«Կարևոր է, որ Հայաստանն ընդունի իրեն մեկնված խաղաղության ձեռքը». Հուլուսի Աքար Մարգարիտա Սիմոնյանը մեկնաբանել է Վլադիմիր Սոլովյովի շոուն Հայաստանում չհեռարձակելու որոշումը Հանցավոր աշխարհի պատրիարքը ազատ է արձակվել Իլհամը վախեցա՞վ, թե՞ Նիկոլը համոզեց.Yerevan Times ՓԱՆՋՈՒՆԻ Ադրբեջանական հեռուստաալիքը պարզաբանել է՝ ինչու չի ցուցադրվել Արայիկ Հարությունյանի հետ հարցազրույցը 102-րդ ռազմաբազայի ներկայությունը Հայաստանի ինքնիշխանության միակ իրական երաշխիքն է ԶԱՐՄԱՆՔ ԲԱՄԲԱՍԱՆՔ «ՏԱՔՍԻ-ՏԱՔՍԻ» ԿԱՏԱԿԵՐԳՈՒԹՅՈՒՆԸ ԲԵՄԻՑ ԴՈՒՐՍ ՈՂԲԵՐԳՈՒԹՅՈՒՆ Է

Պարզաբանում` Արագածի գիտական կենտրոնի տարածքը վարձակալության հանձնելու վերաբերյալ

Մշակութային
«Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմին» ՓԲ ընկերությանը պատկանող Արագածի գիտական կենտրոնը և ՌՕԴ-54/2.6 ռադիո-օպտիկական աստղադիտակը որևէ ընկերության վարձակալությամբ չեն տրամադրվել գումարի դիմաց։ Գիտական կենտրոնի տարածքը և աստղադիտակը պահպանվում են «Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմին» ՓԲ ընկերության կողմից։ Տարածքում գտնվող 4 անտենային էտալոնները ճանաչվել են ազգային չափանմուշներ, որոնց պահպանության և զարգացման համար պետական բյուջեից ամեն տարի տրամադրվում է 45 միլիոն դրամ։
 
Ինչ վերաբերում է 2022 թվականի սեպտեմբերի 10-12-ն Արագածի գիտական կենտրոնի տարածքում կայանալիք էլեկտրոնային երաժշտության փառատոնին և քեմփինքին, փաստենք, որ «ՍԵՆՍՈՐ» միջազգային փառատոնի կազմակերպման և անցկացման նպատակով «Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմին» ՓԲ ընկերության և «Արմատ քոմմյունիթի ժամանակակից արվեստ» հասարակական կազմակերպության միջև կնքվել է թույլտվության պայմանագիր, համաձայն որի՝ «Արմատ քոմմյունիթի ժամանակակից արվեստ» հասարակական կազմակերպությունն իրավունք է ստանում 2022թ.-ի սեպտեմբերի 5-ից 15-ն ընկած ժամանակահատվածում ժամանակավոր, անհատույց տիրապետել և օգտագործել «Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմին» ՓԲ ընկերությանը սեփականության իրավունքով պատկանող Արագածի գիտական կենտրոնի անշարժ գույքի որոշակի մասը։
 
Պայմանագրով հստակ ամրագրված է. «Արգելվում է փառատոնի մասնակիցներին և «Արմատ քոմմյունիթի ժամանակակից արվեստ» հասարակական կազմակերպության աշխատակիցներին մտնել կամ օգտագործել այն տարածքները, որոնք չեն ներառված միջոցառման անցկացման համար դիտարկված հատակագծի մեջ՝ մասնավորապես ՌՕԴ-54/2.6 ռադիոաստղադիտակի և նրան հարող հարավային թունելի հատվածը, ինչպես նաև՝ ազգային չափանմուշների համար նախատեսված շինությունները» (մեջբերման ավարտը)։
 
Հավելենք՝ «Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմին» ՓԲ ընկերությունը ողջունում է տուրիզմի զարգացմանը նպաստող ցանկացած ողջամիտ գաղափար, ինչի արդյունքում Հայաստանը՝ իր պատմամշակութային և գիտական պոտենցիալով կարող է լավագույնս ներկայանալ աշխարհին։
 
Հատկապես վերջին 3 տարվա ընթացքում՝ «Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմին» ՓԲ ընկերությունում գործում է Արագածի գիտական կենտրոնի տարածքի մուտքի թույլտվության հստակ ընթացակարգ՝ սկզբում [email protected] պաշտոնական էլեկտրոնային հասցեին ուղարկվում են այցելուների ցուցակն ու անձը հաստատող փաստաթղթերի պատճենները, նամակով հստակեցվում է այցելության օրն ու ժամը (պետք է ընտրվի աշխատանքային օր), այնուհետև այցելության ժամանակ՝ կենտրոնի մուտքի մոտ այցելուները «Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմին» ՓԲ ընկերության պահակային ծառայության աշխատակիցներին ևս ներկայացնում են այցելուների ցուցակն ու անձը հաստատող փաստաթղթերը և նոր միայն պահակային ծառայության աշխատակիցների ուղեկցությամբ մուտք գործում գիտական կենտրոնի տարածք։
 
Մուտքի թույլտվության բոլոր գրություններում անխտիր նշվում է, որ արգելվում է մուտք գործել ՌՕԴ-54/2.6 ռադիո-օպտիկական աստղադիտակի հարավային թունելի և թասի ներսի հատված` անվտանգության պահպանման անհրաժեշտությունից ելնելով:
 
Օտարերկրյա նկարահանող խմբերի դեպքում մինչ նկարահանման աշխատանքների իրականացումը մշտապես հանդիպում է կազմակերպվում «Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմին» ՓԲ ընկերությունում՝ առավել հանգամանալից ներկայացնելու Արագածի գիտական կենտրոնը և ՌՕԴ-54/2.6 ռադիո-օպտիկական աստղադիտակը։ Օտարերկրյա հյուրերին հակիրճ տեղեկատվություն է տրվում նաև Հայաստանի մշակութային և գիտական ժառանգության վերաբերյալ։
 
«ՌՕԴ-54/2.6 ռադիոաստղադիտակը ենթակա է վերազինման և վերաշահագործման» արտահայտությունը սխալ է, քանի որ դիտակը նախկինում չի գործել՝ ռադիոաստղադիտակի կարգաբերման (юстировка) անհնարիության և կոնստրուկտիվ համադրման տեսակետից կոպիտ սխալներով կառուցված լինելու պատճառով: Ընդամենը կատարվել են մի քանի փորձնական չափումներ, որոնք ի հայտ են բերել դիտակի կոնստրուկտիվ թերությունները։ Անգամ ՀՀ կրթության և գիտության նախարարության պետական կոմիտեի նախագահի 14.04.2015թ. № 10-Ա/Ք հրամանով ստեղծված աշխատանքային խումբն է եկել հետևյալ եզրակացությանը. «ՌՕԴ-54/2.6 ռադիոդիտակն այժմ լուրջ վերանորոգման կարիք ունի, ուստի ի վիճակի չէ գիտության ժամանակակից խնդիրներ լուծել:
ՌՕԴ-54/2.6-ի օգնությամբ ռադիոաստղագիտության, կապի ու կառավարման համակարգերի, անտենային տեսության և տեխնիկայի, այլ հարակից ոլորտների ժամանակակից գիտական խնդիրներ լուծելու հնարավորություններ ստեղծելու համար անհրաժեշտ է զգալի միջոցներ ներդնել, հիմնովին փոխել ռադիոդիտակի կառավարման համակարգերը՝ օգտագործելով այն փաստը, որ տվյալ ոլորտում գիտական սարքաշինությունը հսկայական առաջընթաց է կատարել վերջին տասնամյակների ընթացքում։ Անհրաժեշտ է ռադիոդիտակի նյութական արժեքի մեծ մասը կազմափոխել, անտենան կարգաբերել, վերանորոգել ռադիոդիտակի մի շարք այլ համակարգեր։ Սակայն ՌՕԴ-54/2.6 ռադիոդիտակը շահագործման վիճակի բերելու համար անհրաժեշտ հսկայական միջոցներ ներդնելը ՀՀ պետական բյուջեի գիտական և գիտատեխնիկական գործունեության համար հատկացվող միջոցներով անհնար է։
 
ՀՀ պետական բյուջեի գիտական և գիտատեխնիկական գործունեության համար հատկացվող միջոցներով իրատեսական և արդյունավետ չէ անգամ ներկա վիճակում ՌՕԴ-54/2.6 ռադիոդիտակը պահպանելու համար համապատասխան ֆինանսական միջոցներ հատկացնելը» (մեջբերման ավարտը)։
Փաստենք՝ եթե ռադիոդիտակը հնարավոր լիներ գործարկել, ապա դա կկատարվեր հենց ակադեմիկոս Պարիս Հերունու կենդանության օրոք կամ նրա մահից հետո ինստիտուտի աշխատակիցների կողմից: Սակայն հնարավոր չի եղել, քանի որ ռադիոդիտակի շինարարական աշխատանքներն ավարտվել են 1987 թ.-ին, իսկ կարգաբերման և համալարման (юстировка) աշխատանքներն ավարտին չեն հասցվել նրա ղեկավարման ժամանակաշրջանում՝ մինչև 2008 թվականը, քանի որ ՌՕԴ-54/2.6 ռադիոաստղադիտակը պատրաստվել է նախնական հաստատված նախագծից շեղումներով. ՌՕԴ-54/2.6 ռադիոաստղադիտակի ստեղծման ողջ ծավալին մասնակցած մասնագետների հետ զրուցելու, դիտակի վերաբերյալ առավել հանգամանալից տեղեկատվություն ստանալու և հրապարակման ոչ ենթակա փաստաթղթերին ծանոթանալու համար խնդրում ենք կապ հաստատել ընկերության տնօրենի տեղակալի հետ (հեռ.՝ 010 23 26 00 (109), 041 41 51 91)։
 
ԸՆԴԳԾԵՆՔ, որ «Հերունու ազգային տիեզերական կենտրոն» հիմնարկը մասնավոր կառույց է, ոչ մի առնչություն չունի «Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմին» ՓԲ ընկերությանը պատկանող Արագածի գիտական կենտրոնի հետ և տարածում է իրականության հետ որևէ աղերս չունեցող տեղեկատվություն։


«Կարևոր է, որ Հայաստանն ընդունի իրեն մեկնված խաղաղության ձեռքը». Հուլուսի ԱքարՄարգարիտա Սիմոնյանը մեկնաբանել է Վլադիմիր Սոլովյովի շոուն Հայաստանում չհեռարձակելու որոշումըՀանցավոր աշխարհի պատրիարքը ազատ է արձակվելԻլհամը վախեցա՞վ, թե՞ Նիկոլը համոզեց.Yerevan TimesՓԱՆՋՈՒՆԻԱդրբեջանական հեռուստաալիքը պարզաբանել է՝ ինչու չի ցուցադրվել Արայիկ Հարությունյանի հետ հարցազրույցը102-րդ ռազմաբազայի ներկայությունը Հայաստանի ինքնիշխանության միակ իրական երաշխիքն էԶԱՐՄԱՆՔԲԱՄԲԱՍԱՆՔ«ՏԱՔՍԻ-ՏԱՔՍԻ» ԿԱՏԱԿԵՐԳՈՒԹՅՈՒՆԸ ԲԵՄԻՑ ԴՈՒՐՍ ՈՂԲԵՐԳՈՒԹՅՈՒՆ ԷՄենք լավ առաջընթաց ունենք խաղաղության պայմանագրի հարցում, բայց կա մի բայց. ՀաջիևԱրցախի ժողովուրդը իր քաղաքական կարգավիճակը հաստատել է շատ վաղուց, որն էլ գոնե հարգանքի է ենթակա. Արցախցի փաստաբանի պատասխանը վարչապետինՏապալվող ռեժիմը քաղաքական հետապնդումների նոր շղթա է սկսել. Նարեկ ՄանթաշյանԱդրբեջանի ու Հայաստանի միջև դե ֆակտո խաղաղություն է. ՀաջիևԻնչպե՞ս դուրս գալ պահքից102-րդ ռազմաբազայի և ռուս սահմանապահների ներկայությունը Հայաստանի ինքնիշխանության միակ իրական երաշխիքն է. ՌԴ ԱԳՆՆերկայացվել են ԽՍՀՄ Խնայբանկում ավանդի դիմաց փոխհատուցման մարտի ցուցակներում համարների միջակայքերըԲաքուն հայ գերիների հետ հարցազրույցներ էր հրապարկելու, ինչը չեղարկվեց. Գեղամ ՍտեփանյանՈչ թե Տավուշի գյուղերը, այլ այս իշխանությանը պետք է հանձնել․ Հայկ ԲաբուխանյանՅանդեքսի Ալիսան ավելի ինքնուրույն է իր որոշումներում, քան իշխանական աթոռներին նստածները. ՎրթանեսյանՔրեական հեղինակությունն ազատ է արձակվել Կրասնոդարի գաղութիցՏարադրամի փոխարժեքները մարտի 29-ինՊաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստին քննարկվել են սպառազինության և ռազմական տեխնիկայի զարգացման ծրագրի վերաբերյալ հարցերՀայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանցի տնօրենն ազատվել է աշխատանքիցԵվրոպան նախապատերազմական դարաշրջան է ապրում. ՏուսկՀայաստանում «Մայդան» չպետք է լինի, հայերն ու ռուսները թշնամի չեն դառնալու, չպետք է գայթակղվենքԱռաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Արամ ՍարգսյանՊուտինը զարմացած էր Փաշինյանի հայտարարությունից. ԼավրովՔաղբանտարկյալների շարքը կընդլայնի՞, թե՞ մարդկանց դեմ բութ գործիքներ կկիրառիՏարադրամի փոխարժեքները մարտի 29-ինԵրևան-Նոյեմբերյան միջպետական ճանապարհը կարող է մնալ ադրբեջանցիների տոտալ վերահսկողության տակ․ Սուրեն Պետրոսյան (տեսանյութ)Ինչ չի կարելի և ինչ կարելի է անել Ավագ ուրբաթ օրըԱստղագուշակ՝ մարտի 29-ի համարԻ՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերինԵլք ՀԱՊԿ-ից և ԵԱՏՄ-ից. Հայաստանի ղեկավարությունը սկսում է արտահայտել այն մտքերը, որոնցով Փաշինյանը ստեղծել էր իր «Ելք» շարժումը. ԼավրովՀՀ տարածքում արգելափակվել են «ՌՏՌ-Պլանետա»–ով հեռարձակվող Սոլովյովի հաղորդումները Հարցազրույց սակայն եթեր չգնաց, սա կարող է նշանակել երկու բան.Արթուր ՀամբարձումյանՕրվա խորհուրդ. Մարտի 29Շտապեք. «Բեգլարյան» ԲԿ«Ժողովուրդ». Արցախից 467 մլն դոլար մսխվել է օվշորներում. Վարդան Սրմաքեշ, պաշտոնյաներ եւ այլոքԼավրով. Պուտինին զարմացրել է Ղարաբաղը Ադրբեջանի մաս ճանաչելու Փաշինյանի որոշումը«Հրապարակ». Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա՞«Ժողովուրդ». Գյումրիում Նիկոլ Փաշինյանին շատ «ջերմ» ընդունելություն են ցույց տվելԼավրով. Փաշինյանը հրավիրել է ԵՄ առաքելություն Հայաստան՝ Ադրբեջանին խոստանալով, որ դա կլինի 2 ամսով«Հրապարակ». Ոսկեպարցիներն անհամբեր սպասում ենԻրավունք». Ո՞ր դեղերը չեն մտնի էլեկտրոնային դեղատոմսերով վաճառվողների ցանկ«Ժողովուրդ». Նոր դիվանագիտական սկանդալ է հասունանում արտգործնախարարությունումՆիկոլ Փաշինյանի նյարդերը տեղի են տվել․ «Իրավունք»Ուկրաինական աղբյուրները հաստատել են. երկրի ողջ տարածքը գտնվել է ռուսական հարվածների տակՌուսական թիրախների թվում են Կրիվոյ Ռոգ ՋԷԿ-ը և Սրեդնեպրովսկայա ՀԷԿ-ը
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода