Հաջորդ «կայարանը» Ազատամուտ և Կայան գյուղերն են, հետո՝ Տիգրանաշենը, հետո Ջիլիզայի վարչական տարածքները, հետո ապրիլի 24-ն աշխատանքային օր դարձնելը, հետո… . Էդգար Էլբակյան Ինչպես են ադրբեջանցիները տոնում ՀՀ իշխանությունների հերթական հանձնողական որոշումը Առաջին անգամ Հայաստանը և Ադրբեջանը սեղանի շուրջ հարց են լուծել. Նիկոլ Փաշինյան Ինչպես թրջվածը չի վախենում անձրևից, այնպես էլ կապիտուլյանտներն են գովերգում նոր կապիտուլյացիան Պետք է հեռանա Փաշինյանը, չի կարող լինել այսպիսի իշխանություն. Տավուշի թեմի առաջնորդ ՈւՂԻՂ. Լարված իրավիճակ Կիրանց, Բաղանիս և Ոսկեպար գյուղերում ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը ողջունում է Հայաստանի տարածքների փոխանցումը Ադրբեջանին Հայաստանից գյուղեր ու տարածքներ զիջելը լկտի սուտ է. ԱԺ փոխնախագահ Ապրիլի 20. Օրվա խորհուրդ Օղակների վարժության եզրափակչում Դավթյանը գրավեց առաջին հորիզոնականը

ԹՈՒՐՔԱԿԱՆ ՕԿՈՒՊԱՑԻԱՆ ԱՆՀԵՐՔԵԼԻ ՓԱՍՏ Է

Վերլուծություն

Հի­շո՞ւմ եք, թե դպրո­ցա­կան տա­րի­նե­րին ինչ­պես է­իք ար­ցունք թա­փում խեղճ Գի­քո­րի դա­ռը ճա­կա­տագ­րի համար: Բայց ի­մաս­տուն Թու­մա­նյա­նը ի­զուր չէր «սպա­նել» Գի­քո­րին: Ո­րով­հե­տև Գի­քո­րը ե­թե մե­ծա­նար, ա­ռաջ գնա­լու շան­սեր ստա­նար, ա­պա դառ­նա­լու էր Նի­կոլ: Պա­տա­հա­կան չէ, որ ո­րոշ մեկ­նա­բան­ներ, բլո­գեր­ներ, այդ թվում և` վա­ղուց աս­պա­րե­զից ան­հե­տա­ցած Գա­գիկ Սո­ղո­մո­նյան հռչա­կա­վոր ֆեյ­քը, Նի­կո­լին հենց Գի­քոր է­ին կո­չում: Իս­կա­կան Գի­քոր է` ար­տա­քին աշ­խար­հի նկատ­մամբ ա­հա­վոր խեղճ, և վստահ ե­ղեք` ե­թե Թու­մա­նյա­նի Գի­քո­րը մե­ծա­նար, ա­պա հայ­րե­նա­կից­նե­րի նկատ­մամբ կլի­ներ նույն­քան տմար­դի, որ­քան Նի­կոլն է: Ա­մե­նա­սար­սա­փե­լին դժբախտ ման­կու­թյուն ու­նե­ցող մար­դիկ են...

ՎԻԺ­ՎԱԾ­ՔԱ­ՊԵ­ՏՈՒ­ԹՅՈՒՆ

Իսկ մեր մե­ծա­ցած Գի­քո­րը, օ­տար­նե­րի օգ­նու­թյամբ զավ­թե­լով իշ­խա­նու­թյու­նը, լի­ու­լի վրեժ լու­ծեց Հա­յաս­տա­նից և դեռ շա­րու­նա­կում է: Սե­փա­կան (սե­փա­կա՞ն) հայ­րե­նի­քից թշնա­մու զոր­քով վրեժ լու­ծած այդ դա­վա­ճա­նի հա­մե­մատ պատ­մա­կան Կո­րե­ո­լա­նը պար­զա­պես ան­մեղ մի մա­նուկ է:

Եվ ա­հա Ան­կա­խու­թյան 31-րդ տա­րե­դար­ձին ա­կա­նա­տես ե­ղանք ա­մե­նա­վեր­ջին կար­միր գծե­րը տրո­րե­լուն: Կա­պի­տու­լյան­տի հրա­մա­նով կար­միր­ֆե­սա­վոր բա­շի­բո­զուկ­նե­րը, քստմնե­լի բռնու­թյուն կի­րա­ռե­լով, Ե­ռաբ­լու­րից հե­ռաց­րին զոհ­ված զին­վոր­նե­րի հա­րա­զատ­նե­րին, որ­պես­զի կա­պի­տու­լյանտն իր ամ­բողջ վիժ­ված­քախմ­բով կա­րո­ղա­նա այդ­տեղ սել­ֆի ա­նել: Հե­տո հե­րո­սա­ծին մայ­րե­րի ար­դար զայ­րույ­թով դեն նետ­վե­ցին կա­ռա­վա­րու­թյան և ՔՊ-ական­նե­րի բե­րած պսակ­նե­րը:

Բլո­գեր Հով­հան­նես Ա­վե­տի­սյա­նը ի­րա­վամբ նշում է. «Այս իշ­խա­նու­թյան կար­կա­ռուն­նե­րից մե­կը մի ա­միս ա­ռաջ հայ­տա­րա­րեց, որ մեր ժո­ղովր­դի հե­րո­սա­կան ա­զա­տագ­րա­կան պայ­քա­րը սխալ­մունք է ե­ղել: Ես հա­մոզ­մունք ու­նեմ, որ սա սրանց ամ­բողջ թի­մի տե­սա­կետն է, այ­լա­պես այդ կի­սագ­րա­գետ սրի­կա­յին գրո­ղի ծո­ցը կու­ղար­կե­ին նման բան ա­սե­լուց հե­տո, և դա չէր շա­րու­նա­կի մնալ ԱԺ-ում ի­րենց կող­քին նստած: Հե­տև­ա­բար այդ հե­րո­սա­կան պայ­քա­րին որ­դի­ներ տված ծնող­նե­րը բո­լոր բա­րո­յա­կան ի­րա­վունք­ներն ու­նեն` դրանց չթող­նե­լու Ե­ռաբ­լուր: Սե­փա­կան ժո­ղովր­դի ա­զա­տագ­րա­կան պայ­քա­րը սխալ հա­մա­րող­ներն ու ու­րա­ցող­նե­րը գնում են Ե­ռաբ­լուր Հա­յաս­տա­նի ան­կա­խու­թյան տո­նին. Ին­չի՞ հա­մար: Մենք շա­րու­նա­կա­բար հան­դուր­ժում ենք սրանց ակն­հայտ կեղծն ու սու­տը: Ին­չի՞ հա­մար»: Հի­մա ա­սեմ` ին­չի հա­մար:

Գնում են պղծե­լու և՛ Ան­կա­խու­թյու­նը, և՛ Ե­ռաբ­լու­րը: Որ­պես­զի դիր­քում գտնվող զին­վո­րը տես­նի` զոհ­վե­լու դեպ­քում իր շի­րի­մին ե­կող ծնո­ղին, եղ­բո­րը, կնո­ջը թրքա­բա­րո վիժ­վածք­նե­րը կա­րող են ծե­ծել, քարշ տա­լով տա­նել ոս­տի­կա­նու­թյուն, նվաս­տաց­նել: Հե­րո­սա­ծին մայ­րե­րի նվաս­տա­ցու­մից է սրըն­թաց, վերջ­նա­կան փուլ մտնում բա­նա­կի քայ­քա­յու­մը, պե­տա­կա­նու­թյան քայ­քա­յու­մը: Եվ բա­նա­կը քայ­քա­յում են մի­տում­նա­վոր` որ­պես­զի թուր­քը հեշ­տու­թյամբ զավ­թի այն­քան, որ­քան ու­զում է, Հա­յաս­տա­նը վե­րա­ծի թուր­քա­կան մի­ջանց­քի և ա­նա­ռա­կա­նո­ցի:

«Կա­ռա­վար­ման» այս ձև­ը կա­րե­լի է կո­չել վիժ­ված­քա­պե­տու­թյուն: Պե­տու­թյան ֆունկ­ցի­ա­նե­րից թողն­ված են մի­այն հար­կա­հա­նու­թյու­նը և պատ­ժիչ ջո­կատ­նե­րը` տար­բեր գույ­նի բե­րետ­նե­րով: Կա­րե­լի է ա­սել, որ թուրքա­կան օ­կու­պա­ցի­ան ար­դեն փաստ է: Օ­կու­պա­ցի­ա­յի հա­մար պար­տա­դիր չէ, որ թուր­քա­կան տան­կե­րը հռնդան Ե­րև­ա­նի փո­ղոց­նե­րում, բա­վա­կան է հիբ­րի­դա­յին պա­տե­րազ­մի տեխ­նո­լո­գի­ա­նե­րով իշ­խա­նու­թյան բե­րել սե­փա­կան կա­մա­կա­տա­րին, ո­րը, նա­և ի ծ­նե վիժ­վածք լի­նե­լով, ա­տում է իր եր­կի­րը, իսկ մնա­ցյա­լը նա կա­նի: Ա­սա­ցեք խնդրեմ` թուր­քի մի նա­խա­պայ­ման կա՞, որ սրանք կա­տա­րած չլի­նեն: Ա­մեն ինչ կա­տա­րում են:

Եվ ե­թե հա­յը բա­նակ չի ու­նե­նում, ա­պա մայ­րա­քա­ղա­քը գրա­վե­լու կա­րիք էլ չկա: Բա­վա­րար է պա­հել գե­նապղծ­ված մու­տանտ­նե­րից կազմ­ված վար­չա­կարգ, նույն­պի­սի մու­տանտ­նե­րից կազմ­ված թրքա­բա­րո ոս­տի­կա­նու­թյուն, բնակ­չու­թյան դեմ տե­ղե­կատ­վա­կան պա­տե­րազմ վա­րող քա­րոզ­չա­մե­քե­նա, և վերջ... Բնակ­չու­թյու­նը կդառ­նա ազ­գագ­րա­կան թան­գա­րա­նի և ան­ճա­շակ ռա­բիս երգ­չախմ­բի մի ան­մար­սե­լի խառ­նուրդ, ուր բա­ցա­կա­յում է ո­րա­կը, զի ո­րակ ու­նե­ցող­նե­րը կհե­ռա­նան երկ­րից: Սո­ղա­ցող, նո­րա­գույն տեխ­նո­լո­գի­ա­նե­րով ցե­ղաս­պա­նու­թյուն:

Իսկ այս ամ­բողջ պատ­մու­թյան մեջ հայ մի փնտրեք, սրանք «յան» ազ­գա­նու­նով չհայ մու­տանտ­ներ են: Գլխա­վոր գե­րա­գույն դա­վա­ճա­նով սկսած, վեր­ջին նի­կո­լա­զոմ­բի­ով վեր­ջաց­րած: Սրանք բա­ցա­հայտ թշնա­մի են և ան­տե­սա­նե­լի ճա­կա­տի թուրք աս­կյար: Սրանց նկատ­մամբ չնչին իսկ հան­դուր­ժո­ղա­կա­նու­թյունն ար­դեն իսկ հան­ցակ­ցու­թյուն է: Քա­ղա­քա­գետ Էդ­գար Էլ­բա­կյա­նը մեծ նյու­թով է հան­դես ե­կել, թե ինչ­պես բու­ժել սրանց հո­գի­նե­րը, սա­կայն կար­ծում ենք, որ նա չա­փա­զանց լա­վա­տես է: Սրանց կբու­ժի մի­այն աղ­բա­նո­ցը:

Իսկ հան­րու­թյու­նը դեռ մա­հա­բեր թմբի­րի մեջ է: Սա­կայն արթ­նաց­նո­ղը կար­ծես ե­րև­ում է: Օ­րեր ա­ռաջ ար­դար ցա­սու­մով լցված հե­րո­սա­ծին մայ­րե­րի կան­չով հա­զա­րա­վոր­նե­րը մի ժա­մում հե­ղե­ղե­ցին Բաղ­րա­մյան պո­ղո­տան և Հան­րա­պե­տու­թյան հրա­պա­րա­կը: Է­լի կա­րող են ցա­սում­նա­լից կան­չով կան­չել փո­ղոց և հրա­պա­րակ` ար­դար և կե­նա­րար ընդվզ­ման: Մի­այն թե ա­ռաջ­նոր­դող է պետք:

Եվ ա­ռաջ­նոր­դող լի­նե­լու է:

ԱՆ­ԿԱ­ԽՈՒ­ԹՅՈՒ­ՆԸ ՓՐԿԵ­ԼՈՒ ՀՐԱ­ՄԱ­ՅԱ­ԿԱ­ՆԸ

bozi-txeq 

Վեր­ջա­պես ստա­ցանք ա­վե­տի­սը, որ ՀՀ պաշ­տո­նա­թող նա­խա­գահ­նե­րը Վե­հա­րա­նում են` կա­թո­ղի­կո­սի նա­խա­ձեռ­նու­թյամբ: Հայ մնա­ցած հա­յե­րը հու­սա­վառ սպա­սում են Հա­յաս­տա­նի Հան­րա­պե­տու­թյու­նը հաղ­թա­կան դափ­նեպ­սակ­նե­րով պսա­կած ա­ռաջ­նորդ­նե­րին, ով­քեր 27 տա­րի պե­տու­թյուն կա­ռու­ցե­ցին: Ազ­գա­դավ­նե­րը չոր­սու­կես տա­րի է քան­դում են` դեռ տա­կը բան կա: Ա­ռայժմ ու­նենք հե­տև­յալ կարճ հա­ղոր­դագ­րու­թյու­նը. «Սեպ­տեմ­բե­րի 22-ին, հրա­վե­րով Ն.Ս.Օ.Տ.Տ. Գա­րե­գին Երկ­րորդ Ա­մե­նայն Հա­յոց Կա­թո­ղի­կո­սի, Մայր Ա­թոռ Սուրբ Էջ­մի­ած­նում տե­ղի է ու­նե­ցել հան­դի­պում՝ մաս­նակ­ցու­թյամբ Հա­յաս­տա­նի Հան­րա­պե­տու­թյան նա­խա­գահ­ներ Լև­ոն Տեր-Պետ­րո­սյա­նի, Ռո­բերտ Քո­չա­րյա­նի, Սերժ Սարգ­սյա­նի և Լեռ­նա­յին Ղա­րա­բա­ղի Հան­րա­պե­տու­թյան նա­խա­գահ­ներ Ար­կա­դի Ղու­կա­սյա­նի և Բա­կո Սա­հա­կյա­նի:

Հա­յաս­տա­նում ստեղծ­ված ի­րա­վի­ճա­կի առն­չու­թյամբ տե­ղի է ու­նե­ցել շա­հագր­գիռ քննար­կում: Ո­րո­շում է ըն­դուն­վել շա­րու­նա­կել հան­դի­պում­նե­րը»:

Երկ­րորդ և եր­րորդ նա­խա­գահ­նե­րը սեպ­տեմ­բե­րի 21-ին ար­տա­հայտ­վել են Ան­կա­խու­թյան պաշտ­պա­նու­թյան մա­սին: Ռո­բերտ Քո­չա­րյա­նը կարճ ար­ձա­նագ­րել է` ե­կել է Ան­կա­խու­թյու­նը պաշտ­պա­նե­լու ժա­մա­նա­կը: Իսկ Սերժ Սարգ­սյա­նը ար­տա­հայտ­վել է ա­վե­լի հան­գա­մա­նա­լից. «Անկա­խու­թյա­նը 1991 թվա­կա­նի այս օ­րը ա­ներկ­բա «ԱՅՈ» ա­սած հայ ժո­ղովր­դի մի­աս­նա­կան կամ­քը ան­ցած ա­վե­լի քան ե­րե­սուն տա­րի­նե­րին բա­զում և ծանր փոր­ձու­թյուն­նե­րի են­թարկ­վեց:

Ա­մե­նա­ծանր փոր­ձու­թյու­նը, սա­կայն, մեր ժո­ղովր­դի հա­մար ար­տա­քին թշնա­մու դեմ պայ­քա­րը չէր, որ­տեղ նա փա­ռա­հեղ հաղ­թա­նակ­ներ է կեր­տել:

Կյան­քը ցույց տվեց, որ, ցա­վոք, ա­մե­նա­մեծ փոր­ձու­թյու­նը, ո­րը փոր­ձանք դար­ձավ հայ ժո­ղովր­դի գլխին, հան­դուր­ժելն է սուտ խոս­տում­նե­րով իշ­խա­նու­թյու­նը զավ­թած կա­պի­տու­լյանտ կա­ռա­վա­րիչ­նե­րին, ո­րոնք անխ­նա մսխում են ան­կախ պե­տա­կա­նու­թյան կերտ­ման ու ամ­րապնդ­ման ճա­նա­պար­հին ու­նե­ցած բո­լոր ձեռք­բե­րում­նե­րը և լրջա­գույն վտան­գի տակ են դրել մեր պե­տու­թյան ու ժո­ղովր­դի ա­պա­գան:

Այ­լևս ժա­մա­նա­կը չէ բարձ­րա­գոչ խոս­քե­րի. կա՛մ մեր ժո­ղո­վուր­դը իր ա­զատ և ան­կախ ապ­րե­լու մի­աս­նա­կան կամ­քը վերս­տին կար­տա­հայ­տի՝ դուրս գա­լով կոր­ծա­նա­րար թմբի­րից և ձեր­բա­զատ­վե­լով ա­պազ­գա­յին, վախ­կոտ, ձա­խող­ված իշ­խա­նու­թյուն­նե­րից, կա՛մ հար­վա­ծի տակ կդնի ոչ մի­այն պե­տա­կա­նու­թյու­նը, այ­լև հա­զա­րա­մյա իր հո­ղի վրա սե­փա­կան գո­յու­թյունն առ­հա­սա­րակ:

Այ­սօր, ա­ռա­վել քան եր­բև­է, ան­կա­խու­թյու­նը իր նվի­րյալ զա­վակ­նե­րի պաշտ­պա­նու­թյան կա­րիքն ու­նի:

Մեր ժո­ղովր­դի հա­մար այս ծանր պա­հին ես վե­րա­հաս­տա­տում եմ՝ եր­բեք չեմ լքի խրա­մա­տը, ո­րը պաշտ­պա­նում է հայ­կա­կան պե­տա­կա­նու­թյու­նը»:

Ար­տա­քին պայ­ման­նե­րը ա­ռա­վել քան դրա­մա­տիկ են: Չկա սցե­նար` ռու­սա­կան ար­ջի և ա­րևմ­տյան ա­նա­կոն­դա­յի մա­հա­ցու գո­տե­մար­տի պայ­ման­նե­րում ինչ ա­նել հի­մա, ինչ ա­նել հե­տո` հա­մա­պա­տաս­խա­նա­բար ար­ջի կամ ա­նա­կոն­դա­յի հաղ­թա­նա­կի պա­րա­գա­յում: ՄԱԿ-ի Գլխա­վոր Վե­հա­ժո­ղո­վին ար­դեն հան­դես են ե­կել ե­լույթ­նե­րով մեզ այս ըն­թաց­քում տար­բեր մա­կար­դակ­նե­րում եւ զա­նա­զան շուր­թե­րով սա­տա­րում հայտ­նած եւ հա­մա­ցան­ցա­հա­յու­թյան էքս­տա­զին ար­ժա­նա­ցած ե­րեք պե­տու­թյուն­նե­րի՝ Ֆրան­սի­ա, ԱՄՆ եւ Ի­րան, ղե­կա­վար­նե­րը: Նրան­ցից ոչ մեկը՝ ոչ Մակ­րո­նը, ոչ Բայ­դե­նը, ոչ էլ Ռա­յի­սին, սա­կայն, Նյու Յոր­քում ի­րենց կես­ժա­մա­նոց ե­լույթ­նե­րում չեն ար­ծար­ծել Հա­րա­վա­յին Կով­կա­սում, մաս­նա­վո­րա­պես՝ մեր շուրջ ստեղծ­ված ի­րա­վի­ճա­կը: Այ­սինքն` ար­տա­քին ճա­կա­տում լրիվ մե­նակ ենք:

Իսկ ներ­քին թշնա­մու նեն­գու­թյունն ու ստո­րու­թյու­նը կներ­կա­յաց­նենք կու­սակ­ցու­թյուն­նե­րը ձեռ­նո­ցի պես փո­խած Վի­գեն Խա­չատ­րյա­նի օ­րի­նա­կով: Սույն ա­ռանձ­նյա­կը, դրսև­ո­րե­լով բա­ցա­ռիկ ան­բա­րո­յա­կա­նու­թյուն, ընդ­դի­մու­թյանն է մե­ղադ­րել սեպ­տեմ­բե­րի 21-ին Ե­ռաբ­լու­րում կա­տար­վա­ծի հա­մար. իբր ընդ­դի­մու­թյու­նը չա­րա­շա­հում է հա­նուն Հա­յաս­տա­նի զոհ­ված զին­վոր­նե­րի մայ­րե­րի զգա­ցում­նե­րը, և այդ ա­մենն օգ­տա­գոր­ծում են՝ խուն­տա­յի հետ ի­րենց հա­րա­բե­րու­թյուն­նե­րը պար­զե­լու: «Արդյոք ճի՞շտ է, որ մենք այ­սօր ու­զում ենք վար­կա­բե­կենք ոս­տի­կա­նու­թյու­նը, ո­րը կարգ է պաշտ­պա­նում, վեր­ջին հաշ­վով, իր նա­խա­ձեռ­նու­թյամբ չի ե­կել»,- ե­րես­պաշտ հար­ցադր­մամբ է հան­դես ե­կել Վի­գեն Խա­չատ­րյա­նը:

Այդ` մեր Ան­կա­խու­թյու­նից էլ հին զա­ռա­մյալ ե­րես­պաշ­տը եր­կու խնդիր է փոր­ձել լու­ծել. մի կող­մից՝ սև­աց­րել է ընդ­դի­մու­թյա­նը՝ հա­նի­րա­վի կեր­պով մե­ղադ­րե­լով չա­րած բա­նե­րի հա­մար (նի­կո­լա­զոմ­բի­նե­րի ու­ղե­ղը լվա­նա­լու նպա­տա­կով), մյուս կող­մից՝ քծնել է ոս­տի­կան­նե­րին՝ նրանց հու­շե­լով, որ շա­րու­նա­կեն նույն ո­գով ու վայ­րագ գոր­ծե­լա­ո­ճով: Հի­մա հարց՝ ե­թե ոս­տի­կա­նու­թյու­նը Նի­կո­լինն է, ինչ­պե՞ս կարող է ոս­տի­կա­նը կամ կար­միր­բե­րե­տա­վո­րը կա­տա­րել ընդ­դի­մու­թյան սրտի ու­զա­ծը: Երբ չորս ա­նա­սու­նով զոհ­վա­ծի մո­րը ո­տու­ձե­ռից բռնած օ­դե­րով քարշ է­ին տա­լիս դե­պի ոս­տի­կա­նա­կան մե­քե­նան, դա ընդ­դի­մու­թյա՞ն, թե՞ խուն­տա­յի պատ­վերն էր ոս­տի­կա­նու­թյա­նը, ո՞ւմ էր այդ պա­հին սպա­սար­կում ոս­տի­կա­նու­թյու­նը: Մարդ իր զա­վա­կի գե­րեզ­մա­նի տե­րը չէ՞: Ե­թե ծնո­ղը չի ու­զում, որ իր զա­վա­կին սպա­նա­ծը գա ու կեղ­ծա­վոր խո­նար­հու­մով կեղ­տո­տի գե­րեզ­մա­նը, ի՞նչ կապ ու­նի այդ­տեղ ընդ­դի­մու­թյու­նը: Մար­դիկ գի­տեն, չէ՞, հո­ղա­տուն էլ է խոս­տո­վա­նել, չէ՞, որ այդ զո­հե­րը չէ­ին լի­նի, ե­թե ին­քը հա­մա­ձայն­վեր խնդրի խա­ղաղ կար­գա­վոր­ման մոս­կո­վյան ա­ռա­ջար­կին: Այդ խոս­տո­վա­նու­թյու­նը բա­վա­րար չէ՞, որ ծնող­նե­րը փոր­ձե­ին ար­գե­լել «պե­տա­կան այ­րե­րին», իսկ ա­վե­լի ճիշտ` հա­կա­պե­տա­կան ղզիկ­նե­րին, շա­հար­կել հե­րոս­նե­րի գե­րեզ­ման­նե­րը:

Ինչ վե­րա­բե­րում է ոս­տի­կա­նու­թյանն ար­դա­րաց­նե­լու փոր­ձե­րին, ա­պա նա դա ա­նում է՝ շատ լավ ի­մա­նա­լով, որ ա­ռանց այդ կա­ռու­ցի, հո­ղա­տու­նե­րի բո­լու­կը մեկ ժամ ան­գամ չի դի­մադ­րի: Նույն քծնանքն էր ընդ­դի­մու­թյան ակ­ցի­ա­նե­րի օ­րե­րին, երբ հո­շոտ­վում է­ին ցու­ցա­րա­րա­նե­րը, նույն կերպ են քծնում նա­և այ­սօր բա­շի­բո­զուկ­նե­րին, քծնում ու փող բա­ժա­նում: Ոս­տի­կան­ներն էլ խիղճնե­րը ծա­խում են:

Սա­կայն Ազ­գի ցաս­ման փո­թո­րի­կը մո­տե­նում է: Օրհն­վի էն սհա­թը, երբ մեծն Ա­վե­տիք Ի­սա­հա­կյա­նի մար­գա­րե­ու­թյու­նը կկա­տար­վի:

 ՀՈՎ­ՀԱՆ­ՆԵՍ ԳԱ­ԼԱ­ՋՅԱՆ



Հաջորդ «կայարանը» Ազատամուտ և Կայան գյուղերն են, հետո՝ Տիգրանաշենը, հետո Ջիլիզայի վարչական տարածքները, հետո ապրիլի 24-ն աշխատանքային օր դարձնելը, հետո… . Էդգար ԷլբակյանԻնչպես են ադրբեջանցիները տոնում ՀՀ իշխանությունների հերթական հանձնողական որոշումըԱռաջին անգամ Հայաստանը և Ադրբեջանը սեղանի շուրջ հարց են լուծել. Նիկոլ ՓաշինյանԻնչպես թրջվածը չի վախենում անձրևից, այնպես էլ կապիտուլյանտներն են գովերգում նոր կապիտուլյացիանՊետք է հեռանա Փաշինյանը, չի կարող լինել այսպիսի իշխանություն. Տավուշի թեմի առաջնորդՈւՂԻՂ. Լարված իրավիճակ Կիրանց, Բաղանիս և Ոսկեպար գյուղերումՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը ողջունում է Հայաստանի տարածքների փոխանցումը ԱդրբեջանինՀայաստանից գյուղեր ու տարածքներ զիջելը լկտի սուտ է. ԱԺ փոխնախագահԱպրիլի 20. Օրվա խորհուրդՕղակների վարժության եզրափակչում Դավթյանը գրավեց առաջին հորիզոնականը«Ողջունում ենք, կարևոր քայլ է». Բլինկենը՝ Հայաստանի ու Ադրբեջանի միջև համաձայնության մասին«Փաստ». Սամվել Վարդանյանի հետ կապված պատմությունը՝ «լակմուսի թուղթ» հանրային տրամադրությունների առումովՏվեք ինչքան կարող եք՝ այսպես չի մնա, հերթը ձեզ է հասնում. Էքստրասենսի ուշագրավ գրառումը«Հրապարակ». Մինչեւ Տավուշի հողերի հանձնման հարցն էր լուծվում, Փաշինյանը բեմականացում էր վայելումԶելենսկին կարող է փորձել փախչել երկրից. Դուգլաս Մակգրեգոր«Ժողովուրդ». 82 մլն 168 հազար դրամ 1080 ծառի համար, որից տնկվել է մոտ 400-ը․ Երեւանի իշխանությունները ձախողել են«Փաստ». Հանձնման հերթական արարը. ոսկեպարցիներին այլ բան է ասում, իսկ իրականում այլ բան պայմանավորվում«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանի հերթական նվերը ԱդրբեջանինՍեփական դավաճանությունն էլի փորձում են «ռուսի ջեբը» գցելԱՄՆ-ն և Իսրայելը հարձակվել են Իրաքի վրաՏոյվո Կլաարը ողջունում է Տավուշի մասին Երևանի և Բաքվի պայմանավորվածություններըԺամը՝ 09:00-ին բոլորս հավաքվում ենք Օպերայի մոտ. Վարդան Ղուկասյանի հրատապ հայտարարությունըՏավուշեցիները շարունակում են բողոքի ակցիան, ահազանգում են, որ ոստիկանները փակել են Իջևանից Նոյեմբերյան եկող ճանապարհը, որպեսզի ակցիայի մասնակիցների թիվը չավելանա. irakanum.amԲագրատ Սրբազանը միացել է միջպետական ճանապարհը փակած Բաղանիսի ու Ոսկեպարի բնակիչներին. lurer.com«Աշխատասիրության էներգիան ուղղակի հորդում էր Սերգո Երիցյանից».Հրաչյա ՊապինյանՀոկտեմբերի 27-ի մութ անկյուններից մինչեւ ատոմայինից ոչ պակաս զենքերի «նվիրաբերում». ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄԻնչ է ասել Պոզները Երեւան այցի ժամանակ. Սերգո Երիցյանը գրքում փակագծեր է բացելԻրանը կարող է կետային հարված հասցնել Ադրբեջանին. Բաքվում հակաալիեւյան ընդվզման հզոր ալիքն իրական էԵվրոպայի առաջնությունում, հաղթանակով մեկնարկեց Հայաստանի առաջին ներկայացուցիչը«ՄՐՑԱՇԱՐԻՑ ՄԵԿ ՇԱԲԱԹ ԱՌԱՋ ՈՏՔԻ ՎՆԱՍՎԱԾՔ ԷԻ ՍՏԱՑԵԼ». ՍԱՄԲՈՅԻ ԱՇԽԱՐՀԻ ԳԱՎԱԹԻ ԱՐԾԱԹԵ ՄԵԴԱԼԱԿԻՐ ԿԱՌԼԵՆ ՄԱՀԻՆՅԱՆՌուսական ուժերը ճեղքել են ուկրաինական պաշտպանությունը Օչերտինո-Բերդիչի ուղղությամբԲաղանիսի և Ոսկեպարի բնակիչները փակել են միջպետական ճանապարհը Աչքերս լցվեց, երբ մոտեցա ԱԺ ամբիոնին ու տեսա կողքս Դեմիրճյանն է պառկած արյան մեջ. Կոստանդյան (ԱՆՈՆՍ)Ժողովուրդը, որին պարտադրում են իր հողը հանձնել եւ հեռանալ, չի կարող գոհունակ լինել. Վազգեն ՊետրոսյանԵթե այս ընթացքը չկասեցվի, ամիսներ անց հնարավոր է` պետականություն չունենանք. ՉախալյանՍա «բեսպրեդել» է` Հայաստանի պատմության մեջ չտեսնված անբարո «շոու». Նաիրա ԶոհրաբյանԱռաջին գործողությունը պետք է լիներ ուղեկցող երկու ոստիկաններին ձերբակալելը. Թաթուլ ՊետրոսյանՆիկոլի թիվ մեկ խնդիրը ՔՊ պատգամավորներին համախմբված պահելն է. Գառնիկ ԻսագուլյանԲաքվից հայտարարել են՝ «մի շարք գործոններ կան, որ վտանգում են խաղաղությանն ուղղված քայլերը»Հայաստանի տարածքային ամբողջականությունը պետք է հարգվի, Իրանը դեմ է սահմանների փոփոխությանը․ դեսպան (Video)Փաշինյանի տավուշյան այցի «պաբոչնիյ էֆեկտը»Փաշինյանը 2018-ին սպանել է հայաստանի պետականությունը. Աննա ՄկրտչյանՎտանգված է 165 երեխայի կյանք. մանկապարտեզը փլուզման եզրին է, իսկ քաղաքապետարանը` խորը քնի մեջԻրանական սպառնալիքները կազդե՞ն Նիկոլի տրամադրությունների վրաՈւմ եւ ինչ է հուշում Արցախից ռուսական զորքի հեռանալու մեկնարկըԹոշակս չի բավականացնում բուժմանս ծախսերը հոգալու համար. ՆԱՐԻՆԵ ՈՍԿԱՆՅԱՆՈստիկանությունը ձերբակալել է Վոլգոգրադում տղամարդու առևանգած ազերիներից կազմված հանցախմբինՉորս գյուղով չեն եզրափակվի. ԴԱՎԻԹ ՍԱՀԱԿՅԱՆՑԱռանց ժողովրդի կարծիքը հաշվի առնելու էդ ի՞նչ քարտեզ են հրապարակել. Կիրանցի ղեկավար.24NewsԱլիևն ապրիլի 26-ին կմեկնի Բեռլին՝ բանակցելու Շոլցի հետ
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода