Փաշինյանը Պուտինի հետ կմասնակցի Արևելյան տնտեսական ֆորումին
ՏնտեսությունՍեպտեմբերի 5-8-ը Վլադիվոստոկում կանցկացվի Արևելյան տնտեսական ֆորում:
Վլադիմիր Պուտինի հետ սեպտեմբերի 7-ին կայանալիք լիագումար նիստին կմասնակցեն Հայաստանի և Մոնղոլիայի վարչապետները, Մյանմարի ներկայացուցիչը և Չինաստանի խորհրդարանի նախագահը, հայտնում է Կրեմլը։
Ի դեպ, Iravunk.com-ը այս հարցով դիմել էր Էկոնոմիկայի նախարարությանը, հետաքրքրվելու, թե արդյոք ՀՀ-ն ներկայացված է լինելու, մեզ տեղեկացրել էին, որ հանդես կգան պաշտոնական հաղորդագրությամբ հստակության դեպքում։