջին հերթին տվեց փորձ, մասնագիտական աճ։ Բավականին դժվար աշխատանք էր, բայց Մհեր Մկրտչյանի օգնությամբ, կարծում եմ, ստացվեց հետաքրքիր կերպար։ Չէինք ուզում նմանակում լիներ։ Այս առումով էլ դերասանի եւ ռեժիսորի ըմբռնումները շատ կարեւոր են ֆիլմի համար։

— Երբ նկարահանվում էիք «Իշխանություն» ֆիլմում, մտահոգություն չունեի՞ք, որ Ձեր մարմնավորած կերպարի համար հասարակության կողմից  կընկալվեիք ծայրահեղ տարբեր կարծիքներով։

— Մտավախությունները շատ էին, որովհետեւ այդ հայատյացներից ամեն բան սպասելի էր։ Բայց հակառակ էֆեկտն ունեցավ. մարդիկ ուղղակի շնորհակալություն էին հայտնում, որ խաղացել եմ այդ բարդ դերը։

— Ինչպե՞ս է ընթանում Ձեր դերասանական առաջընթացը։ Դուք Ձեզ հաջողակ համարու՞մ եք։

— Գոհանում եմ ամեն ինչով՝ միաժամանակ ունենալով լավագույնի ձգտումներ եւ երազանքներ։

Հանրության շրջանում հայտնի եք նաեւ հասարակական ակտիվությամբ։ Ի՞նչ եք կարծում` ինչո՞ւ Ձեր օրինակին չեն հետեւում մեր երիտասարդ մտավորականներն ու արվեստագետները։ Մի՞թե մեր ժամանակակից մտավորականությունը կողմ է թշնամական պետությունների հետ նվաստացուցիչ «խաղաղության» օրակարգին։

— Արվեստագետները բաժակները ձեռքին կռանում էին իշխանավորների առջեւ, կենացներ ձոնում նրանց, հաճոյանում։ Այդպես էր միշտ, այդպես է հիմա, այդպես կլինի նաեւ վաղը։ Իսկական արվեստագետները նրանք էին, ովքեր ըմբոստանում էին կեղծիքի ու ստի դեմ, ովքեր ո՛չ իշխանամետ էին, ո՛չ էլ ընդդիմադիր, ովքեր հայամետ էին, ունեին ազգային արժանապատվության բարձր գիտակցություն։ Փառասիրությունը, անձնական շահը, բոլորին դուր գալու համախտանիշը հատուկ է այսօրվա հայ արվեստագետների մեծ մասին։ Բայց չմոռանանք նաեւ, որ սրանց կողքին ապրում ու ստեղծագործում են կշիռ, արժեք ու արժանապատվություն ունեցող շատ արվեստագետներ։

— Գաղտնիք չէ, որ այսօր օրհասական ու ճակատագրական օրեր է ապրում մեր երկիրը։ Որքանո՞վ են քաղաքական վայրիվերումները անդրադառնում արտիստի գործունեության վրա։

— Կոնկրետ ինձ վրա անասելի ծանր ազդեցություն է թողնում այս ամենը։ Ամեն օր հուսահատվում եմ՝ տեսնելով այս իշխանությունների դավադիր գործերը, մեր պառակտված, ատելությամբ լցված հասարակությունը։ Համատարած տագնապ ու վախ կա բոլոր մտահոգ մարդկանց շրջանում։ Բոլորս վախենում ենք, որ դավադիրների ձեռքով կարող ենք կորցնել մեր ինքնությունը։ Սարսափելի ժամանակներ ենք ապրում, եւ ես էլ բացառություն չեմ, բայց համոզված եմ, իրենց պատիժը չի ուշանալու, իրենք դեռ հատուցելու են թափված ամեն կաթիլ անմեղ արյան համար։

— Ո՞րն է երիտասարդ հայ արվեստագետի առաքելությունը։

— Ընդամենը ճաշակ ու գիտելիք փոխանցել, առողջ հասարակություն դաստիարակել, կարեւոր, հրատապ լուծում պահանջող խնդիրների մասին բարձրաձայնել։

— Կա՞ն նախագծեր կամ նոր կերպարներ, որոնցով պատրաստվում եք ուրախացնել Ձեր երկրպագուներին։

— Այժմ միայն «Իշխանություն 2» ֆիլմում եմ նկարահանվում, իսկ թատրոնում կունենանք պրեմիերաներ, հուսով եմ, մինչեւ աշուն կուրախացնենք մեր հանդիսատեսին։

— 2018-ի «հեղափոխության» օրերին պատկերացնու՞մ էիք, որ ընդամենը 3 տարի անց պետք է ֆիլմում «հեղափոխական» առաջնորդի դեր խաղայիք։ Որքանո՞վ է ֆիլմի իրականությունը աղերսվում մեր երկրի ներքաղաքական իրականության հետ։

— Ինքս չեմ մասնակցել այդ խեղկատակությանը, երբեք չեմ սատարել դրանց, հոգու խորքում միշտ էլ հասկացել եմ, որ սրանց նպատակը երկիրը վերջնական կործանման տանելն է։ Մտքովս անգամ չէր անցնում, որ մի օր նման կերպար կմարմնավորեմ։  Երանի «հեղափոխություն» կոչված այդ չարիքը չլիներ, ես էլ մի դեր պակաս ունենայի։

ՌՈՒԶԱՆՆԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ



Ով է փորձում խլել Հայաստանի փոքրիկ երգիչների շենքը. Փակագծեր է բացում Տիգրան ՀեքեքյանըՈվ է փորձում խլել Հայաստանի փոքրիկ երգիչների շենքը. Փակագծեր է բացում Տիգրան ՀեքեքյանըՀասկացե՛ք վերջապես՝ հայրենիքը ձեր հաշվառման հասցեից ու կադաստրային գրանցումից շատ ավելի մեծ է. ՊետրոսյանԱՄՆ պետդեպարտամենտն ավելի խորն է մտցրել նիկոլիզմի դեմոկրատիայի մեջՀավաք՝ ապրիլի 25-ին, ժամը` 14.00-ին ՀՀ գլխավոր դատախազության շենքի դիմացԵկեղեցու պատգամը իշխանությանը՝ վախկոտությունը մահ է սփռում և կորստաբեր է․ Վեհափառ ՀայրապետՀայրս հեռախոսազրույցի ընթացքում մի մտահոգիչ արտահայտություն արեց. Ռուբեն Վարդանյանի որդին հարցազրույց է տվել CNN-ինԱյսօր Գյումրին ընդվզումների պատ կկազմիՍա երբևէ ամենախայտառակ տեքստն էր Ցեղասպանության օրվա առթիվ` արված Հայաստանի ղեկավարի կողմից. թուրքագետՓաշինյանը 3 անգամ կիրառել է Հայոց ցեղասպանություն, 11 անգամ` Մեծ եղեռն ձևակերպումները. թյուրքագետՈստիկանական վայրագություններից տուժած գնդապետը հոսպիտալացվել է. նորից կհետազոտվիԲшղшնիս Այրումի հատվածում шդրբեջшնցիների շարժը տեսանելի է անզեն աչքով (լուսանկարներ)…չկարողացա օգնել քեզ. Ինքնասպան եղած 18-ամյա պատանու քույը ահասարսուռ գրառում է կատարելՀզոր պայթյուններ Օդեսայում և Խարկովում. մանրամասներ (ՖՈՏՈ, ՏԵՍԱՆՅՈՒԹ)ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարը «սարսափել է» Գազայում զանգվածային գերեզմանների մասին հաղորդումներից. The GuardiaԱրցախի հայաթափումից հետո ներկայիս մտահոգիչ ծանր իրավիճակ է ՀՀ սահմանային տարածքներում․ Վեհափառ«Ադրբեջանը վճռական է առաջ տանելու ՀՀ հետ հարաբերությունների կարգավորման օրակարգը»․ ԲայրամովԱյսօր Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրն էՔիչ հավանական են անձնական կյանքում լուրջ փոփոխությունները․ ապրիլի 24-ի աստղագուշակՌուսաստանի հնարավոր նոր հարձակման պլանը. The SunՎտանգավոր օրեր. հազվագյուտ երևույթ՝ արևային չորս բռնկում միաժամանակՀայտնվել է տեսшնյութ՝ 28-шմյш Ավետի մասնակցությամբ․ Հաաազար ափսոս, Ավետ ջանԱՄՆ-ում սկսեցին խոսել Ուկրաինայի հետպատերազմյան մասնատման մասինՌԴ Պաշտպանության փոխնախարարն իրականում դավաճանության գործո՞վ է կալանավորվելԻնչի՞ համար էին ջարդում ԵԿՄ մեքենան, կանգնեին` նայեի՞ն. Սասուն Միքայելյան. Armlur.amՆԱՏՕ-ի զրահամեքենաները հասան ՄոսկվաԵրեւանի սիրտը պետք է լցվի ժողովրդով, ամեն գնով սրանց պետք է հեռացնենք. Մարգարիտ ԵսայանՈվ հրաժարվում է հայրենի հողերից, անիծյալ ու աստանդական պիտի դառնա եղբայրասպան Կայենի նման. Արշակ սրբազանՄիացե՛ք, ապրիլի 25-ին, ժամը` 12:00-ին մենք լինելու ենք Հանրապետության Հրապարակում. ՉախալյանՀՀ ՄԻՊ Անահիտ Մանասյանը ընդունել է NewsMedia.am Լրատվական Գործակալության տնօրեն, մեր գործընկեր Գայանե ԶարգարյանինՄենակ չթողնե՛ք տավուշցուն. Գառնիկ ԴանիելյանԶարուհի Փոստանջյանը ջահակիր էրԵրբ տեսնեմ ինձնից շատ ակնկալողներ կան, լուծումների իմ տարբերակն ասելու եմ. Սերժ ՍարգսյանՀայ ժողովրդին ստրկացնելու նպատակ ունեցող Նիկոլին միասնական պիտի հեռացնենք. Աննա ՄկրտչյանԱրցախը տվեցինք, արդյոք Հայաստանը պաշտպանված է. Թագուհի ԹովմասյանԿարեն Խաչանովի շնորհավորանքը` Մխիթարյանին(ֆոտո)Պայքա՛ր, պայքա՛ր. Ջահերով երթ՝ դեպի ԾիծեռնակաբերդՄեր Շուշին, մեր հայրենիքը չե՛ք վայելելու, արյունաքամ եք լինելու. խոսք՝ Ադրբեջանի երիտասարդությանըՍպասում եմ խենթի պես ու փնտրում եմ քեզ ամենուրՌԴ պաշտպանության փոխնախարար Թիմուր Իվանովը ձերբակալվել է կաշառք վերցնելու կասկածանքովՀայալեզու կարմիրբերետավոր յաշման Տավուշում գազանաբար հարձակվեց պայքարող հայերի վրաՈստիկանները Տավուշում ուժ են կիրառել Բագրատ Սրբազանի նկատմամբՍերժ Սարգսյանը մասնակցում է Ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող ջահերով երթին«Այս իրականության մեջ միայն ապուշներ են պետք, որոնց հեշտ լինի կառավարել». ԽԱՉԻԿ ՉԱԼԻԿՅԱՆ  Իլհամը հայտարարել է, որ 10 գյուղ էլ պատրաստվում են Վարդենիսից վերցնել, և դա՝ ամենասեղմ ժամկետներում. նա գալիս է Սևանի հետևից.Yerevan TimesԱլիեւը չի անցնի կոշտ հակառուսական դաշտՆիկոլը հանձնում է Հայաստանի պաշտոնական տարածքներըԱդրբեջանն ու Հայաստանն առավել քան մոտ են խաղաղությանը․ ԱլիևՊարոն գնդապե'տ, թույլ չեմ տա հետս այդ կերպ խոսեք, հայրենիք եք զիջել. Բագրատ Սրբազան«Էքսկլավների» հարցը լուծելու ենք սահմանազատման գործընթացով. Ալիև
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода