Նախքան ասելը, որ ՀԱՊԿ-ը պարտավոր է սահմանել իր պատասխանատվության գոտին, պետք է սահմանել ՀՀ սահմանները. Լավրով Արցախցիների շուրջ 65%-ը հայտարարել է, որ ցանկություն չունի արտագաղթելու ՀՀ-ից 36 կգ ոսկու գործով իրավապահները կհարցաքննեն «օրենքով գող» Անդրանիկ Սողոյանի՝ Զապի փեսային.Armlur.am Ռուբեն Վարդանյանը Բաքվի բանտում հացադուլ է սկսել Էթնիկ հայերը խոշտանգվել են ադրբեջանական զինված ուժերի կողմից. լսումներ՝ ՄԱԿ-ի դատարանում (տեսանյութ) Ինչպիսի եղանակ է սպասվում առաջիկա օրերին Մեդվեդևը կարծիք է հայտնել, որ Արևմուտքը որոշել է վերացնել Զելենսկիին Պետական մարմինները «լվանում են ձեռքերը». արցախցիների կենսաթոշակների ճակատագիրն անորոշ է. Hetq.am Ադրբեջանը իր բացատրություններում ձախողել է. Եղիշե Կիրակոսյանը՝ ՄԱԿ-ի դատարանում Ալիևն ասում էր՝ հայերին շների պես կքշենք, եթե ինքնակամ չգնան ԼՂ-ից․ լսումներ՝ ՄԱԿ-ի դատարանում

Նման պայմաններում խաղաղության պայմանագիր ստորագրելը կապիտուլիացիա է. Սուրեն Սարգսյան

Տեսանյութեր

ՀՀ սահմանների ողջ երկայնքով իրավիճակը սրվեց, երբ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը պաշտոնական այցով գտնվում էր Միացյալ Նահանգներում: Հատկանշական է այն, որ 2020-ի 44-օրյա պատերազմին ընդառաջ էլ պաշտպանության այն ժամանակվա նախարար Դավիթ Տոնոյանն էր ԱՄՆ մեկնել: Էլ չասենք, որ 2016-ի ապրիլյան պատերազմը մեկնարկեց, երբ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն էր Նահանգներում գտնվում: Այս եւ մի շարք այլ հարցերի մասին «Իրավունք TV»- ի տաղավարում զրուցել ենք միազգայնագետ ՍՈՒՐԵՆ ՍԱՐԳՍՅԱՆԻ հետ:

«ՀԱՅ-ԱՄԵՐԻԿՅԱՆ ՕՐԱԿԱՐԳ ՉԿԱ, ՄԱՆԱՎԱՆԴ` ՌԱԶՄԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ»

— Ձեր գնահատմամբ` զուգադիպությո՞ւն է, թե որեւէ բացատրություն ունի այն, որ պատերազմական իրավիճակում ենք հայտնվում այն ժամանակ, երբ հայաստանյան բարձրաստիճան պաշտոնյա է այցելում Միացյալ Նահանգներ:

— Չեմ կարող կապել այս իրադարձություններն այն առումով, որ Սուրեն Պապիկյանի այցը շատ ավելի վաղուց էր նախատեսված, եւ դրա վրա շատ երկար աշխատել էին, որպեսզի նա կարողանար գնալ Վաշինգտոն եւ ունենար բարձր մակարդակի հանդիպումներ: Ինչ վերաբերում է մնացած դեպքերին, Դավիթ Տոնոյանը, եթե չեմ սխալվում, մի փոքր ավելի վաղ ժամանակահատվածում էր ԱՄՆ-ում: Ընդ որում` ավելի շատ ոչ թե ԱՄՆ-ում էր երկկողմ հարաբերությունների հարցով, այլ Նյու Յորքում էր ՄԱԿ-ի շրջանակներում, թեպետ ԱՄՆ պաշտպանության քարտուղարի տեղակալի հետ էլ հանդիպեց: Չեմ կարծում, թե ինչ-որ փոխկապակցվածություն կա, բայց, համենայնդեպս, կարող ենք փաստել, որ պաշտպանության նախարարը վերջին մի քանի օրերին գտնվում էր Վաշինգտոնում, սակայն որեւէ լուրջ հանդիպում բարձրաստիճան ինչ-որ պաշտոնյաների հետ չունեցավ: Լուրջ քննարկումներ երկկողմ օրակարգի շուրջ չեն կարող լինել, որովհետեւ հայ-ամերիկյան օրակարգ, որպես այդպիսին, չկա, մանավանդ ռազմական համագործակցության ոլորտում: Քիչ են համագործակցության ծրագրերը:

— Հիմնականում թմբկահարվեց այն, որ Սուրեն Պապիկյանը հանդիպել է Կանզասի նահանգապետի հետ: Իրականում որքանո՞վ այն լուրջ նշանակություն ուներ մեր երկրի համար:

— Իհարկե, լուրջ հանդիպում չէր, որովհետեւ պաշտպանության նախարարը ու նահանգապետը արարողակարգային հանդիպում են ունեցել: Այդտեղ որեւէ երկկողմ օրակարգային հարցեր չկային, բացի Կանզասի ազգային գվարդիայի հետ մեր համագործակցությունից, որի սկիզբը դրվել է 2003 թվականին: Առաջին այցելությունն այնտեղ ունեցել է Սերժ Սարգսյանը` պաշտպանության նախարարի կարգավիճակով: Ձեռք են բերվել պայմանավորվածություններ եւ ծրագրեր են սկսել իրականացվել, որոնք հիմնականում կրում են կրթական, վերապատրաստական բնույթ: Այլ օրակարգ Կանզասի հետ, բնականաբար, չկա, բայց քանի որ բարձրաստիճան պաշտոնյան եկել, հասել էր Կանզաս, նրան նաեւ նահանգապետն է հանդիպել: Նույնիսկ այդ օրը հռչակել էին Կանզասում Հայաստանի հետ բարեկամության օր, բայց ուրիշ օրակարգ նահանգի հետ չունենք:

— ՔՊ-ական պատգամավոր Վիգեն Խաչատրյանն ԱԺ-ում ասում էր, թե մեկ շաբաթ առաջ խմբակցությունով վեց ժամ Նիկոլ Փաշինյանի, ԱԳ նախարարի ու ԱԽՔ-ի հետ քննարկում են ունեցել եւ այնպես չէ, որ հանկարծակիի են եկել` սահմանային իրավիճակի սրացման հետ կապված: Եթե գիտեին, որ իրավիճակը պատերազմական է, ինչո՞ւ չչեղարկվեց Սուրեն Պապիկյանի այս այցը, ինչո՞վ էր այն այդքան կարեւոր:

— Դժվարանում եմ ասել, թե երբ ու ինչ տեղեկություն ունեին: Բայց այն, որ Ադրբեջանն անընդհատ կուտակումներ էր սկսել, ակնհայտ էր, եւ նույնիսկ մենք գիտեինք՝ չլինելով պետական պաշտոնյաներ եւ չկրելով պետական տարբեր ինստիտուտներից եւ մարմիներից ստացված տեղեկություններ: Այո՛, այդ լարվածությունն անընդհատ կար եւ վտանգը միշտ էլ կար: Այլ հարց է, թե ինչպես է այդ վտանգը գնահատվել ու վերլուծվել իշխանությունների կողմից, ինչպիսի ռեսուրսներ են դրել, որպեսզի չեզոքացնեն այդ վտանգը, ինչ միջոցներ են ձեռնարկել կամ չեն ձեռնարկել դրա հետեւանքներից խուսափելու համար: Առաջիկա օրերին, կարծում եմ, բոլոր այս հարցերի պատասխանները կստանանք՝ հասկանալով, թե ինչ է տեղի ունենում իրականում սահմանի երկայնքով կամ գոնե կոնկրետ Ջերմուկի ուղղությամբ:

«ՇՈՒՏՈՎ ՇԱՏ ԲԱՐՁՐԱՍՏԻՃԱՆ ԱՄԵՐԻԿԱՑԻ ՊԱՇՏՈՆՅԱ ԿԺԱՄԱՆԻ ՀԱՅԱՍՏԱՆ»

— Ի դեպ, պաշտոնական Վաշինգտոնի հայտարարությունները ՀՀ սահմաններում ստեղծված իրավիճակի վերաբերյալ բավական հասցեական էին: Ի՞նչ կարող ենք արձանագրել այս փաստից:

— Ակնկալիքներ առանձնապես պետք չէ ունենալ: Այո՛, այս անգամ մի փոքր ավելի հասցեական էին, բայց պետք է մի քանի կարեւոր առանձնահատկություն հաշվի առնել: Նախ այս անգամ Ադրբեջանը բարձր տոնով էր խոսել Վաշինգտոնի հետ: Ինչպես հիշում եք, Մինսկի խմբի համանախագահ նշանակելուց հետո` դիվանագիտական «փոխհրաձգություն» եղավ եւ ադրբեջանցիները շատ կոշտ արտահայտվեցին, ինչը ամերիկացիներին, բնականաբար, դուր չեկավ: Այս ամենը մանրամասնում եմ, որպեսզի հասկանալի լինի, որ մեր սիրուն աչքերի կամ փայլուն դիվանագիտության համար չէ այս ամենն արվել: Սա կարեւոր հանգամանք է: Չմոռանանք, որ Մինսկի խմբի համանախագահը հենց այս օրերին Բաքվում է, բայց մինչեւ այս պահը` տեղեկություն չունեմ` հանդիպե՞լ է Ադրբեջանի նախագահ Ալիեւի հետ, թե` ոչ: Սա էլ է շատ կարեւոր, որովհետեւ, եթե հանդիպում չի ունեցել, եւ Ալիեւը չի ցանկացել հանդիպել (իր տրամաբանության մեջ նա չպետք է հանդիպեր)` հաշվի առնելով այն ամենը, ինչ ասում էր արցախյան խնդրի կամ Մինսկի խմբի մասին: Եթե չի էլ հանդիպելու, Վաշինգտոնից այս ավելի կոշտ արձագանքը առավել սպասելի է դառնում: Սակայն, սա որեւէ աղերս չունի մեր արտաքին քաղաքականության կամ դիվանագիտության հետ: Սա ամերիկյան տարածաշրջանային շահերի համատեքստում պետք է դիտարկել` հասկանալու համար, թե իրականում ինչ է տեղի ունենում: Դեռեւս նախորդ տարի գրել էի, որ այս տարի հայ-ամերիկյան բարձր մակարդակի շփումներն են լինելու եւ լինելու են շատ ու ակտիվ: Հենց այդպես էլ եղավ. տարվա սկզբից Վաշինգտոն է այցելել նախ ԱԺ նախագահը, հետո` Անվտանգության խորհրդի քարտուղարը, ապա ԱԳ նախարարը, հիմա էլ` պաշտպանության նախարարը: Այսինքն` ամբողջ իշխանական վերնախավը գնում է Վաշինգտոն: Ավելին՝ չեմ բացառում, որ մինչեւ տարվա վերջ նաեւ տեղի ունենա վարչապետի այցը Վաշինգտոն եւ բարձր մակարդակի հանդիպումներ լինեն, այդ թվում նաեւ ԱՄՆ նախագահ Բայդենի հետ: Չեմ բացառում նաեւ, որ ՀՀ նախագահը առաջիկայում գնա Վաշինգտոն եւ այնտեղ ինչ-որ հանդիպումներ ունենա: Ի դեպ, շուտով շատ բարձրաստիճան ամերիկացի պաշտոնյա կժամանի Հայաստան:

— Ինչո՞վ այս ամենը կբացատրեք: Օրինակ` ՌԴ ԱԳՆ-ից ուղղակիորեն ասում են, որ նպատակը Ռուսաստանին դուրս մղելն է Անդրկովկասից: Դրա համար էլ առանց քաշվելու` փորձում են միջամտել նաեւ Մոսկվայի եռակողմ աշխատանքին Բաքվի ու Երեւանի հետ:

Ճիշտ են ասում, նպատակը հենց Ռուսաստանին դուրս մղելն է: Միացյալ Նահանգները մշտապես ակտիվանում են այն ժամանակ, երբ հայ-ադրբեջանական կամ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հնարավորություն կա: Պատմության ամբողջ ընթացքում այդպես է եղել: 1994-ին Տեր-Պետրոսյանին ընդունեցին բարձր մակարդակով ոչ միայն, որ առաջին նախագահի առաջին այցն էր Միացյալ Նահանգներ, այլ որովհետեւ նրա օրակարգը ԱՄՆ-ի տարածաշրջանային շահերի կոնտեքստում համընկնում էր: Իսկ ինչ էր նրանց քաղաքականությունը` հայ-թուրքական հարաբերությունների կարգավորում, ԼՂ խնդրի լուծում, որպեսզի տարածաշրջանն առավել անկախ լինի Մոսկվայից: Հիմա էլ են նույն քաղաքական գիծն առաջ տանում: Որքան այդ խնդիրները շուտ լուծվեն, այնքան Մոսկվայի ազդեցությունը կնվազի, եւ իրենք տարածաշրջանում, եթե ոչ ամբողջությամբ դուրս կմղեն ռուսներին, ապա կբալանսավորեն ռուսական ներկայությունը մեր տարածաշրջանում:

«ԱՄՆ-Ն ՄԵԶ ՈՒՄԻ՞Ց ՊԵՏՔ Է ՊԱՇՏՊԱՆԻ` ԻՐ ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ԴԱՇՆԱԿԻՑ ԹՈՒՐՔԻԱՅԻ՞Ց»

Ի՞նչ է սա ենթադրում մեզ համար` ամերիկացի խաղաղապահնե՞ր են բերելու եւ կանգնեցնեն Արցախում:

— Բացարձակ: Խաղաղապահներ չեն բերելու, նման քննարկումներ չեն եղել: Մեր տարածաշրջանում ԱՄՆ ռազմավարական դաշնակիցը Թուրքիան է եւ, բնական է, որ այդ խնդիրները իրենց ռազմավարական դաշնակցի միջոցով պետք է լուծեն: Հատկապես, որ դաշնակիցը լուրջ մարտահրավեր է նետում նաեւ ՌԴ-ին: Հիմա այդ ամերիկյան այցելությունները եւ նաեւ մեր այցելությունները նրա համար է, որպեսզի մեզ քաջալերեն եւ ասեն` գնացեք, այդ խաղաղության համաձայնագիրը ստորագրեք, որը մեզ համար նման պայմաններում, իհարկե, խնդրահարույց է: Նման պայմաններում խաղաղության համաձայնագիր չեն ստորագրում, այն կարելի է հավասարեցնել կապիտուլիացիոն ակտի հետ: Սա կապիտուլիացիայի կնքում է, անունն ինչ ուզում եք դրեք: Կարծում եմ` ԱՄՆ-ի տարածաշրջանային հետաքրքրությունների կոնտեքստում այս ամենը շատ հասկանալի է եւ նորմալ: Գերտերությունները մրցակցում են, այդ թվում` մրցակցում են մեր տարածաշրջանում ու միշտ էլ մրցակցել են Միացյալ Նահանգները եւ Ռուսաստանը կամ Սովետական Միությունը: Սովետական Միության ժամանակ, բնականաբար, մի քիչ իրավիճակն այլ էր, բայց անկախությունից անմիջապես հետո` հաջորդ իսկ օրվանից ԱՄՆ-ն այդ քաղաքականությունն այստեղ որդեգրել է, որը բխում է բացառապես իր շահերից եւ տրամաբանական է: Բա էլ ո՞ւմ շահերից բխող քաղաքականություն պետք է վարեր:

— Մինչդեռ այս օրերին ակտիվացել է այն թեզը, թե` եկեք դուրս գանք ՀԱՊԿ-ից ու Միացյալ Նահանգները հաշված րոպեների ընթացքում կհասնի օգնության…

— Անկեղծ ասած, չեմ պատկերացնում` Միացյալ Նահանգները մեզ ումի՞ց պետք է պաշտպանի` իր ռազմավարական դաշնակից Թուրքիայի՞ց: Պետք է զորք շարի Հայաստանի եւ իր ռազմավարական դաշնակից Թուրքիայի միջեւ սահմանի՞ն: Ինձ համար սա անհասկանալի է: Միացյալ Նահանգները երբեք էլ չեն խոսել այն մասին, որ իրենք անձամբ իրենց դեմքով ներկայություն են ունենալու մեր տարածաշրջանում: Իրենք հեռու են այստեղից եւ իրենց շահը երկկողմ հարաբերությունների կոնտեքստում չեն` ո՛չ Հայաստանի, ո՛չ Վրաստանի, ո՛չ էլ Ադրբեջանի հետ: Տարածաշրջանն է իրենց համար կարեւոր, ինչը շատ պարզ բացատրություն ունի: Միացյալ Նահանգների համար Հարավային Կովկասը հետաքրքիր է, որովհետեւ այն իր ռազմավարական դաշնակից Թուրքիայի հարեւանն է, իր հիմնական ախոյան Իրանի եւ իր հիմնական թշնամի ՌԴ-ի հարեւանն է: Պարզ է, որ իրենց հետաքրքիր կլինի, մանավանդ, որ այս տարածաշրջանում կոնֆլիկտներ չլինեն եւ կարողանա շատ ավելի հեշտությամբ ազդեցություն ձեռք բերել այստեղ: Սա շատ բալանսավորված եւ քաղաքագիտական գնահատական է, այստեղ զգայական ոչինչ չկա: Երբ ուսումնասիրում ես ու վերլուծում, հասկանում ես, որ այդ պետության ազգային շահերը դրանք են, իսկ թե որոնք են մեր ազգային շահերը, սա, իհարկե, այլ քննարկման առարկա է:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հ.Գ.- Հարցազրույցն ամբողջությամբ դիտե՛ք տեսանյութում.



Նախքան ասելը, որ ՀԱՊԿ-ը պարտավոր է սահմանել իր պատասխանատվության գոտին, պետք է սահմանել ՀՀ սահմանները. ԼավրովԱրցախցիների շուրջ 65%-ը հայտարարել է, որ ցանկություն չունի արտագաղթելու ՀՀ-ից36 կգ ոսկու գործով իրավապահները կհարցաքննեն «օրենքով գող» Անդրանիկ Սողոյանի՝ Զապի փեսային.Armlur.amՌուբեն Վարդանյանը Բաքվի բանտում հացադուլ է սկսելԷթնիկ հայերը խոշտանգվել են ադրբեջանական զինված ուժերի կողմից. լսումներ՝ ՄԱԿ-ի դատարանում (տեսանյութ)Ինչպիսի եղանակ է սպասվում առաջիկա օրերինՄեդվեդևը կարծիք է հայտնել, որ Արևմուտքը որոշել է վերացնել ԶելենսկիինՊետական մարմինները «լվանում են ձեռքերը». արցախցիների կենսաթոշակների ճակատագիրն անորոշ է. Hetq.amԱդրբեջանը իր բացատրություններում ձախողել է. Եղիշե Կիրակոսյանը՝ ՄԱԿ-ի դատարանումԱլիևն ասում էր՝ հայերին շների պես կքշենք, եթե ինքնակամ չգնան ԼՂ-ից․ լսումներ՝ ՄԱԿ-ի դատարանումԱդրբեջանի ԱԳՆ խոսնակը հերթական մեղադրանքներն է հնչեցրել Ֆրանսիայի հասցեինԻրանի Սպահան իսրայելական ԱԹՍ-ները կարող էին հասնել միայն բռնազավթված Արցախի տարածքից. Վարդան ՈսկանյանՍտանիսլավսկու անվան ռուսական պետական դրամատիկական թատրոնի տնօրենը դիմել է ոստիկանություն․ shamshyanՄեդվեդևը ենթադրել է, որ Արևմուտքում Զելենսկուն վերացնելու որոշում է կայացվել«Թքեմ Նիկոլի երեսին, թող թալանչիներին բռնեն» փողոցային առեւտրով զբաղվող պապիկԱստղագուշակ` ապրիլի 19-ի համարՈւկրաինան կարող է կապիտուլյացիայի ենթարկվել մինչև տարեվերջ. ԿՀՎ տնօրենԻ՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերինՏարադրամի փոխարժեքները ապրիլի 19-ինՆոր զարգացումներ Հայկական Կարմիր խաչ ընկերությունում. Ընկերության գլխավոր քարտուղարը փակագծեր է բացումՎարժական հավաքների մասնակիցների պարապմունքները. ՊՆ-ն տեսանյութ է ներկայացրելԱդրբեջանը կկորցնի այն տարածքները, որ գրավել է 2021-ի մայիսից հետո.Քարտեզագիրը փակագծեր է բացում ՈՒՂԻՂ․ Հայաստանը ՄԱԿ-ի դատարանում պատասխանում է Ադրբեջանի մեղադրանքներինԹքեմ Նիկոլի առաջ․ ի՞նչ ճանճ ձկան վրա․ քաղաքացիԵրեք ուկրաինացի զինվորներ հանձնվում են Դնեպրից այս կողմ անցնելուն պես (Տեսանյութ)Երևանում 25-ամյա վարորդը «Hyundai»-ով վրաերթի է ենթարկել հետիոտնին․ վերջինը տեղում մահացել էԿիևյան փողոցում հայտնաբերվել է տղամարդու դիՎենետիկի արվեստի միջազգային 60-րդ բիենալեին Հայաստանը կներկայանա պաշտոնական տաղավարով Անիտա Հարությունյանը ծայրահեղ ծանր վիճակում գտնվում է վերակենդանացման բաժնում.մոդելը ավտովթարի է ենթարկվելՀուշարձանների ոլորտին հատկացվել է 1,3 մլրդ դրամ Քանի որ միշտ խառը մենամարտերում եմ հանդես եկել, այստեղ շփոթեցի.ՍԱՄԲՈՅԻ ԱՇԽԱՐՀԻ ԳԱՎԱԹԻ ԽԱՂԱՐԿՈՒԹՅԱՆ ԲՐՈՆԶԵ ՄԵԴԱԼԱԿԻՐ ՍԱՐԳԻՍ ՎԱՐԴԱՆՅԱՆ Բա զիբիլի մեջից քջջի ու ապրի՞, Ոսկեպարը գնա պահի է, ոչ թե 10 տղամարդով կնոջ ապրանքը առգրավիՄարալը նշանվել է. ՏեսանյութԱռաջարկում եմ Փաշինյանին անձամբ «զննել» հրթիռները. Դավիթ ՏոնոյանՕրվա խորհուրդ. Ապրիլի 19Մայր Աթոռն ինքն է որոշում՝ ով պիտի ներկայացնի իր դիրքորոշումները. տեղեկացրեք նկարահանման տեղն ու ժամըՄոսկվայի 24-ամյա բնակչին սպանած ազերի Աբասովի տանը մեծ գումարներ են հայտնաբերել«Ժողովուրդ». Օֆերտան պայթեց. Ավանեսյանի ձախողումը«Հրապարակ». Ի՞նչ է փոխվել. Ինչո՞ւ Փաշինյանը հետողորմյա արեցՆիկոլին հեռացնելուց հետո՝ մեր ազգը դառնալու է աշխարհի ասիչը. Կարեն ՍողոմոնյանՈչնչացվել է Դնեպրոպետրովսկի երկաթուղային կայարանըՈւկրաինական ռազմաճակատներում ամենաթեժ ուղղությունը մնում է ՕչերետինոնՄարտական ​​առաջադրանքն ավարտելուց հետո կործանվել է Տու-22 հրթիռակիրը«Ժողովուրդ». Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս«Հրապարակ». Մասնակցե՞լ, թե՞ չմասնակցել «պառադին»Սկսում է հասկանալի դառնալ, թե ինչ է տեղի ունեցել այս գիշեր Իրանում«Ժողովուրդ». ՀՀ իշխանությունները խուսափում են Արցախի վտարանդի իշխանությունների հետ հանդիպումներից Չի կարող հիվանդ երկրում առողջ կինո լինել. ԽԱՉԻԿ ՉԱԼԻԿՅԱՆԶանգվածային հրթիռային հարված ՈւկրաինայինԻսրայելը հարվածե՞լ է Իրանին, մնում է անորոշ (Տեսանյութ)
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода