Որոնք են արյան մեջ շաքարի մակարդակի բարձրացման հիմնական պատճառները
ԱռողջապահականԱրյան մեջ շաքարի մակարդակի տատանումները սովորաբար տեղի են ունենում սննդի ընդունումից հետո, սակայն դա միակ պատճառը չէ։ Այս մասին «Մոսկվա 24»-ի հետ զրույցում հայտնել է թերապևտ Տատյանա Ռոմանենկոն։
«Արյան մեջ շաքարի մակարդակը կարճ ժամանակով բարձրանում է սննդի յուրաքանչյուր ընդունումից հետո, քանի որ արյան մեջ գլյուկոզայի մակարդակի կարգավորման մեխանիզմները նպաստում են նրան, որ շաքարը հայտնվում է բջիջներում», - բացատրել է բժիշկը՝ հավելելով, որ շաքարի մակարդակը կարող է տատանվել, եթե մարդու մոտ առկա է շաքարային դիաբետ։ Նման դեպքերում հարկավոր է որոշակի դեղորայք ընդունել ու հետևել սննդակարգին։
«Արյան մեջ շաքարի մակարդակը կարող է բարձրանալ ոչ միայն շաքարային դիաբետի դեպքում, այլև որոշակի դեղամիջոցներ, մասնավորապես, գլյուկոկորտիկոիդային հորմոնների ընդունման դեպքում», - հավելել է մասնագետը։
Նրա խոսքով՝ արյան մեջ շաքարի մակարդակի բարձրացման մյուս պատճառը կարող են լինել վահանագեղձի հիվանդությունները, ուստի դրանք ևս չի կարելի անտեսել։