Փոխարժեք: $ , ,
Էրդողանը Ալիեւի հրավերով մեկնում է Նախիջեւան. ինչ սպասել 12:00-ին Նիկոլ Փաշինյանը հանդես կգա ուղերձով Որոշել են արցախյան հաղթարշավից հետո տիրանալ Զանգեզուրի միջանցքին, հայ պատգամավորը ողջունում եւ օգնում է Էրդողանի հայատյաց ծրագրին․Բացառիկ մանրամասներ Թուրքիայի նախագահ Էրդողանը վաղն այցելելու է Նախիջևան Ադրբեջանի հաջորդ նպատակը կարող է լինել Հայաստանին ստիպողաբար արտատարածքային միջանցք պարտադրելը. Արարատ Միրզոյան Լեւոն Քոչարյանի փաստաբանական խումբը հայտարարություն է տարածել Ղարաբաղը վառոդի տակառ էր և աշխարհի ամենառազմականացված գոտին, բայց հիմա դա անցյալում է․ Հաջիև Երկրաշարժ՝ Վրաստանում․ այն զգացվել է նաև Լոռու և Տավուշի մարզերում՝ 2-3 բալ ուժգնությամբ «Ադրբեջան-Հայաստան զինադադարից հետո Հայաստանը չի կատարել մի շարք պայմանավորվածություններ»․ Ֆիդան Արցախի դեմ օպերացիայի ավարտից հետո Ադրբեջանն ու Թուրքիան նախապատրաստվելու են ՀՀ-ի դեմ նոր ագրեսիայի

Դժբախտ միջադեպերը կինոյում՝ Հովիկ Կեուչկերյանից մինչեւ Լեոնարդո ԴիԿապրիո․ մաս 1-ին

Մշակութային

2021 թվականին ԱՄՆ-ում «Ժանգը» ֆիլմի նկարահանումների ժամանակ Ալեք Բոլդուինը պատահաբար կրակեց ատրճանակից, ծանր վիրավորեց ռեժիսոր Ջոել Սոուզային ու սպանեց օպերատոր Գալինա Հաթչինսին:

Նկարահանումների հրապարակում նմանատիպ չնախատեսված միջադեպեր շատ են լինում, բարեբախտաբար, ոչ բոլորն են դժբախտ ելք ունենում: Associated Press-ի հաշվարկներով, կինոյի ողջ պատմության ընթացքում նկարահանումների ընթացքում մահացել է 350 մարդ:


Bravo.am-ը հավաքել է կինոյում պատահած առավել հայտնի դժբախտ միջադեպերը:

«Թղթե տունը»

Սկսենք ամբողջ աշխարհով մեկ երկրպագուների սրտերը գերած «Թղթե տունը» սերիալից, ավելի ճիշտ մեր հայրենակից Հովիկ Կեուչկերյանից:


Դերասան լինելուց առաջ նա Իսպանիայի բռնցքամարտի չեմպիոն է դարձել ծանր քաշային կարգում ու հիանալի է տիրապետում մենամարտելու կանոններին: Նա անցում է կատարել նաեւ պրոֆեսիոնալ բռնցքամարտ ու կարիերան ավարտել 2004-ին:

«Եթե մարզիկ չլինեի, ինձնից լրիվ այլ դերասան կստացվեր: Բռնցքամարտը սովորեցնում է դիմանալ ճնշմանը, կենտրոնացած լինել, բայց միեւնույն ժամանակ էլ լիցքաթափված: Պետք է նաեւ փորձել գուշակել, թե ինչ է անելու դիմացինդ: Այդ ամենը կարելի է վերագրել նաեւ դերասանի մասնագիտությանը»,- խոստովանել է Կեուչկերյանը սերիալի մասին նկարահանած «Տոկիոյից՝ Բեռլին» փաստագրական ֆիլմում:

Սերիալի 6-րդ եզրափակիչ եթերաշրջանում Բոգոտան (Կեուչկերյան) մենամարտում է Գանդիայի (Խոսե Մանուել Ռիվերա) հետ:
«Սիրում եմ, երբ տեսարանների ժամանակ իմ թիմակիցները մինչեւ վերջ են գնում, եթե պետք է հարվածել, թող այդպես էլ անեն: Սիրով կընդունեմ այն»,- պատմել է Ռիվերան:

Կռվի տեսարանում Կեուչկերյանը ամուր բռնում է Ռիվերային ու դանակով սպառնում նրան. «Չգիտեմ ինչու իմ ձեռքում իսկական դանակ էր հայտնվել, մեր վեճի տեսարանից հետո տեսա, որ Գանդիայի ուսից արյուն է հոսում»,- հիշում է Կեուչկերյանը:

«Ինքս էլ չնկատեցի, թե դա ինչպես տեղի ունեցավ, մեկ էլ զգացի, որ ամբողջությամբ արյան մեջ եմ: Նման վնասվածք ստացա հենց առաջին դուբլի ժամանակ»,- սրանք էլ Ռիվերայի խոսքերն են:

Արդյունքում դերասանին օգնության հասան բժիշկներն ու 3 կար դրեցին: «Ամբողջ կյանքում Բոգոտային կհիշեմ, չէ՞ որ սպին կմնա»,-ծիծաղելով ավելացրել է նա:

«Մատանիների տիրակալը»

Որքանով հայտնի է եռապատումը, այնքան էլ այն աչքի է ընկել նկարահանումների ընթացքում դերասանների բազմաթիվ վնասվածքներով:

Հոբիթների տան դրվագում Իեն Մակկելլենը գլխով ուժեղ հարվածել է առաստաղին, թեեւ նկարահանումներն ավարտին հասցնել կարողացել է:

Օռլանդո Բլումն ընկել է ձիուց ու կոտրել կողերը, Բրետ Փիթին վնասել է ծունկը: Վիգգո Մորտենսենը կռվի տեսարաններից մեկը նկարելու ընթացքում կորցրել է ատամը: Նա նաեւ համարյա խեղդվելիս է եղել ու երկաթե սաղավարտին ոտքով հարվածելուց հետո կոտրել է 2 մատը:


Ֆիլմի մի շարք տեսարաններ էլ հնարավոր չի եղել նկարել առանց դերասաններին հասցված վնասվածքների: Ֆիլմի հնարքների համակարգող Ջորջ Ռագի համար հատկապես դժվար է եղել մենամարտի տեսարանները կազմել, որպեսզի դրանք հնարավորինս անվտանգ ստացվեն: Դրվագներիս մեկում հորդառատ անձրեւի տակ դերասանները պետք է գիշերը բարձրանային քարե պատնեշի վրայով: Դերակատարներից մի քանիսի ոտքն է դուրս ընկել, ոմանք էլ կապտուկներ ու քերծվածքներ են ստացել:
«Տիտանիկ»

Ֆիլմի նկարահանումների ժամանակ տեղի է ունեցել ամենատարօրինակ դեպքերից մեկը: Մասսայական տեսարանների ու հիմնական կազմի մոտ 50 դերասաններ ծովամթերքով ապուր են կերել, որի մեջ ֆենցիկլիդոն է եղել: Այն թմրանյութերի թվին է դասվում ու օգտագործվում է որպես անզգայացման նյութ: Արդյունքում նրանք սկսել են իրենց վատ զգալ, բարեբախտաբար, ամեն ինչ հաջող ավարտ է ունեցել:

Նկարահանումների ընթացքում կոտրվածքներ ու ներքին օրգանների վնասվածքներ են գրանցվել: Ջրում նկարվելու ժամանակ Քեյթ Ուինսլեթը հրաժարվել է հատուկ հիդրոկոստյում հագնել ու հազիվ է փրկվել խեղդվելուց, իսկ հետո էլ թոքաբորբով է հիվանդացել:  

«Ագռավը»

1993 թվականին Բրյուս Լիի որդին՝ Բրենդոնը նկարահանվում էր «Ագռավը» ֆիլմում: Ըստ սցենարի, Լիի հերոսին պետք է կրակեին կրծքավանդակին: Նկարահանող խումբն այդ նպատակով 44-րդ տրամաչափի «Մագնում» էր պատրաստել ու չլիցքավորված փամփուշտներ:

Սակայն կրակոցն իսկական էր, Լին փորի հատվածում վիրավորվեց: Փամփուշտը մնացել էր զենքի մեջ, ու այն ոչ մեկ չէր նկատել: Դերասանն արյունաքամ եղավ ու մահացավ:

Սակայն դա ֆիլմի նկարահանումների միակ դժբախտ պատահարը չէր, դերասանի մահից հետո սարսափելի կայծակներ եղան, որոնք քանդեցին նկարահանման հրապարակը, հնարքի կատարման ժամանակ կասկադյորը տանիքից ներս գլորվեց ու վնասվեց:

Ամեն դեպքում ֆիլմն ավարտին հասցրին, Չադ Ստահելսկիին նկարվեցին, որի մարմնի վրա համակարգչային ծրագրով Լիի դեմքը տեղադրեցին:

«Ջանգոն ազատված»

«Ջանգոն ազատված» ֆիլմում գանգով հայտնի տեսարանը հիացրել է Լեոնարդո ԴիԿապրիոյի շատ երկրպագուների: Այդ հատվածը սակայն դերասանին այնքան էլ հեշտությամբ չի տրվել:

«Եթե հիշում եք, Լեոն ձեռքով ուժեղ հարվածում է սեղանին, դուբլերի ընթացքում նման հարվածներից մեկի ժամանակ նա ձեռքով կոտրել է կողքին տեղադրված բաժակը: Արյունը շարունակում էր հոսել նրա ձեռքով, իսկ Լեոն իր տեքստն էր ասում՝ մնալով կերպարի մեջ: Իսկապես ապշեցնող էր: Հետո, ի դեպ, ձեռքը ստիպված եղանք կարել»,- հիշել է ֆիլմի պրոդյուսեր Սթեյսի Շերը:

https://bravo.am/news/76695

 

 

 

 

 

 

 

 

 

 

 


Էրդողանը Ալիեւի հրավերով մեկնում է Նախիջեւան. ինչ սպասել12:00-ին Նիկոլ Փաշինյանը հանդես կգա ուղերձովՈրոշել են արցախյան հաղթարշավից հետո տիրանալ Զանգեզուրի միջանցքին, հայ պատգամավորը ողջունում եւ օգնում է Էրդողանի հայատյաց ծրագրին․Բացառիկ մանրամասներ Թուրքիայի նախագահ Էրդողանը վաղն այցելելու է ՆախիջևանԱդրբեջանի հաջորդ նպատակը կարող է լինել Հայաստանին ստիպողաբար արտատարածքային միջանցք պարտադրելը. Արարատ ՄիրզոյանԼեւոն Քոչարյանի փաստաբանական խումբը հայտարարություն է տարածելՂարաբաղը վառոդի տակառ էր և աշխարհի ամենառազմականացված գոտին, բայց հիմա դա անցյալում է․ ՀաջիևԵրկրաշարժ՝ Վրաստանում․ այն զգացվել է նաև Լոռու և Տավուշի մարզերում՝ 2-3 բալ ուժգնությամբ«Ադրբեջան-Հայաստան զինադադարից հետո Հայաստանը չի կատարել մի շարք պայմանավորվածություններ»․ ՖիդանԱրցախի դեմ օպերացիայի ավարտից հետո Ադրբեջանն ու Թուրքիան նախապատրաստվելու են ՀՀ-ի դեմ նոր ագրեսիայիՄոսկվան հույս ունի, որ հայ ժողովուրդն իր պատմությունը կապում է Ռուսաստանի հետ, այլ ոչ թե «օվկիանոսի այն կողմից եկածների». ՌԴ արտգործնախարարԱդրբեջանը հաստատում է Հայաստանի հետ իրական երկխոսության պատրաստակամությունըԱյսօր Երևանի Մետրոպոլիտենը չի գործելուՂարաբաղը երբեք չի եղել անկախ Ադրբեջանի կազմում. Կոնստանտին Զատուլին (Տեսանյութ)Բժշկականի ռեկտորը սպառնում է ուսանողներին հեռացումներովՌեալ մարտական ​​կադրեր. ռուս զինվորը անցել է հակառակորդի թիկունք և ոչնչացնում է ուկրաինացի զինյալներին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)ԱԱԾ-ն բերման է ենթարկել Ալբերտ Բազեյանին, նա գտնվում է մեկուսարանումԲլինկենը դեռ փորձում է արցախյան խաղը մինչեւ վերջ հասցնելԳերմանիան հրաժարվում է անվերջ զենք մատակարարել ՈւկրաինայինՈւկրաինական հակահարձակումը չի հասնի իր նպատակներին. New York TimesՀայաստանն Արեւմուտք-Ռուսաստան հակամարտության համատեքստում. նոյեմբերի 9-ը եւ դրանից հետո, ինչո՞ւ եւ ի՞նչ եղավ ԱրցախումՄի՛ տրվեք սադրանքների, մի՛ արեք հակառուսական քայլեր. Արթուր ՂազարյանԿան երկու կատեգորիայի մարդիկ, որոնք գտնվելով քաղաքականության մեջ, խիստ վտանգավոր են մեր ժողովրդի համար. ԱյվազյանՌազմական ոճրագործ Ալիեւի հետ գաղտնիորեն ներկա վարչակարգը գործունեություն է տանում. ԱյնթապլեանՄիակ բանը, որ պետք է անել՝ ձերբազատվելն է այս մարդկանցից. Արշակ սրբազանԵՄ-ն և ԱՄՆ-ն ապակայունացում են բերում Հարավային ԿովկասումԱԱ. Արթուր Ալեքսանյանը ցավալի պարտություն կրեց ոսկե մեդալի համար պայքարում Փաշինյանը ճանաչեց Ղարաբաղն Ադրբեջանի մաս՝ մոռանալով նշել հայերի իրավունքների մասինԱյս փուլում զինված ուժերի համար անվադողերի հավաքագրման անհրաժեշտություն չկա. ՀՀ ՊՆՀայաստանի ղեկավարությունն ինքը կրակի վրա յուղ է լցնում. Լավրովը՝ Լեռնային Ղարաբաղի հարցում Երևանի քաղաքականության մասինՓաշինյանը և Բլինքենը քննարկել են Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացի հեռանկարներըՏաթեւ Արցախի դեմ հարուցված գործով դատական նիստը տեղի կունենա վաղըԱդրբեջանում Ռուսաստանի, Իրանի և մի շարք այլ երկրների ներկայացուցիչներ ժամանել են Ստեփանակերտի շրջակայքՄակրոնը և Հռոմի պապը քննարկել են իրավիճակն ԱրցախումԱդրբեջանի ԶՈՒ-ն ներկայացրել է Արցախի ՊԲ կողմից հանձնված զինտեխնիկան (լուսանկարներ)ԶԱՐՄԱՆՔԴատավորը, ով կհամարձակվի Տաթեւին կալանքի ուղարկել, թող արժանանա նրա ու իր ընտանիքի ճակատագրին. ՄութաֆյանԲեռնատարները Լաչինի միջանցքով մտան Արցախ100.000 մարդ խաղաղ հավաքվեք հրապարակում, как миленький հանգիստ հրաժարական է տալու ու գնա. Էդուարդ ՇարմազանովԲԱՄԲԱՍԱՆՔ«Փաշինյանը հայ և ռուս ժողովուրդների մեծ ողբերգության մեջ կատարեց գլխավոր դերերից մեկը». Սեմյոն ՊեգովՁեր ստրուկ տեսակը վաղը պատրաստ է լինելու աղ ու հացով թուրքերին դիմավորի իր սեփական ննջարանում. Շարմազանովը` նիկոլականներինԲայդենը հայտարարել է, որ ինքն ընտրվել է Սենատի անդամ 827 տարի առաջ (Տեսանյութ)Ռուսները ոչնչացրել են Leopard տանկ ամբողջությամբ գերմանական զինվորական անձնակազմովԻ տարբերություն իշխանության՝ Եկեղեցին չի համակերպվի այն մտքին, որ Արցախն ադրբեջանական է․ Արշակ սրբազանԱրցախցի տեղահանված երեխաները պատմում են՝ ինչպես են դպրոցից կարողացել փախնել ապաստարաններ (Video)Մետրոյում քաոս է. Մետրոպոլիտենը հայցում է ուղեւորների ներողամտությունըՊակիստանը ողջունել է Բաքվի ոճիրը՝ ԱրցախումԹուրքիայում 4,6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվելԻրանում սպասում են Լավրովի այցին՝ գործընկերության մասին համաձայնագիրը լրամշակելու համար

Հետևե՛ք -ին Youtube-ում`
$
Ամենադիտված
Ереван погода