Աղոթում ենք զոհերի հոգիների խաղաղության ու հանգստության եւ բոլոր վիրավորների արագ ապաքինման համար. Ամենայն Հայոց կաթողիկոս
ՀասարակությունՍրտի խոր ցավով ենք հետեւում «Սուրմալու» առեւտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի ողբերգական հետեւանքներին: Ի խորոց սրտի աղոթում ենք զոհերի հոգիների խաղաղության ու հանգստության համար, Սուրբ Հոգու սփոփանքն ու մխիթարությունը հայցում նրանց ընտանիքներին եւ հարազատներին: Այլեւ աղոթում ենք բոլոր վիրավորների արագ ապաքինման համար՝ մաղթելով Տիրոջ խնամքն ու զորակցությունը: Թող Բարձրյալն Աստված օգնական և պահապան լինի մեր Երկրին և ժողովրդին
Գարեգին Երկրորդ
Ամենայն Հայոց կաթողիկոս