կամ ագրեսիայի նշաններ են ցույց տվել, ինչը մտավախություն է առաջացնում, որ նրանք կարող էին թունավորված լինել: Յոթ կապիկ սատկել է, իսկ մնացածները վերահսկողության տակ են Սան-Ժոզե դու-Ռիու- Պրետու կենդանաբանական այգում:
Հարձակումները ստիպել են Առողջապահության Համաշխարհային Կազմակերպությանը, որն անցյալ ամիս կապիկի ծաղիկը համաշխարհային առողջապահական արտակարգ իրավիճակ էր հայտարարեր, հիշեցնել, որ, չնայած վիրուսի անվանը, դրա փոխանցման մեջ կապիկներին չպետք է մեղադրել:
«Մարդիկ պետք է շատ հստակ իմանան, որ վարակումը տեղի է ունենում մարդկանց միջեւ,- լրագրողներին ասել է ԱՀԿ-ի ներկայացուցիչ Մարգարեթ Հարիսը:- Նրանք հաստատ չպետք է հարձակվեն կենդանիների վրա»։ Նրա խոսքով՝ խոսքը «սերտ շփման» միջոցով վարակման մասին է։
Հարիսը հավելել է, որ վիրուսը «շատ ավելի հաճախ հանդիպում է տարբեր կրծողների մոտ», եւ աշխատանքները շարունակվում են՝ որոշելու համար՝ պետք է վիրուսը վերանվանել, թե ոչ: