Iravunk.com | Մեզնից հայրենասեր իշխանություն չկա.«ՀՐԱՊԱՐԱԿ»
ՆԱՏՕ-ի զրահամեքենաները հասան Մոսկվա Երեւանի սիրտը պետք է լցվի ժողովրդով, ամեն գնով սրանց պետք է հեռացնենք. Մարգարիտ Եսայան Ով հրաժարվում է հայրենի հողերից, անիծյալ ու աստանդական պիտի դառնա եղբայրասպան Կայենի նման. Արշակ սրբազան Միացե՛ք, ապրիլի 25-ին, ժամը` 12:00-ին մենք լինելու ենք Հանրապետության Հրապարակում. Չախալյան Մենակ չթողնե՛ք տավուշցուն. Գառնիկ Դանիելյան Զարուհի Փոստանջյանը ջահակիր էր Երբ տեսնեմ ինձնից շատ ակնկալողներ կան, լուծումների իմ տարբերակն ասելու եմ. Սերժ Սարգսյան Հայ ժողովրդին ստրկացնելու նպատակ ունեցող Նիկոլին միասնական պիտի հեռացնենք. Աննա Մկրտչյան Արցախը տվեցինք, արդյոք Հայաստանը պաշտպանված է. Թագուհի Թովմասյան Պայքա՛ր, պայքա՛ր. Ջահերով երթ՝ դեպի Ծիծեռնակաբերդ

Մեզնից հայրենասեր իշխանություն չկա.«ՀՐԱՊԱՐԱԿ»

Ներքաղաքական

Նիկոլ Փաշինյանի՝ փոթորիկ բարձրացրած ելույթը, ինչպես հայտնի է, Երեւան է բերել նաեւ Արցախի նախագահին ու խորհրդարանի մի խումբ պատգամավորների, ովքեր վերջին երկու օրերին պերմանենտ հանդիպումներ ու խորհրդակցություններ են ունենում հայաստանյան գործընկերների հետ՝ փորձելով պարզել, թե այդ ինչ փաստաթուղթ է պատրաստ «ստորագրել» Նիկոլ Փաշինյանը, որից հետո իրեն «լիքը» մարդ կարող է դավաճան ասել, բայց ինքը գնալու է այդ որոշմանը՝ ապահովելով ՀՀ անվտանգությունը, տեւական կայունությունն ու խաղաղությունը։

«Էլի գոհ ու շնորհակալ կլինենք, որ դրա արդյունքում ՀՀ-ն 29,800 քմ/կմ տարածքով ստանա տեւական խաղաղություն եւ անվտանգություն»,- հավելել էր Փաշինյանը։ Խորհրդարանում հարցուպատասխանի ժամանակ, հիշեցնենք, Փաշինյանի այդ հայտարարությունը հաշված ժամերի ընթացքում մայրաքաղաքի ու Ստեփանակերտի փողոցներ դուրս բերեց հազարավոր քաղաքացիների, շատերի մոտ կասկած կար, որ Փաշինյանը պատրաստվում է խաղաղության պայմանագիր ստորագրել՝ առանց Արցախի կարգավիճակի ճշգրտման, ինչը նշանակում է Արցախը ճանաչել Ադրբեջանի կազմում։ Սեպտեմբերի 15-ին Հայաստանում հրավիրված Անվտանգության խորհրդի ընդլայնված նիստում, որին մասնակցել է նաեւ ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը, մեր տեղեկություններով, Փաշինյանը վստահեցրել է, թե նման փաստաթուղթ չի ստորագրելու, եւ թե խորհրդարանում ունեցած ելույթը ճիշտ չեն հասկացել։ Որ ինքն ուզեցել է ասել, թե պատրաստ է ամեն ինչի, միայն թե խաղաղություն հաստատվի։ Ասել է նաեւ, որ խաղաղության պայմանագիր կստորագրի միայն այն դեպքում, երբ վստահ լինի ու երաշխավորված, որ Հայաստանի սուվերեն տարածքից միլիմետր անգամ չի պակասի, իսկ ադրբեջանական զորքը կնահանջի ելման դիրք՝ բոլոր տեղերից, այդ թվում՝ նաեւ Սեւ լճի տարածքից։

Միեւնույն ժամանակ ասել է, որ բրյուսելյան վերջին հանդիպման ժամանակ Արցախի կարգավիճակի հարց չի քննարկվել, Ադրբեջանը դեմ է, որ խաղաղության պայմանագրում առհասարակ Արցախի վերաբերյալ կետ լինի, եւ հայկական կողմի աշխատանքներն էլ դրան են միտված, որ Արցախի կարգավիճակի հարցը թեկուզ ամրագրեն՝ թողնելով ապագային։

Փակագծերը փոքր-ինչ բացել է ԱԳ Արարատ Միրզոյանը, ում հետ Արցախցիները նույնպես հանդիպում են ունեցել։ Նա մանրամասնել է, թե ինչ է նկատի ունեցել Փաշինյանը։ Ասել է, թե գաղտնիք չի բացում՝ ասելով, որ Ադրբեջանը կատեգորիկ մերժում է Արցախի հետ կապված ցանկացած հարց, համարում է, որ Արցախի հարցը լուծվել է, ու խաղաղության պայմանագրում որեւէ ձեւով անդրադարձ չպետք է լինի դրան։ Մինչդեռ իրենք ամեն գնով ուզում են հասնել նրան, որ եթե նույնիսկ անկախության հարց չքննարկվի, ապա պայմանագրում տեղ գտնեն Արցախի սուբյեկտայնության, ինքնորոշման իրավունքի ճանաչման եւ այլ հարցեր։ Հենց սա է նկատի ունեցել Փաշինյանը՝ ասելով, որ գուցե իրեն լիքը մարդ դավաճան ասի։ Մեզ պատմեցին, որ Արարատ Միրզոյանն իրեն բավականին տարօրինակ է պահել ԱԺ պատգամավորների հետ հանդիպման ընթացքում՝ որդեգրելով «լավագույն պաշտպանությունը հարձակումն է» մարտավարությունը։ Հանդիպման հենց սկզբում մուննաթ-զուննաթ է եկել, թե ինչ եք ոչնչից աղմուկ բարձրացրել՝ թերեւս նկատի ունենալով ԱՀ նախագահի հայտարարությունը Փաշինյանի ելույթից հետո, որ Արցախն իր ապագան չի պատկերացնում Ադրբեջանի կազմում։ Ապա ասել է, որ մենք՝ ՀՀ իշխանություններս, առավոտից երեկո մտածում ենք Արցախի ու նրա կարգավիճակի մասին, գերմարդկային ջանքեր գործադրում այդ ուղղությամբ, իսկ Արցախից պարբերաբար մեզ մեղադրում են դավաճանության, Արցախը ծախելու, ձեռքները լվանալու մեջ։ Ասել է՝ ոնց ուզում եք, հասկացեք, բայց մեզնից հայրենասեր, Արցախի մասին մեզնից շատ մտածող իշխանություն չի եղել ու չկա։ 

Հանդիպման ներկաներից մեկը մեզ հետ զրույցում կատակեց, թե Արարատն այնպես էր խոսում, մի պահ տպավորություն է առաջացել, որ ոչ թե նրան, այլ իրեն էին ժամանակին մեղադրում Թուրքիայի հատուկ ծառայությունների գործակալ լինելու մեջ։ Արցախցիները հարցրել են՝ եթե ուզում եք, որ ամեն ինչ Արցախի համար լավ լինի, ինչո՞ւ եք խզել կապն Արցախի ԱԳՆ-ի հետ։ Հայտնի է, որ Դավիթ Բաբայանի ու Արարատ Միրզոյանի միջեւ տեւական ժամանակ՝ մեկ տարուց ավելի, կապ չկա, Բաբայանը հայտնի է ռուսամետ ռադիկալ դիրքորոշմամբ, եւ, թերեւս, սրանով է պայմանավորված, որ ՀՀ իշխանությունները բոյկոտել են Բաբայանին։ Արարատ Միրզոյանը, ինչպես պատմեցին, կարկամել է, կոնկրետ բացատրություն չի տվել՝ ընդունելով, որ, այո, խնդիր է այդ փաստը, ինչի մասին ասում են։

Արցախցիներին ավելի ջերմ ընդունելության է արժանացրել ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ վստահեցնելով, որ առանց նրանց դիրքորոշման իրենք չեն կարող Արցախի վերաբերյալ որոշումներ ընդունել։ Ամփոփելով՝ հայաստանյան հանդիպումները, արցախցի մեր զրուցակիցն ասաց, որ իրենց մտահոգությունները չեն փարատվել, նրանք կարծում են, որ Նիկոլ Փաշինյանն ու իր թիմը փորձում են իրենց գլխի տակ փափուկ բարձ դնել։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ : https://hraparak.am/post/919e0f545e28454d7f3fdb71496a71c8

 © 2008 - 2021 «Հրապարակ օրաթերթ»



ՆԱՏՕ-ի զրահամեքենաները հասան ՄոսկվաԵրեւանի սիրտը պետք է լցվի ժողովրդով, ամեն գնով սրանց պետք է հեռացնենք. Մարգարիտ ԵսայանՈվ հրաժարվում է հայրենի հողերից, անիծյալ ու աստանդական պիտի դառնա եղբայրասպան Կայենի նման. Արշակ սրբազանՄիացե՛ք, ապրիլի 25-ին, ժամը` 12:00-ին մենք լինելու ենք Հանրապետության Հրապարակում. ՉախալյանՄենակ չթողնե՛ք տավուշցուն. Գառնիկ ԴանիելյանԶարուհի Փոստանջյանը ջահակիր էրԵրբ տեսնեմ ինձնից շատ ակնկալողներ կան, լուծումների իմ տարբերակն ասելու եմ. Սերժ ՍարգսյանՀայ ժողովրդին ստրկացնելու նպատակ ունեցող Նիկոլին միասնական պիտի հեռացնենք. Աննա ՄկրտչյանԱրցախը տվեցինք, արդյոք Հայաստանը պաշտպանված է. Թագուհի ԹովմասյանԿարեն Խաչանովի շնորհավորանքը` Մխիթարյանին(ֆոտո)Պայքա՛ր, պայքա՛ր. Ջահերով երթ՝ դեպի ԾիծեռնակաբերդՄեր Շուշին, մեր հայրենիքը չե՛ք վայելելու, արյունաքամ եք լինելու. խոսք՝ Ադրբեջանի երիտասարդությանըՍպասում եմ խենթի պես ու փնտրում եմ քեզ ամենուրՌԴ պաշտպանության փոխնախարար Թիմուր Իվանովը ձերբակալվել է կաշառք վերցնելու կասկածանքովՀայալեզու կարմիրբերետավոր յաշման Տավուշում գազանաբար հարձակվեց պայքարող հայերի վրաՈստիկանները Տավուշում ուժ են կիրառել Բագրատ Սրբազանի նկատմամբՍերժ Սարգսյանը մասնակցում է Ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող ջահերով երթին«Այս իրականության մեջ միայն ապուշներ են պետք, որոնց հեշտ լինի կառավարել». ԽԱՉԻԿ ՉԱԼԻԿՅԱՆ  Իլհամը հայտարարել է, որ 10 գյուղ էլ պատրաստվում են Վարդենիսից վերցնել, և դա՝ ամենասեղմ ժամկետներում. նա գալիս է Սևանի հետևից.Yerevan TimesԱլիեւը չի անցնի կոշտ հակառուսական դաշտՆիկոլը հանձնում է Հայաստանի պաշտոնական տարածքներըԱդրբեջանն ու Հայաստանն առավել քան մոտ են խաղաղությանը․ ԱլիևՊարոն գնդապե'տ, թույլ չեմ տա հետս այդ կերպ խոսեք, հայրենիք եք զիջել. Բագրատ Սրբազան«Էքսկլավների» հարցը լուծելու ենք սահմանազատման գործընթացով. Ալիև«Զգուշացնում եմ՝ չենք թողնելու ճանապարհ փակեք, բախման չտանեք». ոստիկանը` Բագրատ ՍրբազանինԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻԲաքուն համաձայնել Է Ղազախստանում Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպմանը. ԱլիևԲԱՄԲԱՍԱՆՔԲաղանիս Այրումի հատվածում ադրբեջանցիների շարժը տեսանելի է անզեն աչքով (լուսանկարներ) ԶԱՐՄԱՆՔԱդրբեջանում պահանջել են նաև չորս «անկլավային գյուղերը»ԲԱՔՎԻ ՎՐԱ ՇԵՂՎԱԾՆԵՐԸ ԵՎ ՆՐԱՆՑ ՇԵՂՎԱԾ ՔԱՐՏԵԶՆԵՐԸ«Հայկական կողմը համաձայնել է ԼՂ-ի մասին դրույթ խաղաղության համաձայնագրում չներառել»․ ԱլիևԱլիևը հայտարարում է, թե ՀՀ-ն խախտում է Եռակողմ հայտարարության՝ տրանսպորտային կապ տրամադրելու դրույթըՓաշինյանը կրկնել է, որ հողերը հանձնվել է, սահմանազատումը լինելու է. Վարչական ղեկավարները առկա իրավիճակի մասինԱդրբեջանական զորքն առանց մեկ կրակոցի տեղավորվում է Տավուշի մեր դիրքերում. Կարեն ՎրթանեսյանՍասուն Միքայելյան, դուք եւ ձեր կցորդները, հավաքեք ձեզ. Բագրատ Սրբազան (տեսանյութ)Հողի տերը նա է, ով այն գրավելով, անունը դնում ա Հայրենիք. Հայտնի փաստաբանի գրառումըՀայաստան-Ադրբեջան պետական սահմանի Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրվել է առաջին սահմանային սյունըԵթե ՀՀ-ն չի ուզում իմ մուտքը բացի, ուրեմն՝ կմեռնեմ օդանավակայանում. Լեո ՆիկոլյանՄԻՊ-ը կգնա ԱԱԾ մեկուսարան՝ Դավիթ Տոնոյանի հետ հանդիպելուՀՀ ՄԻՊ Անահիտ Մանասյանը ընդունել է NewsMedia.am Լրատվական Գործակալության տնօրեն, մեր գործընկեր Գայանե ԶարգարյանինՆոյեմբերյան համայնքը, համայնքի ղեկավար կազմը, այդ թվում սահմանամերձ գյուղերի վարչական ղեկավարները, չեն աջակցում սահմանազատման գործընթացին. հայտարարությունԳնացքի տակ՝ նետված 28-ամյա Ավետն էՇՏԱՊ. Հայ էս ա՛յ տղա, մորդ տարիքի կնիկ ա՜. Լարված իրավիճակ «Զվարթնոց» օդանավակայանումԿոչ եմ անում բանակի բոլոր զորագնդերին՝ կանգնեք ժողովրդի կողքը, ոչ մի քայլ հետ չգնաք. Մահապարտների ջոկատի հրամանատարՄեր զորքը նահանջել է մեր դիրքերից. Բագրատ ՍրբազանՓրկիչները շատ են` առաջարկությունները քիչԱլիևը Զելենսկիին հրավիրել է ԲաքուՆոր վարկած Տավուշի մարզի դատախազի հրաժարականի հետ կապված
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода