Հայկական խանութի բարեգործական արկղում ադրբեջանական մանաթ է լցված
ԹեմաՀայ բլոգեր, հաղորդավար, լուսանկարիչ Կամո Թովմասյանը ինստագրամյան իր էջի սթորի բաժնում տեսանյութ է հրապարակել «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի Դյութի ֆրի «Dufry» խանութների ցանցից, որտեղ երեւում է, որ այնտեղ բարեգործական արկղերում՝ ադրբեջանական գումարներ է լցված։
Մեկ այլ սթորիում հաղորդավարը գրել է.
«Խնդրեցի հանել, չնայած չեմ սիրում խառնվել ոչ ինձ չպատկանող գործերին, ասացին, որ օրվա ընթացքում հաճախակի ստուգվում է եւ արագ հեռացվում է։ Ամեն դեպքում, պետք չէ նման սադրանքից անկառավարելի դառնալ, ամեն ինչ պատահում է։ Շնորհակալություն դյութիֆրիի աշխատողներին արագ կողմնորոշման եւ պատշաճ բացատրման համար»: