Մոռացել էին սգից դուրս գային
ՆերքաղաքականՎաղարշապատ-Արմավիր ճանապարհի արեւմտյան կողմում, Օշական գյուղից 2 կմ հեռավորության վրա գտնվող ռուս-պարսկական պատերազմում զոհված ռուսական բանակի զինվորների հիշատակին նվիրված հուշակոթողի առաջ օգոստոսի 29-ին «Ուժեղ Հայաստան Ռուսաստանի հետ. հանուն նոր Միության» շարժման անդամները, համակիրներն ու Ռուսաստանից ժամանած հյուրերը հարգանքի տուրք մատուցեցին: Ներկաների աչքից չվրիպեց այն, որ հուշակոթողի մոտ ծածանվում է միայն ՌԴ պետական դրոշը, իսկ ՀՀ դրոշն իջեցված է: Պարզվում է` դրոշն իջեցվել էր ի հիշատակ «Սուրմալու» առեւտրի կենտրոնի տարածքում տեղի ունեցած պայթյունի հետեւանքով զոհված քաղաքացիների` օգոստոսի 17-18-ը ներառյալ Հայաստանում հայտարարված սուգով պայմանավորված: Եվ, ըստ էության, 11 օրվա ընթացքում այդպես էլ որեւէ պատկան մարմնի մտքով չէր անցել կրկին բարձրացնել դրոշը, ինչն արեցին Օշականի ճակատամարտի 195-ամյակին նվիրված միջոցառման մասնակիցները:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ