Շարունակում են ոչնչացնել հայ ժողովրդին. Գայանե Ներսիսյան
Մշակութային
«Սուրմալու» առեւտրի կենտրոնի ողբերգական պայթյունի երրորդ օրը՝ վաղ առավոտից սկսած տասնյակ քաղաքացիներ կենտրոնի հարեւանությամբ ծաղիկներ եւ խաղալիքներ դրեցին՝ ի հիշատակ զոհված քաղաքացիների: «Իրավունքի» հետ զրույցում ՀՀ վաստակավոր արտիստ ԳԱՅԱՆԵ ՆԵՐՍԻՍՅԱՆՆ ասաց, որ ցավալիորեն տեղի ունեցավ հայ ժողովրդի համար վերջին չորս տարիների ընթացքում կազմակերպված հերթական ողբերգությունը:
- Ցանկանում եմ հիշեցնել մեր ժողովրդին, որ վերջին 25 տարիների ընթացքում որեւէ նման ողբերգություններ տեղի չեն ունեցել, քանի որ մեր երկիրը պաշտպանված է եղել բոլոր տեսակի թշնամիներից: Իսկ այսօր անարգելք մեր երկիր են թափանցում թուրքեր, ազերիներ, որոնք նպատակային են գալիս՝ շարունակելու իրենց հայատյաց ծրագիրը: Նաեւ սրանով վախի մթնոլորտ են ստեղծում, քանզի ժողովրդի մի մասն էլ անպաշտպան լինելով՝ կլքի Հայաստանը: Այսպես տարբեր դավաճանական իրավիճակներ ստեղծելով՝ շարունակում են ոչնչացնել հայ ժողովրդին եւ թողնել մեկ հայ՝ այն էլ թանգարանում: Այս ամենի հովանավորն է ներկայիս չարի իշխանությունը՝ գլխավոր չարագործ, ազգադավ վարչապետ կոչեցյալի գլխավորությամբ:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ