Անի խոշորացված համայնքում հաղթել է գործող համայնքապետը. Վահան Բաբայան Բերդ խոշորացված համայնքում հաղթել է գործող քաղաքապետը. Վահան Բաբայան Մնաց 25 օր... Ամեն ինչ փոխվելու է. Տիգրան Ուրիխանյան Չարենցավանում ՔՊ֊ն պարտվում՞մ է ՄԱԿ Անվտանգության խորհուրդը Ուկրաինայի հարցով նիստ կանցկացնի սեպտեմբերի 27-ին Հանդիպման մասնակիցներից մեկը առաջարկել է համաձայնել կապիտուլյացիային «Կյանքի խոսք» աղանդի անդամ, հայտնի տիկտոկերը «մկտրվում է» սաունայում (Video) Ղրղզստանն ու Տաջիկստանը հակամարտությունը դադարեցնելու փաստաթուղթ են ստորագրել Ուկրաինային օգնությունը հարցականի տակ է. Wall Street Journal Տիգրան Ավինյանի մայրը ավելի քան 9 հա հող է գնել Արմավիրում


Հայտնի են պետական բուհերի տարբեր բաժիններում թափուր տեղերի վերջնական տվյալները

Հասարակություն

2022/2023թթ. ուսումնական տարվա ընդունելության քննությունների մրցույթն ավարտված է՝ հիմնական և լրացուցիչ փուլերն ամփոփված են: ՀՀ ԿԳՄՍ նախարարության բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության վարչության պետ Լուսինե Գրիգորյանը օգոստոսի 3-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ մեկ անգամ ևս հիշեցրեց, որ այս տարի ևս կիրառվել է մեկ մասնագիտություն, մեկ բուհ սկզբունքը, ինչը ենթադրում է, որ դիմորդն առաջին փուլում հայտագրում էր մեկ բուհ և իր նախընտրած մեկ մասնագիտությունը, և արդեն լրացուցիչ փուլով հնարավորություն է տրվում հիմնական փուլի մրցույթը չհաղթահարած դիմորդներին՝ դիմելու և համալրելու թափուր մնացած տեղերը:

ԿԳՄՍՆ պաշտոնյան ներկայացրել է այս տարվա ընդունելության քննությունների ընդհանուր պատկերը՝ վիճակագրական տվյալներով: Բուհերին հատկացված էր 22.000 տեղ՝ պայմանավորված ՀՀ-ում գործող բուհերի լիցենզավորված տեղերի քանակով: Այս տարի հայտագրված դիմորդների թիվն էր՝ 13.887, որից միասնական քննություններին մասնակցել է 11.587-ը, բուհ ընդունվել է 9729 դիմորդ, որից 1670-ը՝ անվճար:

Թափուր է մնացել 14.158 տեղ, որից 13.900՝ վճարովի, 258-ը՝ անվճար:

«Ինչպես նախորդ տարիներին, այս տարի ևս ամենաշատ դիմորդների թվով առաջնագծում էին մի քանի հիմնական մասնագիտություններ՝ Իրավագիտություն, Բուժական գործ, Միջազգային հարաբերություններ, Հանրային կառավարում, Կիրառական մաթեմատիկա և այլն: Նախորդ տարվա համեմատ կրկին թափուր են մնացել մասնագիտություններ, որոնք աշխատաշուկայում պահանջարկ ունեն, առաջնային են, սակայն ցածր գրավչություն ունեն և նույնիսկ անվճար տեղերի համար դիմողներ չեն եղել: Դրանք հիմնականում բնագիտական մասնագիտություններն են՝ քիմիա, աշխարհագրություն, երկրաբանություն, քիմիական տեխնոլոգիաներ»,- իրազեկել է Լուսինե Գրիգորյանը՝ ավելացնելով, որ հումանիտար-հասարակագիտական մասնագիտությունների ոլորտում ևս թափուր տեղեր կան: Նա առանձնացրել է Մանկավարժական համալսարանում Սուրդոմանկավարժություն, Մշակութաբանություն, Գրադարանային տեղեկատվական աղբյուրներ և այլ մասնագիտությունները:

Կարդացեք նաև

168.am-ը ներկայացնում է պետական համալսարաններն ու թափուր տեղերի թիվը՝ ըստ մասնագիտությունների: Ընտրել ենք այն մասնագիտությունները, որտեղ թափուր տեղերը շատ են: Խոսքը առկա և ոչ հեռակա թափուր տեղերի մասին է:

Համաձայն dimord.am-ի տվյալների՝ օրինակ, Երևանի պետական համալսարանի «Մաթեմատիկա» բաժնում կա 17 վճարովի թափուր տեղ, «Մեխանիկա» բաժնում՝ 14, «Ֆարմացիա» բաժնում՝ 45, «Աշխարհագրություն» բաժնում՝ 3 անվճար և 29 վճարովի թափուր տեղ կա, 30 վճարովի թափուր տեղ մնացել է
«Քարտեզագրություն և կադաստրային գործ» բաժնում: «Արվեստաբանություն», «Մշակութաբանություն», «Կովկասագիտություն», «Հնագիտություն և ազգագրություն», «Փիլիսոփայություն», «Սոցիոլոգիա», բաժիններում թափուր է համապատասխանաբար՝ 18, 15, 11, 19, 24,
21 վճարովի տեղ: Քիչ դիմորդներ են ընտրել նաև «Սոցիալական աշխատանք» և «Սոցիալական մանկավարժություն» մասնագիտությունները. երկու բաժնում էլ կա 36 թափուր տեղ:

Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում «Տնտեսագիտություն» բաժնում կա՝ 92, «Էլեկտրաէներգետիկա»-ում՝ 38 թափուր տեղ, «Թռչող ապարատների ավիացիոն սարքավորումներ»-ում՝ 26 թափուր տեղ: Խոսքը միայն Երևանի և ոչ մարզային մասնաճյուղի մասին է:

Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանում «Դիզայն» բաժնում, որքան էլ զարմանալի է՝ առկա է 101 թափուր տեղ: «Արդյունաբերական, քաղաքացիական շինարարություն և կոնստրուկցիաների նախագծում» բաժնում՝ 54, «Ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերի նախագծում, շինարարություն, կառավարում» բաժնում՝ 40, «Շենքերի նախագծում» բաժնում՝ 34 թափուր տեղ: «Ավտոճանապարհներ, կամուրջներ, թունելներ» բաժնում թափուր է մնացել 1 անվճար, 50 վճարովի տեղ, «Հիդրոտեխնիկական և հիդրոէներգետիկ կառուցվածքներ» բաժնում անվճար 3 և վճարովի 40 տեղ է մնացել, «Ջերմագազամատակարարում և օդափոխություն»,-ում կա 1 վճարովի և 40 անվճար տեղ, «Տնտեսագիտություն»-ում՝ 117, «Զբոսաշրջություն»-ում 49, «Սերվիս»-ում՝ 37, «Գեոդեզիա և կադաստր»-ում՝ 58 վճարովի տեղ:

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում «Բնապահպանություն և բնօգտագործում բաժնում» թափուր է մնացել՝ 29, «Վիճակագրություն»-ում՝ 24 տեղ:

Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի «Տարրական մանկավարժություն և մեթոդիկա» բաժնում թափուր է մնացել 59 տեղ, «Սուրդոմանկավարժություն»-ում՝ 1 անվճար և 23 վճարովի տեղ է մնացել թափուր, «Լոգոպեդիա» բաժնում՝ 35, «Հայոց լեզու և գրականություն» բաժնում 61 թափուր տեղ կա: «Տեխնոլոգիա և ձեռնարկչություն»-ում՝ անվճար 1 և վճարովի 30, «Ինֆորմատիկա»-ում՝ վճարովի 2, անվճար 35, «Քիմիա»-ում՝ 3 անվճար, 18 վճարովի, «Կենսաբանություն»-ում՝ 3 անվճար, 32 վճարովի տեղ կա, «Աշխարհագրություն»-ում՝ 4 անվճար, 35 վճարովի, «Պատմություն»-ում 74 վճարովի թափուր տեղ կա: «Կերպարվեստ» բաժնում թափուր է՝ 38, «Անգլերեն լեզու և գրականություն» բաժնում՝ 47, «Ռուսաց լեզու և գրականություն» բաժնում՝ 33, «Հասարակագիտություն»-ում՝ 46 թափուր տեղ է մնացել: 59 վճարովի թափուր տեղ առկա է «Հոգեբանություն» բաժնում: «Թանգարանային գործ և պատմամշակութային կառույցների պահպանություն» բաժնում թափուր է 14 տեղ:

Վ.Բրյուսովի անվան պետական համալսարանի «Մասնագիտական մանկավարժություն, անգլերեն լեզու և գրականություն» բաժնում թափուր է մնացել 85 տեղ, «Մասնագիտական մանկավարժություն, գերմաներեն լեզու և գրականություն»-ում՝ 47, «Մասնագիտական մանկավարժություն, ֆրանսերեն լեզու և գրականություն»-ում՝ 42, «Թարգմանչական գործ՝ ռուսերեն և հայերեն լեզուներ»՝ 5, «Թարգմանչական գործ՝ ռուսերեն, անգլերեն և հայերեն լեզուներ»՝ 3, «Թարգմանչական գործ՝ ֆրանսերեն և հայերեն լեզուներ»՝ 7, «Թարգմանչական գործ՝ իսպաներեն և հայերեն լեզուներ»՝ 8 թափուր տեղեր են մնացել: «Սերվիս» և «Զբոսաշրջություն» բաժիններում համապատասխանաբար 54 և 55 թափուր տեղ կա:

Շիրակի Մ. Նալբանդյանի անվան պետական համալսարանում ամենաշատ թափուր տեղ կա հետևյալ բաժիններում. Նախնական զինվորական պատրաստություն՝ 41, Ֆիզիկական դաստիարակություն և սպորտային մարզումներ՝ 30:

Վանաձորի Հ.Թումանյանի անվան պետական համալսարանի Տարրական մանկավարժություն և մեթոդիկա բաժնում թափուր է մնացել՝ 40, Սոցիալական մանկավարժություն բաժնում՝ 29, Ֆիզիկական դաստիարակություն և սպորտային մարզումներ՝ 20, Պատմություն՝ 19, Ռուսաց լեզու և գրականություն՝ 15, Դեղագործական քիմիա՝ 21 տեղ:

Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի «Վոկալ արվեստ-ժող. Երգեցողություն» բաժնում թափուր է մնացել՝ 15, «Վոկալ արվեստ-ջազ-փոփ երգեցողություն»-ում՝ 17 տեղ:

Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի «Ինտերիերի դիզայն» բաժնում թափուր է մնացել՝ 14, «Դիզայն» բաժնում՝ 28 տեղ:

Երևանի Թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի «Կինոարվեստ» բաժնում կա՝ 25, «Օպերատորություն»-ում՝ 11 թափուր տեղ:

Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի «Լրագրություն» բաժնում թափուր է մնացել 28 տեղ:

Հայաստանի ազգային ագրարային համալսարանում «Ագրոբիզնես և ֆինանսներ» բաժնում թափուր է 84 վճարովի տեղ: 1 անվճար և 79 վճարովի տեղ թափուր է «Ագրոպարենային համակարգի էկոնոմիկա» բաժնում: «Մեքենասարքավորումների ճարտարագիտություն» բաժնում 8 անվճար և 27 վճարովի տեղ է թափուր մնացել: «Հողային և ջրային ռեսուրսների ճարտարագիտություն» բաժնում կրկին 8 և 32 վճարովի թափուր տեղ է մնացել, Ճշգրիտ գյուղատնտեսություն բաժնում՝ 5 վճարովի և 35 անվճար, «Տրանսպորտային և լոգիստիկ համակարգեր»-ում 5 անվճար և 35 վճարովի տեղեր են մնացել: «Խմորման արտադրության տեխնոլոգիա և գինեգործություն» բաժնում թափուր է 7 անվճար, 46 վճարովի, «Պարենամթերքի տեխնոլոգիա» բաժնում՝ 21 վճարովի, 149 անվճար, «Սննդամթերքի անվտանգություն»-ում՝ 6 անվճար, 28 վճարովի, «Անասնաբուժություն»-ում՝ 6 անվճար, 51 վճարովի տեղ:

Հավելենք, որ բուհերի հեռակա ընդունելության քննություններրը դեռևս չեն մեկնարկել: Հայտագրումները սկսվում են սեպտեմբերի 5-25-ը, քննությունները կանցկացվեն հոկտեմբերի վերջին 10-օրյակում:

https://168.am/2022/08/11/1746782.html

Telegram: https://t.me/iravunk

Անի խոշորացված համայնքում հաղթել է գործող համայնքապետը. Վահան ԲաբայանԲերդ խոշորացված համայնքում հաղթել է գործող քաղաքապետը. Վահան ԲաբայանՄնաց 25 օր... Ամեն ինչ փոխվելու է. Տիգրան ՈւրիխանյանՉարենցավանում ՔՊ֊ն պարտվում՞մ էՄԱԿ Անվտանգության խորհուրդը Ուկրաինայի հարցով նիստ կանցկացնի սեպտեմբերի 27-ինՀանդիպման մասնակիցներից մեկը առաջարկել է համաձայնել կապիտուլյացիային«Կյանքի խոսք» աղանդի անդամ, հայտնի տիկտոկերը «մկտրվում է» սաունայում (Video)Ղրղզստանն ու Տաջիկստանը հակամարտությունը դադարեցնելու փաստաթուղթ են ստորագրելՈւկրաինային օգնությունը հարցականի տակ է. Wall Street JournalՏիգրան Ավինյանի մայրը ավելի քան 9 հա հող է գնել ԱրմավիրումՏասը ամսում մոտ կես միլիոն դոլար՝ 20 մեքենա գնելու համար․ Սասուն Խաչատրյանի ղեկավարած կառույցը թարմացրել է ավտոպարկը Զոհված 19–ամյա Ռուսլան Թովմասյանը ընկերոջ հետ կրակն իրենց վրա են վերցրել, որ մյուսները նահանջենՆշված հասցեներում 9 ժամ գազ չի լինիԽերսոնում ուկրաինական հրթիռը խոցել է այն հյուրանոցը, որտեղ գտնվել նաև Մարգարիտա Սիմոնյանին պատկանող «Ռուսաստանն Այսօր» հեռուստաընկերության նկարահանող խումբըՌոնալդուն քթի կոտրվածք է ստացելԷս ինչքա՞ն չուզող բ**ի ծնունդ կա էս ազգի մեջ... Հանգիստ վեր ընգեք տեղներդ․ Գևորգ ԳրիգորյանԵթե այո, կարող ենք սկսել խաղաղության պայմանագրի կնքումը. Փաշինյանը նշել է՝ ինչ հարցի պետք է պատասխանի ԱդրբեջանըՀոսեյն Ամիր Աբդոլլահիանը նշել է, որ Իրանն անթույլատրելի է համարում տարածաշրջանում սահմանների և աշխարհաքաղաքականության ցանկացած փոփոխությունՀայաստանի ազգային հավաքականը մեկնեց ԴուբլինԻրանական անօդաչուների տպավորիչ աշխատանքը ուկրաինական ռազմաճակատներում (Տեսանյութ)Արդյո՞ք Ադրբեջանը ճանաչում է ՀՀ-ի տարածքային ամբողջականությունը․ցավոք՝ դրական պատասխան չկա. ՓաշինյանԹալինում ժամը 15.00-ի դրությամբ ընտրողների թիվը գերազանցել է 500-ը«Համազարկով կրակի» հայտնի մայորն այս պատերազմում ծանր վիրավորում է ստացել․ ինչ է պատմում նա.ArmLur.am Ի սեր Աստծո, մնա Նյու-Յորքում ու մի արի Հայաստան, Նիկոլ. Էդուարդ ՇարմազանովԾռերի ակցիաներն օր օրի մաշվում են ու սակավարդ դառնումՑանկացած գրառման, հրապարակման հիմքում ընկած է անաչառությունը, շիտակության էտալոն է իմ սիրելի հայուհի՝ Գայանե Զարգարյանը․ Արցախյան առաջին պատերազմի լեգենդար կին գնդապետ Աիդա Սերոբյանը մեր գործընկերոջ մասինՌուսաստանը չի ուզում հակամարտություն Թուրքիայի հետ. Արամ ՍաֆարյանՆժդեհյան արժեքեները իր մեջ կրող հրամանատարը դիրքը համարում է իր տունը, զորամասը՝ հայրական օջախը, իսկ զինվորը՝ սեփական որդին․ Արցախյան պատերազմի միակ կին հրամանատարը Արցախի հերոսի մասինԺամը 14-ի դրությամբ առավել ակտիվ են Քաջարանի ընտրողներըԴպրոցներում պարտադիր կդառնա զինվորական պատրաստության ճամբարը. մանրամասներՈ՞ր դեպքերում և ինչպե՞ս է կատարվում սրտի անոթների ստենտավորումը «Արամյանց» ԲԿ ընդհանուր և ինվազիվ սրտաբանական բաժանմունքը F-16-ի գործարքի չկայանալու դեպքում Թուրքիան կարող է ռուսական Սու-35-եր գնելՄիքայելին կարելի է մեղադրել փափուկ սիրտ ունենալու մեջ, բայց Շուշիի անկման մեջ՝ դա ստորության գագաթնակետն է․ Կին գնդապետը ՊԲ նախկին հրամանատարի մասին«Կամ Կիևը դուրս կբերի իր զորքերը, կամ ՌԴ-ն պատերազմ կհայտարարի Ուկրաինային». Իգոր Ստրելկով (Տեսանյութ)Լոմով ծռել եմ «բագաժնիկը» ու գազը փակել. «Սուրմալու»–ի փլատակներում մնացած մեքենան փլուզումից 4 օր անց էլ չի հանվելՈր հիվանդությունների դեպքում է նկատվում ձեռքերի դողԻրանի նախագահը հայտարարել է երկրում ընթացող բողոքի ցույցերին կոշտ արձագանքելու մասինԹուրքիայում հետախուզման մեջ գտնվող ահաբեկիչները բռնվել են հայկական սահմանային գծում և տեղափոխվել Թուրքիա«Ի՞նչ է նշանակում՝ Ալի՛և, ասա՛՝ մեր սահմանները որտե՞ղ են, Ալիևն ասում է՝ անգամ Կոնդն է իրենը»․ Անահիտ ՄարտիրոսյանԳիտնականները նախազգուշացրել են բազմակի օգտագործման կոնտակտային ոսպնյակների վտանգի մասինՔիմ Քարդաշյանը, որպես մոդել, մասնակցել է Dolce & Gabbana-ի միլանյան շոուին (լուսանկարներ)ԱՄՆ-ը փորձում է ամբողջ աշխարհն իր հետնաբակի վերածել․ ԼավրովՍիլվեստր Ստալոնեն եւ նրա կինը մտափոխվել են ու չեն ամուսնալուծվիԹուրքիայի և Ադրբեջանի ՊՆ ղեկավարները քննարկել են Բաքվի ագրեսիան ընդդեմ ՀայաստանիԹուրքիան մեր դաշնակիցը չէ. Մենք կարող ենք օգնել Էրդողանի թշնամուն այնպես, ինչպես նա է օգնում մեր թշնամուն. Սեմյոն Բաղդասարով (Video)«Զանգեզուրի միջանցքը միջազգային տրանսպորտային ցանցի անբաժանելի մասն է». ԲայրամովՌուսական НТВ հեռուստաալիքով հեռարձակվող «Своя игра» ինտելեկտուալ հաղորդաշարի վերջին թողարկման ժամանակ հարց հնչեց Հայաստանի մասին (Video)Օդի ջերմաստիճանը կփոխվի․ առաջիկա օրերի եղանակային կանխատեսումներՌԴ-ի ցանկացած սայթաքում ուղիղ ձեւով անդրադառնալու ՀՀ-ի վրա. ՓորձագետներԺամը 10։30–ի դրությամբ իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանին հարաբերականորեն կայուն է․ ՊՆ
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
$ = 416.27 = 406.03 = 7.25