Ես գիտեմ պարտադրված խաղաղության հասցեն. Արփի Խաչատրյան
«Ես հայ եմ, իմ հայրական կողմի պապը եղել է Արեւմտյան Հայաստանից, տատիկիս հետ ծանոթացել է գաղթի, յաթաղանի ճանապարհին Արաքս գետը հատելիս հրաշքով է փրկել յաթաղանից մահապուրծ եղած, որբացած տատիկիս... Մինչեւ կյանքի ավարտը իր Էրգրի երգն էր երգում, իր տան հասցեն պատգամում հորս, հորեղբայրներիս, որ երբ ետ բերեն հայրենիքը տունը անտեր չթողեն... երգեց կարոտով, կյանքն ավարտեց Էրգրի կարոտով... Ես դեռ մանկությունից անգիր գիտեմ, որ «Զարթնի՛ր լաո» երգն օրօրոցային է... Մեր նախնիների երազանքներն է զետեղված երգում, Էրգիր ետ վերադարձով էր պայմանավորված երգի տողերը... Ես հաղթանակած սերունդ եմ, ես եռատոն ունեցող սերունդ եմ, որոնց ձեռքբերումն ինձ երիտասարդություն է արժեցել, շատ ու շատ քաջորդիների՝ կյանք... Ես չեմ ցանկանում, որ մենք դարձյալ «մեր հույս դնենք օրօրոցին», ես այլեւս Հայրենիք չունեմ զիջելու շանը, ես այն սերունդն եմ, որ գիտի խաղաղության գինը՝ պարտադրված խաղաղությունն է, որ խաղաղությունը բառախաղ չէ մի ողջ գիտակից ազգի ցեղասպանությամբ հրամցնելու... Ես գիտեմպարտադրված խաղաղության հասցեն՝ երկուշաբթի, ժամը 13:00-ին, Կինո Մոսկվայի կարմիր դահլիճում: Խաղաղություն չեն մուրում», - գրել է բարեգործական կազմակերպություններից մեկի նախագահ ԱՐՓԻ ԽԱՉԱՏՐՅԱՆԸ: