Հայերով տանուլ ենք տալիս համացանցում. Նարինե Կիրակոսյան
Ներքաղաքական«Համատարած կամ անտարբերություն է, կամ էլ հուսահատություն։ Հակասական այս զգացումներով համակված մենք չենք նկատում, որ նաեւ պատմական մեր հողերն ենք ամեն օր թշնամուն հանձնում՝ այն էլ առանց պայքարելու։ Եվ քիչ է, որ իրական կյանքում հայկական պատմական հողերն են հանձնվում թշնամուն, համացանցում էլ լուռ տանուլ ենք տալիս, որովհետեւ համացանցում շարունակաբար ջնջվում, խեղվում է հայերի պատմությունը», - գրել է «Էկո-մեդիա» լրագրողական ցանցի համահիմնադիր ՆԱՐԻՆԵ ԿԻՐԱԿՈՍՅԱՆԸ եւ հանրության դատին ներկայացրել Սյունիքի մարզի Խնածախ գյուղից իր հեղինակային ռեպորտաժը: