Կինը թունավորել է երեք երեխաներին՝ ամուսնուց վրեժ լուծելու համար
ՄիջազգայինՀնդկաստանի բնակչուհին ամուսնու հետ վիճաբանելուց հետո թունավորել է երկու որդիներին եւ դստերը, հաղորդում է India Today-ը։
Տղաները մահացել են հիվանդանոցի ճանապարհին, իսկ աղջիկը մահացել է՝ չնայած բժիշկների ջանքերին։
Ոստիկանությունը ձերբակալել է երեխաների մորը, նրա նկատմամբ քրեական գործեր կհարուցվեն: Նա բացատրել է, որ վիճաբանությունից հետո զայրացել է ամուսնու վրա եւ որոշել է այս կերպ վրեժ լուծել ամուսնուց։
Կինը երեխաներին ալյումինի ֆոսֆիդ է տվել:
Ներկա պահին ոստիկանությունը հետաքննում է դեպքը եւ պարզում տեղի ունեցածի մանրամասները։
https://news.am/arm/news/716365.html