Եվրոպայի հայությունը պահանջում է Շառլ Միշելից կանգնեցնել պատերազմը
ՏեսանյութերԲրյուսելում Եվրախորհրդարանի դիմաց կայացավ ցույց՝ ի աջակցություն Ադրբեջանի կողմից հարձակման ենթարկված Հայաստանի: Ցույցի մասնակից եվրոպահայությունը բերել էին իրենց հետ մեծ եռագույն դրոշներ ու վանկարկում էին. «Էրդողա՛ն, Ալիե՛ւ, տեռորիստ»: Ներկաների շարքում էր նաեւ միջազգային իրավապաշտպան կազմակերպության ներկայացուցիչ, բելգիաբնակ ՍԱՐԳԻՍ ՍԻՄՈՆՅԱՆԸ, ումից «Իրավունքը» մանրամասներ է պարզել:
«Ասեմ, որ բավական մեծ թվով մարդիկ էին հավաքվել: Մենք պահանջում էինք հանդիպում Եվրոպայի խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ, որպեսզի նա պարզաբաներ, թե մեր վճարած հարկերի հաշվին աշխատող այս կառույցն ի՞նչ գործուն քայլեր է անում Հայաստանի սահմանների ողջ երկայնքով այս օրերին ընթացող պատերազմը կանգնեցնելու ուղղությամբ: Սակայն, մեզ ասացին, որ նա արտերկրում է գտնվում: Մենք չենք սահմանափակվելու այսքանով եւ որոշել ենք, որ էլ.հասցեով դիմումներ ենք ուղարկելու եւ պահանջելու ենք հանդիպում: Այսպես չի կարող շարունակվել, պետք է րոպե առաջ կանգնեցնել պատերազմը», - ասաց Սիմոնյանը:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ