Իրավունք». Ո՞ր դեղերը չեն մտնի էլեկտրոնային դեղատոմսերով վաճառվողների ցանկ «Ժողովուրդ». Նոր դիվանագիտական սկանդալ է հասունանում արտգործնախարարությունում Նիկոլ Փաշինյանի նյարդերը տեղի են տվել․ «Իրավունք» Ուկրաինական աղբյուրները հաստատել են. երկրի ողջ տարածքը գտնվել է ռուսական հարվածների տակ Ռուսական թիրախների թվում են Կրիվոյ Ռոգ ՋԷԿ-ը և Սրեդնեպրովսկայա ՀԷԿ-ը «Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը ոչինչ չի խնայում իր անձնական պաշտպանությունն անխոցելի դարձնելու համար «Իրավունք». Փաշինյանը փակագծերը չի բացում. Արեւմտամետները կասկածում են «Ժողովուրդ». Ովքե՞ր են ընդգրկված լինելու Հայկ Մարությանի նոր կուսակցությունում Այս գիշեր Ուկրաինան կիկին գտնվել է զանգվածային հարվածների տակ Պուտինը վերակենդանացնում է ԽՍՀՄ-ը՝ Ռուսական կայսրությունը և ցանկանում է ամբողջությամբ գրավել Ուկրաինան. Զելենսկի (ՎԻԴԵՈ)

Մահացած կնոջ և իր երեխայի լուսանկարի հրապարակման նպատակը որոշակի մտահոգությունների տեղիք է տվել. հայտարարություն

Իրավական

Անձնական տվյալների պաշտպանության գործակալությունը խորապես վշտակցում է «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի, դրա արդյունքում բռնկված հրդեհի կամ փլուզման հետևանքով զոհվածների հարազատներին, վիրավորներին մաղթում է շուտափույթ ապաքինում և լիահույս է, որ անհետ կորածները կգտնվեն ողջ և առանց առողջությանը պատճառված էական վնասների:

 

Գործակալության ֆեյսբուքյան էջում հրապարակվել է հայտարարություն, որի հիմքում Անձնական տվյալների պաշտպանության գործակալության՝ տվյալներ մշակելու վերաբերյալ խորհրդատվություն տալու կամ անձնական տվյալներ մշակելու վերաբերյալ փորձի մասին տեղեկացնելու լիազորությունն է և «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի, դրա հետևանքով բռնկված հրդեհի և փլուզման հետևանքով զոհվածների տվյալների (լուսանկարների) հրապարակման կապակցությամբ մտահոգություններն են:

Մասնավորապես, եթե անհետ կորածների տվյալների հրապարակման նպատակները և հրապարակվող տվյալների համաչափությունը առերևույթ խնդրահարույց չեն, քանի որ դրանք հրապարակվում են անհետ կորած քաղաքացիների վերաբերյալ տեղեկություն ստանալու և նրանց որոնելու հարցում հանրային աջակցություն ստանալու համար, ապա զոհերի, մասնավորապես՝ մահացած կնոջ և իր երեխայի լուսանկարի հրապարակման նպատակը և համաչափությունը որոշակի մտահոգությունների տեղիք է տվել:

 

«Անձնական տվյալների պաշտպանության մասին» ՀՀ օրենքն ինքնին չի արգելում կամ թույլատրում այս կամ այն անձնական տվյալի մշակումը, այլ սահմանում է տվյալների մշակման (ներառյալ` հրապարակման) ընդհանուր կանոնները և սկզբունքները, որոնք վերաբերում են անձնական տվյալների ցանկացած, այդ թվում՝ լրագրողական նպատակով մշակմանը:

Մարդու մասին տեղեկություններ հրապարակելիս լրատվամիջոցները բախվում են միանգամից երկու մրցակցող շահի՝ մի կողմից արտահայտվելու ազատության, մյուս կողմից՝ անձի անձնական կյանքի նկատմամբ հարգանքի իրավունքների հետ։ Երկու իրավունքներն էլ հիմնարար են և պահանջում են առանձնահատուկ հարգանք։

Անձնական տվյալների մշակման՝ լրագրողների ազատությունների, այդ թվում՝ արտահայտվելու ազատության իրավունքի իրացման շրջանակը սահմանված է «Զանգվածային լրատվության մասին» ՀՀ օրենքով, լրագրողի կողմից անձնական տվյալների մշակման հիմքեր են նաև այլ իրավական ակտերով, միջազգային իրավական ակտերով սահմանված դեպքերը, ինչպես նաև դրանց դոկտրինալ մեկնաբանությունների, ՀՀ դատարանների, ՍԴ (ՍԴՈ-997 որոշում) և ՄԻԵԴ դատական գործերի՝ լրագրության սկզբունքների նախանշած կանոնները (օրինակ՝ Սանդեյ Թայմսն ընդդեմ Միացյալ Թագավորության (1979թ.), Յանովսկին ընդդեմ Լեհաստանի (1999թ.), Կարհուվարան և Իլտալեհտի Կհտին ընդդեմ Ֆինլանդիայի (2004թ.), Հենդիսայդն ընդդեմ Միացյալ Թագավորության (1976թ.), Օբզերվերը և Գարդիանն ընդդեմ Միացյալ Թագավորության (1991թ.), Թորգեյրսոնն ընդդեմ Իսլանդիայի (1992թ.), «Ֆոն Հաննովերն ընդդեմ Գերմանիայի» (2004, 2012, 2013) գործեր), որոնցով էլ հավասարակշռվում է (լրագրողի) խոսքի ազատության և տեղեկություն ստանալու և տարածելու ազատությունները` մի կողմից, լրագրողի կողմից անձնական տվյալների օգտագործման դեպքում անձնական տվյալների պաշտպանության իրավունքը՝ մյուս կողմից:

Տվյալ դեպքում խոսքը «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած դժբախտ իրադարձության՝ պայթյունի, ինչպես նաև դրա արդյունքում հրդեհի և փլուզման հետևանքով զոհվածների, վիրավորների և անհետ կորածների մասին է:

Նման իրադարձությունն ինքնին գտնվում է հանրային հետաքրքրության դաշտում, սակայն անգամ նման դեպքերի վերաբերյալ տեղեկություններ տրամադրելու շրջանակում կարևոր է չանտեսել համացանցում մարդկանց տվյալների պաշտպանության կարևորությունը և տվյալների մշակման հնարավոր ռիսկերը:

Այսպես, անձնական տվյալների մշակման և մարդու անձնական և ընտանեկան կյանքին վերաբերող տեղեկություն տարածելու յուրաքանչյուր դեպքում անհրաժեշտ է, որ լրատվամիջոցը (լրագրողը) սահմանի տվյալների մշակման կոնկրետ (սպեցիֆիկ) նպատակ և գնահատի՝ արդյո՞ք առկա է հանրային այնպիսի շահ, որի պաշտպանության նպատակով անհրաժեշտ է մարդու անձնական և ընտանեկան կյանքին վերաբերող տեղեկություն տարածել:

Միաժամանակ, սահմանված նպատակը պետք է լինի որոշակի և օրինական, այսինքն` հանրային շահի պաշտպանությունը պետք է ոչ թե պատրվակ լինի, այլ պետք է իրականում արտացոլի տարածվող տեղեկության (տվյալ դեպքում՝ անձնական տվյալներ պարունակող տեղեկության) սոցիալական անհրաժեշտությունը և կարևորությունը:

Երկրորդ, անհրաժեշտ է, որ հրապարակվող անձնական տվյալները լինեն սահմանված նպատակին համաչափ, այսինքն՝ լինեն պիտանի, անհրաժեշտ և չափավոր, մշակվեն այն քանակով, որն անհրաժեշտ է սահմանված նպատակին հասնելու համար, բացառվի այն տվյալների մշակումը, որոնք անհրաժեշտ չեն նպատակի համար կամ անհամատեղելի են դրա հետ:

Այս առումով կարևոր է հաշվի առնել, որ որպես կանոն խոսքը տվյալները համացանցում հապարակելու մասին է, երբ հրապարակված տվյալները առանց որևէ ժամկետի և տարածության սահմանափակման, այն է՝ անժամկետ, հասանելի են դառնում անորոշ թվով այլ անձանց, և ըստ այդմ կարող են ավելի էականորեն միջամտել մարդկանց (զոհերի ընտանիքների, վիրավորների, անհետ կորածների ընտանիքների և ողջ գտնվելուց հետո նրանց) կյանքին:

«Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած դժբախտ դեպքի (ինչպես ցանկացած այլ իրադարձության) լուսաբանման ընթացքում լրատվամիջոցները (լրագրողները) և սոցիալական ցանցերում տեղեկություններ տարածող այլ անձինք (այնքանով, որքանով սոցիալական ցանցերում ըստ էության յուրաքանչյուրը կարող է հանդես գալ որպես բովանդակություն ստեղծող, «լրատվամիջոց») պետք է հաշվի առնեն համացանցի առանձնահատկությունները և տվյալների մշակման վերոնշյալ սկզբունքները:

 

 



Իրավունք». Ո՞ր դեղերը չեն մտնի էլեկտրոնային դեղատոմսերով վաճառվողների ցանկ«Ժողովուրդ». Նոր դիվանագիտական սկանդալ է հասունանում արտգործնախարարությունումՆիկոլ Փաշինյանի նյարդերը տեղի են տվել․ «Իրավունք»Ուկրաինական աղբյուրները հաստատել են. երկրի ողջ տարածքը գտնվել է ռուսական հարվածների տակՌուսական թիրախների թվում են Կրիվոյ Ռոգ ՋԷԿ-ը և Սրեդնեպրովսկայա ՀԷԿ-ը«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը ոչինչ չի խնայում իր անձնական պաշտպանությունն անխոցելի դարձնելու համար«Իրավունք». Փաշինյանը փակագծերը չի բացում. Արեւմտամետները կասկածում են«Ժողովուրդ». Ովքե՞ր են ընդգրկված լինելու Հայկ Մարությանի նոր կուսակցությունումԱյս գիշեր Ուկրաինան կիկին գտնվել է զանգվածային հարվածների տակՊուտինը վերակենդանացնում է ԽՍՀՄ-ը՝ Ռուսական կայսրությունը և ցանկանում է ամբողջությամբ գրավել Ուկրաինան. Զելենսկի (ՎԻԴԵՈ)2018-2020 թիվը մարդիկ հույսերով էին ապրում, 2020-ից սկսվեց Հայաստանի «կաշմառը» (ԱՆՈՆՍ)ՀՀ-ն որևիցե բան չի պատրաստվում զիջել, որը որ իրենն է, չի լինելու այդպիսի բան․ դա անհնար է․ Ալեն ՍիմոնյանՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ու Ադրբեջանի խորհրդարանի նախագահը կրկին կհանդիպենՊապիկյանն այցելել է «Բաղրամյան» զորավարժարան, մասնակցել օպերատիվ հավաքների շրջանակում ռшզմական տեխնիկայի ցուցադրությանը«Սկզբունքայնություն»՝ ՔՊ ոճով. Գագիկ Մելքոնյան, Անդրանիկ ՔոչարյանԱյսօր ընթանում ենք խաչելության խորհրդով՝ մատնված, դավաճանված՝ խաղաղության համբույրի պատրվակի ներքոԹուրք-ադրբեջանական տանդեմը զինում է Ուկրաինային՝ ընդդեմ ՌԴ-իՀենց ՀԱՊԿ-ն է աջակցել Երևանին ծանր իրավիճակներում, ՀՀ իշխանությունը չի խոսում դրա մասին․ ԼավրովՀայաստանում ԵՄ առաքելությունը վերածվում է ՆԱՏՕ-ի առաքելության. ՌԴ ԱԳՆ Մերժել ՀԱՊԿ-ը նշանակում է մերժել հայ-ռուսական ռազմավարական հարաբերությունները. ՀարությունյանՓաշինյանը շտապում է ՔՊ գրասենյակ (տեսանյութ)ՀՀ ղեկավարությունը միտումնավոր փլուզում է հարաբերությունները Ռուսաստանի հետ․ ԼավրովԻնչ չի կարելի և ինչ կարելի է անել Ավագ հինգշաբթինԱդրբեջանական լրատվամիջոցներում լայնորեն տարածվել է Փաշինյանի` «վտարանդի կառավարության» մասին այսօրվա հայտարարությունըԱրեգակի վրա հզոր բռնկման հետևանքով հազվագյուտ երևույթ է գրանցվել․ վերջին անգամ նման բան եղել է 1942-ինՀԱՊԿ-ը խնդիր ունի մատնանշել Հայաստանի սահմանը, քանի դա չի արվել, ապա ՀՀ-ից որևէ քայլ ակնկալել պետք չէ․ ԿարապետյանԲաքուն ռազմական է հռչակում օկուպացված Ստեփանակերտի մարզամշակութային համալիրը (ֆոտո)Հնարավո՞ր է ձվերը ներկել թեյի տերևներով. Ինչպես ներկել ձվերը Զատկի համար (Video)Հայտնի է Արթուր Աբրահամի հոր՝ Գրիգոր Աբրահամյանի հոգեհանգստի և հուղարկավորության վայրն ու օրերըՆիկոլն Իլհամի փիառշիկն է դարձել.Yerevan TimesՀայկազ Բաղմանյանը հերքում է Սուրիկ Խաչատրյանից 10 մլն դրամ պարտք վերցնելը․ Հետք«Ինչ քայլեր էլ ձեռնարկեինք ԼՂ-ում, մեզ դեմ էր գլոբալ դաշինքը»․ ԷրդողանՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներՄԻԵԴ-ը նախնական ընդունել է Արթուր Դանիելյանի ու Արմեն Աշոտյանի գործերով գանգատները. փաստաբանԵրևանում կիրականացվի 3-րդ Զատկական փառատոնըՊարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը. մեղադրանք է ներկայացվել բժշկական կենտրոնի երեք բժշկիՔաղաքացիական անհայտ կորածների ընտանիքները սոցիալական աջակցության կշարունակեն ստանալՆրա մոտ հայտնաբերվել է շոկո տեսակի թմրամիջոցի նմանվող զանգված։Գերմանիայում դաշտերից մեկում հսկայական փոս է հայտնվել (լուսանկար, տեսանյութ)Օդի ջերմաստիճանն առաջիկա օրերին կբարձրանա 8-10 աստիճանովԳազայում սով է սպասվում. ԱՀԿՀայկ Մարությանը կուսակցություն է հիմնում, անունը որոշված է Եկամուտների հայտարարագիր ներկայացնող քաղաքացիները պետք է իրականացնեն անձի նույնականացման գործընթաց«Գոյ» թատրոնը պատրաստ է գործունեություն ծավալել որպես անկախ թատրոնԻնչպես են հավաքագրվել «Կրոկուս Սիթի Հոլլում» ահաբեկչություն իրականացնողներըՄոռանալ, որ ՀՀ կապույտ անձնագիր ունեցող արցախցին գրչի մեկ ստորագրությամբ դարձավ ճամփորդական անձնագիր ունեցող փախստական` սերունդների դատին է մնալուՊոլի շորի նման պառկել են թուրքի ոտքի տակ ու ուզում են՝ նույնն էլ մենք անենք․ ՇարմազանովԱրցախի հարցը փակված չէ, և ոչ ոք չի կարող դա արհեստականորեն անել.Արցախյան շարժման ակտիվիստի պատասխանը ՓաշինյանինՈվքեր են «Արտավազդ-2024» մրցանակաբաշխության հաղթողներըԽմելու ջուրը չի թանկանա
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода