Iravunk.com | Կարևոր է պատժի անխուսափելիությունը, այլ ոչ թե պատժի խստությունը. Իրավագիտության դոկտորը մահապատժի վերականգնման մասին
«Նրանք մեծ դժվարությունների միջով են անցել». «Ազնավուր» հիմնադրամը՝ ցեղաuպանության և երգչի ընտանիքի մասին Որդեգրման ենթակա առողջ երեխաների թիվն ավելի քիչ է, քան որդեգրել ցանկացող անձանց թիվը. պետությունը տարեկան ավելի քան 4մլն դրամ է ծախսում մեկ երեխայի շուրջօրյա խնամքի համար Կիրանցում բնակիչները շրջափակել են Ռազմական ոստիկանության պահակակետը (տեսանյութ) Եթե ուզում ենք, որ երկիրը մնա հայկական, ապահայկական իշխանությունը պետք է հեռանա Ազգային հարցերի շուրջ պիտի լինի միասնականություն․ Դադիվանքի վանահայրերից Հայր Դերենիկը Կիրանցում է ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների աջակցության ծրագրի ժամկետը երկարաձգվել է Մհեր Գրիգորյանը և Իրանի դեսպանն անդրադարձել են Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման գործընթացի վերջին զարգացումներին Նախկին ընկերների հետ կապ հաստատելը նույնքան դժվար է, որքան նոր ընկեր ձեռք բերելը «Ինչպես է զինվորականը գետնին փռում ոստիկաններին» «Ոտքի՛ քանի չի հանձնել» գրությամբ պաստառներ են հայտնվել Երևանի տարբեր վարչական շրջաններում (լուսանկարներ)

Կարևոր է պատժի անխուսափելիությունը, այլ ոչ թե պատժի խստությունը. Իրավագիտության դոկտորը մահապատժի վերականգնման մասին

Իրավական

Վերջին օրերին ակտիվ քննարկվում է մահապատժի վերականգնման թեման, մասնավորապես՝ ՀՀ Գլխավոր դատախազն առաջարկում է վերականգնել մահապատիժը պետական դավաճանության և այլ բացառիկ դեպքերում: Վերը նշյալի շուրջ «Իրավունքը» զրուցել է իրավագիտության դոկտոր Ենոք Ազարյանի հետ, ով նախ նկատեց.

-<<Մահապատիժ>> արտահայտությունն իրենից ներկայացնում է հակասություն իր սահմանման մեջ (Contradicto in adjecta): <<Մահ>> բառը նշանակում է բնականոն, այլ ոչ թե կենդանի օրգանիզմի կենսագործունեության բռնի վերջ, հետևապես այն ոչ մի աղերս չունի քրեական իրավունքի՝ մասնավորապես պատժի էության բովանդակության և նպատակների հետ: Ի տարբերություն այլ պատիժների՝ մահապատիժը նպատակ չունի ուղղելու կամ սոցիալապես վերաունակեցնելու( social rehalibitation) հանցագործին կամ վերականգնելու սոցիալական արդարությունը, խախտված իրավակարգը և տուժողի իրավունքները: Այն բացառում է դատական վրիպակների ուղղման հնարավորությունը և դատական սխալը դարձնում անուղղելի: Բազմաթիվ երկրների քրեական իրավունքի պատմությունը բավականին օրինակներ ունի անմեղ մարդկանց կյանքից սխալմամբ զրկելու վերաբերյալ, որով հնարավորություն են ընձեռնվել իրական հանցագործներին ավելի անվերապահ հավատալու սեփական անպատժելիությանը, անթերի արհեստավարժությանը և հանցավոր ապագային (բավական է հիշել <<Վիտեբսկյան գործը>>): Բոլոր նման դեպքերում մահապատիժը նոր հանցագործությունների կանխման փոխարեն, ընդհակառակը՝ հարյուր տոկոսանոց երաշխիք է տալիս դրանց շարունակմանը: Լավագույն դեպքում այն կարող է կոչվել պետության կողմից արտոնագրված սպանություն, քանի որ մահը պատիժ չէ: Նշվածը քայքայիչ ազդեցություն ունի հասարակության վրա և խանգարում է նրա մշակութային և քաղաքական զարգացմանը: Մի կողմից <<մահապատժի>> գաղտնի կիրառումն անիմաստ է ընդհանուր պրիվենցիայի համար, մյուս կողմից՝ հրապարակավ էկզեկուցիաները ընդունակ են հասարակությանը տանել վախի, անվստահության, ատելության, դաժանության, բռնության անդունդը՝ դարձնելով նոր առանձնապես ծանր հանցագործությունների համար հիմք: Մահապատժի սարսափեցնող ազդեցությունը չի կարող կանխել կամ նվազեցնել ըստ սոցիոլոգիական տվյալների օրինաչափ երևույթ հանդիսացող, մարդու և հասարակության բնույթից բխող հանցագործությունների քանակը, առավել ևս, որ հանցագործություն կատարած անձինք հասարակության անդամներ են ու հասարակությունը որոշ չափով մեղավոր և պատասխանատու է նրանց վարքագծի և ձևավորևման համար,հետևապես պարտավոր է նրանց բուժել, ուղղել և վերադարձնել հասարակություն: Մահապատիժը կամ ավելի ճիշտ պետության կողմից արտոնագրված սպանությունը կարող է լինել հասարակության ինքնապաշտպանության բացառիկ միջոց այն ժամանակ, երբ վերջինս գտնվում է արտակարգ քաոսային վիճակում: Ահա, թե ինչու 1983 թվականի ապրիլի 28-ին, մահապատժի վերացման վերաբերյալ <<Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների մասին>> Եվրոպական կոնվենցիայի 6-րդ արձանագրության 1-ին և 2-րդ հոդվածներում, նշվում է, որ մահապատիժը պետք է վերացվի և չկիրառվի բացառությամբ այն դեպքերի, երբ հանցագործությունները կատարվել են պատերազմի ժամանակ կամ արտակարգ իրավիճակներում: Կարելի է ենթադրել, որ նման երևակայությամբ ժամանակին առաջնորդվեցին բոլշևիկները՝ հաշվեհարդար տեսնելով Նիկոլայ թագավորի ընտանիքի հետ՝ չխնայելով ո՛չ կանանց ո՛չ էլ երեխաներին : Մահապատժի պահպանման բոլոր փաստարկները հիմնված են զայրույթի, վրդովված հասարակական կարծիքի, ատելության, վրեժխնդրության ծարավի և այլոց կողմից նոր հանցագործություններ կատարելու վախի վրա: Մենք տասնամյակներ շարունակ ականատես ենք եղել, թե ինչպես է օրենսդրությունը նմանվել ձուկ բռնելու ցանցի, որտեղից շնաձկները կարողացել են պատռել այն և դուրս գալ, իսկ մանր ձկները մնացել են այնտեղ և խճճվել,հետևապես կարևոր է պատժի անխուսափելիությունը, այլ ոչ թե պատժի խստությունը, ինչի մասին ժամանակին պետք է մտածեր ՀՀ Գլխավոր դատախազը:

-Պարոն Ազարյան, ինչպիսի՞ն է մահապատժի վերաբերյալ աշխարհի տարբեր երկրների մոտեցումը:

-Այս տարվա տվյալներով 53 երկրներում մահապատժի դատավճիռներ են կայացվում և կիրառվում տարբեր մեթոդներով՝ գլխատում, էլեկտրահարում, գնդակահրում, կախաղանի բարձրացում, մահացու ներարկում: 2022 թվականին ՄԱԿ-ի անդամ հանդիսացող կամ ՄԱԿ-ում դիտորդի կարգավիճակ ունեցող 195 անկախ պետություններից 108 երկրներն ամբողջությամբ իրենց օրենսդրություններում վերացրել են մահապատիժը բոլոր տեսակի հանցագործությունների համար: 7 երկրներ արգելք են դրել մահապատժի կատարման վրա՝ պահպանելով այն միայն պատերազմական և արտակարգ իրավիճակների դեպքում, 27 երկրներ պրակտիկորեն չեն կիրառում մահապատիժը, 53 երկրներ մինչ օրս դատապարտում են մահապատժի և կիրառում են այն (oրինակ՝ Աֆղանստան, Բելառուս, Կատար, Եգիպտոս, Չինաստան, Կուբա, Քուվեյթ, Ինդոնեզիա,Ճապոնիա, Սիրիա, Հնդկասման, ԱՄՆ և այլն): Տարեցտարի մահապատժից հրաժարվող երկրների թվաքանակն ավելանում է: Կարծում եմ, որ նման դիրքորոշումներն այսօր կրում են ավելի շատ պոպուլիստական բնույթ:

Զրույցը` ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆԻ



«Նրանք մեծ դժվարությունների միջով են անցել». «Ազնավուր» հիմնադրամը՝ ցեղաuպանության և երգչի ընտանիքի մասինՈրդեգրման ենթակա առողջ երեխաների թիվն ավելի քիչ է, քան որդեգրել ցանկացող անձանց թիվը. պետությունը տարեկան ավելի քան 4մլն դրամ է ծախսում մեկ երեխայի շուրջօրյա խնամքի համարԿիրանցում բնակիչները շրջափակել են Ռազմական ոստիկանության պահակակետը (տեսանյութ)Եթե ուզում ենք, որ երկիրը մնա հայկական, ապահայկական իշխանությունը պետք է հեռանաԱզգային հարցերի շուրջ պիտի լինի միասնականություն․ Դադիվանքի վանահայրերից Հայր Դերենիկը Կիրանցում էԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների աջակցության ծրագրի ժամկետը երկարաձգվել էՄհեր Գրիգորյանը և Իրանի դեսպանն անդրադարձել են Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման գործընթացի վերջին զարգացումներինՆախկին ընկերների հետ կապ հաստատելը նույնքան դժվար է, որքան նոր ընկեր ձեռք բերելը«Ինչպես է զինվորականը գետնին փռում ոստիկաններին»«Ոտքի՛ քանի չի հանձնել» գրությամբ պաստառներ են հայտնվել Երևանի տարբեր վարչական շրջաններում (լուսանկարներ)Պետք է արդյոք օրական երկու լիտր ջուր խմելՀայաստանի և Ադրբեջանի սահմանին գեոդեզիական չափումների հիման վրա տեղադրվել է թվով 20 սահմանային սյունՕկուպացված Արցախում մինչև 2026-ի վերջ մոտ 40 000 ադրբեջանցի կբնակեցվիՆիկոլ Փաշինյանին սպառնում է 15-20 տարի կամ ցմահ ազատազրկում. հաղորդում` հանցագործության մասինԵրգչուհի Ժասմինի որդին ամուսնացել է 25-ամյա գեղասահորդուհի Եվա Խաչատուրյանի հետՄեր բանակն լավ էլ կռվել ա, նիկոլականներն եկել, ասել են` էդ իրանց հողն ա, պետք ա հետ նահանջենք. ակցիա (տեսանյութ)ՀԱՄԱՍ-ը պատրաստ է վայր դնել զենքերը, բայց մի պայմանովՄԻՊ արագ արձագանքման խումբը մեկնել է Նոյեմբերյանում բերման ենթարկված անձանց տեսակցելուԱպարան-Սպիտակ ճանապարհն էլ փակվեց. ՏեսանյութԲուլղարիայի խորհրդարանը պաշտոնանկ է արել խոսնակինՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ոչ ոքի հաճելի չէ, որ հողերը թուրքին են հանձնում.պետք է ասել stop այս իշխանություններին.Մհեր Արմենիա«Երկիր պահողը» իրավունք չունի մեքենան քշել մեր երկրի սահմանը պահելու համար պայքարողի վրա. Նազիկ Ամիրյան«Աշխարհը գնում է անհասկանալի այլափոխությունների, իսկ ջազը դիպչում է սրտին»Սուրեն Պապիկյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի Երևանի գրասենյակի ղեկավարինՈՒՂԻՂ. Լարված իրավիճակ. Բագրատաշեն տանող ճանապարհը փակ էՀայաստանում կրիպտոակտիվի գնումը և վաճառքը կիրականցվի բացառապես անկանխիկ եղանակովԱնկլավների հանձնումն ամբողջությամբ կաթվածահար է անելու ՀՀ-ն․ Տիգրան ԱբրահամյանԳառնիկ Դանիելյանի ինքնազգացողությունը վատթարացել է, նրան տեղափոխում են Նոյեմբերյանի հիվանդանոց«Քո նմաններն են էս երկիրը քանդել», «Իմ նմաններին հլը չես տեսել»․ Շիրակում ճանապարհներ են փակվել (տեսանյութ)Գեղարքունիքի փոխմարզպետի որդու գերեզմանը պայթեցրել են. Armlur.amԷդ ո՞վ ա էդ անվտանգության խորհրդի քարտուղարը, թո՛ղ գա ստեղ տեսնենք. Կիրանցի բնակիչ«Էս հայկական հող է, ով կասկածում է, որ սա հայկական հող է, իրա․․․»․ լարված իրավիճակ միջպետական ճանապարհի Տիգրանաշենի հատվածում, բերման ենթարկեցին դաշնակցական Գերասիմ Վարդանյանին Ադրբեջանը օկուպացված Արցախում ջնջում է հայկականության բոլոր հետքերը՝ երկրամասի համար կերտելով «նոր» պատմություն և իրականությունԴրական եմ վերաբերվում, եթե ՀՀ-ն գազ գնի Ադրբեջանից. մենք պետք է քննարկենք էդ հարցը. ՍիմոնյանՎեդիի ոստիկանության բաժնում եմՏավուշում ապրիլի 21-ին միջպետական ճանապարհը փակելու ընթացքում առերևույթ խուլիգանական արարքներ կատարելու մեղադրանքով 1 անձ կալանավորվել էԷդգար Սևիկյանը հաղթական գեղեցիկ գոլի հեղինակ է դարձել (տեսանյութ)Մենք միշտ Հայոց ցեղասպանության ողբերգությունն ընդունել ենք` որպես մեր սեփական ցավը. ԶախարովաՀայաստանը «պետք է» փոխի Սահմանադրությունը, Արարատով զինանշանը. Հայաստանում շատ սարեր կան, թող ընտրեն մեկ ուրիշը. ԱլիևԿարինա Առուստամյանի հարսանիքը՝ 8 ամիս գաղտնի սիրավեպից հետոԺակլին Բաղդասարյանի 27-ամյակը, խոստումն ու «Ժակո» տիկնիկներըԿբացվի քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ցուցահանդեսը նվիրված Շառլ ԱզնավուրինԱրարատում նույնպես ճանապարհներ են փակվելԳարի Քյոսայանը Ջազի միջազգային օրը կնշի հեղինակային և համաշխարհային հիթերին նվիրված համերգովԵրիտասարդ օպերային երգիչները սովորում են գրագետ կազմակերպել սեփական մասնագիտական բիզնեսը iPhone-ների վաճառքը Չինաստանում կրճատվել մոտ 20%-ով․ ի՞նչն է պատճառը«Բռնություն մի գործադրեք», «Թուրք եք», «Նիկոլ, դավաճան». Տավուշում լարված վիճակ է ու քաշքշուկՔենիայում ջրհեղեղների հետևանքով շուրջ 40 մարդ է զոհվելԲագրատաշենի ճանապարհը փակած ավտոմեքենաները ոստիկանները գրկելով հանում են ճանապարհիցԲաղանիսի դպրոցի աշակերտները դասադուլ են անում
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода