«Ласковый май»֊ը Գինեսի ռեկորդների գրքում է
Շոու բիզնես
«Ласковый май» երաժշտական խումբը գրանցվել է Գինեսի ռեկորդների գրքում 1980-ականներին իր ժողովրդականության պատճառով: Այս մասին հայտնում է kp.ru-ն։
Խմբի ելույթների առաջին հինգ տարիներին վաճառվել է համերգի շուրջ 47 միլիոն տոմս։ Դրա շնորհիվ այն գրանցվել է ռեկորդների գրքում:
«Ласковый май»֊ը հիմնադրվել է Օրենբուրգում՝ 1986 թվականին։ Մասնակիցները մանկատան սաներ էին, այդ թվում՝ Յուրի Շատունովը։ Խումբը Օրենբուրգից տեղափոխվեց Մոսկվա, որտեղ ձայնագրվեցին այլ ստեղծագործություններ։ Թիմը ոչ միայն ռեկորդային թվով ունկնդիրներ է հավաքել ելույթներին, այլև մեծ թվով համերգներ է տվել։