Iravunk.com | 3 ԱՆՑԱԿԵՏ ՀԱՅ-ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ՍԱՀՄԱՆԻ՞Ն. Դերենիկ Խաչատրյանի վերլուծությունը
ՀԻՄԱ․ Փաշինյանը վարում է Կառավարության նիստը Ինչու է Աննա Հակոբյանը գնում Գյումրի․ մանրամասներ.ArmLur.am Գերեզման են պայթեցրել. 7 տարի առաջ աղմկահարույց կրակոցների թշնամանքը շարունակվում է Կառավարության նիստի օրակարգում 35 հարց է, որից 32-ը չի զեկուցվում. Եվս մեկ հարց գաղտնի է (ուղիղ) Էդ ո՞վ ա էդ Արմեն Գրիգորյանը, թող գա տեսնենք՝ ինչ անվտանգություն կա, թող գա ստեղ աշխատի. կիրանցեցի Ապրիլի 29-ից կմենարկի ամառային զորակոչը Հենց հիմա որ ստեղ կանգնած ենք, էս տարածքը անցնելու ա Ադրբեջանին, բայց կադաստրով մերն ա Աննա Հակոբյանը գնացքով գնում է Գյումրի Խուսափեք անծանոթ անձանց հետ շփումից. ապրիլի 25-ի աստղագուշակ Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին

3 ԱՆՑԱԿԵՏ ՀԱՅ-ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ՍԱՀՄԱՆԻ՞Ն. Դերենիկ Խաչատրյանի վերլուծությունը

Վերլուծություն
Այսօր իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում՝ e-draft.am-ում շրջանառության մեջ է դրվել մի նախագիծ, որով նախատեսվում է հայ-ադրբեջանական պետական սահմանին 3 անցակետեր ստեղծել։
Առաջին անցակետը Սոթք-ի հատվածում է և ենթադրաբար կապելու է դեպի Վարդենիս գնացող M11 ճանապարհը հայկական կողմի ջանքերով կառուցված Սոթք-Քարվաճառ ճանապարհի հետ, որը իր հերթին Ադրբեջանը թունելներով և նոր ճանապարհներով փորձում է կապել Գանձակի և Ադրբեջանի հյուսիս-արևմտյան այլ շրջանների հետ։
Երկրորդ անցակետը Արարատի մարազում՝ Նախիջևանի սահմանին է՝ Երասխ-Սադարակ հատվածում
Երրորդ անցակետը Քարահունջ-«Էյվազլի» հատվածում է։ Սա այն հատվածն է, որը Ադրբեջանը օկուպացրել էր դեռ նախորդ տարի՝ կտրելով Գորիս-Կապան ճանապարհը և տեղադրելով անցակետ։ Ուշագրավ է, որ Ադրբեջանը նաև կառուցում է «Էյվազլի»-Սանասար և Խոդաֆերին-Սանասար-Լաչին ճանապարհները, որը իր հերթին միանալու է Հորադիզ-ՀՀ սահման ճանապարհին։
Այսպիսով ուրվագծվում է երկու ուղղություն, որոնցով իրականացվելու է Ադրբեջանի կապը Նախիջևանի հետ։
• Քարվաճառ-Սոթք-Վարդենիս-Մարտունի-Գետափ-Երասխ-Նախիջևան, որը հետագայում կմիանա Ադրբեջանի հյուսիս-արևմտյան շրջաններին
• Հորադիզ-Խոդաֆերին-Սանասար-«Էյվազլի»-Քարահունջ-Գորիս-Երասխ-Նախիջևան, որը հետագայում կարող է միանալ Սիսիանից դեպի Անգեղկոթ և Բջնակ տանող ճանապարհին
Այսինքն, այս նախագծով Ադրբեջանը Նախիջևանի հետ կապ է ստանալու իր համար բավականին ձեռնտու երկու ուղղություններով՝ ամենակարճ ճանապարհով Գանձակը կապելով Նախիջևանի հետ Հյուսիսից, իսկ հարավային շրջանները՝ Սյունիքի հատվածից։
Ուշագրավ է, որ ոչինչ նշված չէ հարավում՝ Մեղրիի հատվածում անցակետի ստեղծման, ինչպես նաև հյուսիսում՝ Տավուշի մարզում անցակետ տեղադրելու վերաբերյալ, որոնք այն հատվածներն են, որտեղ ենթադրաբար կարող է բացվել երկաթուղային հաղորդակցությունը։ Սրանից կարող ենք ենթադրել, որ առաջնահերթություն է տրվում ավտոմոբիլային ճանապարհների շահագործմանը, այլ ոչ թե երկաթուղիների։
Այսինքն, ընտրված տեղանքներից պարզ է դառնում, որ այս նախագիծը պետք է դիտարկել ոչ թե ընդհանուր կումունիկացիաների ապաշրջափակման, այլ Ադրբեջանին հարմար «միջանցքներ» տրամադրելու տեսանկյունից, որովհետև ըստ նոյեմբերի 9-ի հայտարարության ադրբեջանցիների անվտանգությունը պետք է ապահովեն ռուս սահմանապահները։
Հատկանշական է նաև, որ ադրբեջանցիները փաստացի անցնելու են այն տարածքներով, որոնց նկատմամբ ամենից շատ են հավակնություններ ներկայացնում՝ մի կողմից Վարդենիսի շրջանով, մյուս կողմից՝ Սյունիքի մարզով։ Ակնհայտ է, որ այս ուղղություններով Ադրբեջանցիների տարանցումը լի է տարատեսակ սպառնալիքներով, իսկ տարանցման անվտանգության հետ կապված ցանկացած պատրվակ կամ սադրանք Ադրբեջանը կարող է օգտագործել Հայաստանի դեմ նոր ագրեսիա նախաձեռնելու նպատակով։
Միաժամանակ անհասկանալի է, թե այս անցակետերի շահագործումը ինչ հնարավորություն է տալու Հայաստանին՝ արտաքին աշխարհի հետ հաղորդակցությունը բարելավելու տեսանկյունից։ Արդյո՞ք հայկական բեռներն ու ուղևորները Սոթք-Քարվաճառ-Բաքու ճանապարհով են մեկնելու դեպի ՌԴ, թե՞ Քարահունջ-«Էյվազլի» ճանապարհով՝ դեպի Իրան։ Եթե այդպես է, ապա առաջին դեպքում գործ ունենք անլուծելի թվացող անվտանգային ռիսկերի հետ, երկրորդ դեպքում, ըստ էության, ստացվում է, որ Ադրբեջանին դեպի Նախիջևան տարանցման երթուղու փոխարեն ուղղակի թույլտվություն ենք ստանալու օգտվել Գորիս-Կապան ճանապարհից, որը նախորդ տարի հանձնվեց Ադրբեջանին։

1

2


honda civic si wallpaper



ՀԻՄԱ․ Փաշինյանը վարում է Կառավարության նիստըԻնչու է Աննա Հակոբյանը գնում Գյումրի․ մանրամասներ.ArmLur.amԳերեզման են պայթեցրել. 7 տարի առաջ աղմկահարույց կրակոցների թշնամանքը շարունակվում էԿառավարության նիստի օրակարգում 35 հարց է, որից 32-ը չի զեկուցվում. Եվս մեկ հարց գաղտնի է (ուղիղ)Էդ ո՞վ ա էդ Արմեն Գրիգորյանը, թող գա տեսնենք՝ ինչ անվտանգություն կա, թող գա ստեղ աշխատի. կիրանցեցիԱպրիլի 29-ից կմենարկի ամառային զորակոչըՀենց հիմա որ ստեղ կանգնած ենք, էս տարածքը անցնելու ա Ադրբեջանին, բայց կադաստրով մերն աԱննա Հակոբյանը գնացքով գնում է ԳյումրիԽուսափեք անծանոթ անձանց հետ շփումից. ապրիլի 25-ի աստղագուշակԻ՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերինՔննարկվել են Հայաստան-Չեխիա ռազմատեխնիկական համագործակցության ընթացքը և զարգացման հեռանկարներըՈՒՂԻՂ. Տավուշում իրավիճակը շարունակում է մնալ լարվածՕրվա խորհուրդ. Ապրիլի 25«Ժողովուրդ». Դեսպան չնշանակվեց, կուսակցությունն էլ, փաստացի, գոյություն չունի«Հրապարակ». Ընդդիմադիրները հիասթափված ենԲլինքենին Չինաստանում ավելի վատ ընդունեցին, քան ՇոլցինՆպատակն ուկրաինական ազգի լիակատար եւ վերջնական ոչնչացումն է. Դուգլաս Մակգրեգոր «Հրապարակ». «Քարֆուրի» տերերը հեռանում են Հայաստանից«Ժողովուրդ». ԱՄՆ պետքարտուղարությունը դատապարտել է դատական համակարգում առկա վիճակը«Փաստ». Փաշինյանն ինքն է իր ընտանիքը քաղաքական պայքարում բերում առաջին պլան՝ հաճախ դարձնելով թիրախԿրասնոգորովկայում ռուսական ակտիվ հարձակումը վերսկսվել է«Հրապարակ». Գերիների հարցով կակտիվանան«Ժողովուրդ». Բնակարան, մեքենա․ ի՞նչ հայտարարագիր է ներկայացրել Տավուշի նոր դատախազը«Փաստ». Եվս մեկ ապտակ Փաշինյանին՝ իր «սիրելի» ԱրևմուտքիցՈւկրաինայում որոշվում է ապագա աշխարհակարգի ճակատագիրը. ԼուկաշենկոնՕչերետինոյի գրավումից հետո այս ուղղությամբ ուկրաինական պաշտպանությունը փլուզված էՄենք իրավունք չունենք երկմտելու, կասկածելու, հետ կանգնելու մեր նպատակներից. Տ. Գաբրիել քահանա ՎարդանյանՀՐԱՏԱՊ. Ապրիլի 25-ը պետք է լինի բեկումնային օր, լուսաբացը պետք է սկսվի համազգային շարժմամբ. Վարդան ՂուկասյանԻնչ էր կատարվում Հանրապետության հրապարակում ապրիլի 24-ինԼարված իրավիճակ. քաղաքացուն բերման ենթարկեցին Հանրապետության հրապարակից1.5 միլիոն քո ազգիցդ կոտորվել է, եւ դու դա հարցականի տակ ես դնո՞ւմ, էլ ի՞նչ անուն տանք այս մարդկանց. թուրքագետՍերժ Սարգսյանի համար կարևոր է հազարավոր մարդկանց մեջ պարզ ճակատով եւ գլուխը բարձր քայլել. ԴանիելյանԵս պահանջատեր եմ, գործարքի մեջ չեմ մտնելու ու չեմ լռելու. Սարգիս ԱրզումանյանՄի մոլորված ոչխար ասել է՝ Նիկո՛լ, որդուս կորցրեցի, քեզ գտա, դարձրեցին հայ մոր սիմվոլ, ողբա՜մ ձեր վրա. ԳասպարյանԷս մարդը ներքին ցեղասպանություն է իրականացնում. Գեւորգ ՊետրոսյանԳալու է հատուցման պահը, վախեցե՛ք Աստծո պատժից. ՀՀ վաստակավոր արտիստԷդուարդ Սպերցյանը` գեղեցիկ անցման և գոլի հեղինակ (տեսանյութ)Եկեղեցին ստանձնում է պետականության պահպանման պատվարի դերը. ՀՀ նախկին վարչապետՈ՞ւմ անունից է հակառուսական արտահատություններ հնչել․ ՌԴ ԱԺ վերին պալատից պարզաբանում են պահանջումՍասունի եւ Նիկոլի օրոք ոտք չեմ դրել Երկրապահ, այսօր ամաչում եմ նույնիսկ ԵԿՄ մեդալս կրել. ԱճեմյանՀայաստանին սպառնում է ներքին շրջափակում. «անկլավները» հանձնելու վտանգներըԹուրքիան առաջացնում է Իսրայելի քմծիծաղը, Ալիեւը խոստովանում՝ շտապում են, քանի դեռ ՀՀ-ն չի ուժեղացելԿարասինը նամակ է հղել ՀՀ ԱԺ՝ պարզաբանումներ պահանջելովԱհա թե ինչով է տարբերվում իրական ժողովրդավարությունը կեղծ ժողովրդավարությունիցՄենք երբեք պայքարից չենք հրաժարվել, չե՛նք հոգնելու, չե՛նք հուսահատվելու. ՇարմազանովՉեմ զարմանա, որ շուտով Հայոց Ցեղասպանության մեղքը Նիկոլը բարդի հայ ժողովրդի վրաՎաղը Կառավարության շենքի դիմաց նախատեսվում է բողոքի ակցիա․ Արսեն ՆիկողոսյանՔՊ-ական պատգամավորների քծնանքը՝ Նիկոլ Փաշինյանի կնոջը՝ Աննա Հակոբյանին.armlur.amԿիրանցում պայքարը շարունակվում է․ բնակիչները պնդում են՝ անհնար է խաղաղ ապրել ադրբեջանցիների հարևանությամբԿոչ ենք անում աջակցել Համատեղ պատմական հանձնաժողովի ստեղծման մեր առաջարկին և Հայաստանի հետ կարգավորման գործընթացին. Թուրքիայի ԱԳՆ.Tert.am
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода