Փոխարժեք: $ , ,
ԶԱՐՄԱՆՔ ⚡️⚡️«Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛ք... ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀՈՒՄՈՐ ԲԱՄԲԱՍԱՆՔ Ինչու՞ էր ՌԴ-ն եւ ՀԱՊԿ-ը Սերժի ժամանակ օգնում, իսկ Նիկոլի ժամանակ՝ ոչ. Էդուարդ Շարմազանով Ականջներիդ օղ արեք, որ դուք ձեր նիքոլի հետ էդքան չկաք որ Արցախի Հերոս Սերժ Սարգսյանի անունը նույնիսկ արտաբերեք այ հողատու ոչմիբաններ. Միքայել Գրիգորյան Ինչ կապ ունի Եվլախի բանակցություններին մասնակցած պատգամավորը Արա Աբրահամյանի հետ Հայությունը ապագայում պետք է ունենա մեկ կաթողիկոս եւ 162 հազ.քառ.կմ տարածք. Յակոբ Այնթապլեան Հայտնի են «Երիտասարդ Հայուհի 2023» մրցույթի արդյունքները Բուսակերությունը եւ վեգանությունը չեն նպաստում կյանքի տեւողության ավելացմանը. ВМС

Ո՞ր դեպքերում և ինչպե՞ս է կատարվում սրտի անոթների ստենտավորումը «Արամյանց» ԲԿ ընդհանուր և ինվազիվ սրտաբանական բաժանմունքը վերաբացումից հետո

Ո՞ր դեպքերում և ինչպե՞ս է կատարվում սրտի անոթների ստենտավորումը
«Արամյանց» ԲԿ ընդհանուր և ինվազիվ սրտաբանական բաժանմունքը վերաբացումից հետո աշխատում է ժամանակակից տեխնիկական հագեցվածությամբ:

Նորացվել է գործիքակազմը: Աշխատում են շուրջօրյա, շտապ կարգով հիվանդներ են ընդունում օրվա ցանկացած ժամի և ապահովում նրանց օպերատիվ ու արդյունավետ բուժումը։ Բաժանմունքում իրականացվող հետազոտությունների, վիրահատական միջամտությունների մասին է խոսել Նարեկ Սեդրակի Աթոյանը՝ ինվազիվ սրտաբան, «Արամյանց» ԲԿ ընդհանուր և ինվազիվ սրտաբանական բաժանմունքի ղեկավարը։ 
«Արամյանց» ԲԿ ընդհանուր և ինվազիվ սրտաբանական բաժանմունքը զբաղվում է սրտաբանական պաթոլոգիաների թերապևտիկ բուժմամբ և ներանոթային միջամտություններով: Բաժանմունքը վերազինված է նորագույն տեխնոլոգիաներով ու գործիքակազմով, ինչը ապահովում է բուժման բարձր որակ և արդյունավետություն:

Իրականացվում է և՛ պլանային, և՛ անհետաձգելի շտապ օգնությամբ ընդունված հիվանդների բուժում: «Բաժանմունքը նորից սկսելէ  գործել 2020 թ. նոյեմբերից: Այս կարճատև ընթացքում մեր թիմին հաջողվել է շտապ օգնությամբ իրենց դիմած շատ ծանր հիվանդների վերադարձնել կյանք ու առողջացնել»,-ասում է բաժանմունքի ղեկավար Նարեկ Աթոյանը:  Բոքսը և հիվանդասենյակները վերանորոգված են, յուրաքանչյուրում տեղադրված են սրտի աշխատանքի հսկողության նորագույն մոնիտորներ, որոնք 24 ժամ հսկում են սրտի աշխատանքը, պացիենտի օրգանիզի թթվածնային հագեցվածությունը (սատուրացիան), զարկերակային ճնշումը, անգամ մարմնի ջերմաստիճանը:

Հիվանդասենյակներում առկա են ավտոմատ պերֆուզամատներ՝ դեղորայքի՝ երկարատև, ըստ չափաբաժնի և վերահսկելի ներարկման համար: Այստեղ հավաքվել է երիտասարդ, խանդավառ բժիշկների թիմ, որը զբաղվում է սիրտանոթային բոլոր պաթոլոգիաների բուժմամբ՝ համապատասխան միջազգային չափանիշներին ու ուղեցույցներին:  Արամյանց» ԲԿ ընդհանուր և ինվազիվ սրտաբանական բաժանմունքում իրականացվում են բոլոր անհրաժեշտ գործիքային հետազոտությունները․ էլեկտրասրտագրություն, էխոսրտագրություն, հոլթեր մոնիթորինգ, թրեդմիլ թեստ, կորոնարոգրաֆիա, շունտոգրաֆիա։ Դրանք օգնում են ճիշտ ախտորոշել ու բուժել սրտամկանի սուր ինֆարկտը,սրտի քրոնիկ իշեմիկ հիվանդությունը, սրտային քրոնիկ անբավարարություն և քրոնիկ անբավարարության սրացումը, զարկերակի գերճնշումը, առիթմիան։

Առավել հաճախ բաժանմունքն ընդունում է սրտամկանի սուր ինֆարկտով պացիենտներ․ «Օպերատիվ կերպով անհրաժեշտ հետազոտությունները կատարելուց հետո հիվանդին անմիջապես տեղափոխում ենք կաթետերիզացիոն լաբորատորիա  (ներանոթային միջամտական սենյակ): Իրականացվում է ախտորոշիչ և տրանսկաթետերային միջամտություն: Ձեռքի ճաճանչային զարկերակից (բացառիկ դեպքերում նաև ազդրային զարկերակից, եթե բազկի անոթը խնդիր ունի, ոլորված է և այլն) տեղային անզգայացմամբ պունկցիա է արվում և կատետրը հասնում է սիրտը սնուցող ցողունային անոթներ, յոդի հիմքով հատուկ կոնտրաստ նյութ է ներարկվում, հետազոտվում  են անոթների պատերը, հայտնաբերվում է ախտահարված անոթը: Դրանից հետո փոխվում են գործիքները, հատուկ ուղղորդիչ լարով վիրաբույժը նորից մտնում է անոթի մեջ և արյան հոսքը վերականգնելու համար կատարում բալոնային դիլատացիա, որից հետո արդեն՝ ստենտավորում:

Միջամտությունից հետո հիվանդը միջինը 3 օրով տեղափոխվում է վերակենդանացման բաժին՝ ինտենսիվ հսկողության տակ լինելու և դեղորայքային բուժում ստանալու համար»։  Բժիշկն անչափ կարևորում է ախտանշանների ի հայտ գալուն պես հնարավորինս վաղ մասնագետին դիմելը։ Սրտամկանի սուր ինֆարկտին նախորդող ախտանշաններն են հետկրծոսկրային շրջանում՝ միջթիակային շրջանում սեղմոց, բութ ցավ կամ այրոց, դեպի ձախ ձեռք կամ երկու ձեռքերը ճառագայթող ցավ, ձախ ձեռքի կամ ձեռքերի թմրածություն։ «Եթե այս ախտանշանները արտահայտվում են սուր ու չեն դադարում երկար ժամանակ, ուրեմն պետք է շտապ դիմել սրտաբանական բաժանմունք. ամենայն հավանականությամբ արդեն առկա է անոթի լրիվ խցանում, և պահանջվում է շտապ վիրահատական միջամտություն:

Իսկ եթե ցավերը պարբերական բնույթ են կրում ու արտահայտվում են ծանր ֆիզիկական աշխատանքի դեպքում, ուրեմն առկա է անոթի նեղացում, և սուր վիճակից խուսափելու համար, պետք է հնարավորինս վաղ դիմել սրտաբանի խորհրդատվության»։ 
Սրտաբանի պետք է դիմել նաև վատ ինքնազգացողություն, գլխապտույտ, թուլություն ունենալու դեպքում, ֆիզիկական ծանրաբեռնվածության դեպքում (աստիճան բարձրանալ և այլն)սրտի ցավ․ սրանք կարող են զարկերակային գերճնշման նշան լինել։  Եվ զարկերակային գերճնշման, և սրտամկանի սուր ինֆարկտի հետևանքով կարող է զարգանալ սուր սրտային անբավարարություն, երբ սիրտը՝ որպես պոպմ, չի կարողանում բավարար չափով արյուն արտամղել դեպի օրգան- համակարգեր: Սա մարդու կյանքի որակին, երբեմն նաև կյանքին սպառնացող լուրջ հիվանդություն է, որը պետք է պահել շարունակական վերահսկողության ներքո սրտաբանի նշանակումներով:  
«Արամյանց» ԲԿ ընդհանուր և ինվազիվ սրտաբանական բաժանմունքում վիրահատված պացիենտը դուրս գրվելիս ստանում է նշանակման թերթիկ, որի համաձայն պետք է շարունակի իր բուժումը: Ի դեպ նա ունենում է նաև բժշկի հեռախոսահամարը, որին դիմում է անհանգստացնող հարցերի դեպքում: Հաջորդ այցը, որն ի դեպ լինում է անվճար, պարտադիր լինում է 1 ամիս հետո, պացիենտը հետազոտվում է, ստուգվում է նրա ընդհանուր առողջական վիճակը, համեմատվում են հին տվյալների հետ: 


ԶԱՐՄԱՆՔ⚡️⚡️«Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛ք...ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀՈՒՄՈՐԲԱՄԲԱՍԱՆՔԻնչու՞ էր ՌԴ-ն եւ ՀԱՊԿ-ը Սերժի ժամանակ օգնում, իսկ Նիկոլի ժամանակ՝ ոչ. Էդուարդ ՇարմազանովԱկանջներիդ օղ արեք, որ դուք ձեր նիքոլի հետ էդքան չկաք որ Արցախի Հերոս Սերժ Սարգսյանի անունը նույնիսկ արտաբերեք այ հողատու ոչմիբաններ. Միքայել ԳրիգորյանԻնչ կապ ունի Եվլախի բանակցություններին մասնակցած պատգամավորը Արա Աբրահամյանի հետՀայությունը ապագայում պետք է ունենա մեկ կաթողիկոս եւ 162 հազ.քառ.կմ տարածք. Յակոբ ԱյնթապլեանՀայտնի են «Երիտասարդ Հայուհի 2023» մրցույթի արդյունքներըԲուսակերությունը եւ վեգանությունը չեն նպաստում կյանքի տեւողության ավելացմանը. ВМСԱնձրեւ Էջմիածնում. Ալլա ՀակոբյանՊրեզիդենտը որոշել է Սյամոյին ձեռք բռնել.Armenian infoԲորելը հայտարարել է, որ Լավրովի հետ չի հանդիպի ԵԱՀԿ արտգործնախարարների խորհրդի նիստի շրջանակներումՄիխայիլ Բոյարսկին հոսպիտալացվել է․ նա սրտամկանի ինֆարկտ է տարելԱրցախի հետ կապված այնքան կեղծիք ու ստահոդ լուրեր են ներկայացվել, որ տեղեկացված մարդիկ նախընտրում են լռել. Ահ նախկին գլխավոր դատախազը ԱԺ քննիչ հանձնաժողով ներկայանալու և այլնի մասինԽնձորով դիետա ՝ 7 օրում մինչև 7 կգ քաշի նվազեցումԻնչու՞ դափնու տերևներ պահել լոգարանում. դրա համար երկու պատճառ կաԻնչպես է Հարութ Փամբուկչյանը երիտասարդ սիրելիի հետ խաշ ուտում.starnews.amՈւկրաինայում ներիշխանական պատերազմը սկսվում էՆիկոլը, եթե մեկնի Սանկտ Պետերբուրգ, ստիպված կլինի Պուտինի եւ Ալիեւի հետ հանդիպում ունենալԱնցկացվել է ԶՈՒ սպայական կազմերի ատեստավորման գործընթացի կրակային պատրաստության քննությունըԷրդողանը պատրաստվում է ցմահ մնալ Թուրքիայի նախագահի պաշտոնում․ հունական թերթԱշխարհի խոշորագույն այսբերգը կարող է անհետանալ առաջիկա ամիսներին«Եռաբլուր» զինվորական պանթեոնից մետաղյա խողովակներ են գողացել. երեք անձի մեղադրանք է ներկայացվելԻրանի դեսպանը Խովաևի հետ քննարկել է Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորման հարցըԱդրբեջանից արձագանքել են Ալեն Սիմոնյանի այսօրվա հայատարարություններինԱրևմուտքին Ռուսաստանի պես մեծ պետություն պետք չէ, բայց ոչ մեկին թույլ չենք տա մասնատել մեր երկիրը. ՊուտինՔոլեջում դանակահարություն է տեղի ունեցել ՔՊ-ական Գագիկ Մելքոնյանի թոռան մասնակցությամբ․ ՀրապարակԻնտրիգ մի փնտրեք, շարունակում եմ մնալ ԼՀԿ կառավարման խորհրդի անդամ. Գեւորգ ԳորգիսյանԱլիևը օկուպացված Ստեփանակերտում «Ղարաբաղի համալսարան» է ստեղծումԻրանը ռուսական ուղղաթիռներ և կործանիչներ է գնելԹույլ չենք տալու Հայաստանը դարձնել թուրքական վիլայեթ. Հենրիխ ԴանիելյանՓաստորեն զրահապատ նոր մեքենան Արցախն ուրանալու ու պատմությունը կեղծելու դիմաց. Աննա ՄկրտչյանԲոլոր խոշոր ներդրումներն արվել են նախորդ իշխանությունների, մասնավորապես Ռոբերտ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի կառավարման տարիներին՝ հստակ երաշխիքների և վստահելի գործընկերային հարաբերությունների պարագայում. Արտակ ԶաքարյանԹույլ մի տվեք, որ քաղաքական տրանսգենդերիզմն ուտի ձեր ուղեղները. Էդուարդ ՇարմազանովՊեկինը զգուշացրել է՝ «Թայվանի անկախությունը նշանակում է պատերազմ»Իրանի նախագահի այցը Թուրքիա հետաձգվել էԿԽՄԿ-ն այցելել է Ադրբեջանում պահվող հայ գերիներինՉպետք է թույլ տանք, որ ուկրաինական հակամարտությունը վերածվի Ռուսաստան-ՆԱՏՕ լայնամասշտաբ պատերազմի. ՍտոլտենբերգՀայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիրը կարող է կնքվել առաջիկա 15 օրվա ընթացքումՊատրաստ ենք վերադառնալ Ադրբեջանի մեր տներ, երբ Բաքուն ապահովի հայերի իրավունքներըՄինչ այս չհրապարակված տեղեկություններ. Բացառիկ զրույց աղմկահարույց քրեական գործերով հայտնի փաստաբանի հետՉեմ հասկանում՝ Ադրբեջանի ժամանակ ձգելը ինչ է տալու իրենց կամ տարածաշրջանին. Ալեն ՍիմոնյանՇՏԱՊ. ԱԺ նախագահը հայտնում է խաղաղության պայմանագրի կնքման օրըԴեկտեմբերի 1-ից ուժի մեջ են մտնում անշարժ գույքի վարձակալության հետ կապված որոշ փոփոխություններԱրտահերթ ընտրությունների ուրվականը սկսել է շրջել ՀայաստանովՍահմանին եթե գազի գնի փոփոխություն չլինի, սակագինը չի բարձրանա. ԲաղրամյանՈրտե՞ղ եւ ինչպե՞ս պետք է դիմեն Խնայբանկի ավանդատուները. Փոխհատուցում 2024թ.ԱՄՆ-ն ողջունում է Փաշինյանի՝ Արևմուտքի հետ հարաբերությունների ընդլայնումը․ Օ’ԲրայենՍկսել է կուսակիցներին որպես ինդեկատոր օգտագործել, վայ այն ՔՊ-ականին, ով կփորձի Փաշինյանին արհեստական տրամադրություն ներկայացնել.

Հետևե՛ք -ին Youtube-ում`
$
Ամենադիտված
Ереван погода