Օդի ջերմաստիճանն սեպտեմբերի 1-3-ը կբարձրանա ևս 2-4 աստիճանով. եղանակի տեսություն
ՀասարակությունՕգոստոսի 30-ից սեպտեմբերի 3-ը Հայաստանի ողջ տարածքում սպասվում է առանց տեղումների եղանակ, հայտնում են Հայհիդրոմետից։
Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 1-3-ը հանրապետությունում կբարձրանա ևս 2-4 աստիճանով և կհասնի +38…+40-ի։ Դա պայմանավորված է Իրաքից տաք արեւադարձային օդային հոսանքների ներթափանցմամբ։
Հանրապետության հյուսիսում՝ Շիրակում, օգոստոսի 30-ին օդի ջերմաստիճանը կլինի +34 աստիճան, սեպտեմբերի 3-ին՝ +35։
Կոտայքում այս օրերին սպասվում է +35 և +37, Գեղարքունիքում +25 և +31 աստիճան տաքություն։ Լոռիում օդի ջերմաստիճանը կլինի +28 և +36։ Տավուշում ջերմաչափը կբարձրանա մինչև +30 և +34.
Արագածոտնի մարզում օգոստոսի 30-ին և սեպտեմբերի 3-ին օդը կտաքանա համապատասխանաբար մինչև +32 և +37: Արարատում, Արմավիրում կլինի +38 և +41, Վայոց Ձորում՝ +37 և +39։ Հարավում՝ Սյունիքի մարզում սպասվում է +32 և +36 աստիճան տաքություն։
Երեւանում օգոստոսի 30-ից սեպտեմբերի 3-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Այսօր մայրաքաղաքում օդը կտաքանա մինչև +38.
Հանրապետության նախալեռնային և հովտային շրջաններում բարձր ջերմային ֆոնի և տեղումների բացակայության պատճառով հրդեհների առաջացման վտանգը շարունակում է բարձր մնալ։