Այլապես ձեր ու մեր լռությունը հանցակցի կեցվացք է, հանցավոր լռություն. Անահիտ Մութաֆյան
Մշակութային«Դիմադրություն» շարժման հարգելի, սիրելի առաջնորդներ եւ համակարգողներ, մեզնից շատերը սթափ գիտակցում ու հասկանում են, որ կան գործընթացներ, որոնք ժամանակ ու աշխատանք են պահանջում, հասկանում ենք, որ հրապարակային լռությությունը կուլիսային աշխատանքի համար է, ես ինքս հստակ պատկերացնում եմ կուլիսային հզոր աշխատանքը բեմելից առաջ, բայց այս ամենի մասին գիտակցում են քչերը եւ հանրության մեջ առաջացած հարցականները տանում են հիասթափության եւ թեւաթափության: Իսկ նեոընդիմադիրների խմբակն էլ առիթը բաց չթողնելով՝ խռովություն է մտցնում հանրության մեջ, ինչն էլ հզորացնում ու ուժեղացնում է հայրենադավ խմբակին։ Հարգելիներս, խոսեք, բացատրեք դեռեւս ձեզ հավատացող ու հայրենիքի փրկության ուժը տեսնող հասարակության հետ, ազնվորեն ներկայացրեք կուլիսների աշխատանքը եւ ձեր լռության պատճառը, այլապես ձեր ու մեր լռությունը հանցակցի կեցվացք է, հանցավոր լռություն», - գրել է դերասանուհի ԱՆԱՀԻՏ ՄՈՒԹԱՖՅԱՆԸ։