ՈՒՂԻՂ․ Հայաստանը ՄԱԿ-ի դատարանում պատասխանում է Ադրբեջանի մեղադրանքներին Թքեմ Նիկոլի առաջ․ ի՞նչ ճանճ ձկան վրա․ քաղաքացի Երեք ուկրաինացի զինվորներ հանձնվում են Դնեպրից այս կողմ անցնելուն պես (Տեսանյութ) Երևանում 25-ամյա վարորդը «Hyundai»-ով վրաերթի է ենթարկել հետիոտնին․ վերջինը տեղում մահացել է Կիևյան փողոցում հայտնաբերվել է տղամարդու դի Վենետիկի արվեստի միջազգային 60-րդ բիենալեին Հայաստանը կներկայանա պաշտոնական տաղավարով Անիտա Հարությունյանը ծայրահեղ ծանր վիճակում գտնվում է վերակենդանացման բաժնում.մոդելը ավտովթարի է ենթարկվել Հուշարձանների ոլորտին հատկացվել է 1,3 մլրդ դրամ Մոսկվացուն դանակահարած Ադրբեջանի քաղաքացու տանը 44 մլն ռուբլի և 300 հազար ԱՄՆ դոլար է հայտնաբերվել Քանի որ միշտ խառը մենամարտերում եմ հանդես եկել, այստեղ շփոթեցի.ՍԱՄԲՈՅԻ ԱՇԽԱՐՀԻ ԳԱՎԱԹԻ ԽԱՂԱՐԿՈՒԹՅԱՆ ԲՐՈՆԶԵ ՄԵԴԱԼԱԿԻՐ ՍԱՐԳԻՍ ՎԱՐԴԱՆՅԱՆ

Ինչո՞ւ են որոշ կրոնական կազմակերպություններ ակտիվացել

Հասարակություն

Հայաստանում «Եհովայի վկաների» թիվը (ըստ նրանց ոչ պաշտոնական աղբյուրների)  2011 թվականից սկսված` ոչ միայն աճ չի գրանցում, այլ նաեւ հակառակը՝ տարեցտարի նվազում է: Եվ չնայած այս իրականությանը`«Եհովայի վկաները» չեն դադարում իրենց փողոցային քարոզները, իսկ համավարակից ու պատերազմից բարեհաջող խուսանավելուց հետո` ակտիվորեն նորից դուրս են եկել փողոցներ: Ի՞նչն է նրանց առավել հետաքրքիր հիմա փողոցային անցուդարձում՝ «Աստծո արքայության» մասին խոսելը, թե՞ այլ խնդիր են լուծում, «Իրավունքը» հետաքրքրվեց «Դիալոգ» Կրոնի եւ հանրային կապերի ուսումնավերլուծական կենտրոնի ղեկավար ԱԼՄԱՍՏ ՄՈՒՐԱԴՅԱՆԻՑ:

— Քչերը գիտեն, որ Եհովայի վկաներն ամեն ամիս իրենց պարբերականներում անդրադառնում են ոչ թե աստվածաշնչային իրողություններին կամ մեկնաբանություններին, այլ սոցիալական խնդիրներին, որոնց տալիս են աստվածաշնչային մեկնաբանություններ: Առհասարակ, նրանց ամբողջ գործունեությունn ուղղված է պարզ կենցաղային վախերը Աստվածային «գիտելիքներով» փարատելուն: Իսկ սոցիալական խոցելի խնդիրների մոնիթորինգը իրականացվում է հենց փողոցներում: Օրինակ, եթե ձեզ մոտենան եւ հարցնեն, թե ինչ եք մտածում ռուս-ուկրաինական պատերազմի մասին, արդյոք Աստծո կամքով է առաջնորդվում Պուտինը, դուք դժվար թե արձագանքեք կամ ձեր անկեղծ կարծիքը հայտնեք: Իսկ եթե նման հարցերը շոշափվեն եւ բարձրաձայնվեն «Աստծո արքայության», «դրախտի» եւ փրկության հարցերի քողարկման ներքո, ակնհայտ է, որ դուք ոչ միայն անկեղծ կարծիք կհայտնեք, այլ նաեւ ձեր հարցերի միջոցով անկախ ձեզնից կուղղորդեք խոսակցությունը ճիշտ ուղղությամբ: Եթե վերցնենք այն հանգամանքը, որ Հայաստանում տվյալ պահին գտնվում են ռուսները, եվրոպացիները, իրանցիները, ուկրաինացիները, ապա շատ ավելի հիանալի միջոց հանրության կարծիքը հավաքագրելու համար հնարավոր չէ գտնել: Այնուհետեւ ձեր պատասխանները կմշակվեն եւ կհավաքագրվեն «Եհովայի վկաների» կողմից հատուկ լրացված անկետաներում` որպես «հավատքով անհանգստացած մարդկանց» կարծիքներ, եւ  կուղարկվեն «Եհովայի վկաների» կենտրոնական գրասենյակ՝ ԱՄՆ, այնտեղ կմշակվեն ու իբրեւ թե սոցիալական նշանակության խնդիր` հարց ու պատասխանով կտպագրվեն «Դիտարանում»: Իսկ շատ ավելի իրականում կծառայեն գլոբալիստական նպատակների համար՝ հետագայում տվյալ հասարակության համար մշակված հատուկ  ռազմավարությամբ: Իսկ այդ ռազմավարություններից մեկն էլ, օրինակ, «Եհովայի վկաների» կողմից քարոզելն է խաղաղության կեղծիքը, որը առավել եւս շատ հաճելի է լսել մարդկանց հիմա, երբ պատերազմի հրեշավոր հետեւանքները դեռ թարմ են մեր աչքի առաջ, եւ պատերազմի վախն էլ, առանց հարցնելու, բաց դռնով մտնում է մեր տներից ներս: Պատերազմից վախենում են բոլորը, որովհետեւ դա վախենալու է, բայց ավելի վախենալու է կանգնած լինել հավատքի կեղծ ճանապարհին, որտեղ մահանում է ոչ միայն մարմինը, այլ` հոգին:

«Գոյություն չունեն պետություններ, որոնք իրենց քաղաքացիներին ապահովում են իրավունք ընտրելու՝ արդյոք պատերազմը արդար է, թե` անարդար, հետեւաբար նաեւ ընտրության հնարավորություն չկա՝ կատարել կամ չկատարել իրենց քաղաքացիական պարտքը երկիրը պաշտպանելու գործում։ Եթե պետությունը վերապահեր այդպիսի իրավասություն յուրաքանչյուր քաղաքացուն, ապա այն կդադարեր որպես պետություն գոյություն ունենալուց։ Հետեւաբար, պատերազմի արդար կամ անարդար լինելու որոշումը չի կարող թողնվել առանձին քաղաքացիների հայեցողությանը։ Այդ հարցին չեն կարող պատասխանել անգամ արդի պատմաբանները։ Հաճախ պատմությունը ինքն է դատավճիռ եզրակացնում` կախված պատերազմի արդյունքներից։ Այնպես որ, յուրաքանչյուր քաղաքացու դիրքորոշումը պատերազմի արդարության/անարդարության վերաբերյալ չի կարող գնալ այնքան հեռու, որպեսզի արդարացնի պետությանը զգալի վնաս հասցնելու գործողությունները», - այս մեջբերումը 1964թ.-ին Համբուրգի դատարանի կողմից Եհովայի վկաներին զինվորական ծառայությունից խուսափելու պատճառով կալանքի տակ գտնվելու փոխհատուցման պահանջի մերժման հիմնավորումից է։

Այո՛, գոյություն չունեն պետություններ, որտեղ առանձին քաղաքացին կարող է որոշում կայացնել այդ երկրի ռազմական գործողությունների ճշմարտացիության վերաբերյալ, մանավանդ եթե այդ գործողությունները վերաբերվում են ինքնության, ազգության, պետականության եւ կրոնի պահպանմանը։ Գոյություն ունի միայն մեկ որոշում՝ դա սրտի եւ խղճի որոշումն է, որի վրա ներազդելուն են միտված մի շարք գաղափարախոսական կազմակերպություններ, որոնց օգնում են նաեւ կրոնական հիմքով ստեղծված կազմակերպությունները։ Շատ անգամ աննկատ են մնում կրոնական կազմակերպությունների ազդեցությունը ընդհանուր համաշխարհային քաղաքական գործընթացներում։ Սակայն դրանց դերը «անգնահատելի է»: Իսկ մեր քաղաքացիներին խորհուրդ կտամ չտրվել կրոնական կազմակերպությունների ծուղակներին եւ ընդհանրապես չմտնել երկխոսության մեջ ու առավել եւս կիսվել իրենց մտածումներով անհասկանալի դավանական հիմք  ունեցող հավատավաճառների հետ։ Այս պահին մեզ համար կարեւոր է համախբվել այն արժեքների շուրջ, որոնք կնպաստեն մեր ազգի ուժի ամրապնդմանը եւ առողջացմանը։ Եվ այդ ինստիտուտներից մեկը հենց Հայ Առաքելական եկեղեցին է՝ անկախ նրանից, թե այս պահին մարդը հավատք ունի կամ՝ ոչ։

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ



ՈՒՂԻՂ․ Հայաստանը ՄԱԿ-ի դատարանում պատասխանում է Ադրբեջանի մեղադրանքներինԹքեմ Նիկոլի առաջ․ ի՞նչ ճանճ ձկան վրա․ քաղաքացիԵրեք ուկրաինացի զինվորներ հանձնվում են Դնեպրից այս կողմ անցնելուն պես (Տեսանյութ)Երևանում 25-ամյա վարորդը «Hyundai»-ով վրաերթի է ենթարկել հետիոտնին․ վերջինը տեղում մահացել էԿիևյան փողոցում հայտնաբերվել է տղամարդու դիՎենետիկի արվեստի միջազգային 60-րդ բիենալեին Հայաստանը կներկայանա պաշտոնական տաղավարով Անիտա Հարությունյանը ծայրահեղ ծանր վիճակում գտնվում է վերակենդանացման բաժնում.մոդելը ավտովթարի է ենթարկվելՀուշարձանների ոլորտին հատկացվել է 1,3 մլրդ դրամ Մոսկվացուն դանակահարած Ադրբեջանի քաղաքացու տանը 44 մլն ռուբլի և 300 հազար ԱՄՆ դոլար է հայտնաբերվելՔանի որ միշտ խառը մենամարտերում եմ հանդես եկել, այստեղ շփոթեցի.ՍԱՄԲՈՅԻ ԱՇԽԱՐՀԻ ԳԱՎԱԹԻ ԽԱՂԱՐԿՈՒԹՅԱՆ ԲՐՈՆԶԵ ՄԵԴԱԼԱԿԻՐ ՍԱՐԳԻՍ ՎԱՐԴԱՆՅԱՆ Բա զիբիլի մեջից քջջի ու ապրի՞, Ոսկեպարը գնա պահի է, ոչ թե 10 տղամարդով կնոջ ապրանքը առգրավիՄարալը նշանվել է. ՏեսանյութԱռաջարկում եմ Փաշինյանին անձամբ «զննել» հրթիռները. Դավիթ ՏոնոյանՕրվա խորհուրդ. Ապրիլի 19Մայր Աթոռն ինքն է որոշում՝ ով պիտի ներկայացնի իր դիրքորոշումները. տեղեկացրեք նկարահանման տեղն ու ժամըՄոսկվայի 24-ամյա բնակչին սպանած ազերի Աբասովի տանը մեծ գումարներ են հայտնաբերել«Ժողովուրդ». Օֆերտան պայթեց. Ավանեսյանի ձախողումը«Հրապարակ». Ի՞նչ է փոխվել. Ինչո՞ւ Փաշինյանը հետողորմյա արեցՆիկոլին հեռացնելուց հետո՝ մեր ազգը դառնալու է աշխարհի ասիչը. Կարեն ՍողոմոնյանՈչնչացվել է Դնեպրոպետրովսկի երկաթուղային կայարանըՈւկրաինական ռազմաճակատներում ամենաթեժ ուղղությունը մնում է ՕչերետինոնՄարտական ​​առաջադրանքն ավարտելուց հետո կործանվել է Տու-22 հրթիռակիրը«Ժողովուրդ». Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս«Հրապարակ». Մասնակցե՞լ, թե՞ չմասնակցել «պառադին»Սկսում է հասկանալի դառնալ, թե ինչ է տեղի ունեցել այս գիշեր Իրանում«Ժողովուրդ». ՀՀ իշխանությունները խուսափում են Արցախի վտարանդի իշխանությունների հետ հանդիպումներից Չի կարող հիվանդ երկրում առողջ կինո լինել. ԽԱՉԻԿ ՉԱԼԻԿՅԱՆԶանգվածային հրթիռային հարված ՈւկրաինայինԻսրայելը հարվածե՞լ է Իրանին, մնում է անորոշ (Տեսանյութ)Իրանական արժանահավատ աղբյուրները դեռ չեն հաստատում Իսրայելի կողմից Իրանին հարվածելու փաստըԱմերիկացի պաշտոնյան ABC News-ին ասել է, որ Իսրայելը ավիահարվածներ է հասցրել Իրանի թիրախինԻրանի Սպահան քաղաքի մոտակայքում պայթյուններ են«Ժողովրդավարության բաստիոնում» տեղի ունեցածը հավերժ գրանցվելու է, որպես խայտառակությունն. Ալլա ՀակոբյանԼուկաս Սելարայանը գոլի հեղինակ է դարձել (տեսանյութ)Մխիթարյանը միլանյան դերբիում կապահովի «Ինտերի» վաղաժամ չեմպիոնությունը. La Gazzetta dello Sport Մենք դեմ չենք, որ հաղորդումը հեռարձակվի ուղիղ եթերի ռեժիմով, բայց Մայր Աթոռն ինքն է որոշում, թե ով պիտի ներկայացնի եկեղեցու դիրքորոշումները․ Եսայի քահանա Արթենյան՝ Պետրոս ՂազարյանինԵրեկ կայծակը հարվածել է Աբու Դաբիից Երևան թռչող ինքնաթիռին, որի դիմապակին վնասվել է, խուճապ է սկսվելԹեհլիրյանի ազգականները բացառիկ նվիրատվություն կանեն Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտինՆիկոլի «բեսպրեդելը»՝ Կիրանցում.Yerevan TimesՎարդենիսում 13 տարեկան աղջկա են բռնաբարելՍամվել Վարդանյանի գրավը վճարելու համար հայտարարված դրամահավաքն ավարտվում էՓաշինյանն այն ղեկավարներից է, որ երբեք չի ասում «առաջ», այլ ասում է «իմ հետևից». Հովիկ ԱղազարյանՂարաբաղի հայերը պետք է ունենան վերադարձի իրավունք՝ նրանց իրավունքների և անվտանգության պատշաճ պահպանմամբ. ՌԴ ԱԳՆԱդրբեջանական լրատվամիջոցներում հրապարակված թուղթը կեղծ է, նման հարցեր Բրյուսելյան հանդիպման օրակարգում չեն եղել. ԱԳՆ խոսնակՍա վերջն է, էլ նահանջի տեղ չունենք, եկեք կանգնեք մեր կողքին. «Կամք»-ականԱնցավ բաժանման 3 կանոն«Սա է գինը, որ վճարում ես ֆիլմի համար». Աննա Հարությունյանը՝ 12 կգ գիրանալու եւ մարմնի դեֆորմացիայի մասինՀայաստանը փաստագրում է Ադրբեջանի կողմից ԼՂ-ի հուշարձանների նկատմամբ վանդալիզմի դեպքերը և ներկայացնում միջազգային տարբեր հարթակներումՄի՛ վռազեք` կարծիք հայտնել ռուսների դուրս գալու հետ կապված, Արցախի հարցը փակված չէ. ԻսրայելյանԵՄ–ում արձագանքել են Արցախից ռուս խաղաղապահների վաղաժամ հեռանալուն
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода