Սթափվե՛ք, ժողովո՛ւրդ, հայրենիք ու հայորդիներ ենք կորցնում. Անահիտ Մութաֆյան
Մշակութային
«Աբսուրդային ժամանակներում ենք ապրում։ Երկրում պատերազմ է, բանակը գրեթե անտեր վիճակում, մայրաքաղաքում Բաղրամյան փողոցից այն կողմ անտարբեր վիճակ, կարծես, ոչինչ չի պատահել, երկիրը անտեր վիճակում, ում որքան տարածք է հարկավոր գալիս վերցնում է, ժողովուրդը դրսում անառաջնորդ ու անծրագիր։ Ընդիմությունը դուրս չի գալիս, չի կանգնում ժողովրդի կողքին, քանզի այս պահին էլ հարթակին կանգնած «առաջնորդ» ինքնահռչակված անձը վայրկյան ու առիթ բաց չի թողնում ստերով ու մանիպուլյացիաներով թունավորել առանց այդ էլ տարիներ շարունակ կեղծիքով թունավորված հասարակությանը։
Իշխան Սաղաթելյանը ստիպված գնում է համոզում է կաթողիկոսին, որ կատարի իր հայրապետական պարտքը` զանգեր հնչեցնի եւ գա կանգնի սեփական ժողովրդի կողքին։ Աբսուրդն ավելի է խորանում, երբ փողոցում հավաքվածները անզորությունից գլուխները պատին են տալիս, իսկ ԱԺ ներսում փոստային ծառայությունների մասին նոր օրենք է քննարկում, երբ սահմանին օրական 100-ից ավել զոհեր ու վիրավորներ ենք տալիս, իսկ Կասկադում մարդիկ հանգիստ սուրճ են խմում։ Երբ ցասում լցված ժողովրդին կողքից ծաղրում են, իսկ իրենց առաջնորդ հռչակածները նախկին-ներկա մանիպուլյացիայով կոտրում են ցասումը եւ ստելով ուղարկում տուն։
Սթափվեք ժողովուրդ երկիր ենք կորցնում հայրենիք ու հայորդիներ ենք կորցնում», – գրել է դերասանուհի ԱՆԱՀԻՏ ՄՈՒԹԱՖՅԱՆԸ։