ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը ողջունում է Հայաստանի տարածքների փոխանցումը Ադրբեջանին Հայաստանից գյուղեր ու տարածքներ զիջելը լկտի սուտ է. ԱԺ փոխնախագահ Ապրիլի 20. Օրվա խորհուրդ Օղակների վարժության եզրափակչում Դավթյանը գրավեց առաջին հորիզոնականը «Ողջունում ենք, կարևոր քայլ է». Բլինկենը՝ Հայաստանի ու Ադրբեջանի միջև համաձայնության մասին «Փաստ». Սամվել Վարդանյանի հետ կապված պատմությունը՝ «լակմուսի թուղթ» հանրային տրամադրությունների առումով «Հրապարակ». Մինչեւ Տավուշի հողերի հանձնման հարցն էր լուծվում, Փաշինյանը բեմականացում էր վայելում Զելենսկին կարող է փորձել փախչել երկրից. Դուգլաս Մակգրեգոր «Ժողովուրդ». 82 մլն 168 հազար դրամ 1080 ծառի համար, որից տնկվել է մոտ 400-ը․ Երեւանի իշխանությունները ձախողել են «Փաստ». Հանձնման հերթական արարը. ոսկեպարցիներին այլ բան է ասում, իսկ իրականում այլ բան պայմանավորվում

Տերովին տերն է տարել, անտերին՝ դատավորը. ինչու են «վիզ դրած» դատում Արսեն Մարտիրոսյանին

Իրավական

Արդեն երկու տարի է, ինչ երրորդ կարգի հաշմանդամություն ունեցող 29-ամյա ԱՐՍԵՆ ԺԻՐԱՅՐԻ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԸ դատարանում փորձում է ապացուցել, որ սեփական կյանքն և առողջությունը ոտնձգությունից պաշտպանելը, այսինքն` ինքնապաշտպանվելը, թեեւ սահմանազանցմամբ դատապարտելի է, բայց ոչ այն աստիճանի ուղղորդված, ինչպես որակել է Արարատի եւ Վայոց Ձորի մարզերի դատախազությունը, ինչին իր լուռ համաձայնությունն է պատրաստվում տալ նաեւ նույն մարզի քրեկան գործը քննող դատարանը: Բայց, ինչպես ժողովուրդն է ասում՝ «տերովին տերն է տարել, անտերին՝ գելը»: Մարտիրոսյանի թիկունքին միայն թոշակառու ծնողներն են՝ մի ոտքը կտրած երկրորդ կարգի հաշմանդամ հայրն ու հիվանդ մայրը, էլ ոչինչ չունի՝ բացի շաքարային դիաբետից ու հեպատիտ C-ից, որը բանտի ատամնաբուժարանում է ձեռք բերել: Իսկ ծնողները մնացել են՝ առանց խնամողի:

Արարատի եւ Վայոց ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր ԹԱԹՈՒԼ ՊՈՂՈՍՅԱՆՆ է քննում Ա. Ժ. Մարտիրոսյանի վերաբերյալ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածով հարուցված քրեական գործը: Ջրաշենցիների պնդմամբ՝ տպավորություն է, թե միտում կա՝ անպայման դատել, թեպետ անգամ, այսպես ասած, տուժողն է գտնում, որ անարդար է: Ի՞նչ է տեղի ունեցել իրականում, «Իրավունքը» մանրամասներ է պարզել:

2020թ. հուլիսի 8-ին Ջրաշեն գյուղի Րաֆֆու փողոցում խանդի հողի վրա, ալկոհոլ օգտագործած վիճակում տուժող Լյովա Սրապոյանը, կանգնեցրել է տուն գնացող Արսեն Մարտիրոսյանի ավտոմեքենան, սեռական բնույթի հայհոյանքներ տեղացել վերջինիս եւ նրա ընտանիքի անդամների հասցեին, որից հետո վազելով մտել է տուն, փոխել  է հագին եղած հագուստները՝ սպորտային հագուստներ հագնելով, նորից վերադարձել է փողոց, հետ կանչել հեռացող Արսենին եւ շարունակել է վիճաբանել նրա հետ, ձեռքում հայտնված բահով հարվածել է Արսեն Մարտիրոսյանի գլխի ուղությամբ, սակայն Արսենին հաջողվել է պահպանել սեփական գլխի ամբողջականությունը: Այդքանով չբավարարվելով` Լյովա Սրապոյանը հարձակվել է Արսենի վրա եւ  հնարք կիրառելով` փորձել է խեղդել նրան, իսկ Ա. Մարտիրոսյանն իր մոտ եղած դանակով ինքնապաշտպանվել է՝ հարվածներ հասցնելով Լյովա Սրապոյանին եւ նրա առողջությանը պատճառելով ծանր վնաս («դիտավորությամբ ծանր վնաս» որակումը՝ առաջադրված մեղադրանքն է):

«Հորս թանգ արեւ, վզիցս բռնած խեղդում էր, ուրիշ տարբերակ չկար ազատվելու՝ կա՛մ պիտի մեռնեի, կա՛մ մի ձեւ պրծնեի ձեռքից: Էս էր իմ անբախտ կյանքը…», - այսպես է բացատրում տեղի ունեցածը Արսեն Մարտիրոսյանը: Ասվածը փաստել է նաեւ ականատեսը, ում վստահեցմամբ՝ մի կերպ է Արսեն Մարտիրոսյանին ազատել Լյովա Սրապոյանի ձեռքից:

Ի դեպ, դեպքից հետո Ա. Մարտիրոսյանն ինքնակամ ներկայացել է ոստկանություն եւ ինքնախոստովանական ցուցմունք տվել, բայց նրան ուղարկել են տուն եւ միայն հաջորդ օրը հանկարծ որոշել, որ պետք է ազատությունից զրկել: Իսկ թիկնապահ աշխատած, ծանր քաշային Լյովա Սրապոյանը, որի հորեղբայրը թունդ իշխանական գյուղապետ է, հայտնվել է ո՛չ ավել, ո՛չ պակաս տուժողի կարգավիճակում: Չնայած նրան, որ ցուցմունքների համաձայն, հենց Լյովան է հրապարակային սպառնացել Արսենի «վիզը կտրել», իսկ դեպքից հետո` ափսոսանք է հայտնել, որ չի հասցել վերջինիս մորթել: Ընդ որում՝ ամենաաբսուրդն այս պատմության մեջ այն է, որ վերջինիս խանդն էլ անտեղին է եղել, ինչի հետևանքով սկսել է առիթ որոնել Արսենին, այսպես ասած «մորթելու համար»:

«Իրավունքի» հետ զրույցում Արսեն Մարտիրոսյանի փաստաբան ՎԱՐԴԱՆ ՂԱՋՈՅԱՆՆ ասաց. «Դատարանում արդեն իսկ հարցաքննվել են քրեական գործի վերաբերյալ տեղեկություններ տիրապետող դատակոչված վկաները, իսկ պաշտպանության կողմը ներկայումս միջոցներ է ձեռնարկում դատարան հրավիրել եւ հարցաքննել այն անձանց, ովքեր կարեւոր տեղեկություններ ունեն սույն քրեական գործի փաստական հանգամանքների վերաբերյալ, սակայն նախաքննության ընթացքում իմանալով հանդերձ, այնուամենայնիվ նախաքննական մարմինը միջոցներ չի ձեռնարկել նրանց հարցաքննելու ուղղությամբ»:

Փաստաբանը լիահույս է, որ դատարանը դատաքննության արդյունքում կայացնելու է օբյեկտիվ որոշում եւ իր պաշտպանյալի գործողություններին տալու է իրավաբանական ճիշտ գնահատական: Ի՞նչ ընթացք կստանա այս դատավարությունը, թերեւս կուրվագծվի մարտի 30-ին կայանալիք նիստին:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ



ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը ողջունում է Հայաստանի տարածքների փոխանցումը ԱդրբեջանինՀայաստանից գյուղեր ու տարածքներ զիջելը լկտի սուտ է. ԱԺ փոխնախագահԱպրիլի 20. Օրվա խորհուրդՕղակների վարժության եզրափակչում Դավթյանը գրավեց առաջին հորիզոնականը«Ողջունում ենք, կարևոր քայլ է». Բլինկենը՝ Հայաստանի ու Ադրբեջանի միջև համաձայնության մասին«Փաստ». Սամվել Վարդանյանի հետ կապված պատմությունը՝ «լակմուսի թուղթ» հանրային տրամադրությունների առումով«Հրապարակ». Մինչեւ Տավուշի հողերի հանձնման հարցն էր լուծվում, Փաշինյանը բեմականացում էր վայելումԶելենսկին կարող է փորձել փախչել երկրից. Դուգլաս Մակգրեգոր«Ժողովուրդ». 82 մլն 168 հազար դրամ 1080 ծառի համար, որից տնկվել է մոտ 400-ը․ Երեւանի իշխանությունները ձախողել են«Փաստ». Հանձնման հերթական արարը. ոսկեպարցիներին այլ բան է ասում, իսկ իրականում այլ բան պայմանավորվում«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանի հերթական նվերը ԱդրբեջանինՍեփական դավաճանությունն էլի փորձում են «ռուսի ջեբը» գցելԱՄՆ-ն և Իսրայելը հարձակվել են Իրաքի վրաՏոյվո Կլաարը ողջունում է Տավուշի մասին Երևանի և Բաքվի պայմանավորվածություններըԺամը՝ 09:00-ին բոլորս հավաքվում ենք Օպերայի մոտ. Վարդան Ղուկասյանի հրատապ հայտարարությունըՏավուշեցիները շարունակում են բողոքի ակցիան, ահազանգում են, որ ոստիկանները փակել են Իջևանից Նոյեմբերյան եկող ճանապարհը, որպեսզի ակցիայի մասնակիցների թիվը չավելանա. irakanum.amԲագրատ Սրբազանը միացել է միջպետական ճանապարհը փակած Բաղանիսի ու Ոսկեպարի բնակիչներին. lurer.com«Աշխատասիրության էներգիան ուղղակի հորդում էր Սերգո Երիցյանից».Հրաչյա ՊապինյանՀոկտեմբերի 27-ի մութ անկյուններից մինչեւ ատոմայինից ոչ պակաս զենքերի «նվիրաբերում». ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄԻնչ է ասել Պոզները Երեւան այցի ժամանակ. Սերգո Երիցյանը գրքում փակագծեր է բացելԻրանը կարող է կետային հարված հասցնել Ադրբեջանին. Բաքվում հակաալիեւյան ընդվզման հզոր ալիքն իրական էԵվրոպայի առաջնությունում, հաղթանակով մեկնարկեց Հայաստանի առաջին ներկայացուցիչը«ՄՐՑԱՇԱՐԻՑ ՄԵԿ ՇԱԲԱԹ ԱՌԱՋ ՈՏՔԻ ՎՆԱՍՎԱԾՔ ԷԻ ՍՏԱՑԵԼ». ՍԱՄԲՈՅԻ ԱՇԽԱՐՀԻ ԳԱՎԱԹԻ ԱՐԾԱԹԵ ՄԵԴԱԼԱԿԻՐ ԿԱՌԼԵՆ ՄԱՀԻՆՅԱՆՌուսական ուժերը ճեղքել են ուկրաինական պաշտպանությունը Օչերտինո-Բերդիչի ուղղությամբԲաղանիսի և Ոսկեպարի բնակիչները փակել են միջպետական ճանապարհը Աչքերս լցվեց, երբ մոտեցա ԱԺ ամբիոնին ու տեսա կողքս Դեմիրճյանն է պառկած արյան մեջ. Կոստանդյան (ԱՆՈՆՍ)Ժողովուրդը, որին պարտադրում են իր հողը հանձնել եւ հեռանալ, չի կարող գոհունակ լինել. Վազգեն ՊետրոսյանԵթե այս ընթացքը չկասեցվի, ամիսներ անց հնարավոր է` պետականություն չունենանք. ՉախալյանՍա «բեսպրեդել» է` Հայաստանի պատմության մեջ չտեսնված անբարո «շոու». Նաիրա ԶոհրաբյանԱռաջին գործողությունը պետք է լիներ ուղեկցող երկու ոստիկաններին ձերբակալելը. Թաթուլ ՊետրոսյանՆիկոլի թիվ մեկ խնդիրը ՔՊ պատգամավորներին համախմբված պահելն է. Գառնիկ ԻսագուլյանԲաքվից հայտարարել են՝ «մի շարք գործոններ կան, որ վտանգում են խաղաղությանն ուղղված քայլերը»Հայաստանի տարածքային ամբողջականությունը պետք է հարգվի, Իրանը դեմ է սահմանների փոփոխությանը․ դեսպան (Video)Փաշինյանի տավուշյան այցի «պաբոչնիյ էֆեկտը»Փաշինյանը 2018-ին սպանել է հայաստանի պետականությունը. Աննա ՄկրտչյանՎտանգված է 165 երեխայի կյանք. մանկապարտեզը փլուզման եզրին է, իսկ քաղաքապետարանը` խորը քնի մեջԻրանական սպառնալիքները կազդե՞ն Նիկոլի տրամադրությունների վրաՈւմ եւ ինչ է հուշում Արցախից ռուսական զորքի հեռանալու մեկնարկըԹոշակս չի բավականացնում բուժմանս ծախսերը հոգալու համար. ՆԱՐԻՆԵ ՈՍԿԱՆՅԱՆՈստիկանությունը ձերբակալել է Վոլգոգրադում տղամարդու առևանգած ազերիներից կազմված հանցախմբինՉորս գյուղով չեն եզրափակվի. ԴԱՎԻԹ ՍԱՀԱԿՅԱՆՑԱռանց ժողովրդի կարծիքը հաշվի առնելու էդ ի՞նչ քարտեզ են հրապարակել. Կիրանցի ղեկավար.24NewsԱլիևն ապրիլի 26-ին կմեկնի Բեռլին՝ բանակցելու Շոլցի հետՀՀ-ն պատրաստվում է սահմանազատման գործընթացում դե յուրե հիմնավորել Արծվաշեն անկլավի գոյությունըՀայաստանը համաձայնել է վերադարձնել 4 գյուղերը. Ադրբեջանի ԱԳՆԾաղրանկարչի մենաշնորհը  յուրացրել են քաղաքական գործիչները. ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ՉԱԼԻԿՅԱՆ   Պուտինն ու Ալիևը ապրիլի 22-ին Մոսկվայում բանակցություններ կանցկացնենԱռաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի միջև, 4 գյուղի հատվածում, գոյություն կունենա սահմանազատված պետական սահման. վարչապետի աշխատակազմ. ArmenpressԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻՄինչև մայիսի 15-ը Ադրբեջանը և Թուրքիան կստանան նվեր Տավուշի ամենակարևոր 4 կետերը. Գեղամյան
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода