ենք պատմական ու աշխարհաքաղաքական աղետի եզրին ենք. Բենիամին Մաթեւոսյան
Ներքաղաքական«Ազերիներն Իսրայելից օդանավերով տոննաներով զենք են բերում, իսկ սրանք՝ Փելոսիին։ ՌԴ-ն ու Իրանը ստիպեցին Էրդողանին հրաժարվել Սիրիա ներխուժելու ծրագրից, իսկ սրանք ՌԴ-ի դեմ «հանրահավաք են» անում Հ1-ի եթերում, Իրանին, ինչպես 44-օրյա պատերազմի օրերին, «բանի տեղ չեն դնում», բայց ակտիվ զրուցում են Շառլ Միշելի հետ։ Մենք պատմական ու աշխարհաքաղաքական աղետի եզրին ենք, աղետից «5 պակաս»։ Ու եթե 1918/1920 թվականներին Հայաստանը աղետից հետո ԽՍՀՄ անդամ դառավ, ապա հիմա ոչ միայն ՌԴ-ին չի միանա, ԵՄ անդամ չի լինի, կամ էլ ՆԱՏՕ-ի անդամ, այլ նաեւ ավելի ցածր կարգավիճակով ռուսական պրոտեկտորատ կլինի, քան Մերձդնեստրը։ Пепел на ваши головы....», - գրել է քաղաքագետ ԲԵՆԻԱՄԻՆ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԸ: