Արքայազն Հարին և Մեգան Մարքլը Եղիսաբեթ Երկրորդի հուղարկավորությունից հետո մեկնել են Լոնդոնից
Միջազգային
Սասեքսի դուքսն ու դքսուհին Եղիսաբեթ II թագուհու հուղարկավորությունից հետո մեկնել են Լոնդոնից։ Այս մասին հայտնում է E! News-ը։
Արքայազն Հարին և Մեգան Մարքլը վերադարձել են տուն՝ Մոնտեսիտո (Կալիֆորնիա, ԱՄՆ): Սասեքսի դուքսն ու դքսուհին վերջին երկուսուկես շաբաթվա ընթացքում գտնվում էին Մեծ Բրիտանիայում։ Այսպիսով, սեպտեմբերի 5-ին Մեգան Մարքլը ելույթ ունեցավ Մանչեսթերում երիտասարդ առաջնորդների One Young World Summit ֆորումում, իսկ սեպտեմբերի 8-ին արքայազն Հարին, իմանալով Եղիսաբեթ II-ի վատառողջության մասին, մեկնեց նրա մոտ՝ Շոտլանդիայի Բալմորալ ամրոց, բայց չհասցրեց հրաժեշտ տալ տատիկին։ Սեպտեմբերի 10-ին զույգը հանդիպեց արքայազն Ուիլյամի և Քեյթ Միդլթոնի հետ՝ դուրս գալով Վինձորում հավաքված բրիտանացիների մոտ։ Սեպտեմբերի 14-ին նրանք չորսով մասնակցեցին Վեսթմինսթերյան պալատում հրաժեշտի արարողությանը, իսկ սեպտեմբերի 19-ին նրանք վերջին հրաժեշտն են տվել թագուհուն և մեկնել ԱՄՆ։
Արքայազն Հարիի և Մեգան Մարքլի երեխաների՝ 3-ամյա Արչիի և մեկամյա Լիլիբեթի կարգավիճակի հարցը մնացել է չլուծված։ Եղիսաբեթ II-ի մահից հետո նրանք ինքնաբերաբար ստացան արքայազնի և արքայադստեր տիտղոսներ, բայց ոչ իրենց Թագավորական մեծության» կարգավիճակ։



