ՔՊ-ական Վիգեն Խաչատրյանը պատրաստ է քննարկել ընդդիմության վարչապետի չեղած թեկնածուին
Ներքաղաքական
Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելու ընդդիմադիր խմբակցությունների նախաձեռնած գործընթացին՝ ՔՊ-ական պատգամավոր ՎԻԳԵՆ ԽԱՉԱՏՐՅԱՆԸ հեգնանքով է վերաբերվում:
— Ունե՞ն թեկնածու: Իրենց խորհուրդ կտամ այդքան մեծահոգի չլինել եւ ներկայացնել թեկնածու: Նիկոլ Փաշինյանն ընտրողների մեծամասնության քվեն է ստացել: Եթե ընդդիմությունն ունի թեկնածու, թող առաջադրի: Այն, ինչ ես եմ տեսնում, իրենք չունեն թեկնածու: Եթե ունեն, թող ասեն: Ես պատրաստ եմ իրենց թեկնածուին քննարկել եւ ապացուցել, որ դա թեկնածու չի:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ