Փոխարժեք: $ , ,
Վրաստանից մեքենաներ ներկրելու համար՝ հունվարի 1-ից Մաքսայինի դեպոզիտային հաշվին վարորդները գումար կվճարեն.ArmLur.am Վաղվանից ձմեռ է միայն օրացույցով, իսկ եղանակային առումով` դեռ կատարյալ ջերմ աշուն. Սուրենյան Դանակահարություն՝ «Սիթիում»․ բժիշկները պայքարում են բաժնի պատասխանատուի կյանքի համար․ Shamshyan Կառավարության նիստի օրակարգում 44 հարց է, որից 41-ը չի զեկուցվում (ուղիղ) Թուրքիան Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիր կնքելու հույս ունի 100 տարեկանում կյանքից հեռացել է ԱՄՆ նախկին պետքարտուղար Հենրի Քիսինջերը ԵՄ-ում հույս ունեն, որ Հայաստանն ու Ադրբեջանը սահմանազատման հանձնաժողովների հանդիպմանը փոխըմբռնման կհանգեն. դեսպան ԶԼՄ-ների մասին օրենքի փոփոխության նոր նախագիծ է ներկայացվել Արդարադատության կողմից Ձեր լավագույն կողմերը դրսևորելու հնարավորություն կունենաք. նոյեմբերի 30-ի աստղագուշակ Մահաբեր համաճարակ է մոլեգնում

ՏԻՄ ընտրությունները չեն հետաձգվի. Պարզաբանում է ԿԸՀ նախագահը

Հասարակություն

Սեպտեմբերի 25-ին Տավուշի, Վայոց ձորի, Գեղարքունիքի, Սյունիքի, Շիրակի, Լոռու և Կոտայքի մարզերի մի շարք բնակավայրերում նախատեսված են ՏԻՄ ընտրություններ։ Թեպետ սեպտեմբերի 13-ին Ադրբեջանը ՀՀ սահմանի ողջ երկայնքով սկսեց լայնածավալ ռազմական գործողություններ, մասնավորապես՝ Սյունիքի, Գեղարքունիքի և Վայոց ձորի մարզերի ուղղությամբ, և այսօր էլ հարձակվելու վտանգ կա, դրա մասին հայտարարեցին, թե Նիկոլ Փաշինյանը՝ ՄԱԿ-ում Գլխավոր ասաբլեայի 77-րդ նստաշրջանում, թե դրանից առաջ կրկին ՄԱԿ-ում Անվտանգության խորհրդի հրատապ հրավիրված նիստում՝ ՀՀ ներկայացուցիչը: Չնայած այս ամենին, իշխանությունները ՏԻՄ ընտրությունները հետաձգելու մտադրություն չունեն։

168.am-ի հետ զրույցում Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանն ասաց, որ ՏԻՄ ընտրությունները չեն հետաձգվելու։

«Խնդիրը հետևյալն է՝ ընտրական գործընթացի հետ կապված, դրա դադարեցման կամ կասեցման հետ կապված գործում են Ընտրական օրենսգրքի իրավակարգավորումները։ Ընտրական օրենսգրքի իրավակարգավորումների համաձայն՝ ընտրական գործընթացը կարող է կասեցվել, եթե հայտարարվում է ռազմական կամ արտակարգ դրության ռեժիմ։ Նման դեպքերում ըստ էության ընտրական հանձնաժողովներին որևէ գործառույթ անգամ վերապահված չէ օրենսդրությամբ կասեցնելու ընտրական գործընթացը։ Այսինքն՝ եթե սահմանվում են նման իրավական ռեժիմներ, դրանք արդեն ավտոմատ կերպով հիմք են, որպեսզի գործընթացը կասեցվի, ա՛յլ որևէ հիմք օրենքով նախատեսված չէ»,- նշեց ԿԸՀ նախագահը։

Հարցին՝ այս պահին Սյունիքի, Գեղարքունիքի, Վայոց ձորի մարզերի մի շարք բնակավայրերից բնակիչների մի մասն այլ վայր է տեղափոխվել՝ անվտանգությունից ելնելով, եթե նրանք չեն կարողանալու մասնակցել ընտրություններին, արդյո՞ք չի խախտվում նրանց ընտրելու իրավունքը, Տիգրան Մուկուչյանը պատասխանեց.

«Կարծում եմ՝ ընտրական իրավունքը չի խախտվում, որովհետև ըստ էության նրանք ընդգրկված են ընտրողների ցուցակում, նրանց անուններն այդ ցուցակում կան։ Օրվա ընթացքում եթե նրանք ցանկանում են իրացնել իրենց ընտրելու իրավունքը, ապա որևէ խնդիր չկա իրացնելու այդ իրավունքը»։

Հաջորդ հարցին՝ կոնկրետ այս մարդկանց հիմա առաջին հերթին հետաքրքրում են անվտանգային խնդիրները, եթե նման պայմաններում գնում են ՏԻՄ ընտրությունների, արդյո՞ք իրատեսական է սպասել, որ մարդիկ կմասնակցեն այդ ընտրություններին, Տիգրան Մուկուչյանը պատասխանեց, որ բարձրացված բոլոր հարցերն ըստ էության կանխատեսումներով են։ «Ընտրական գործընթացը մեկնարկում է քվեարկության օրը առավոտյան ժամը 08։00-ին, մեկ ժամ անց կտրվի ԿԸՀ-ի կողմից հաղորդագրություն ընտրությունների ընթացքի մասին, այնուհետև 3-ժամյա պարբերականությամբ կնշվի մասնակցության վերաբերյալ տեղեկություններ։ Թե ինչպիսին կլինի մասնակցությունը, դա, բնական է, արդեն ընտրության օրը, ընտրական գործընթացի ավարտից հետո հնարավոր կլինի դրա մասին դատողություններ անել կամ տեղեկություններ ստանալ»,- եզրափակեց Տիգրան Մուկուչյանը։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 13-ին, ժամը 00։05-ի սահմաններում Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումները, հրետանային միջոցների, ականանետերի ու ԱԹՍ-ների կիրառմամբ ինտենսիվ կրակ էին բացել հայ-ադրբեջանական սահմանի միանգամից մի քանի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ։

Նշենք նաև, որ սեպտեմբերի 19-ին Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի ունեցած Անվտանգության խորհրդի նիստից հետո հրապարակված հայտարարությունից տեղեկանում ենք, որ ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ Ադրբեջանի զինված ուժերի իրականացրած ագրեսիայի հետևանքով զոհվածների և անհետ կորածների թիվը հասնում է 207-ի, այդ թվում՝ զոհվել է քաղաքացիական 3 անձ, 2 քաղաքացիական անձի գտնվելու վայրը համարվում է անհայտ, վիրավորվել է 293 զինծառայող, 3 քաղաքացիական անձ, գերեվարվել է 20 զինծառայող: Ադրբեջանի զինված ուժերի կողմից թիրախավորվել են 36 բնակավայրեր, այդ թվում՝ Գորիս, Սիսիան, Կապան, Ջերմուկ, Վարդենիս, Տեղ, Գեղամասար համայնքները, ինչի հետևանքով մասնակի կամ ամբողջական ավերվել են 192 տուն, 3 հյուրանոց, 2 դպրոց, 1 բժշկական հաստատություն, 1 հանդիսությունների սրահ, 4 անասնագոմ: Վնասվել է 7 էլեկտրական ենթակառուցվածք, 5 ջրային ենթակառուցվածք, 3 գազամուղ, 1 կամուրջ, 2 ավտոճանապարհ, 1 փողոց: Թիրախավորվել են 2 շտապօգնության մեքենա, 4 անձնական օգտագործման ավտոմեքենա: Ի դեպ, Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանն «Արմենպրես»-ին փոխանցել էր, որ Վարդենիս համայնքի սահմանամերձ բնակավայրերից տարհանվել է 539 ընտանիք՝ 2121 շնչով։

Թշնամու ձեռնարկած հրթիռահրետանային հարձակման հետևանքով, նախնական տվյալներով, վնասվել է 73 բնակարան, որից 7-ը՝ Սոթք գյուղում, պիտանի չէ հետագա բնակության համար։ Վնասվել են նաև Սոթքի դպրոցի և բուժկետի շենքերը, ինչպես նաև ենթակառուցվածքներ Կութում, Ազատում, Տրետուքում։ Տարհանված բնակչությանն իրենց մշտական բնակավայրեր վերադարձնելու ուղղությամբ այժմ կատարվում է կարիքների գնահատում։

https://www.zham.am/?p=141091&l=am


Վրաստանից մեքենաներ ներկրելու համար՝ հունվարի 1-ից Մաքսայինի դեպոզիտային հաշվին վարորդները գումար կվճարեն.ArmLur.amՎաղվանից ձմեռ է միայն օրացույցով, իսկ եղանակային առումով` դեռ կատարյալ ջերմ աշուն. ՍուրենյանԴանակահարություն՝ «Սիթիում»․ բժիշկները պայքարում են բաժնի պատասխանատուի կյանքի համար․ ShamshyanԿառավարության նիստի օրակարգում 44 հարց է, որից 41-ը չի զեկուցվում (ուղիղ)Թուրքիան Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիր կնքելու հույս ունի100 տարեկանում կյանքից հեռացել է ԱՄՆ նախկին պետքարտուղար Հենրի ՔիսինջերըԵՄ-ում հույս ունեն, որ Հայաստանն ու Ադրբեջանը սահմանազատման հանձնաժողովների հանդիպմանը փոխըմբռնման կհանգեն. դեսպանԶԼՄ-ների մասին օրենքի փոփոխության նոր նախագիծ է ներկայացվել Արդարադատության կողմիցՁեր լավագույն կողմերը դրսևորելու հնարավորություն կունենաք. նոյեմբերի 30-ի աստղագուշակՄահաբեր համաճարակ է մոլեգնումԵրևանում և մարզերում սպասվում է առանց տեղումների եղանակ«Հրապարակ». Հանդիպումը՝ Տավուշում. արդեն մի քանի օր է՝ ԱԱԾ-ն նախապատրաստական աշխատանքներ են տանում ՏավուշումԻնչ ցուցում են տվել նախկին նախագահները Շահրամանյանին Բաքվի բերդից. Բացառիկ«Ժողովուրդ». Սամվել Շահրամանյանը հանդիպել է «Ազատ հայրենիք-ՔՄԴ» խմբակցության պատգամավորների հետ ու մեկ բան խնդրելԵրկիրն այսօր ծածկելու է այս տարվա ամենաուժեղ մագնիսական փոթորիկներից մեկը«Փաստ». ՔՊ-ի քաղաքական դպրոցի ինտրիգները. Ով է լինելու դպրոցի կոորդինատորըՎաղվանից ջերմ աշուն«Հրապարակ». Ի՞նչ է ասել Սամվել Բաբայանը քննիչ հանձնաժողովի նիստում«Ժողովուրդ». ՔՊ-ական պատգամավոր Գագիկ Մելքոնյանի թոռան միջադեպի հետքերով. գնդակը՝ իրավապահների դաշտումԿոնգրեսական. ԱՄՆ-ն Ուկրաինայի հարցում ռեալ ծրագիր չունիՌուսական ավիացիան Ավդեեւկայի թունելներում ուկրաինացիներին խոցել է նորագույն կառավարվող հրթիռներով (Տեսանյութ) «Հրապարակ». Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախագահը «փորձությունների» է ենթարկում աշխատակիցներին«Փաստ». «Հայաստանի պատմության մեջ այսչափ քաղբանտարկյալներ չենք ունեցել»ՔՊ-ականները պատրաստվում են. Նիկոլ Փաշինյանը գնալու է Ազգային ժողով. «Ժողովուրդ»Ինչպես «Աստղային պատերազմներում». ռուսների նոր զենքը ցնցել է ամերիկյան փորձագետին. NewsweekԲավականաչափ տեսանյութեր կան, որ ճակատում կան ուկրաինուհիներ, այդ թվում՝ հղիներ. ԿՀՎ նախկին վերլուծաբանԲԱՄԲԱՍԱՆՔԱլիևը հաշվել է Փաշինյանի ատամները, թուրքին լավ չի ճանաչում, հասնելու է իր ամառանոց. Շարմազանով«Նախկինների 12000-ին կգա փոխարինելու նիկոլին վճարվող 160000 դրամը». Աննա ՄկրտչյանՔԱՂԱՔԱԿԱՆ ՀՈՒՄՈՐԶԱՐՄԱՆՔԱմեն չորրորդ հայը Նիկոլին դավաճան է համարում, ունենք մեկ հնարավորություն. Աշոտ ԱնդրեասյանԱվագանու սթափ գիտակցող անդամներն այս նախագիծը պետք է տապալեն. մեքենան կայանելը 12 հազար դրամից դառնում է 160 հազարՍպասեք նոր գործընթացների. հնարավոր են խորհրդարանական արտահերթ ընտրություններ. ԲալասանյանՆիկոլ Փաշինյանը բերելու է մեզ գերեզմանների խաչմերուկ. Աշոտ Անդրեասյան (ԱՆՈՆՍ)Երեւանի ավագանիում կրքերը չեն հանդարտվումԵկեք երկրի անունը դնենք գժանոց, գնանք. Հրանտ ԲագրատյանԻսրայելը փորձ կանի՞ հայերից խլել Երուսաղեմի ողջ հայկական շրջանըՊատրաստվեք անշրջելի փոփոխությունների. խուսափեք զրպարտություններից և ստերից. Ինչ է սպասվում գալիք տարումԱյսպես կոչված` «Արեւմտյան Ադրբեջանի» համայնքը փորձում է հաստատել միջազգային կապեր. Արա ՊողոսյանԾիածան Սեւանի վրա. Ալլա ՀակոբյանԱրևմուտքը Նիկոլին ասում է՝ էլ Բրյուսել, Փարիզ մի արի, գնա Անկարա, էրդողանն ինչ ասի՝ դաբրո կտանք. ՇարմազանովՍուրեն Պապիկյանը ներկա է եղել բարձրագույն և ավագ սպայական կազմերի ատեստավորման գործընթացի շարային պատրաստության քննությանըԻնչու՞ բնական տոնածառը կարող է վտանգավոր լինել երեխայի համարՄոսկվան անթաքույց ակնարկում է, որ փոխում է նախկին խաղի կանոններըԻնչ շշնջաց Բլինկենը Նիկոլի ականջինՉգիտեմ`որ մի հիմարն ա, իմ անվան տակ խաբեությամբ են զբաղվում. Տիգրան Ասատրյանն ահազանգում է.starnews.amԻՆՉԻՑ Է ԱՅԴՔԱՆ ՎԱԽԵՑԱԾ ՉՆԱԽԱԳԱՀ ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆԸԴոլարն ու եվրոն թանկացել ենԷդուարդ Թոփչյանն ահազանգում է իր դեմ ուղղված կիբերհարձակման մասին

Հետևե՛ք -ին Youtube-ում`
$
Ամենադիտված
Ереван погода