Փոխարժեք: $ , ,
Ալեքսանդր Լուկաշենկոն ու Իլհամ Ալիևը հանդիպել են Ինչ փոխարժեքներ են սահմանվել դեկտեմբերի 1-ին տարադրամի շուկայում Օրվա խորհուրդ. Դեկտեմբերի 1 Դեկտեմբերին ջերմաստիճանը նորմայից բարձր կլինի 4-5 աստիճանով, տեղումների քանակը` նորմային մոտ Իսրայելը վերսկսել է ռազմական գործողությունները Գազայում ՀԱՊԿ-ից դուրս է գալիս՝ ին՞չ անի, թե՞ մտածում է՝ Երևանը չեն գնդակոծի. Հովհաննես Սահակյան Հայաստանը տեղեկացված է եղել Արցախում իրականացված «հակաահաբեկչական միջոցառումների» մասին Աստղագուշակ դեկտեմբերի 1-ի համար Gmail էլփոստի ծառայությունում մասշտաբային խափանում է տեղի ունեցել Հայաստանը պետք է գիտակցի, որ խաղաղության ճանապարհն անցնում է երկկողմ երկխոսությամբ․ Բայրամով

Մնում է հայացքդ ուղղես երկինք ու ասես՝ Տե՛ր, քեզ համար անկարելի ոչինչ չկա, գթա՜ ազգիս. Նիազյան

Մշակութային
«Երեկ երեկոյան հեռացանք Աղավնոյից․․․ Մի ոստիկան «ընկերաբար հորդորեց» լքել տարածքը, որովհետեւ «վաղը կարող է արդեն ուշ լինել»։ Հեռացանք, որովհետեւ մնալու հիմքեր չունեինք, որովհետեւ չափազանց անզոր էինք, որովհետեւ արեցինք, երեւի, ինչ կարող էինք․․․ Շատ են հարցնում՝ հը՞, ի՞նչ կար Աղավնոյում, հիմա ասեմ․․․
 
7-ամյա Ալեքսն իր ծննդյան օրը սեփական մահճակալն էր քանդում, որ հետո նայեր, թե ոնց են տեղավորում բեռնատարի մեջ։ Ասում եմ՝ Ալեքս, բա ի՞նչ նվիրեմ ծնունդիդ։ Նայում ա դեմքիս մեծի, շա՜տ մեծի խորը հայացքով ու ասում՝ սրանից հետո էլ ի՞նչ նվեր․․․ Կարինեի ընտանիքը տան ապրանքը բարձելուց հետո՝ ինչ մնացել էր, ինչ չէին կարող տանել, ինչ չէին ուզում տանել, հանեցին դուրս ու այրեցին՝ ամեն մեկը փորձելով, ինչպես կարող է, թաքցնել մատնիչ արցունքները․․․
15-ամյա Անիին ասում եմ՝ բա ի՞նչ ես ուզում սովորես, Երեւանում ի՞նչ պիտի անես, ասում ա՝ չեմ կարա սովորեմ, պիտի աշխատեմ, որ օգնեմ մորս․ Անիենց ընտանիքում 5, թե 6 երեխա էին․․․
 
Մի տատի, որ տեսել էր երկու պատերազմ, տեղահանվել արդեն 2 անգամ, տան պատերն էր անխնա համբուրում․․․ Էս ամենը սիրտ մաշող է, իհարկե, բայց շատ ավելի տխուր է, ականատես լինել, թե ինչպես են ռուսները վերցնում վավերագիր ռեժիսորի տեսախցիկը, որ էլ չնկարի, իսկ ադրբեջանցի լրագրողը գալիս է քթներիս տակ՝ ռուսներով շրջապատված, նկարում, հարցազրույց վերցնում ու գնում։
 
Ցավեցնող է, որ այդպես էլ ոչ ոք չտեսավ որեւէ գրավոր փաստաթուղթ՝ տարհանման հետ կապված, որ ՌԴ պաշտոնյան ինչ-որ լղոզված, անհասկանալի հայտարարություն է անում, ՄԻԵԴ-ը ինչ-որ միջանկյալ միջոցի մասին է խոսում, մեր իշխանությունն էլ է լռում, ընդդիմությունն էլ, իսկ ուժային կառույցները հորդորում են բնակիչներին՝ ոչնչին ուշադրություն չդարձնել ու անաղմուկ, առանց խնդիրներ ստեղծելու հեռանալ գյուղից։
 
Ցավեցնող է՝ տեսնել հերոս գյուղապետին, ով խոստովանում է՝ մենք մենակ ենք մնացել, եթե անգամ որոշենք պայքարել ու մեռնել, անգամ մեր դիակների հետեւից չեն գա․․․
 
Ցավեցնող է տեսնել ամերիկահայ Էլիսոնին, ով արդեն երկու ամիս է, թողած ամեն ինչ, ապրում է Աղավնոյում՝ բնակիչների կողքին ու լացելով կիսահայերեն ասում է՝ ես մնալ այստեղ, չուզեմ գնալ, իմ տուն, իմ հող էս է․․․ Ո՞նց մխիթարես, ո՞ւմ ի՞նչ ասես, դու, որ իրենց հոգսով ապրել ես ընդամենը 7 օր․․․ Եվ այս ամենի հետ մեկտեղ՝ ամենացավեցնողն այն է, որ Երեւանում շատերը չգիտեն Աղավնոյի տեղը․․․
 
Մնում է հայացքդ ուղղես երկինք ու ասես՝ Տե՛ր, քեզ համար անկարելի ոչինչ չկա, գթա՜ ազգիս․․․ Հետո բռունցքդ սեղմած ասես՝ Արցախը Հայաստան է ու վերջ․ մենք դեռ վերադառնալու ենք Աղավնո էլ, Բերձոր էլ, Շուշի էլ․․․ Ու էդ ամենից հետո՝ գնաս նստես երեխուդ կողքին ու ցույց տաս քարտեզը, ասես, որ էս շաբաթ-կիրակի ոչ թե կգնաք կառուսել, այլ կգնաք Արցախ շրջելու, կամ՝ Սյունիք, կամ՝ Տավուշ, կամ Լոռի․․․ Ճանապարհին էլ չմոռանաս երեխային ասել, որ խմած հյութի շիշը մեքենայի պատուհանից դուրս չնետի, ծամոնն աթոռի տակ չկպցնի, գիրք շատ կարդա, ընկերների մոտ էլ քիչ գլուխ գովա իր ունեցած թույն հեռախոսով կամ հոր քշած ավտոյով․․․
 
Ու կուժեղանանք, ու կարող ենք պահանջատեր լինել, ու կվերադառնանք․․․ Եթե ոչ մենք, գոնե էն եկող սերունդը, որ կիմանա Արցախի տեղն էլ, աղբամանի տեղն էլ, ով կհասկանա, որ հայրենիքը հենց ինքն է, ու իր ամեն մի փոքր քայլով կարող է քանդել այդ հայրենիքը կամ հզորացնել, ով կիմանա ե՛ւ բռունցքը սեղմել, ե՛ւ բռնել կողքինի ձեռքը, ե՛ւ հայացքն ուղղել երկինք, ով չի սպասի՝ հրդեհի բոցը հասնի իր տանը, նոր մտածի կրակը հանգցնելու մասին․․․ Ու մենք կվերադառնանք․․․», - գրել է գրող Արմեն Նիազյանը:

Ալեքսանդր Լուկաշենկոն ու Իլհամ Ալիևը հանդիպել ենԻնչ փոխարժեքներ են սահմանվել դեկտեմբերի 1-ին տարադրամի շուկայումՕրվա խորհուրդ. Դեկտեմբերի 1Դեկտեմբերին ջերմաստիճանը նորմայից բարձր կլինի 4-5 աստիճանով, տեղումների քանակը` նորմային մոտԻսրայելը վերսկսել է ռազմական գործողությունները ԳազայումԱԽ քարտուղարը կմեկնի Վաշինգտոն, կքննարկվի ՀՀ-ԱՄՆ երկկողմ հարաբերությունների զարգացման օրակարգըՀԱՊԿ-ից դուրս է գալիս՝ ին՞չ անի, թե՞ մտածում է՝ Երևանը չեն գնդակոծի. Հովհաննես ՍահակյանՀայաստանը տեղեկացված է եղել Արցախում իրականացված «հակաահաբեկչական միջոցառումների» մասինԱստղագուշակ դեկտեմբերի 1-ի համարGmail էլփոստի ծառայությունում մասշտաբային խափանում է տեղի ունեցել Հայաստանը պետք է գիտակցի, որ խաղաղության ճանապարհն անցնում է երկկողմ երկխոսությամբ․ ԲայրամովԻնչ է սպասվում «Թատրոն Կայարան»-ում դեկտեմբերինԿենդանակերպի այս 4 նշաններին Վիշապի տարին կբերի հաջողություն եւ հարստություն. Որոնք են նրանքWildberries-ը մեկնաբանել է ապրանքների վերադարձի գների բարձրացման մասին տեղեկություններըԵրեխային 20,000 դրամով և քաղցրավենիքով վաճառելու գործով նոր քննություն կիրականացվի, դատական կազմ է փոխվել«Հրապարակ». ԲՏԱ նախարարը կհեռանա, նրան փոխարինող են գտել«Իրավունք». Գագիկ Մելքոնյանը ունի բազմաթիվ բիզնեսներ ոչ միայն Հայաստանում, այլ, ինչպես նաեւ պարզվեց, ՌԴ-ումԻնչ եղանակ է սպասվում ձմռան առաջին օրերը«Ժողովուրդ». Քաղաքապետարանը 32 մլն դրամի դրոշ կտեղադրիՌուսական բանակը հարձակվում է Խարկովում. Զելենսկին շտապ ժամանել է ռազմաճակատ.Օդի ջերմաստիճանը կբարձրանաՌուսաստանում ԼԳԲՏ-ի արգելքն ինչ է ենթադրում«Ժողովուրդ». Ազգային ավիափոխադրողը դադարեցնում է թռիչքները. որն է պատճառը«Հրապարակ». ՔՊ-ն Ալավերդու քաղաքապետին իմպիչմենտ հայտնելու գործընթաց է սկսելՌուսական «Լանցետ» անօդաչուն ոչնչացրել է ուկրաինական Սու-25 (Տեսանյութ)Խոշոր բիզնեսներն ու փողերը՝ փոխվարչապետի վերահսկողության տակ. «Ժողովուրդ»Զելենսկու ռեժիմը կարող է չդիմանալ ձմռանը. ՄիրոնովԱրհեստական ​​ինտելեկտը կարող է մարդու ուղեղի մակարդակի հասնել հինգ տարում. . մասնագետՆիկոլը նաև վատ կոսմետոլոգ է. Արմեն Աշոտյան«Հեքիաթում ներառված յուրաքանչյուր նախադասություն պետք է հասնի երեխայի հոգուն». Հասմիկ Ափոյան⚡️⚡️«Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛ք...Հայաստանում համաճարակի պես տարածված է օտարաբանությունը. Յակոբ Այնթապլեան«ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆԸ» ԽԺՌԵՑ ՍԵՓԱԿԱՆ ԲՐԵՆԴԸԱմեն ինչ և բոլորը հիշվելու են, ոմանք, որպես ազգայնականներ, որոնք զրկանքների միջով անցնելով պահեցին իրենց ինքնությունը, իսկ ոմանք որպես դավաճաններ. Հենրիխ Դանիելյան«Կարո՞ղ եք ինձ հանգիստ թողնել»․ Լավրովը ստիպված է եղել ընդհատել իր ելույթը (տեսանյութ)Միրզոյանը և Կասիսը քննարկել են Հարավային Կովկասում անվտանգության իրավիճակին առնչվող հարցերՄԱԿ-ում քննադատել են ԼԳԲՏ շարժումը ծայրահեղական ճանաչելու ՌԴ Գերագույն դատարանի որոշումըՂազախստանը ռազմական ինքնաթիռներ կգնի ՆԱՏՕ-ի երկրներիցՌուսաստանում ԼԳԲՏ-ն ճանաչվել է ծայրահեղական կազմակերպություն և արգելվելՄխիթարյանը հստակ որոշում ունի ապագայի վերաբերյալԱմբողջ թիմը մեծը կախում Սպերցյանի խաղից. ՏիկնիզյանՀՖՖ նախագահի ընտրություններին առաջադրվել է երկու թեկնածուՈրտեղ տեղադրել տոնածառ՝ 2024 թվականին հաջողություն գրավելու համարԻնձ համար ցավալի է, որ Արարատը գտնվում է Թուրքիայում, իսկ Հայաստանը տարածքային կրճատումներ է ունենում․ Նասիմ ԹալեբՀաջողություն բոլորիդ, բարձր արդյունքներ կգրանցեք․ Պապիկյանը՝ ատեստավորման մասնակիցներինՍուպեր Սաքոն այցելել է ծանր առողջական խնդիր ունեցող երգիչ Կարեն Հակոբյանին.starnews.amԿԽՄԿ-ն հրապարակել է պատերազմի կանոններով արգելված զենքերի ցանկըԿառավարության հերթական կլոունադան ոչնչով չէր տարբերվում նախորդ 236 նիստից․ Արմեն ՀովասափյանԴոլարի փոխարժեքն աճել է. եվրոն էժանացել էԿայացել է Միրզոյան-Լավրով հանդիպումը. ՀՀ ԱԳ նախարարը ներկայացրել է հայկական կողմի դիրքորոշումները ՌԴ քայլերի վերաբերյալ

Հետևե՛ք -ին Youtube-ում`
$
Ամենադիտված
Ереван погода