«Սուրմալու»-ում տեղի ունեցած ողբերգության հետ կապված հետաձգվում է «Նեմրա»-յի համերգը
Մշակութային«Սիրելիներ, «Սուրմալու» առեւտրի կենտրոնում տեղի ունեցած ողբերգության հետ կապված որոշեցինք հետաձգել օգոստոսի 17-ին նախատեսված մեր համերգը:
Խորապես ցավակցում ենք հարազատ կորցրած ընտանիքներին, իսկ վիրավորում ստացած անձանց ցանկանում ենք շուտափույթ ապաքինում: Հայցում ենք բոլորիդ ներողամտությունը: Համերգի օրը տեղափոխվում է օգոստոսի 27-ին, ժամը՝ 20:00-ին: Կանխավ շնորհակալություն ըմբռնման համար: Հարգանքներով՝ Նեմրա», - այս մասին տեղեկացնում է «Նեմրա» հայկական ռոք խմբի հիմնադիր անդամ ՎԱՆ ԵՂԻԱԶԱՐՅԱՆԸ: