Բնակչությունըպակասել է 8300-ով, այն էլ` նկարած վիճակագրությամբ. Ավետիսյան
ՏեսանյութերԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր ԹԱԴԵՎՈՍ ԱՎԵՏԻՍՅԱՆԻ գնահատմամբ` օրվա իշխանությունը ոչ միայն հայրենիքն է հանձնում եւ մեզ տանում է դեպի թրքացման, այլ ամեն ինչ անում է, որ հայ մարդն իր բնօրրանումամեն հաջորդ օրն ավելի վատ ապրի:
— Այս իշխանությունը 4 տարի երկիրը պահել է պարտքով: Պետական պարտքը ավելացրել է 40%-ով, նման բան աշխարհում չկա, եթե կա էլ՝ այդ երկրները հայտնվել են պարտքային ճգնաժամում: Պարտքը 3,5 անգամ ավելի արագ է աճել, քան մեր երկրի տնտեսությունը: Տնտեսական հեղափոխություն ասողն այսօր տարեկան 2,8% տնտեսական աճ է ապահովում: «Բեյբի բում» էին խոստանում, ներգաղթ էին խոստանում, բայց փաստն այն է, որ մեր երկրի մշտական բնակչությունը պակասել է 8300-ով, այն էլ` նկարած վիճակագրությամբ: Վստահեցնում եմ՝ մի քանի անգամ շատ է պակասել բնակչությունը, որովհետեւ մարդիկ չեն կարողանում ապրել, շատերը թողնում, հեռանում են:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ