Թեհրանը եւս մեկ անգամ Բաքվին հայտնել է աշխարհաքաղաքական և սահմանների ցանկացած փոփոխության անընդունելիության մասին
ՄիջազգայինԹեհրանը պատրաստ է խորհրդակցություններ անցկացնել Երեւանի և Բաքվի հետ՝ նպաստելու խնդիրների և տարաձայնությունների խաղաղ կարգավորմանը
Այս մասին Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակներում Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ հանդիպմանը հայտարարել է Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանը։
Իրանցի նախարարն ընդգծել է Թեհրանի հստակ դիրքորոշումը տարածաշրջանում աշխարհաքաղաքական ցանկացած փոփոխության և սահմանների անընդունելիության վերաբերյալ։