Ինչ տեղի կունենա օրգանիզմի հետ միայն բանջարեղեն ուտելու դեպքում
ՀասարակությունԱխորժակի վրա ներգործելու նպատակով հնարավորինս շատ բանջարեղեն ուտելու փորձերը կարող են հանգեցնել սննդակարգի խախտումների ու ավելի շատ վնասակար մթերք ուտելու ցանկություն առաջացնել։ Այս մասին URA.Ru-ի հետ զրույցում ասել է ներզատաբան, սննդաբան Ալեքսեյ Կալինիչևը։
«Ըստ էության՝ դուք ջուր եք խմել կամ խոտ եք ծամել։ Այսինքն՝ պարզապես մանրաթելեր եք ստացել և վերջ։ Իսկ որտեղի՞ց պետք է կալորիա ստանաք, չէ՞ որ առանց դրանց հնարավոր չէ ապրել, քանի որ էներգիա է հարկավոր։ Թխուկներից ու կոնֆետների՞ց։ Այսինքն՝ ինքներդ ձեզ խաբել եք ու նորմալ չեք սնվել։ Դասական ճաշը բաղկացած է լինում բարդ ածխաջրերից, սպիտակուցներից ու ճարպից, որն էլ պայմանականորեն կլինի բուսական կամ կենդանական ծագման։ Հակառակ դեպքում ի վերջո մարդը միայն ճարպակալում ու շաքարային դիաբետ կստանա», - բացատրել է մասնագետը։