Iravunk.com | Ջաբրայիլից մինչև «Սուրմալու․ Անդրանիկ Թևանյան
Ապարան-Սպիտակ ճանապարհն էլ փակվեց. Տեսանյութ Բուլղարիայի խորհրդարանը պաշտոնանկ է արել խոսնակին ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ոչ ոքի հաճելի չէ, որ հողերը թուրքին են հանձնում.պետք է ասել stop այս իշխանություններին.Մհեր Արմենիա «Երկիր պահողը» իրավունք չունի մեքենան քշել մեր երկրի սահմանը պահելու համար պայքարողի վրա. Նազիկ Ամիրյան «Աշխարհը գնում է անհասկանալի այլափոխությունների, իսկ ջազը դիպչում է սրտին» ՈՒՂԻՂ. Լարված իրավիճակ. Բագրատաշեն տանող ճանապարհը փակ է Հայաստանում կրիպտոակտիվի գնումը և վաճառքը կիրականցվի բացառապես անկանխիկ եղանակով Անկլավների հանձնումն ամբողջությամբ կաթվածահար է անելու ՀՀ-ն․ Տիգրան Աբրահամյան Գառնիկ Դանիելյանի ինքնազգացողությունը վատթարացել է, նրան տեղափոխում են Նոյեմբերյանի հիվանդանոց «Քո նմաններն են էս երկիրը քանդել», «Իմ նմաններին հլը չես տեսել»․ Շիրակում ճանապարհներ են փակվել (տեսանյութ)

Ջաբրայիլից մինչև «Սուրմալու․ Անդրանիկ Թևանյան

Հասարակություն

ԱԺ պատգամավոր Անդրանիկ Թևանյանը գրել է․

«Ջաբրայիլից մինչև «Սուրմալու»

Հայաստանն ու Արցախն ապրում են աղետից–աղետ ռեժիմի մեջ։ Ուշագրավն այն է, որ հանրությանն այդ ռեժիմի մեջ ապրեցնում են տեղեկատվական նույն տեխնոլոգիաները կիրառելով։ Չես հասցնում մի աղետի տակից դուրս գալ ու պատասխանատուների հետևից ընկնել, երբ մյուս աղետն է գալիս ու լրատվական հոսքերից անհետացնում նախորդ աղետը։

Ամենազզվելին այն է, որ սրանք ամեն մի աղետի հետ շրջանառության մեջ են դնում գերլավատեսական կեղծ լուր։ Անպաշտպան ականջները հաճույքով ընդունում են կեղծիքը՝ սոցիալական ցանցերում հաղթանակներ տանելով կամ երջանկանալով։
2020–ի սեպտեմբերի 27–ին թշնամին հարձակվեց՝ օգտվելով Նիկոլ Փաշինյանի դիվանագիտական կոպտագույն սխալներից։

Թշնամին գրոհում էր Ջաբրայիլի ուղղությամբ ու առաջ գալիս։ Իշխանություններն այդ ընթացքում «Հաղթելու ենք»–ի ներքո «ազատագրում» էին Շահումյանն ու Գետաշենը։
Ջաբրայիլը հանձնվեց։ Ստի ու կեղծիքի խոսնակը սկսեց հանրությանը զբաղեցնել, որ թեժ մարտեր են Ջաբրայիլում ու դեռ շարունակվում է Գետաշենի ու Շահումյանի «ազատագրումը»։

Հետո եղավ Ֆիզուլին, Զանգելանը, Կուբաթլուն։ Հետո ընկավ Հադրութը։ Ջաբրայիլն արդեն մոռացվել էր։
Հետո ասացին, որ Շուշին է վտանգված։ Հադրութը տեղեկատվական հոսքերից դուրս մնաց։

Շուշին 4 օր արդեն հանձնված էր, բայց Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 9–ի առավոտյան գրում էր, որ Շուշիի համար թեժ մարտերը շարունակվում են։ Նույն օրվա գիշերը ստորագրվեց կապիտուլյացիան։ Տեղեկատվական աղբ ուտող զանգվածին կերակրում էին, որ նա ոչ թե կապիտուլացվել է, այլ «կյանքեր է փրկել»։

Պատկերացնո՞ւմ եք, գլխավոր գլխակերը հանդես է գալիս որպես «կյանքեր փրկող»․ լկտիությունը չափ ու սահման չունի։

Թշնամին մտավ Հայաստանի տարածք ու մինչև հիմա մնացել է այստեղ։ Բայց դրան այնքան աղետներ են հաջորդել, որ արդեն սովորական է դարձել ադրբեջանցիների ներկայությունը Հայաստանում։ Մանավանդ որ հայ զինվորներին «քացով լարելու» կադրերը հատուկ տարածվեց համացանցում, որպեսզի համընդհանուր վախի ու հուսահատությա մթնոլորտում ավելի հեշտ իրագործվի «Ինչ ուզում են տանք պրծնենք, միայն թե կռիվ չլինի ու խաղաղ ապրենք» հրեշավոր ծրագիրը։

Նոյեմբերի 9–ի հայտարարության տեքստից շեղվող ժամկետում ադրբեջանցիները Լաչինի միջանցքի աշխարհագրություն են փոխում։ Հանձնվում է Աղավնոն։ Ու այս ամենի ֆոնին տեղի է ունենում «Սուրմալուի» պայթյունը։ Աղավնոն դուրս է մնում լրահոսից։ Հայը սեփական տունն է այրում Աղավնոյում, Արցախի իշխանությունը կազմակերպում է հայերի բռնի տեղահանումը։ Աղավնոյի այրվող տան կրակը մի կերպ է տեղ զբաղեցնում «Սուրմալուի» կրակի արանքում։ Աղետները մրցում են միմյանց հետ տեղեկատվական դաշտում տեղ զբաղեցնելու համար։

Սարսափով եմ սպասում «Զանգեզուրի միջանցքի» թեմային։ Հատկապես երբ սրանք հայտարարում են, որ միջանցքային տրամաբանություն չի լինելու։ Ինչ ասել են, հակառակն է եղել․․․

Հ․Գ․։ Ո՞վ է հիմա հիշում, որ «Սուրմալուի» դեպքից մեկ օր առաջ Ալիևը հայտարարել էր, որ Ղարաբաղին զրո կարգավիճակ է տալու, ղարաբաղցիներն էլ զրո են լինելու Ադրբեջանում, իսկ պաշտոնական Երևանը ծպտուն անգամ չէր հանել։ Ալիևն արձագանքել էր Նիկոլի՝ Ղարաբաղի կարգավիճակն իջեցնելու համաձայնությանը։ Նիկոլի լռությունը համաձայնության նշան դարձավ։
Ո՞վ է հիշում, որ իշխանությունը հայտարարել էր, որ Լաչինի միջանցքի հարցով ադրբեջանցիների պահանջը լեգիտիմ չէ։ Բա որ լեգիտիմ չէ, ապա ինչու՞ են Աղավնոյում տուն այրում։

Ո՞վ է հիշում, որ Փաշինյան Նիկոլը 2021–ի ամռանը գերիներին առաջարկում էր «ընդամենը» 1–2 ամիս դիմանալ Բաքվի բանտերում՝ «հանուն հայրենիքի»։ Արդեն տարուց ավել է անցել։

Ո՞վ է հիշում, որ գազը, հոսանքը, ջուրը պետք է չթանկանային։
Ո՞վ է հիում, որ իշանությունն ու բիզնեսը պետք է տարանջատված լինեին, մականունավոր օլիգարխները պետք է պատգամավոր չլինեին, թալան չպետք է լիներ, խնամի–ծանոթ–բարեկամ սկզբունքը կադրային հարցերում չպետք է լիներ։

Ո՞վ է հիշում ․․․»։

 


Ապարան-Սպիտակ ճանապարհն էլ փակվեց. ՏեսանյութԲուլղարիայի խորհրդարանը պաշտոնանկ է արել խոսնակինՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ոչ ոքի հաճելի չէ, որ հողերը թուրքին են հանձնում.պետք է ասել stop այս իշխանություններին.Մհեր Արմենիա«Երկիր պահողը» իրավունք չունի մեքենան քշել մեր երկրի սահմանը պահելու համար պայքարողի վրա. Նազիկ Ամիրյան«Աշխարհը գնում է անհասկանալի այլափոխությունների, իսկ ջազը դիպչում է սրտին»ՈՒՂԻՂ. Լարված իրավիճակ. Բագրատաշեն տանող ճանապարհը փակ էՀայաստանում կրիպտոակտիվի գնումը և վաճառքը կիրականցվի բացառապես անկանխիկ եղանակովԱնկլավների հանձնումն ամբողջությամբ կաթվածահար է անելու ՀՀ-ն․ Տիգրան ԱբրահամյանԳառնիկ Դանիելյանի ինքնազգացողությունը վատթարացել է, նրան տեղափոխում են Նոյեմբերյանի հիվանդանոց«Քո նմաններն են էս երկիրը քանդել», «Իմ նմաններին հլը չես տեսել»․ Շիրակում ճանապարհներ են փակվել (տեսանյութ)Գեղարքունիքի փոխմարզպետի որդու գերեզմանը պայթեցրել են. Armlur.amԷդ ո՞վ ա էդ անվտանգության խորհրդի քարտուղարը, թո՛ղ գա ստեղ տեսնենք. Կիրանցի բնակիչ«Էս հայկական հող է, ով կասկածում է, որ սա հայկական հող է, իրա․․․»․ լարված իրավիճակ միջպետական ճանապարհի Տիգրանաշենի հատվածում, բերման ենթարկեցին դաշնակցական Գերասիմ Վարդանյանին Ադրբեջանը օկուպացված Արցախում ջնջում է հայկականության բոլոր հետքերը՝ երկրամասի համար կերտելով «նոր» պատմություն և իրականությունԴրական եմ վերաբերվում, եթե ՀՀ-ն գազ գնի Ադրբեջանից. մենք պետք է քննարկենք էդ հարցը. ՍիմոնյանՎեդիի ոստիկանության բաժնում եմՏավուշում ապրիլի 21-ին միջպետական ճանապարհը փակելու ընթացքում առերևույթ խուլիգանական արարքներ կատարելու մեղադրանքով 1 անձ կալանավորվել էԷդգար Սևիկյանը հաղթական գեղեցիկ գոլի հեղինակ է դարձել (տեսանյութ)Մենք միշտ Հայոց ցեղասպանության ողբերգությունն ընդունել ենք` որպես մեր սեփական ցավը. ԶախարովաՀայաստանը «պետք է» փոխի Սահմանադրությունը, Արարատով զինանշանը. Հայաստանում շատ սարեր կան, թող ընտրեն մեկ ուրիշը. ԱլիևԿարինա Առուստամյանի հարսանիքը՝ 8 ամիս գաղտնի սիրավեպից հետոԺակլին Բաղդասարյանի 27-ամյակը, խոստումն ու «Ժակո» տիկնիկներըԿբացվի քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ցուցահանդեսը նվիրված Շառլ ԱզնավուրինԱրարատում նույնպես ճանապարհներ են փակվելԳարի Քյոսայանը Ջազի միջազգային օրը կնշի հեղինակային և համաշխարհային հիթերին նվիրված համերգովԵրիտասարդ օպերային երգիչները սովորում են գրագետ կազմակերպել սեփական մասնագիտական բիզնեսը iPhone-ների վաճառքը Չինաստանում կրճատվել մոտ 20%-ով․ ի՞նչն է պատճառը«Բռնություն մի գործադրեք», «Թուրք եք», «Նիկոլ, դավաճան». Տավուշում լարված վիճակ է ու քաշքշուկՔենիայում ջրհեղեղների հետևանքով շուրջ 40 մարդ է զոհվելԲագրատաշենի ճանապարհը փակած ավտոմեքենաները ոստիկանները գրկելով հանում են ճանապարհիցԲաղանիսի դպրոցի աշակերտները դասադուլ են անումՈստիկանությունը անհամաչափ ուժ կիրառելով բերման ենթարկեց Չարենցի փողոցը փակած քաղաքացիներին (տեսանյութ) Շատ դրական եմ վերաբերվում. պետք է քննարկել Բաքվից գազ գնելու հարցը. Ալեն ՍիմոնյանԶիրոյանը, Պոնչը, Լիլիթ Սարգսյանը և Մանե Մխոյանը՝ «Սրտի վալետ» հումորային կատակերգությունում (լուսանկարներ)Մայիսի 22-հուլիսի 22-ը տեղի կունենա Շառլ Ազնավուրի 100-ամյակին նվիրված ցուցադրություն«Այս երիտասարդին ո՞վ կհուշի, որ սիրուն չի խաչը վզին, ռուսերենով, թուրքական լղոզված մելիզմներով, լացակումած երգելը»Ցուցարարները փակել են ոստիկանական մեքենայի ճամփան, չեն թողնում բերման ենթարկել Գերասիմ Վարդանյանին (տեսանյութ)«Ախպեր, իմ հող ու ջրի վրա քայլում եմ, չեք թողում», «Սա մեր հայրենիքն ա, չենք գնալու». լարված վիճակ (տեսանյութ)«Ձեռս թող արա», «Մի գոռա», «Հիմա ի՞նչ, եկել եք թուրքի ճանապարհն եք պահում». լարված իրավիճակ (տեսանյութ)Իրանի իշխանությունները մահապատժի են դատապարտել հայտնի ռեփեր Թոմաջ Սալեհիին. հայտնի է պատճառըՏարադրամի փոխարժեքները ապրիլի 25-ինՄարտունեցիները փակել են ճանապարհը՝ Ծակքարի մոտ հանուն Տավուշի (տեսանյութ)Հայաստանը պետք է փոխի Սահմանադրությունը, Արարատով զինանշանը. Ալիև«Նիկոլ, դավաճան». գյումրեցիները ճանապարհ են փակել (տեսանյութ)Պետական ​​սահմանի մոտ 10-12 կմ-ն արդեն կարելի է սահմանազատված համարել. ԱլիևՀԻՄԱ․ Փաշինյանը վարում է Կառավարության նիստըԻնչու է Աննա Հակոբյանը գնում Գյումրի․ մանրամասներ.ArmLur.amԳերեզման են պայթեցրել. 7 տարի առաջ աղմկահարույց կրակոցների թշնամանքը շարունակվում էԿառավարության նիստի օրակարգում 35 հարց է, որից 32-ը չի զեկուցվում. Եվս մեկ հարց գաղտնի է (ուղիղ)Էդ ո՞վ ա էդ Արմեն Գրիգորյանը, թող գա տեսնենք՝ ինչ անվտանգություն կա, թող գա ստեղ աշխատի. կիրանցեցի
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода