Հակառուսական քարոզները որեւէ լավ տեղ չեն հասցնի մեր պետությանը եւ ժողովրդին. Բաբայան
Ներքաղաքական«Հակառուսական քարոզները որեւէ լավ տեղ չեն հասցնի մեր պետությանը եւ ժողովրդին: Անկախ նրանից, թե որ պետությունը ինչ դիրքորոշում է հայտնում, որ երկրի որ մի գործիչը ինչ է հայտարարում, պետք չէ մեկ օրում մոռանալ քո բարեկամ դաշնակից երկրին: Ռուսաստանի նախագահի անմիջական աջակցությունը միշտ եղել է կարեւոր գործոն մեր անվտանգության հարցերում: Ռուսական բանակը կանգնած է եւ Հայաստանում, եւ Արցախում: Պետք չի մոռանալ եւ ուրանալ ռուսներին, մեր բարեկամությունը մեկ օրվա բարեկամություն չէ: Տեսնում եմ շատ գործիչների, որոնք մեկ օրում ռուսամետից դառնում են երդվյալ արեւմտամետ, փնովում Ռուսաստանը եւ մոռանում մեր եղբայրական պատմությունը: Խնդիրներ եւ հարցեր եղել են կան եւ կլինեն, բայց հրաժարվելով Ռուսաստանից, մենք որեւէ լավ հանգրվանի երբեք չենք հասնի: Տեսեք այսօրվա Ուկրաինան եւ կհամոզվեք դրանում», - գրել է Ռեֆորմիստների կուսակցության նախագահ ՎԱՀԱՆ ԲԱԲԱՅԱՆԸ: