Փոխարժեք: $ 395.92, 414.65, 6.52
Պուտինն առաջարկել է «ինչ-որ մի եռակողմ միություն» ՌԴ-ի, Ղազախստանի եւ Ուզբեկստանի միջեւ». Տոկաեւ Ռիքերը Բայրամովի հետ հանդիպմանը հորդորել է կողմերին կոնկրետ քայլեր ձեռնարկել խաղաղության պայմաններ ստեղծելու համար Թուրքիան Սիրիայի հյուսիսում հարվածներ է հասցրել 19 ավանների Իռլանդիայի անձնական տվյալների պաշտպանության հանձնաժողովը 265 միլիոն եվրոյով տուգանել է Meta-ին Անահիտ Ավանեսյանը կմեկնի արձակուրդ Հայաստանը Վրաստանից ավտոմեքենաների արտահանմամբ երրորդ տեղում է Թոշակը 3 հազար դրամով ավելացրեցին, փոխարենը ընդհամենը 18 հազար դրամ ստացող 3 հազար ընտանիքի նպաստը կտրեցին. «ապագան» ավելի շատ մարդու տուն մտավ.Բաբկեն Հարությունյան Քանի՞ պրեմիում դասի մեքենա է սպասրակում աղքատիկ Հայաստանի հեղափոխական չտեսներին, կամ քանի՞ տասնյակ միլիոններ են մսխվում դրանց հետույքների կոմֆորտն ապահովելու համար. Armenian info Կշեռքներ, այսօր դուք ամեն ինչում հաջողակ կլինեք․ Ի՞նչ է սպասվում կենդանակերպի տարբեր նշաններին այսօր՝ նոյեմբերի 29-ին ՀՀ ՊՆ մայորը օտարերկրյա հատուկ ծառայության ներկայացուցչից ստացել է 19.700 ԱՄՆ դոլար՝ կատարելով պետական դավաճանություն (տեսանյութ)



Ռուսաստանը չի ուզում հակամարտություն Թուրքիայի հետ. Արամ Սաֆարյան

Տեսանյութեր

Տեղի ունեցավ «ուղեղային գրոհ»՝ «Հայ-ադրբեջանական եւ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը. նոր հնարավորություններ եւ/կամ նոր սպառնալիքներ եւ մարտահրավերներ» թեմայով: Այն կազմակերպել էին «Ինտեգրացիա եւ զարգացում» հետազոտության եւ վերլուծության ՀԿ-ն եւ Եվրասիական փորձագիտական ակումբը՝ «Ուժեղ Հայաստան Ռուսաստանի հետ. հանուն նոր Միության» շարժման ու «Հայ Ազգային ճակատ» կազմակերպության հետ համատեղ: Ներկա էին քաղաքական, քաղաքագիտական, փորձագիտական շրջանակների հայտնի ներկայացուցիչներ, հասարակական եւ մշակութային գործիչներ:

Բացման խոսքում Եվրասիական փորձագիտական ակումբի համակարգող, քաղաքական վերլուծաբան ԱՐԱՄ ՍԱՖԱՐՅԱՆՆ անդրադարձավ 1988-ից մինչեւ այսօր հայ-ադրբեջանական եւ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման ուղղությամբ տեղի ունեցած առանցքային բոլոր գործընթացներին:

«1988թ. փետրվարին Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի հայ բնակչությունը եւ ղեկավարությունը որոշում ընդունեցին դուրս գալ Ադրբեջանական ԽՍՀ կազմից եւ միավորվել Հայկական ԽՍՀ-ի հետ: Խորհրդային Հայաստանը պաշտպանեց ԼՂԻՄ-ի առաջարկությունը, իսկ Խորհրդային Ադրբեջանը այն կտրականապես մերժեց: Նախկին ԽՍՀՄ ղեկավարությունը չբավարարեց ԼՂԻՄ-ի խնդրանքը, ինչի արդյունքում առաջացավ քաղաքական ճգնաժամ, որը վերաճեց զինված առճակատման: Չնայած այն բանին, որ նախկին ԽՍՀՄ օրենքներով ԼՂԻՄ-ի կամարտահայտությունը իրավաչափ էր եւ համապատասխանում էր գործող օրենսդրությանը, գերպետության փլուզումից հետո այդ ճգնաժամը պայթեց ահռելի ուժով, հանգեցնելով արյունահեղ պատերազմի: 1992թ. մարտի 24-ին ԵԱՀԿ անդամ դարձած Հայաստանը եւ Ադրբեջանը դիմեցին միջազգային հանրությանը, խնդրելով օգնել լուծելու Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը: Ձեւավորվեց ԵԱՀԿ Մինսկի խումբը, որի մեջ մտան այդ կազմակերպության անդամ 11 պետություններ: 1994թ. մայիսի 8-ին հակամարտության գոտում հաստատվեց հրադադար, որը, չնայած միշտ խախտվում էր, սակայն նոր պատերազմի վերաճեց 2016թ.: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ ընթացող բանակցությունները շարունակվել են անընդհատ, սակայն մերձեցնել Ադրբեջանի եւ Հայաստանի դիրքորոշումները այդպես էլ չեն կարողացել: Թուրքիան այս բանակցությունների սկզբից ևեթ փորձում էր դառնալ ԵԱՀԿ Մինսկի խմբի գործուն անդամ եւ նույնիսկ համանախագահներից մեկը: Սակայն Հայաստանը մշտապես առարկել է այդ հարցում, իր դիրքորոշումները հիմնավորելով այն պատճառաբանությամբ, որ Թուրքիան միակողմանի պաշտպանում է Ադրբեջանին եւ ունի կողմնապահ դիրքորոշում այս հակամարտության խնդրում», - հիշեցրեց քաղաքական վերլուծաբանը:

Արամ Սաֆարյանի գնահատմամբ՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում 44-օրյա պատերազմից հետո իրավիճակը արմատապես փոխվեց. «Ադրբեջանը վերադարձրեց 90-ականների սկզբին կորցրած տարածքները եւ նույնիսկ նվաճեց նախկին ԼՂԻՄ-ի բուն տարածքի մեկ քառորդը: 2020թ. նոյեմբերի 9-ին ստորագրվեց եռակողմ համաձայնագիր Ռուսաստանի, Ադրբեջանի եւ Հայաստանի ղեկավարների կողմից: Ռազմական գործողությունների դադարեցման եւ հարաբերությունների կարգավորման սկբունքների մասին: Երեք երկրների ներկայացուցիչների միջեւ բանակցություններ սկսվեցին, որտեղ կողմերի պատվիրակությունների ղեկավարներն են երեք կառավարությունների փոխվարչապետերը: Բանակցությունները, մասնավորապես, ենթադրում են Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ տրանսպորտային հաղորդակցության վերականգնում եւ քաղաքական հարաբերությունների կարգավորում միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքի պաշտպանության հիման վրա: Այդ բանակցությունները առաջ են մղվում շատ մեծ դժվարությամբ, սակայն կողմերի ներկայացուցիչների վկայությամբ, քայլ առ քայլ, այնուամենայնիվ, տեղից շարժվում են»:

Անդրադառնալով Թուրքիային՝ Եվրասիական փորձագիտական ակումբի համակարգողն ընդգծեց, որ նախկին ԽՍՀՄ փլուզումից հետո այդ երկիրը ճանաչեց Հայաստանի անկախությունը հետխորհրդային նորանկախ հանրապետությունների թվում. «Սակայն, այն Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերություններ չհաստատեց: Այն ժամանակ չնայած թվում էր, որ այդ հարաբերությունները ուր-որ է կհաստատվեն, եւ դա կդառնա հարաբերությունների ամբողջ համալիրի կարգավորման սկիզբ, սակայն այն բանից հետո, երբ Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում բռնկվեցին խոշորամասշտաբ ռազմական գործողություններ հայտնի արդյունքով, 1993թ. մայիսին թուրքական կառավարությունը Հայաստանի հանդեպ էմբարգո հայտարարեց եւ փակեց ցամաքային սահմանները: Լեռնային Ղարաբաղի հակամարտության ծավալման ողջ ընթացքում Թուրքիան հետեւողականորեն եւ գնալով ավելի ու ավելի մեծ չափով աջակցություն է ցույց տվել Ադրբեջանին: Թուրքական օգնությունը ներառել է քաղաքական, ռազմական, առեւտրատնտեսական եւ բոլոր այլ ոլորտները: Ադրբեջանը հռչակեց «մեկ ազգ` երկու պետություն» սկզբունքը եւ հետեւողականորեն կենսագործել ու կենսագործում է Թուրքիայի հետ ինտեգրման ուղեգիծը: 2008թ. Թուրքիան եւ Հայաստանը գործընթաց սկսեցին հարաբերությունները կարգավորելու ուղղությամբ: Այս գործընթացի հովանավորն էր ԱՄՆ-ն, որը համոզեց Ֆրանսիային եւ Ռուսաստանին նույնպես մասնակցելու միջնորդական ջանքերին: Կարգավորման գործընթացը ստացավ «ֆուտբոլային դիվանագիտություն» անվանումը, քանի որ Թուրքիայի նախագահը եկավ Երեւան եւ դիտեց երկու երկրների հավաքական թիմերի միջեւ ֆուտբոլային խաղը, իսկ այնուհետեւ Հայաստանի նախագահը եղավ Թուրքիայում եւ արեց նույն բանը»:

Արամ Սաֆարյանը շեշտեց, որ 90-ական թթ. սկզբից Թուրքիան Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատելու համար դնում էր երկու նախապայման. «Առաջինը. Հայաստանը պետք է հրաժարվի Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման եւ դատապարտման քաղաքական ուղեգծից: Երկրորդ. Հայաստանը պետք է միակողմանի զիջումների գնար Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացում: 2010թ. Ցյուրիխում ավարտվեցին հայ եւ թուրք դիվանագետների բանակցությունները Շվեյցարիայի ԱԳՆ-ի միջնորդությամբ: ԱՄՆ պետական քարտուղարի, Ռուսաստանի եւ Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարների ներկայությամբ Թուրքիայի եւ Հայաստանի արտաքին գործերի նախարարները ստորագրեցին երկու արձանագրություն դիվանագիտական հարաբերությունների հաստատման եւ փակ սահմանների բացման մասին: Այն ժամանակ ընդունված էր ասել, որ հայ-թուրքական հարաբերությունները մտնում են կարգավորման գործընթաց առանց նախապայմանների: Հարկ է նշել, որ 1992թ. առ այսօր հայկական դիվանագիտությունը հետեւողականոորեն եւ մշտապես հանդես է եկել հայ-թուրքական հարաբերությունները առանց նախապայմանների կարգավորելու օգտին: Այսպես, Հայաստանը չի պահանջել Թուրքիայից ճանաչել եւ դատապարտել Հայոց ցեղասպանության հարցը, ինչպես նաեւ փոխել իր միակողմանի դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում»:

Ցյուրիխյան արձանագրությունների ստորագրումից հետո Ադրբեջանում եւ Թուրքիայում ընթանում էին քաղաքական եւ հասարակական բուռն քննարկումներ ու ադրբեջանական հասարակական կարծիքի ճնշման տակ Թուրքիայի քաղաքական շրջանակաները սկսեցին պահանջել չվավերացնել դրանք, ինչին անդրադառնալով Ա. Սաֆարյանը հիշեցնում է, որ այդ արձանագրությունները սկզբում սառեցվեցին, իսկ հետո դուրս բերվեցին թուրքական խորհրդարանի օրակարգից:

«Նույն բանը տեղի ունեցավ եւ Հայաստանում: Այսպիսով Հայաստանը եւ Թուրքիան հաշտեցնելու ամերիկյան փորձը հաջողություն չունեցավ, եւ այդ հարցին Թուրքիայում եւ Հայաստանում այլեւս չվերադարձան մինչեւ 2022 թ. 44-օրյա պատերազմը: Քանի որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում իրավիճակը արմատապես փոխվեց, այն հնարավոր դարձրեց Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ բանակցությունների վերսկսումը դիվանագիտական հարաբերություններ հաստատելու եւ հաղորդակցության միջոցները վերաբացելու նպատակով: Հայ եւ թուրք դիվանագետները կրկին հաստատում են, որ ընթանում է բանակցային գործընթաց առանց նախապայմանների: Ռուսաստանի Դաշնությունը հայտարարել է իր պատրաստակամությունը դիվանագիտական եւ քաղաքական աջակցություն ցուցաբերելու Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունների կարգավորման գործընթացին: Արեւմուտքի եւ Ռուսաստանի միջեւ առճակատման սրումից եւ հիբրիդային պատերազմների ծավալումից հետո ռուսաստանյան ԱԳՆ-ն հայտարարեց այն մասին, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը դադարել է գործել: ԵՄ ներկայացուցիչները ԱՄՆ աջակցությամբ դիվանագիտական աշխուժություն են դրսեւորել եւ նույնպես միջնորդում են Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղ բանակցային գործընթացը առաջ մղելու նպատակով: Այսպիսով, Ռուսաստանի եւ հավաքական Արեւմուտքի միջեւ որոշակի մրցակցություն նկատվեց Արցախյան հարցում: Չնայած հարկ է նշել, որ նրանց միջեւ այս հակամարտությունը կարգավորելու, ապագայի եւ տեսլականի ու բովանդակության հարցում տարբերություն գործնականում չկա: Հարկ է նաեւ նկատի ունենալ, որ Ռուսաստանը ունի ցանկացած այլ ուժային կենտրոնների համեմատությամբ ավելի մեծ հնարավորություններ, ռեսուրս եւ փորձառություն միջնորդելու Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ: Արեւմուտքի հետ առճակատման սրացման մթնոլորտում Ռուսաստնը հայտարարում է իր ցանկության մասին զարգացնել ռազմավարական դաշնակցային հարաբերությունները եւ Ադրբեջանի, եւ Հայաստանի հետ: Ռուսաստանյան խաղարարար զորախումբը այսօր պաշտպանում է Արցախի բնակչության անվտանգությունը», - ասաց քաղաքական վերլուծաբանը:

Չնայած ԵԱՀԿ Մինսկի խումբը դադարեցրել է իր գործունեությունը՝ բոլոր համանախագահները հայտարարում են այս հակամարտությունը խաղաղ կարգավորելու գործում իրենց միջնորդությունը շարունակելու ցանկության մասին, ինչի վերաբերյալ Արամ Սաֆարյանն ընդգծեց, որ Բրյուսելում ԵՄ ղեկավարի ներկայությամբ Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարները նույնիսկ մշակել են կողմերի բարձր ներկայացուցիչների միջեւ հանդիպումների օրացույց, որի նպատակն էր ձեւավորել կարգավորման կոնկրետ միջոցառումներ:

«Ինչ վերաբերում է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացին, ապա «ֆուտբոլային դիվանագիտությունից» հետո հայ հասարակությունը հստակ գիտակցում է, որ Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացը, չնայած ձեւականորեն երկու առանձին գործընթացից է բաղկացած, սակայն իրականում նրանք շատ ամուր կապված են իրար միջեւ եւ դրանք անհրաժեշտ է դիտարկել ու ուսումնասիրել այդ ներքին միասնության ըմբռնումով: Ռուսաստանը չի ուզում հակամարտություն Թուրքիայի հետ եւ բարձր է գնահատում այն, որ պաշտոնական Անկարան չի հետեւել հավաքական Արեւմուտքի այլ երկրներին արգելամիջոցներ հայտարարելու խնդրում: Ռուսաստանի եւ Թուրքիայի հարաբերությունները Մեծ Եվրասիայի տարածաշրջանի, Հարավային Կովկասի եւ Կենտրոնական Ասիայի հարցերում հանդիսանում են միաժամանակ եւ մրցակցային, եւ համագործակցային, եւ ներկայանում են իբրեւ առճակատում: Հարավային Կովկասի տարածաշրջանի երկրների հարաբերությունները սինքրոնացնելու նպատակով ստեղծվել է նաեւ նոր «3+3» ձեւաչափ Հարավային Կովկասի երկրների, Ռուսաստանի, Թուրքիայի եւ Իրանի մասնակցությամբ, ինչն իրենից ներկայացնում է դեռեւս 2006-2007թթ. թուրքական արված առաջարկության զարգացում: Այդ ձեւաչափը նույնիսկ այն բանից հետո, երբ նրանում չի ուզում մասնակցել Վրաստանը, ներկայանում է շատ կենսունակ քաղաքական եւ տնտեսական հարցերը դիտարկելու ու առաջ մղելու տեսանկյունից: Հարավային Կովկասի տարածաշրջանի բոլոր հաղորդակցության ուղիների ապաշրջափակումը ողջունում են եւ Ռուսաստանը, եւ Թուրքիան, եւ Իրանը: Չնայած 2020թ. նոյեմբերի 9-ի համաձայնագրով հաստատված հրադադարը խախտվում է արյունահեղ զինված բախումներով հայ-ադրբեջանական սահմանի ամենատարբեր կետերում, միջազգային շրջանակներում ասում են, որ բանակցությունները շարունակվում են եւ դրված ամսաթվերը դիրքորոշումները մերձեցնելու եւ խաղաղ առաջ մղելու համար դեռեւս պահպանվում են», - նշեց Ա. Սաֆարյանը եւ արձանագրեց, որ խաղաղ գործընթացը առաջ է մղվում անվստահության, ատելության եւ թշնամանքի մթնոլորտում, չնայած տարբեր երկրների բազմաթիվ փորձառու քաղաքական գործիչներ եւ փորձագետներ պնդում են, որ հարաբերությունների կարգավորման գործընթացը ինչպես Հայաստանի եւ Ադրբեջանի, այնպես էլ Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ տեսականորեն դեռեւս հնարավոր է:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ Facebook-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Հետևեք մեզ instagram-ում
Հետևեք մեզ OK-ում
Պուտինն առաջարկել է «ինչ-որ մի եռակողմ միություն» ՌԴ-ի, Ղազախստանի եւ Ուզբեկստանի միջեւ». ՏոկաեւՌիքերը Բայրամովի հետ հանդիպմանը հորդորել է կողմերին կոնկրետ քայլեր ձեռնարկել խաղաղության պայմաններ ստեղծելու համարԹուրքիան Սիրիայի հյուսիսում հարվածներ է հասցրել 19 ավաններիԻռլանդիայի անձնական տվյալների պաշտպանության հանձնաժողովը 265 միլիոն եվրոյով տուգանել է Meta-ինԱնահիտ Ավանեսյանը կմեկնի արձակուրդՀայաստանը Վրաստանից ավտոմեքենաների արտահանմամբ երրորդ տեղում էԹոշակը 3 հազար դրամով ավելացրեցին, փոխարենը ընդհամենը 18 հազար դրամ ստացող 3 հազար ընտանիքի նպաստը կտրեցին. «ապագան» ավելի շատ մարդու տուն մտավ.Բաբկեն ՀարությունյանՔանի՞ պրեմիում դասի մեքենա է սպասրակում աղքատիկ Հայաստանի հեղափոխական չտեսներին, կամ քանի՞ տասնյակ միլիոններ են մսխվում դրանց հետույքների կոմֆորտն ապահովելու համար. Armenian infoԿշեռքներ, այսօր դուք ամեն ինչում հաջողակ կլինեք․ Ի՞նչ է սպասվում կենդանակերպի տարբեր նշաններին այսօր՝ նոյեմբերի 29-ինՀՀ ՊՆ մայորը օտարերկրյա հատուկ ծառայության ներկայացուցչից ստացել է 19.700 ԱՄՆ դոլար՝ կատարելով պետական դավաճանություն (տեսանյութ)ԱԱ-2022. Օրվա հանդիպումներըԵ՞րբ Ուկրաինան դարձավ թեժ կետ. The American ConservativeԱդրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայկական դիրքերի ուղղությամբ․ ՊՆ2022-ի սեպտեմբերին հացը թանկացել է 20.7 տոկոսովՈրոշ շրջաններում ձյուն է սպասվումՆավթը թանկանում էՆոյեմբերի 29. Օրվա խորհուրդ«Փաստ». Վարդան Օսկանյանը չի նշանակվիՈւկրաինայում հասարակությունը սկսել է չհետաքրքրվել պատերազմովՌուս զինծառայողները նաեւ զբաղվում են եղանակ կանխատեսմամբ (Տեսամյութ)Bild. Պուտինը ցանկանում է վերացնել ԼուկաշենկոյինԱյսպես է ֆրանսիական ոստիկանությունը տեղում լուծում ցուցարարների հարցը (Տեսանյութ)«Հրապարակ». Արագածոտնի մարզպետը շարունակում է «դեկորատիվ» ներկայություն պահպանել. «ռուլիտ» է անում հայտնի զույգը«Ժողովուրդ». ԱԱԾ-ն Գեղամ Մանուկյանին մեղադրանք կառաջադրի«Վագները» շարունակում է բնակավայրեր գրավոլ Բախմուտից դեպի հարավ (Քարտեզ)«Ղրիմը վերադարձնելու Ուկրաինայի փորձը արյունոտ ու դժվար կլինի». The EconomistԿլիչկոն հայտարարել է Կիեւի բնակչության` տարհանման պատրաստ լինելու անհրաժեշտության մասին«Ժողովուրդ». ՔՊ խմբակցությունը երեկ գաղտնի հյուրեր ուներ. ում են հանդիպել պատգամավորները«Փաստ». «Այս նշանակումն ինքնին լեգիտիմացնում է Արցախի հարցի չլուծված լինելը»«Ժողովուրդ». Հայտնի է՝ երբ գլխավոր դատախազը խորհրդարան կմտնի. ով է առաջին պատգամավորը, որ կկալանավորվիԹուրքական բանակը պատրաստ է Սիրիա ներխուժմանը, սպասում են Էրդողանի հրամանինՄիլիոնավոր տոննաներով բեռներ ՌԴ-ից կգնան Իրան. ո՞ր ճանապարհով«Հրապարակ». Ինչու է հեռանում Արմեն Խանդիկյանը«Հրապարակ». Մասիս Մայիլյանը փորձում է համոզել, թե իր՝ սորոսական շրջանակներին հարելու լուրերը չափազանցված ենՍիրիան իր զորքերը դուրս է բերում Թուրքիայի հետ սահմանNew York Times-ը հայտնել է Արտյոմովսկի մոտ Ուկրաինայի ուժերի հսկայական կորուստների մասին (ՖՈՏՈ)«Վտանգավոր մարդ». Եվրոպայում բացահայտվել է Զելենսկու գաղտնի ծրագիրը⚡️⚡️«Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛ք...ԻՆՉՊԵՍ ԷՐ ԳԱՐՇԱՀՈՏՈՒՄ ԴԻԿՏԱՏՈՒՐԱՆՌաֆայել Աբրահամյանը խեղդում հնարքով հաղթեց ազգությամբ թուրք մարզիկինՄեր մարզիկները նվաճել են 1 ոսկե, 2 արծաթե և 5 բրոնզե մեդալներԿրթական համակարգը նորանկախ Հայաստանում ապրում է ամենաքաղաքանացված ժամանակահատվածը. Հասմիկ ԱփյանԱլվարեսը սպառնացել է Մեսսիին` Մեքսիկայի դրոշը ոտքով հրելու համարԶոհի կերպարանք չեմ ընդունելու. դիմեք հոգեբաններին թող պարզեն, թե ինչո՞ւ է զայրացրել «Իշխանություն 2» ֆիլմը. Մհեր ՄկրտչյանԱԱ-2022. Բենզեմայի վերադարձը ավելի քան իրատեսական է Դեկտեմբեր ամսվա 4 ամենավտանգավոր օրերը. զգուշացեք«ՑՈՐԻ» տղերքին մահվան ուղարկած «պեշկաներն» ու թաքնված ֆիգուրները. ԲացահայտումԻ՞նչ պատմական քարտեզ. Մխիթարյանի «Ինտեր»-ը Ադրբեջանից 10 տարի ավելի շուտ է հիմնադրվել. ՇարմազանովԱդրբեջանի ԶՈՒ-ն արևմտյան ուղղությամբ խախտել է հրադադարը․ ունենք վիրավորներ․ ԱՀ ՊՆԻշխանությունը հոգեվարքի մե՞ջ է․ սպառել է իրեն ոչ միայն արտաքին, այլև ներքաղաքական հարցերում. Միքայել Գրիգորյան
Հետևե՛ք -ին Youtube-ում`
$ 395.92 414.65 6.52
Ереван погода