Առանց ժողովրդի կարծիքը հաշվի առնելու էդ ի՞նչ քարտեզ են հրապարակել. Կիրանցի ղեկավար.24News Ալիևն ապրիլի 26-ին կմեկնի Բեռլին՝ բանակցելու Շոլցի հետ ՀՀ-ն պատրաստվում է սահմանազատման գործընթացում դե յուրե հիմնավորել Արծվաշեն անկլավի գոյությունը Հայաստանը համաձայնել է վերադարձնել 4 գյուղերը. Ադրբեջանի ԱԳՆ Ծաղրանկարչի մենաշնորհը  յուրացրել են քաղաքական գործիչները. ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ՉԱԼԻԿՅԱՆ    Պուտինն ու Ալիևը ապրիլի 22-ին Մոսկվայում բանակցություններ կանցկացնեն Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի միջև, 4 գյուղի հատվածում, գոյություն կունենա սահմանազատված պետական սահման. վարչապետի աշխատակազմ. Armenpress ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Մինչև մայիսի 15-ը Ադրբեջանը և Թուրքիան կստանան նվեր Տավուշի ամենակարևոր 4 կետերը. Գեղամյան ԶԱՐՄԱՆՔ

Հայաստանի իշխանությունները Ադրբեջանին նորանոր զիջումների մեղքը փորձում են բարդել ռուսների վրա

Նորություններ
Լուսանկարում՝ հատված Լաչին քաղաքը շրջանցող ճանապարհից, որն Ադրբեջանը կառուցել է հայկական օգտագործման համար։ Ճանապարհը սկիզբ է առնում ՀՀ սահմանի Կոռնիձորի հատվածից և միանում Արցախի Բերդաձորի շրջանին՝ անցնելով Հին Շեն և Մեծ Շեն գյուղերով։

Մինչ պետության ճակատագրով հետաքրքվող հայ հասարակության փոքրաթիվ հատվածը փորձում է հասկանալ վերջին օրերին Արցախում կատարված դեպքերի պատճառահետևանքային կապերը, Հայաստանի իշխանությունները շարունակում են Արցախում տեղի ունեցող իրադարձություններում ռուս խաղաղապահներին մեղադրելու քաղաքականությունը՝ անուղղակիորեն նպաստելով Հայաստանում հակառուսական տրամադրությունների աճին:

Վերջին ամիսներին, մինչ Ադրբեջանը ինտենսիվ իրականացնում էր Բերձոր քաղաքը (Լաչին) շրջանցող նոր ճանապարհի շինարարությունը, այդ թվում՝ Արցախում հայկական վերահսկողության տակ գտնվող տարածքներում, Հայաստանի և Արցախի իշխանությունները խորհրդավոր լռություն էին պահպանում դեպքերի հետագա ընթացքի վերաբերյալ: Ադրբեջանի դիրքորոշումը բավականաչափ հստակ էր՝ նոր ճանապարհի շինարարության ավարտից հետո հայ բնակչությունը պետք է դուրս գա Լաչինչց և հարակից բնակավայրերից, իսկ Ղարաբաղ մեկնողները պետք է օգտվեն նոր ճանապարհից:

Ակնհայտ է, որ Ադրբեջանը չէր կարող Արցախում հայկական վերահսկողության տակ գտնվող տարածքներում ճանապարհաշինարարական աշխատանքներ իրականացնել առանց Արցախի և Հայաստանի իշխանությունների հետ ձեռք բերված առնվազն բանավոր պայմանավորվածությունների:

Հստակ է, որ թե՛ Հայաստանի, թե՛ Արցախի իշխանությունները առնվազն տեղյակ էին, որ հուլիսի վերջին Ադրբեջանը պահանջելու է հանձնել Բերձորը, հարակից բնակավայրերը և դադարեցնել Հայաստանն Արցախին կապող գործող ճանապարհի օգտագործումը: Այնուամենայնիվ, Հայաստանի իշխանությունները վերջին ամիսներին փաստացի չեն սկսել Հայաստանի տարածքում նոր ճանապարհի շինարարությունը՝ միևնույն ժամանակ հրապարակային հայտարարելով, որ Բերձորը և հարակից գյուղերը հանձնվելու են Ադրբեջանին:

Արդեն հուլիսի վերջին ավարտելով շուրջ 32 կմ երկարությամբ մինչև ՀՀ սահման ձգվող ճանապարհի շինարարությունը՝ Ադրբեջանը պահանջեց դուրս բերել հայ բնակչությունը նշված բնակավայրերից և երթևեկությունը կազմակերպել նոր երթուղով: Դրան ի պատասխան օգոստոսի 3-ին Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղարը հայտարարեց, որ Ադրբեջանի այդ պահանջը լեգիտիմ չէ, քանի որ Հայաստանը, Ադրբեջանը և Ռուսաստանը չեն համաձայնեցրել նոր երթուղու կառուցման պլանը:

Այս հայտարարությունը մի շարք հարցեր է առաջացնում:

– Եթե չկար համաձայնեցված պլան, ապա ինչու են Հայաստանի և Արցախի իշխանությունները թույլատրել Ադրբեջանին շինարարական աշխատանքներ կատարել Արցախի հայկական վերակսողության տակ գտնվող տարածքներում:

– Ինչո՞ւ նոր ճանապարհի շինարարության ամբողջ ընթացքում Հայաստանը և Արցախը պաշտոնապես չեն հայտարարել, որ Ադրբեջանի կողմից ճանապարհի շինարարությունը համաձայնեցված չէ, հետևաբար՝ այն ապօրինի է, ուստի Հայաստանն ու Արցախը չեն օգտվելու այդ ճանապարհից:

Միևնույն ժամանակ, Անվտանգության խորհրդի քարտուղարի հայտարարությունից ընդամնեը մեկ օր առաջ՝ օգոստոսի 2-ին, Կոռնիձոր գյուղում սկսվել էին ճանապարհի Հայաստանի տարածքում գտնվող հատվածի շինարարական աշխատանքները, ինչը ևս խոսում է այս հարցում Հայաստանի և Ադրբեջանի միջև առկա որոշակի համաձայնությունների մասին:

Օգոստոսի 3-ին Ադրբեջանը ռազմական նոր էսկալացիայի դիմեց, ինչի հետևանքով հայկական կողմն ունեցավ կորոստներ, իսկ որոշ տեղեկությունների համաձայն, ադրբեջանական ուժերը գրավեցին մի շարք բարձունքներ: Ադրբեջանական նոր էսկալացիայից հետո Հայաստանի վարչապետը հերթական անգամ ստեղծված իրավիճակում մեղադրեց ռուս խաղաղապահներին, իսկ արդեն օգոստոսի 5-ին պաշտոնապես հայտարարվեց, որ Բերձորից ու հարակից բնակավայրերից հայ բնակչությունը պետք է հեռանա մինչև օգոստոսի 25-ը: Արցախի իշխանությունների հայտարարությունների համաձայն, քանի որ Տեղից մինչև Կոռնիձոր ճանապարհը պատրաստ կլինի 2023-ի գարնանը, մինչ այդ Հայաստանից Արցախ և հակառակ ուղղությամբ երթևեկողները պետք է օգտվեն մի քանի կիլոմետր երկարությամբ գրունտային ճանապարհից:

Ստեղծված իրավիճակի վերլուծությունը վկայում է, որ ամենայն հավանականությամբ՝ տեղյակ լինելով Ադրբեջանի մտադրությունների և օգոստոսի սկզբին Բերձորը և հարակից բնակավայրերը հանձնելու պահանջի մասին, Հայաստանի իշխանությունները որոշել են սպասել Ադրբեջանի քայլերին և խաղաղապահների արձագանքին: Գուցե եղել են հույսեր, որ Ադրբեջանի կողմից ռազմական ճնշում իրականացնելու դեպքում կլինի խաղաղապահների կոշտ արձագանք, ինչը հնարավորություն կտա հրաժարվել Ադրբեջանի պահանջների կատարումից: Հակառակ դեպքում, Բերձորի և հարակից բնակավայրերի հանձնման մեղավոր կարելի է հռչակել ռուս խաղաղապահներին, որոնք չեն կատարել իրենց պարտականությունները և Հայաստանի իշխանություններին այլ ելք չեն թողել, քան կատարել Ադրբեջանի պահանջները:

Մեղադրանքները Ռուսաստանին չեն ավարտվում միայն խաղաղապահներով

Ռուսաստանին ուղղված մեղադրանքները, սակայն, չեն ավարտվում միայն խաղաղապահների մակարդակով: Օգոստոսի 5-ին Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել էր, որ ռուսական կողմը Հայաստանից կոնկրետ առաջարկներ չի ստացել ռուս խաղաղապահների գործողությունների արդյունավետության բարձրացման վերաբերյալ՝ ի պատասխան մեկ օր առաջ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ խաղաղապահներին ուղղված քննադատության: Նույն օրը երեկոյան Հայաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Վահան Հունանյանը ֆեյսբուքյան գրառում արեց՝ նշելով, որ ռուսական խաղաղապահ զորախմբի գործունեության արդյունավետության բարձրացման անհրաժեշտության և հետագայում հնարավոր խնդիրների առաջացման վերաբերյալ հայկական կողմի մտահոգությունները ՌԴ բարձրագույն ղեկավարությանն են փոխանցվել դեռևս 2021-ի փետրվարին:

Լավրովին փաստացի «ստախոս» են որակում

Փաստացի, Հայաստանի ԱԳՆ խոսնակը ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի մշտական անդամ և Հարավային Կովկասում առաջնային դիրք ունեցող պետության արտգործնախարարին ֆեյսբուքյան գրառմամբ մեղադրում է ստախոսության մեջ: Մի կողմ թողնելով հարցի արարողակարգային կողմը՝ հարկ է նշել, որ այս պահվածքն առնվազն տարօրինակ է: Պետք չէ մոռանալ, որ 2020-ի պատերազմից հետո Ռուսաստանը ոչ միայն արցախահայության անվտանգության միակ երաշխավորն է, այլև հենց ՀՀ իշխանությունների խնդրանքով ռուսական հավելյալ ուժեր են տեղակայվել ՀՀ – Ադրբեջան սահմանի որոշ հատվածներում՝ Հայաստանի տարածք ադրբեջանական ներխուժումներ թույլ չտալու նպատակով:

Այս իրավիճակը հիշեցնում է 2020-ի ապրիլը, երբ Հայաստանի ԱԳՆ մեկ այլ խոսնակ Լավրովին կրկին փաստացի մեղադրել էր ստախոսության մեջ՝ հայտարարելով, որ Հայաստանը 2018-ի ապրիլից սկսած բանակցություններ չի վարել Ղարաբաղյան հարցի կարգավորման փուլային որևէ տարբերակի շուրջ: Մինչդեռ, արդեն 2020-ի պատերազմից հետո Հայաստանի իշխանությունները բազմիցս հայտարարել են, որ 2018-ի ապրիլից հետո բանակցային սեղանին դրված տարբերակը ենթադրել է փուլային կարգավորում նախկին ԼՂԻՄ-ի սահմաններից դուրս տարածքների հանձնմամբ:

Հայաստանի իշխանությունների քաղաքականությունը կարծես թե միտված է Ադրբեջանին արվող նորանոր զիջումների մեղքը հիմնականում ռուս խաղաղապահների և Ռուսաստանի վրա բարդելուն: Հայաստանի հասարակությանն ուղերձներ են հղվում այն մասին, որ առկա են հակահայկական ռուս-ադրբեջանական կամ ռուս-ադրբեջանա-թուրքական պայմանավորվածություններ, որոնց Հայաստանի իշխանությունները պարզապես չեն կարող դիմադրել: Հետևաբար, Արցախի հարցում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի նորանոր պահանջների՝ Հայաստանի կողմից անվերապահ կատարման հիմնական մեղավորը Ռուսաստանն է: Նշված քաղաքականությունը գուցե ճիշտ է Հայաստանի ներսում սեփական վարկանիշի անկում թույլ չտալու համատեքստում, սակայն այն որևէ կերպ չի նպաստում ՀՀ անվտանգային մակարդակի բարձրացմանը: Ռուս խաղաղապահների շարունակական վարկաբեկումը և հայ-ռուսական հարաբերություններում անընդհատ լարվածության օջախների ստեղծումը դժվար թե նպաստի Հայաստանի և Արցախի առջև ծառացած անվտանգային սպառնալիքների չեզոքացմանը:

https://www.civilnet.am/news/670435/



Առանց ժողովրդի կարծիքը հաշվի առնելու էդ ի՞նչ քարտեզ են հրապարակել. Կիրանցի ղեկավար.24NewsԱլիևն ապրիլի 26-ին կմեկնի Բեռլին՝ բանակցելու Շոլցի հետՀՀ-ն պատրաստվում է սահմանազատման գործընթացում դե յուրե հիմնավորել Արծվաշեն անկլավի գոյությունըՀայաստանը համաձայնել է վերադարձնել 4 գյուղերը. Ադրբեջանի ԱԳՆԾաղրանկարչի մենաշնորհը  յուրացրել են քաղաքական գործիչները. ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ՉԱԼԻԿՅԱՆ   Պուտինն ու Ալիևը ապրիլի 22-ին Մոսկվայում բանակցություններ կանցկացնենԱռաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի միջև, 4 գյուղի հատվածում, գոյություն կունենա սահմանազատված պետական սահման. վարչապետի աշխատակազմ. ArmenpressԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻՄինչև մայիսի 15-ը Ադրբեջանը և Թուրքիան կստանան նվեր Տավուշի ամենակարևոր 4 կետերը. ԳեղամյանԶԱՐՄԱՆՔԲԱՄԲԱՍԱՆՔԱզերի Շահին Աբբասովի հետ բերման են ենթարկվել նրա եղբայրներըՀԱՅԿԱԿԱՆ ՖՅՈՒՐԵՐԻԿԸ ՏԱՎՈՒՇԻ ԱՆՏԱՌՆԵՐԻՑԿայացել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման` հանձնաժողովների 8-րդ նիստըՀնդիկ ուսանողները ահազանգում են՝ «Հայբուսակը» չի թողնում մասնակցել պետական ավարտական քննություններին. Hetq.amԻսրայելն ու Իրանն այլևս փոխադարձ հարվածներ չեն հասցնի. CNN24-ամյա մոսկվացուն սպանող ազերի Շախին Աբբասովին բռնել ենՆախքան ասելը, որ ՀԱՊԿ-ը պարտավոր է սահմանել իր պատասխանատվության գոտին, պետք է սահմանել ՀՀ սահմանները. ԼավրովԱրցախցիների շուրջ 65%-ը հայտարարել է, որ ցանկություն չունի արտագաղթելու ՀՀ-ից36 կգ ոսկու գործով իրավապահները կհարցաքննեն «օրենքով գող» Անդրանիկ Սողոյանի՝ Զապի փեսային.Armlur.amՌուբեն Վարդանյանը Բաքվի բանտում հացադուլ է սկսելԷթնիկ հայերը խոշտանգվել են ադրբեջանական զինված ուժերի կողմից. լսումներ՝ ՄԱԿ-ի դատարանում (տեսանյութ)Ինչպիսի եղանակ է սպասվում առաջիկա օրերինՄեդվեդևը կարծիք է հայտնել, որ Արևմուտքը որոշել է վերացնել ԶելենսկիինՊետական մարմինները «լվանում են ձեռքերը». արցախցիների կենսաթոշակների ճակատագիրն անորոշ է. Hetq.amԱդրբեջանը իր բացատրություններում ձախողել է. Եղիշե Կիրակոսյանը՝ ՄԱԿ-ի դատարանումԱլիևն ասում էր՝ հայերին շների պես կքշենք, եթե ինքնակամ չգնան ԼՂ-ից․ լսումներ՝ ՄԱԿ-ի դատարանումԱդրբեջանի ԱԳՆ խոսնակը հերթական մեղադրանքներն է հնչեցրել Ֆրանսիայի հասցեինԻրանի Սպահան իսրայելական ԱԹՍ-ները կարող էին հասնել միայն բռնազավթված Արցախի տարածքից. Վարդան ՈսկանյանՍտանիսլավսկու անվան ռուսական պետական դրամատիկական թատրոնի տնօրենը դիմել է ոստիկանություն․ shamshyanՄեդվեդևը ենթադրել է, որ Արևմուտքում Զելենսկուն վերացնելու որոշում է կայացվել«Թքեմ Նիկոլի երեսին, թող թալանչիներին բռնեն» փողոցային առեւտրով զբաղվող պապիկԱստղագուշակ` ապրիլի 19-ի համարՈւկրաինան կարող է կապիտուլյացիայի ենթարկվել մինչև տարեվերջ. ԿՀՎ տնօրենԻ՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերինՏարադրամի փոխարժեքները ապրիլի 19-ինՆոր զարգացումներ Հայկական Կարմիր խաչ ընկերությունում. Ընկերության գլխավոր քարտուղարը փակագծեր է բացումՎարժական հավաքների մասնակիցների պարապմունքները. ՊՆ-ն տեսանյութ է ներկայացրելԱդրբեջանը կկորցնի այն տարածքները, որ գրավել է 2021-ի մայիսից հետո.Քարտեզագիրը փակագծեր է բացում ՈՒՂԻՂ․ Հայաստանը ՄԱԿ-ի դատարանում պատասխանում է Ադրբեջանի մեղադրանքներինԹքեմ Նիկոլի առաջ․ ի՞նչ ճանճ ձկան վրա․ քաղաքացիԵրեք ուկրաինացի զինվորներ հանձնվում են Դնեպրից այս կողմ անցնելուն պես (Տեսանյութ)Երևանում 25-ամյա վարորդը «Hyundai»-ով վրաերթի է ենթարկել հետիոտնին․ վերջինը տեղում մահացել էԿիևյան փողոցում հայտնաբերվել է տղամարդու դիՎենետիկի արվեստի միջազգային 60-րդ բիենալեին Հայաստանը կներկայանա պաշտոնական տաղավարով Անիտա Հարությունյանը ծայրահեղ ծանր վիճակում գտնվում է վերակենդանացման բաժնում.մոդելը ավտովթարի է ենթարկվելՀուշարձանների ոլորտին հատկացվել է 1,3 մլրդ դրամ Քանի որ միշտ խառը մենամարտերում եմ հանդես եկել, այստեղ շփոթեցի.ՍԱՄԲՈՅԻ ԱՇԽԱՐՀԻ ԳԱՎԱԹԻ ԽԱՂԱՐԿՈՒԹՅԱՆ ԲՐՈՆԶԵ ՄԵԴԱԼԱԿԻՐ ՍԱՐԳԻՍ ՎԱՐԴԱՆՅԱՆ Բա զիբիլի մեջից քջջի ու ապրի՞, Ոսկեպարը գնա պահի է, ոչ թե 10 տղամարդով կնոջ ապրանքը առգրավիՄարալը նշանվել է. Տեսանյութ
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода