Iravunk.com | «Ես ինձ առանց նկարչության չեմ պատկերացնում». Ա­ՐԱՄ Ի­ՍԱ­ԲԵ­ԿՅԱ­Ն
Կոչ ենք անում աջակցել Համատեղ պատմական հանձնաժողովի ստեղծման մեր առաջարկին և Հայաստանի հետ կարգավորման գործընթացին. Թուրքիայի ԱԳՆ.Tert.am «Մերժիր գժին»․ քաղաքացիները նման մակագրությամբ վերնաշապիկով եկել էին Ծիծեռնակաբերդ Անդոնը չի հերքել, որ երկիր մտնող ու Հայաստանը սնուցող գազատարն ամեն րոպե կարղ է ոչնչացվել, ինչը, ըստ նրա, հոգ չէ.Yerevan Times Փաշինյանը կնոջը սատարելու նպատակով նախօրեի լուսանկար է հրապարակել Դժվար թե Աննան շատ նեղվի՝ ճշմարտությունը լսելու պատճառով. ախր ինքն էլ գիտի, չէ՞, իրականաում ինքն ով է.Yerevan Times Նա արդեն հատել է բոլոր կարմիր գծերը. Մատվիենկոն հանձնարարել է հարցում ուղարկել ՀՀ ԱԺ՝ կապված Ալեն Սիմոնյանի հայտարարությունների հետ Էրդողանը Նեթանյահուին անվանել է «Հիտլեր» Որ քաղմաս մտնում ես, Նիկոլ են հայհոյում, ինքը գիտի՝ ոստիկաններն իր հետ են. Գեղամ Մանուկյան (տեսանյութ) Ճանաչենք դեմքերով. ժողովրդի դեմ բիրտ ուժ կիրառող և կոպտող «տաք գլուխները» ՔՊ-ում խիստ ծանր են տարել Փաշինյանի կնոջ և դստեր հետ Ծիծեռնակաբերդում տեղի ունեցած միջադեպը․ ինչ են քննարկել.armlur.am

«Ես ինձ առանց նկարչության չեմ պատկերացնում». Ա­ՐԱՄ Ի­ՍԱ­ԲԵ­ԿՅԱ­Ն

Մշակութային

ՀՀ ժողովրդական նկարիչ, պրոֆեսոր, Երեւանի գեղարվեստի ակադեմիայի ռեկտոր ԱՐԱՄ ԻՍԱԲԵԿՅԱՆԸ սեպտեմբերի 26-ին կդառնա 70 տարեկան: Այս առիթով «Իրավունքը» զրուցել է նրա հետ:

— Պարոն Իսաբեկյան, սիրո՞ւմ եք Ձեր ծննդյան օրը:

— Առանձնապես սիրելու բան չկա, բայց որ գալիս է ծննդյանդ օրը, պետք է համակերպվես:

— Օրեր անց կդառնաք 70 տարեկան: Ձեր ապրած տարիների ամենամեծ ձեռքբերումը ո՞րն է:

— Ձեռքբերումներս շատ են: Առաջին հերթին՝ երեխաներս, թոռներս են: Հետո՝ իմ այն գործունեությունն է, ինչ որ ունեցել եմ մեր գեղարվեստի ակադեմիան ստեղծելով, այդ տարիների իմ աշխատանքը եւ, իհարկե, իմ արվեստը, որը միշտ զարգացման մեջ է:

— Ռեկտորի պաշտոնը զբաղեցնելու հետ մեկտեղ դասախոսում եք: Ձեր ուսանողների հետ շփումը լինում է պաշտոնակա՞ն, թե՞ ընկերական:

— Շատ ընկերական եմ: Մեր ակադեմիայի սիստեմն այնպիսին է, որտեղ ես ստեղծագործական արվեստանոցի ղեկավարն եմ՝ երկրորդ, երրորդ, չորրորդ կուրսերի եւ մագիստրատուրայի ուսանողներ ունեմ: Նրանք քիչ չեն, եւ նրանց ես համարում եմ իմ կրտսեր կոլեգաները: Այդպիսին են մեր շփումները:

— ՀՀ նկարիչների տանը` Արա Սարգսյան ցուցասրահում, երեկ Ձեր 70-ամյակին նվիրված ցուցահանդես է բացվել կմանրամասնե՞ք:

— Այո, ցուցահանդես էր, որովհետեւ ավելի լավ նշելու ամյակի տեղ չեմ գտել: Հոբելյանական տարեթվերին միշտ աշխատել եմ ցուցահանդես անել: Միայն 60-ամյակին չի ստացվել: Իսկ ցուցահանդեսը ընդհանրապես պետք է հասունանա, որ անես: Հիմա կարծում եմ՝ հասունացել է:

— Նկարչին ի՞նչ է պետք երջանիկ լինելու համար:

— Առաջին հերթին` ազատություն իր աշխատանքի մեջ եւ գնահատողներ:

— Հայաստանում գնահատվո՞ւմ է նկարիչը:

— Մեր երկրում էլ կան մարդիկ, որոնք որ արվեստ են սիրում, եւ նրանց կարծիքն ինձ համար կարեւոր է: Նրանք քիչ են, բայց կան:

— Պատմեք Ձեր թոռնիկներից: Դուք ինչպիսի՞ պապիկ եք:

— Ունեմ երկու թոռնիկ, որոնք բնակվում են Ֆրանսիայում: Թե ինչպիսի պապիկ եմ, նրանց պետք է հարցնեք: Նրանց շատ եմ սիրում եւ կարոտում, որովհետեւ իրենք այստեղ չեն եւ տարվա մեջ երկու անգամ եմ տեսնում նրանց: Ամբողջ օգոստոս ամիսը այստեղ էին, եւ դա իմ համար ամենաերջանիկ ժամանակներն էին:

— Նրանք Ձեր արվեստանոցում եղե՞լ են:

— Քանի որ ես հիմա Աշտարակում եմ ապրում, եւ արվեստանոցս էլ այստեղ է, իսկ իրենք մի ամիս այստեղ էին, գրեթե ամեն օր օրվա մի մասն անցկացնում էին իմ արվեստանոցում:

— Իրենց մոտ սեր նկարչության հանդեպ կա՞:

— Իհարկե, շատ լավ երեխաներ են: Ոչ միայն նկարչությամբ են զբաղվում, այլ նաեւ՝ երաժշտությունով, սպորտով, որի համար ես շատ գոհ եմ եւ շնորհակալ իմ աղջկանից, որը նրանց մայրն է:

— Դուք շարունակել եք Ձեր տաղանդավոր ծնողների ուղին: Ձեր աղջիկը եւ տղան շարունակե՞լ են Ձեր ուղին:

— Աղջիկս ավարտել է Գեղարվեստի ակադեմիան, որից հետո շարունակել է իր ուսումը Փարիզում, որտեղ էլ ծանոթացել է իր ապագա ամուսնու հետ: Ապրում են Ֆրանսիայում: Հիմա նա այնտեղ աշխատում է իր մասնագիտությամբ եւ նաեւ գրքերի շարք ունի «Փիսիկ» անունով, որը շատ մեծ ճանաչում ունի Հայաստանում եւ արտասահմանում: Տղաս ավարտել է Գեղարվեստի ակադեմիայի դիզայնի ֆակուլտետը: Ամուսնացած է:

— Նկարչության նկատմամբ ունի՞ տաղանդ:

— Ես գտնում եմ, որ ինքն ուներ այդ տաղանդը, բայց քանի որ չօգտագործեց, կորավ:

—  Երբ ընտրեցիք արվեստի ուղին, Ձեր մայրիկին, թե՞ հայրիկին հետեւեցիք արվեստի աշխարհը մուտք գործելիս:

— Ծնվել եմ մի ընտանիքում, որտեղ հայրս էլ, մայրս էլ նկարիչներ էին: Վաղ եմ կորցրել մորս՝ 12 տարեկանում: Եվ հետագա կյանքս, շփումներս ավելի շատ հորս հետ են եղել: Ես կարող էի ուրիշ ուղղությամբ գնալ, բայց պարզվեց, որ շատ եմ սիրում նկարչությունը, եւ այն, ինչը կապված է արվեստի հետ, ինձ շատ հոգեհարազատ է: Բայց արվեստի ուղին ընտրելիս ազդեցություն չեմ ունեցել ո՛չ հորիցս, ո՛չ մորիցս:

— Եթե չընտրեիք նկարչի ուղին, ի՞նչ մասնագիտություն կընտրեիք:

— Երբ երիտասարդ էի, սիրում էի կինոռեժիսորի աշխատանքը: Հնագիտությունն էլ էի շատ սիրում: Ինձ շատ հրապուրում էր այդ մասնագիտությունը՝ պատմություններ, պեղումներ, հայտնագործություններ: Բայց, փառք Աստծո, ընտրել եմ այն, ինչ ընտրել եմ, որովհետեւ ես ինձ առանց արվեստի, առանց նկարչության չեմ պատկերացնում:

— Կա՞ն սխալներ, որոնց համար զղջում եք:

-Դրանք ճակատագրական սխալներ չեն եղել, բայց եղել են: Հիմա էլ կան... Միշտ մարդկային էության մեջ կա սխալներ գործելը: Սխալներ չեն գործում նրանք, ովքեր ընդհանրապես ոչ մի բան չեն անում: Ուղղակի աշխատում եմ չկրկնել գործածս սխալները:

— Հավատո՞ւմ եք նախանշաններին:

— Չեմ հավատում, բայց ակամա ինչ-որ բաների վրա ուշադրություն դարձնում եմ :

— Նկարելիս Ձեր ներշնչանքի աղբյուրը ո՞րն է:

— Ինձ համար նկարչությունը պահով չէ: Նկարչությունն իմ ամեն օրվա աշխատանքն է, եւ ներշնչանքս մի անգամվա չէ: Դա հարատեւ աշխատանքային պրոցես է, որը (լավ իմաստով) ինձ մոտ արդեն սովորություն է դարձել: Անգամ պահեր են լինում, որ պարզապես չեմ աշխատում: Եվ հետո, երբ նորից անցնում եմ գործի, հասկանում եմ, որ սա ամենակարեւոր բանն է իմ կյանքում: Եվ այն աշխատանքն է, որն ինձ շատ-շատ վատ բաներից փրկում է:

— Եվ վերջում, ի՞նչ չիրականացված երազանք ունեք, որին դեռ սպասում եք…

— Իմ երազանքը մեր երկրի հետ է կապված: Որովհետեւ մեր երկրի, մեր պետականության լավ լինելու հետ շատ խնդիրներ ունեինք ու հիմա էլ ավելի շատ ունենք: Կուզենամ, որ Հայաստանը լինի մի երկիր, որտեղ որ երազեն ապրել ոչ միայն հայերը, այլ նաեւ՝ բոլորը...

ՆՈՒՆԵ ԶԱՔԱՐՅԱՆ



Կոչ ենք անում աջակցել Համատեղ պատմական հանձնաժողովի ստեղծման մեր առաջարկին և Հայաստանի հետ կարգավորման գործընթացին. Թուրքիայի ԱԳՆ.Tert.am«Մերժիր գժին»․ քաղաքացիները նման մակագրությամբ վերնաշապիկով եկել էին ԾիծեռնակաբերդԱնդոնը չի հերքել, որ երկիր մտնող ու Հայաստանը սնուցող գազատարն ամեն րոպե կարղ է ոչնչացվել, ինչը, ըստ նրա, հոգ չէ.Yerevan TimesՓաշինյանը կնոջը սատարելու նպատակով նախօրեի լուսանկար է հրապարակելԴժվար թե Աննան շատ նեղվի՝ ճշմարտությունը լսելու պատճառով. ախր ինքն էլ գիտի, չէ՞, իրականաում ինքն ով է.Yerevan TimesՆա արդեն հատել է բոլոր կարմիր գծերը. Մատվիենկոն հանձնարարել է հարցում ուղարկել ՀՀ ԱԺ՝ կապված Ալեն Սիմոնյանի հայտարարությունների հետԷրդողանը Նեթանյահուին անվանել է «Հիտլեր»Որ քաղմաս մտնում ես, Նիկոլ են հայհոյում, ինքը գիտի՝ ոստիկաններն իր հետ են. Գեղամ Մանուկյան (տեսանյութ)Ճանաչենք դեմքերով. ժողովրդի դեմ բիրտ ուժ կիրառող և կոպտող «տաք գլուխները»ՔՊ-ում խիստ ծանր են տարել Փաշինյանի կնոջ և դստեր հետ Ծիծեռնակաբերդում տեղի ունեցած միջադեպը․ ինչ են քննարկել.armlur.amԴեռ երկար ժամանակ կկրկնվի պատմությունը, քանի օրենքի դիկտատուրան չի տիրի Հայաստանում. Աղմկահարույց գործերով փաստաբան«Հայաստանի Սահմանադրությունը պետք է փոխվի»․ Էլչին ԱմիրբեկովՈչ մեկն իրավունք չունի հող հանձնելու. Առաջարկում եմ ստեղծել ինքնապաշտպանական ջոկատներ. գեներալ-գնդապետ.NEWS.amԵթե որևէ մեկն ուրանալու է մեր նահատակների արյունը, նա պարզապես նզովքի ենթակա է. Բագրատ Սրբազան«Երիտթուրքերի «գենետիկ» թոռները». Նարեկ Սամսոնյանի հոդվածը՝ «Արմավիր» ՔԿՀ-իցՊանթուրիքիստական ծրագրերը շարունակվում են. ՀՀ-ում Սիրիայի դեսպանԱրամ Ա-ն արձագանքել է ԷրդողանինՀաշվարկով բալիկի սեռը կանխորոշելու միֆի եւ սկեսուր մայրիկներին հուզող գինեկոլոգիական խնդիրների մասին. Զրույց գինեկոլոգիական ծառայության ղեկավարի հետԵրկրապահը չկա․ Մանվելի հետ մահացավԱդրբեջանը չի կարող ձեռքերը ծալած սպասել, մինչ Ֆրանսիան, Հնդկաստանը և Հունաստանը զինում են Հայաստանին․ ԱլիևԷրդողանը ցավակցական ուղերձ է հղել ապրիլի 24-ի կապակցությամբՍգում ենք հայ ժողովրդի հետ միասին․ ՀՀ-ում ՌԴ դեսպանատուն«Նիկո՛լ, ցեղասպան», «Նիկո՛լ, թուրք». Աննա Հակոբյանին քաղաքացիներն այսպես դիմավորեցին Ծիծեռնակաբերդում (տեսանյութ)Առաջին անգամ Ցեղասպանության թանգարանում մարդ չկար, հրաժարվելու հիմքն արդեն դրված է (տեսանյութ)Կյանքի 71-րդ տարում մահացել է նկարիչ Խաչիկ ՀարությունյանըԿիրանցում շարունակում են ճանապարհը փակ պահել․ հայրենիքի սահմանների պաշտպանության չորրորդ օրն էՀՀ ՊՆ, ԶՈՒ և ԶՈՒ ԳՇ ղեկավար կազմը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիրԱմենայն Հայոց Կաթողիկոսը հայ ժողովրդին համերաշխության ու միասնականության կոչ արեցՄտավորականությունը լուռ է, հանցավոր անգործություն. Անահիտ ՄութաֆյանՍուրեն Պապիկյանը հարգանքի տուրք է մատուցել Մեծ եղեռնի 1,5 միլիոն զոհերի հիշատակինՈվ է փորձում խլել Հայաստանի փոքրիկ երգիչների շենքը. Փակագծեր է բացում Տիգրան ՀեքեքյանըՀասկացե՛ք վերջապես՝ հայրենիքը ձեր հաշվառման հասցեից ու կադաստրային գրանցումից շատ ավելի մեծ է. ՊետրոսյանԱՄՆ պետդեպարտամենտն ավելի խորն է մտցրել նիկոլիզմի դեմոկրատիայի մեջՍուրեն Պապիկյանը հարգանքի տուրք է մատուցել Մեծ եղեռնի 1,5 միլիոն զոհերի հիշատակինՀավաք՝ ապրիլի 25-ին, ժամը` 14.00-ին ՀՀ գլխավոր դատախազության շենքի դիմացԵկեղեցու պատգամը իշխանությանը՝ վախկոտությունը մահ է սփռում և կորստաբեր է․ Վեհափառ ՀայրապետՀայրս հեռախոսազրույցի ընթացքում մի մտահոգիչ արտահայտություն արեց. Ռուբեն Վարդանյանի որդին հարցազրույց է տվել CNN-ինԱյսօր Գյումրին ընդվզումների պատ կկազմիՍա երբևէ ամենախայտառակ տեքստն էր Ցեղասպանության օրվա առթիվ` արված Հայաստանի ղեկավարի կողմից. թուրքագետՓաշինյանը 3 անգամ կիրառել է Հայոց ցեղասպանություն, 11 անգամ` Մեծ եղեռն ձևակերպումները. թյուրքագետՈստիկանական վայրագություններից տուժած գնդապետը հոսպիտալացվել է. նորից կհետազոտվիԲшղшնիս Այրումի հատվածում шդրբեջшնցիների շարժը տեսանելի է անզեն աչքով (լուսանկարներ)…չկարողացա օգնել քեզ. Ինքնասպան եղած 18-ամյա պատանու քույը ահասարսուռ գրառում է կատարելՀզոր պայթյուններ Օդեսայում և Խարկովում. մանրամասներ (ՖՈՏՈ, ՏԵՍԱՆՅՈՒԹ)ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարը «սարսափել է» Գազայում զանգվածային գերեզմանների մասին հաղորդումներից. The GuardiaԱրցախի հայաթափումից հետո ներկայիս մտահոգիչ ծանր իրավիճակ է ՀՀ սահմանային տարածքներում․ Վեհափառ«Ադրբեջանը վճռական է առաջ տանելու ՀՀ հետ հարաբերությունների կարգավորման օրակարգը»․ ԲայրամովԱյսօր Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրն էՔիչ հավանական են անձնական կյանքում լուրջ փոփոխությունները․ ապրիլի 24-ի աստղագուշակՌուսաստանի հնարավոր նոր հարձակման պլանը. The Sun
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода