Կոչ ենք անում խուճապի չմատնվել. ոստիկանությունն անցել է ուժեղացված ծառայության
ՀասարակությունՍահմանին տիրող իրավիճակով պայմանավորված ՀՀ ոստիկանությունն անցել է ուժեղացված ծառայության։ Հասարակական կարգի եւ հասարակական անվտանգության ապահովման ուղղությամբ ձեռնարկվում են համապատասխան միջոցառումներ։ Հանրությանը կոչ ենք անում խուճապի չմատնվել։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ ոստիկանությունից: